Սիրիր քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ մտքով, քո ամբողջ անձով և զորությամբ

Որովհետև Աստված այնպես սիրեց աշխարհը որ իր միածին Որդին տվավ, որ ամեն Նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանքն ունենա: Որովհետև Աստված իր Որդին չուղարկեց աշխարհ, որ աշխարհին դատե, այլ որ աշխարհը Նրանով փրկվի: Նրան հավատացողը չի դատապարտվի, իսկ չհավատացողը արդեն դատապարտված է. որովհետև չհավատաց Աստծո միածին Որդու անունին: Եվ սա է դատաստանը, որ Լույսը եկավ աշխարհ, և մարդիկ խավարն ավելի սիրեցին քան թէ Լույսը, որովհետև նրանց գործերը չար էին: Որովհետև ամեն չար գործողը ատում է Լույսին, և չի գալիս դեպի Լույսը, որ իր գործերը չհանդիմանվեն: Իսկ ճշմարտություն գործողը գալիս է դեպի Լույսը, որ իր գործերը հայտնվեն, որ Աստծով գործվեցան:
(Հովհ. 3գ. 16-21խ.)

Հայրը սիրում է Որդուն, և ամեն բան Նրա ձեռքն է տվել: Որդուն հավատացողը հավիտենական կյանք ունի. իսկ Որդուն չհնազանդողը կյանքը չի տեսնի, այլ Աստծո բարկությունը մնում է նրա վրա:
(Հովհ. 3գ. 35-36խ.)

Եվ ինչպես կամենում էք՝ որ մարդիկ ձեզ անեն, նույնպես էլ դուք արեք նրանց:
(Ղուկ. 6գ. 31խ.)

Ով որ իր անձը բարձրացնէ՝ կխոնարհվի, և ով որ իր անձը խոնարհեցնէ՝ կբարձրանա:
(Մատթ. 23գ. 12խ.)

Արդ՝ ամեն ով որ ինձ մարդկանց առաջին դավանէ, ես էլ նրան կդավանեմ իմ Հոր առաջին որ երկնքումն է: Եվ ով որ ինձ ուրանա մարդկանց առաջին, ես էլ կուրանամ նրան իմ Հոր առաջին որ երկնքումն է:
(Մատթ. 10գ. 32-33խ.)

Որովհետև մարդկանց փառքն ավելի սիրեցին քան թէ Աստծո փառքը:
(Հովհ. 12գ. 43խ.)

Բարի մարդն իր սրտի բարի գանձիցը բարի է բխում, և չար մարդն իր սրտի չար գանձիցը չար է բխում, որովհետև սրտի ավելացածիցն խոսում է նրա բերանը:
(Ղուկ. 6գ. 45խ.)

Եթե մեկը վերստին չծնվի՝ կարող չէ Աստծո արքայությունը տեսնել:
Եթե մեկը ջրից և Հոգուց չծնվի, նա կարող չէ Աստծո արքայությունը մտնել:
Մարմնիցը ծնվածը մարմին է. և Հոգուցը ծնվածը հոգի է:
(Հովհ. 3գ. 3,5-6խ.)

... ժամանակը կատարվել է, և Աստծո թագավորությունը մոտեցել է. ապաշխարհեցեք, և հաւատացեք ավետարանին:
(Մարկ. 1գ. 15խ.)
... որովհետև այսպես է վայելում մեզ, որ ամեն արդարություն կատարենք:
(Մատթ. 3գ. 15խ.)

www.hawatk.com

... Ապաշխարհեցեք՝ և ձեզանից ամեն մեկը թող մկրտվի Հիսուս Քրիստոսի անունովը՝ մեղքերի թողության համար, և Սուրբ Հոգու պարգևը կնդունեք:
(Գ.Առաք. 2գ. 38խ.)

Այսպես էլ հավատքը, եթե գործ չունենա, ըստ ինքեան մեռած է: Դու հավատում ես թէ մեկ է Աստված, լավ ես անում. դեվերն էլ են հավատում և սարսափում են: Բայց կամենու՞մ ես գիտենալ, ով դարտակ մարդ, որ հավատքն առանց գործերի մեռած է: Որովհետև ինչպես որ մարմինն առանց հոգու մեռած է, այնպես էլ հավատքն առանց գործերի մեռած է:
(Հակոբոս 2գ. 17,19,20,26խ.)

... Որովհետև այս ժողովուրդը իր բերանովն է մոտենում և իր շրթունքներովն են ինձ պատվում, իսկ նրանց սիրտը հեռու է ինձանից, և նրանց ինձ պատվելը մարդկանց սովորեցրած պատվեր է. Դրա համար ահա ես այսուհետև զարմանալի բաներ եմ անելու այս ժողովրդի հետ՝ զարմանալիք և զարմանք. և պիտի փչանա նրանց իմաստունների իմաստությունը, և հանճարեղների հանճարը պիտի խափանվի:
(Եսայա 29գ. 13-14խ.)

Հավատքն էլ հուսացած բաների հաստատությունը՝ և չերևացող բաների ապացույցն է:
(Եբրայ. 11գ. 1խ.)

Ամեն ով որ հավատում է թէ Հիսուսն է Քրիստոսը, Աստվածանից է ծնված և ամեն ով որ ծնողին սիրում է, նրանից ծնվածին էլ սիրում է: Սրանով ենք ճանաչում թէ Աստծո որդիներին սիրում ենք, երբ սիրում ենք Աստծուն, և Նրա պատվիրանքները պահում: Որովհետև սա է Աստծո սերը որ Նրա պատվիրանքները պահենք. և Նրա պատվիրանքները ծանր չեն: Որովհետև ամեն ով որ Աստվածանից է ծնված հաղթում է աշխարհին. և սա է հաղթությունը, որ աշխարհին հաղթեց, այսինքն մեր հավատքը: Եվ ո՞վ է որ հաղթում է աշխարհին, եթե ոչ նա, որ հավատում է, թէ Հիսուսն Աստծո Որդին է:
(Ա. Հովհ. 5գ. 1-5խ.)

Ահա ես դռան առաջին կանգնած եմ և թակում եմ. եթե մեկը լսե իմ ձայնը և դուռը բանա, կմտնեմ նրա մոտ և ընթրիք կանեմ նրա հետ, և նա ինձ հետ: Ով որ հաղթում է, կտամ նրան, որ ինձ հետ նստի իմ աթոռի վրա, ինչպես ես էլ հաղթեցի և նստեցի իմ Հոր հետ Նրա աթոռի վրա: Ով որ ականջ ունի թող լսի ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին:
(Հայտնու. 3գ. 20-22խ.)

www.hawatk.com Ձեզ որբ չեմ թողնի. կգամ ձեզ մոտ: (Հովհ. 14գ. 18խ.)
Ով որ Իմ պատվիրանները ունի և նրանց պահում է, նա է Ինձ սիրողը. և Ինձ սիրողն Իմ Հօրիցը կսիրվի. և Ես կսիրեմ նրան, և Ինձ կհայտնեմ նրան: (Հովհ. 14գ. 21խ.)

Խաղաղություն Եմ թողնում ձեզ, Իմ Խաղաղությունն Եմ տալիս ձեզ. ոչ թէ ինչպես աշխարհն է տալիս՝ Ես տալիս Եմ ձեզ. ձեր սիրտը չխռովվի և չվախենա: (Հովհ. 14գ. 27խ.)
Դուք Իմ բարեկամներն էք, եթե անեք ինչ որ Ես պատվիրում Էմ ձեզ: (Հովհ. 15գ. 14խ.)
Այս բաները խոսեցի ձեզ հետ, որ Ինձանում Խաղաղություն ունենաք. աշխարհում նեղություն կունենաք. բայց քաջացեք. Ես հաղթել Եմ աշխարհին: (Հովհ. 16գ. 33խ.)

Եվ կանչիր Ինձ նեղության օրումը. և Ես կազատեմ քեզ, և դու կփառաբանես Ինձ: Գոհության պատարագ մատուցանողը փառավորում է Ինձ. և ով որ իր ճանապարհին զգուշանա, նրան ցույց կտամ Աստծո Փրկությունը: (Սաղմոս 50գ. 15, 23խ.)

Եվ այսպես խեղճի համար հույս է լինում. և անօրենությունը խփում է իր բերանը: Ահա երանելի է այն մարդը, որին Աստված խրատում է, ուրեմն Ամենակարողի խրատը մի մերժիր: (Հոբ 5գ. 16 - 17խ.)

Զգույշ կացեք՝ մի գուցե մեկը չարի տեղ չար հատուցանե, այլ ամեն ժամանակ Բարիին հետևեցեք իրար հետ և ամենի հետ: Ամեն ժամանակ ուրախ եղեք: Անդադար աղօթք արեք: Ամեն բանի մեջ գոհացեք, որովհետև սա է Աստծո կամքը ձեր վրա Քրիստոս Հիսուսումը: (Ա. Թեսաղոն. 5գ. 15 – 18խ.)

www.hawatk.com Եվ էլ մի ուրիշ ոչ մեկով փրկություն չկա. որովհետև ուրիշ անուն էլ չկա երկնքի ներքև մարդկանց տրված, որով կարելի լինի մեզ փրկվել: ( Գ. Առաքելոց 4գ. 12խ.)
Ձեռքերս տարածում եմ դեպի Քեզ. իմ անձը չոր երկրի պես ծարավ է Քեզ: Սովորեցրու ինձ կատարել Քո կամքը, որովհետև Դու ես իմ Աստվածը. Քո Բարի Հոգին թող առաջնորդե ինձ դեպի ուղիղ երկիր: (Սաղմոս 143գ. 6, 10խ.)

Եվ ով Սիօնի որդիք, ցնծացեք և ուրախացեք Տիրոջմով՝ ձեր Աստծով. որ կտա ձեզ Ուսուցիչ արդարության համար. և ձեզ համար անձրև կիջեցնե՝ առաջի և վերջի անձրև առաջվա պես: Եվ պիտի իմանաք որ Ես Իսրայելի մեջ Եմ, և Ես եմ Ձեր Տեր Աստվածը, ու միյուսը չկա. և Իմ ժողովուրդը պիտի չամաչե հավիտյան: Եվ պիտի լինի սրանից հետո, որ Իմ Հոգին պիտի թափեմ ամեն մարմնի վրա, և պիտի մարգարեանան ձեր տղերքն ու ձեր աղջկերքը, ձեր ծերերը երազներ պիտի երազեն. ձեր երիտասարդները տեսիլքներ պիտի տեսնեն: Եվ ծառաների ու աղախինների վրա էլ պիտի թափեմ այն օրերը Իմ Հոգին: (Հովել 2գ. 23, 27 - 29խ.)

Հիմա թող ստույգ գիտենա Իսրայելի բոլոր տունը, որ Աստված Նրան Տեր և Օծյալ արավ, սույն այս Հիսուսին, որին դուք խաչեցիք: (Գ. Առաքելոց 2գ. 36խ.)
Եվ ամեն խրատ հենց նույն ժամանակին ուրախություն չէ երևում, այլ տրտմություն. բայց հետո նրանով վարժվածներին արդար խաղաղության պտուղ է վճարում: Ուստի անշարժ թագավորություն ընդունած լինելով, պինդ բռնենք այն շնորհքը որով պաշտում ենք հաճությամբ Աստծուն, ահով և երկյուղածությամբ: (Եբրայեցիս 12գ. 11, 28խ.)

www.hawatk.com Եվ տեսա նոր երկինք և նոր երկիր. որովհետև առաջի երկինքը և երկիրն անցավ. և էլ ծով չկա: Եվ ես՝ (Հովհանեսս) տեսա սուրբ քաղաքը՝ նոր Երուսաղեմը վայր գալիս Աստվածանից երկնքիցը պատրաստված ինչպես մի զարդարված հարս իր մարդի համար:
Եվ մի մեծ ձայն լսեցի երկնքիցը, որ ասում էր. Ահա Աստծո խորանը մարդկանց հետ, և Նա կբնակվե նրանց հետ, և նրանք կլինեն Նրան ժողովուրդ, և Ինքն Աստված նրանց հետ կլինի նրանց Աստված: Եվ կջնջե Աստված բոլոր արտասուքը նրանց աչքերիցը. և մահն այլևս չի լինի, ոչ սուգ, և ոչ աղաղակ. և ոչ ցավ այլևս չի լինի. որովհետև առաջիններն անցան:
Եվ աթոռի վրա նստողն ասեց. Ահա ամեն բան նոր Եմ անում. և ասեց ինձ. Գրիր. որ այս խոսքերը ճշմարիտ և հավատարիմ են:

Եվ ինձ ասեց. Եղավ, Ես Եմ Ալֆան և Օմեգան. սկիզբը և վերջը. Ես ձրի կտամ ծարավին կյանքի ջրի աղբյուրիցը: Ով որ հաղթե, ամենը կը ժառանգե. և Ես կլինեմ նրան Աստված, և նա կլինի Ինձ որդի: Իսկ վախկոտներին և անհավատներին, և պիղծերին և մարդասպաններին և պոռնիկներին, և կախարդներին և կռապաշտներին և ամեն ստախոսներին բաժինը այս լճումը կլինի որ կրակով և ծծմբով վառված է: Սա է երկրորդ մահը: (Հայտնություն 21գ. 1 – 8խ.)

Եվ ահա շուտով գալիս Եմ և Իմ վարձքն Ինձ հետ, որ ամեն մեկին կհատուցանեմ ինչպես իր գործը կլինի: Ես Եմ Ալֆան և Օմեգան. սկիզբը և վերջը, առաջինը և վերջինը: (Հայտնություն 22գ. 12, 13խ.)

Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը լինի ձեր ամենի հետ: Ամեն: (Հայտնություն 22գ. 21խ.)

www.hawatk.com