Երգեր

Հիսուս, սիրելիս
Կատարումը՝     Մերի Հովհաննիսյանի
Խոսքերը՝     Զոյա Ասլանյանի

 Ինձ համար, իմ Տե՛ր
Կատարումը՝     Մերի Հովհաննիսյանի
Խոսքերը՝     Զոյա Ասլանյանի

 

Նայիր առաջ

Կատարումը՝     Մերի Հովհաննիսյանի
Խոսքերը՝     Զոյա Ասլանյանի

 

 

 

Բանաստեղծություններ

Ինչպես  հավատալ... 

Հավատալ այնպես, որ կասկածանքին տեղիք չտալ: 
Աստծո խոսքը  չնենգափոխել, հավատալ նրան և չվարանել, 
Այլ վստահել, առաջ գնալ, մինչև վերջ հաղթանակել, 
Ոչ թե դժվար պահին նահանջել, հետ կանգնել և պարտվել: 
 
Հիսուսն ասաց. Թող ձեր սրտերը չխռովեն,
Հավատացե՛ք Աստծուն, հավատացե՛ք և ինձ:
Հավատալ՝ Հիսուսին ,  նրան  նմանվել՝ հրաշք գործել, 

Կյանքի փոթորկի մեջ Տիրոջ նման սաստել հողմը, 
Հավատալ այնպես, որ նույնիսկ սարեր շարժել, 
Ջրեր ճեղքել, մեռածներին կենդանացնել... 
Մահվան պահին հանգիստ նայել , չվախենալ, 

Չվախենալ անգամ  չար մտքերից: 
Հավատալ այնպես, որ թշնամին քո հավատքից քարանա
Եվ իր չար գործը  մոռանա, 
Որ  չկարողանա քեզ հաղթել,  քո Տիրոջից հեռացնել: 

Հավատալ այնպես, 
Որ թշնամին քո հավատքից ծնկի իջնի,
Եվ քո Աստծուն ինքն էլ պաշտի: 

Հավատալ այնպես,
Որ քո հավատքը լույս դառնա խավարում ապրողին, 
Հավատալ այնպես,
Որ քո հավատքը ճանապարհ բացի կորած կյանքերին, 
Հավատալ այնպես, որ, չպարտվել,  չկասկածել ,   
Աստծո խոսքին վստահել  ու չուրանալ, 
Հավատալ և ոչ թե դժվար պահին ետ նահանջել, 
Այլ առաջ գնալ, մինչև վերջ  հաղթանակել: 
Հավատալ...   

 
Օ՜,  դու՝ մարդ արարծ

Օ՜, դու՝ մարդ արարծ,
Դու, ինչպես մի գետ վարարած,
Կարողանում ես ամեն բան.
Ժայռը  ջարդում,
Ծովը քամում,
Հողմը սաստում,
Գազանին լռեցնում:
Թողած քո հոգսն ու գործը,
Հագուրդ տալու համար
Քո ագահությանը,
Թալանում ես եղբորդ,
Սպանում հարևանիդ,
Տանջում բարեկամիդ
Այսքանը դեռ բավական չէ,

Մոլեգնած և կատաղած
Դեռ փնտրում ես,
Թե էլ ում կուլ տաս,
Սակայն երբեք չես սովորել,
Օ՜,  դու՝ մարդ արարծ,
Որ այս աշխարհում
Մնալու են միայն
Մեր բարի գործերը կատարած:

Խաղաղության աղոթք հօգուտ մեզ
Նմանվել Հիսուսին

Տե՛ր, օգնի՛ր նմանվել Քեզ,
Օգնիր Քեզ պես կամք ունենալ ներելու համար, 
Որ ասենք. Հա՛յր, ների՛ր դրանց, 
Վասնզի չգիտեն, թե ինչ են անում:  
Տե՛ր, օգնի՛ր նմանվել Քեզ,  
Որպես հավատացյալներ և Քո
Հետնորդներ. աղոթենք, որ թշնամին
Քո խաղաղությունն ունենա,
Որ մեր թշնամին Քո սիրով լցվի, 
Եվ որ մեր թշնամին դարձի գա: 
Տե՛ր, Դու սովորեցրել ես՝ 
Եթե այդպես անենք,
Բարձրյալի որդիներ պիտի լինենք:  
Տե՛ր, ինչպես մենք, այնպես էլ թշնամին ունի մայր. 
Թող ո՛չ մի մայր արցունք չտեսնի, 
Տե՛ր, ինչպես մենք, այնպես էլ թշնամին ունի հայր. 
Թող ո՛չ մի հայր տխրություն  չտեսնի: 
Տե՛ր, ինչպես մենք, այնպես էլ թշնամին ունի երեխա. 
Թող ոչ մի երեխա որբ չմեծանա: 
Տե՛ր, Դու ասացիր.
Խաղաղություն եմ թողնում ձեզ, 
Իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ... :  
Տե՛ր, դա է քո կամքը աշխարհի մարդկանց, 
Տե՛ր, դա է քո կամքը նաև մեր թշնամուն, 
Որ Քո խաղաղությունն ունենան իրենց մեջ.
Տե՛ր, Քո խաղաղությունը սեր է, 
Քո խաղաղությունը բարություն է, 
Քո խաղաղությունը  գթություն է, 
Քո խաղաղությունը փրկություն է
Թե՛ մեզ, թե՛ մեր թշնամու համար: 
Ուստի կատարում ենք Քո այն պատվիրանը, 
Որ ասացիր. Աղոթեցե՛ք ձեր թշնամու համար... : 
Թող մեր թշնամին Քո խաղաղությամբ լցվի, 
Որ մեր ազգն էլ միշտ խաղաղ ապրի:   

Գիտեմ,  սիրելինե'րս, մենք կհանդիպենք
(Սա նվիրում եմ անժամանակ մեզանից հեռացած հանգուցյալներին)

Գիտեմ,  սիրելինե'րս, մենք կհանդիպենք:
Կհանդիպենք մենք նորից երկնքում,
Որտեղ խաղաղություն է տիրում,
Որտեղ մեր Տերն է թագավորում:
Ոչ ոք այլևս մեզ չի բաժանի,
Տխրությունն ու հոգսը էլ մեզ չեն տիրի,
Միասին կերգենք ու կփառաբանենք,
Աստվածային ընթրիքին մենք կմասնակցենք:
Նա ինքը՝ Հիսուսն է խնջույքի Տերը,
Ինքն է  նոր ուխտի գինին բաժանում,
Մեր աչքերից արցունքները մաքրում
Եվ մեր սրտերն ուրախությամբ լցնում:

Նա ինքը՝ Հիսուսն է  այդ
Երկնքի ու  երկրի  Տերը,
Այնտեղ չկա հիվանդություն,
Ոչ էլ տխրություն,
Չկա նախանձ և սպանություն,
Չկա մահ և ատելություն:

Կոտրված սրտերն ուրախությամբ կլցվեն,
Մեզ համար նոր դռնեը կբացվեն,
Բաժանված հոգիները կմիանան,
Ծարաված մարդիկ կհագենան,
Կույրերը կտեսնեն, խուլերը կլսեն,
Անդամալույծները կպարեն,
Համրերը կերգեն:

Աստվածային սերը մենք կվայելենք,
Ինքն է բրուտը, իսկ մենք՝ Նրա  անոթները,
Որի մեջ լցնում է իր մեծ ու անսահման սերը:
Նրա սերն աղբյուր է գոյության,
Նրա սերն է իշխում հավիտյան:
Նրա սերն է միացնում բաժանված հոգիները
Նրա սերն է հետ բերում մեռած կյանքերը:
Հիսուսն է կապը ամեն կատարելության,
Հիսուսն է սերը մեր միության,
Իմաստուն են նրանք,
Ովքեր նրա սերը փնտրում են,
Երբ այն գտնում են,
էլ չեն բաժանվում:

Գիտեմ,  սիրելինե՛րս...
Կհանդիպենք  մենք նորից,
Կհանդիպենք մենք երկնքում,
Եվ կրկին արցունքներ կհոսեն մեր աչքերից,
Արցունքներ,
Որոնք կողողեն մեր դեմքերը,

Բայց այս անգամ
Ոչ թե տխրության,
Այլ ուրախության
Արցունքներ կլինեն դրանք:

Առակներ

Խոնարհության մասին առակներ

Խոնարհ մարդը շահում է իր շրջապատի մարդկանց, որտեղ էլ որ գտնվի:

Խոնարհությունը աստվածային ամենամեծ գեղեցկությունն է:

Խոնարհությունը ամենամեծ համակրանքն է:

Խոնարհությունը իմաստության սկիզբն է:

Խոնարհ մարդը կարող է շահել կյանքը և գնալ շատ առաջ:

Խոնարհությունը տանում է հաղթանակի:

Խոնարհությունը բարձրացնում է ընկածին:

Խոնարհություն նշանակում է ենթարկվել Աստծուն:

Խոնարհությունը հավատի առաջին պսակն է:

Խոնարհությունը և իմաստությունը անբաժան են միմյանցից:

Խոնարհ մարդը իր սերը ցույց է տալիս Աստծու և իր ընկերոջ հանդեպ:

Խոնարհության գիտակցումը ապաշխարությունն է:

Խոնարհ մարդը կշահի աշխարհը:

Խոնարհ եղբայրը եկեղեցու պատիվն է:

Խոնարհությունը մարդու գլխի թագն ու զարդն է:

Խոնարհությունը ճանապարհ է բացում բոլոր արգելքներին:

 

Դրա համար էլ Հիսուս Քրիստոսը խոնարհությամբ տարավ իր առջև դրված

Դժվարությունները և հաղթանակեց` բարձրանալով վեր, նստեց Հոր աջ կողմում:

 

Ագահության մասին առակներ

Փողը մի ափսոսացեք, թե չէ հետո փողը ձեզ կափսոսա:

Ագահությունը հիվանդություն է, եթե ագահ մարդը դա գիտակցի, ապա կազատվի դրանից:

Ագահությունը քանդում է ընտանիք, քանդում է բարեկամություն, ընկերություն...

Առատաձեռնությունը վերականգնում է բարեկամությունը, ընտանիքը, ընկերությունը....:

Դրա համար Հիսուսն ասաց. Երանելի է մանավանդ տալը, քան առնելը:

Փող սիրողը կկործանի իր կյանքը:

Ավելի լավ է աղքատ ու առողջ, քան հարուստ և հիվանդ:

Հարուստ մարդն ինչպես այս աշխարհում, այնպես էլ հանդերձյալ կյանքում հանգիստ չունի, եթե իր հարստությունը իր հետ է թաղվում:

Նյութական բաները երբեք չեն կարող փոխարինել հոգևորին:

Ինչ էլ որ մարդս ունենա, միևնույնն է, վերջում այստեղ է թողնելու:

Հասկացող մարդը հարստության և աղքատության միջև տարբերություն չի տեսնում:

 

Հարգանքի մասին առակներ

Հարգանքն ամենամեծ զենքն է, որով մարդը հաղթում է բոլորին:

Հարգանք ունեցող և հարգանք ցույց տվող անձը միշտ հաղթող է լինում կյանքում:

Հարգանք ցանողը հարգանք էլ կհնձի:

Հարգանքը թագ ու պսակ է այն ունեցողի գլխին:

Հարգանքի միջոցով ամեն ինչ վերանորոգվում է, հարթվում, իսկ վեճի միջոցով` քանդվում:

Հարգանքից է ստեղծվում բարեկամությունը, խաղաղությունը, ընկերությունը և վերջապես` սերը:

Աստված իր և մարդկանց միջև դրել է հարգանքը, որը գալիս է սիրուց:

 

Պատվի մասին առակներ

Պատիվ պահել նշանակում է լսել քո Աստծուն և ենթարկվել Նրա  խոսքին:

Պատիվ պահել նշանակում է թեկուզ մահն էլ մոտենա, չդավաճանել քո Աստծուն, Նրա խոսքը գետնով չտալ:

Պատիվ պահել  նշանակում է Նրա  խոսքին վստահել՝ չնայած, որ վերջը վատ է երևում:

Աստված ասաց. Ես իմ փառքը ուրիշին չեմ տա: Աստծո փառքը իր պատիվն է, դրա համար էլ Աստված սատանայից հետ վերցրեց իր ստեղծած մարդկանց և ամբողջ երկիրը:

Աստված պատիվ իմացող անձնավորության կողքին է միշտ՝ լինի թե՛ տղամարդ, թե՛ կին:

Աստված ընտրում է իրեն ծառայող մարդկանց, ովքեր պատվից հասկանում են:

Ով որ մարդկանց պատիվ պահի, նա կպահի նաև Աստծո պատիվը:

Պատվից հասկացող մարդը վստահելի է:

Սամսոն  կանչվեց մոր որովայնից,  Աստծուց տրված պատիվը կորցրեց և դրա համար ծառա դարձավ իր թշնամուն, իսկ Հովսեփը մինչև վերջ Աստծո պատիվը պահեց, և իր թշնամին իրեն ծառա դարձավ:

Դավիթը հաղթեց Գողիաթին, քանի որ հասկացել էր՝ նա վիրավորել էր իր ժողովրդի պատվիվը:

Աստված սիրում է պատիվ ունեցող և պատիվ գնահատող մարդկանց, դրա համար կանչվածները շատ են, ընտրյալները քիչ:

Ովքեր պահում են Աստծու պատիվը, նրանց էլ ընտրում է: 

Հիսուսը ասաց. Ամենամեծ պատվիրանն է՝ պիտի սիրես քո Աստծուն և քո ընկերոջը, ինչպես քո անձը:  Հիսուսը ուզեց ասել՝ բարձր պահիր քո Աստծու և ընկերոջդ պատիվը:

Եթե հավատացյալը չհասկացավ ազգի, ընկերոջ և մյուս հավատացյալների պատիվը պահելու իմաստը,  ուրեմն չի հասկացել նաև Աստծո պատիվը պահելու իմաստը և Նրա խոսքը (Աստվածաշունչը):

Ով որ չկարողացավ պատիվ պահել, Աստված  նրան ոչինչ չի վստահի. դա հավասար է թշնամուն վստահելուն: 

 

Իմաստության մասին առակներ 

1) Իմաստության սկիզբը Աստծուն փնտրելն ու գտնելն է:

2) Իմաստության սկիզբը Աստծուն ճանաչելն ու հավատալն է:

3) Իմաստության սկիզբը խոնարհությունը և հեզությունն է:

4) Իմաստության սկիզբը սերը և գթությունն է:

5) Աստվածային իմաստությունը Աստծո պարգևն է,

որն ինքը` Աստված է պարգևում:

6)Աստվածային Իմաստությունը  իմը լիներ, 

Որպեսզի մի գործս երկու չլիներ:

 

Սիրո մասին առակներ

Շատ մարդիկ իրենց անհաջողությունների մեջ մեղադրում են Աստծուն, բայց Աստված մեղքի հետ գործ չունի, քանի որ Աստված Սեր է: Սերը և մեղքը միասին չեն կարող լինել:

Սերը (ագաբը կամ Աստվածային սերը) թշնամուն պարտության մատնելու գաղտնիքն է, դրա համար էլ Հիսուսն ասաց. Պետք է սիրեք ձեր թշնամուն:

Աստված մեզ պատգամ թողեց` Սիրիր ընկերոջդ, ինչպես ինքդ քեզ, որովհետև աշխարհի գոյությունը սիրո վրա է հիմնված:

Հիսուսն իր` երկրի վրա եղած ժամանակ սեր ցույց տվեց բոլորի հանդեպ, դրանով հաղթեց սատանային և հարություն առավ:

Հիսուսի սերը հավիտենական է, ինչպես իր գործերը:

Ժամանակակից մարդիկ սիրո բազմաթիվ պատկերներ են ստեղծում` առանց ճանաչելու աստվածային սերը:

Սիրուց ծնվում է արդարությունը, արդարությունից էլ ` ընկերությունը:

Բարության ակունքը քրիստոնեական սերն է:

Հիսուսն ասաց. Նոր պատվիրան եմ տալիս ձեզ, որ սիրեք միմյանց: ինչպես ես ձեզ սիրեցի, դուք էլ սիրեք միմյանց:

Սերը ծնվում է տարիների ընթացքում, իսկ ատելությունը` ակնթարթում:

Աստծո սերը մեծ է, ինչպես երկրային տարածքը և ավելի մեծ` ինչպես տիեզերքը և շատ ավելի մեծ, որը անսահման է:

Սեր՝ երեք տառ, Սեր՝ երեք անձ, երեք միություն և մի ամբողջ հավիտենականություն: 

Սեր՝ երեք աստվածայնություն՝ Հայր Աստված-սեր, Որդի  Աստված-սեր, Սուրբ Հոգի  Աստված՝ սեր:

Հիսուսի մեծագույն աշխատանքը այս երկրի վրա եղավ,

Հայր Աստծո սիրո փոխանցումը մարդկանց:

Աստվածային սերը անսահման է:

Աստվածային սերը երբեք չափման միավոր չունի:

Հիսուսին երկրի վրա ուժ ու զորություն տվողը ,դա Աստվածային սերն էր:

Աստվածային սերը միշտ հաղթող է, երբեք չի պարտվի,


Աստծու ամենամեծ հաղթանակը Հիսուսի հարությունն էր:

Սեր՝ աստվածային անսահման տարածք: 

Աստվածային սե՛ր,   ոչ մի բան չի կարող չափվել և մրցել քեզ հետ: 

Աստված Իր սերը մեր հանդեպ ցույց տվեց Որդու և Սուրբ Հոգու միջոցով:

Սերը Աստվածային զենք է, որով կարող ես հաղթել քո թշնամիներին:

Դրա համար Հիսուսն ասաց՝  սիրեցե՛ք ձեր թշնամիներին:

 

Կեղծավորության մասին առակներ 

1.Կեղծավորությունը մարդկային չարիքների ամենամեծ աղբյուրն է: Կեղծավորությունից են գալիս դավաճանությունը և ատելությունը:

2.Կեղծավոր մարդու մեջ չկա սեր, եթե չկա սեր ուրեմն չկա նաև միաբանություն:

3.Կեղծավոր մարդը չի կարող ենթարկվել Աստծո մեծ օրենքին՝ սիրո օրենքին:

4.Սատանան էլ կեղծավոր էր, դա իր հատկությունն էր, նա իր կեղծավորությամբ խաբեց մարդկությանը:

5.Կեղծավոր մարդը կասկածամիտ է, երկերեսանի. ում մոտ գնա, նրան կեղծ ընկեր կդառնա:

6.Կեղծավոր մարդուց կյանքում լավ բան մի՛ սպասիր:

7.Կեղծավոր մարդը դավաճան է և անվստահելի:

8.Կեղծավոր մարդը բամբասող և շողոքորթ է:

9. Հիսուսը միմիայն կեղծավորությունը քննադադեց:

10.Կեղծավորությունը շատ մեծ չարիքներից է երկրի վրա, որի համար էլ Քրիստոսը նախատում  էր կեղծավոր մարդկանց:

 

Գաղտնապահության մասին առակներ

Գաղտնապահությունը մեր հավատքի ծառայության հաջողությունն է,

Գաղտնապահությամբ մենք հաջողություններ կունենանք կյանքում,

Գաղտնապահ մարդը սեր ու հարգանք կունենա ընկերական շրջապատում,

Գաղտնապահ  ընկերը վստահելի է ամեն տեղ և նեղության ժամանակ,

Գաղտնապահությունը բամբասանքին հակառակ դրսևորվող ձևն է,

Գաղտնապահ մարդուն Աստված էլ է սիրում, որովհետև դա պատվիրանին ենթարկվել է նշանակում,

Գաղտնապահության համար Հիսուսն ասել է՝ թող աջ ձեռքդ չիմանա, թե ինչ է անում ձախը:

 

Մեղքի մասին առակներ

1) Երբ որ մարդը գալիս է գիտակցության, թե ինչ է մեղքը, հենց այդ նույն պահին ազատվում է մեղքից Հիսուսի միջցով:

2) Մեղքի գիտակցումը ազատում է մարդուն ամեն ինչից (ապաշխարություն):

Ի՞նչ է մեղքը: Մեղքը տանջանք է, չարչարանք, զրպարտություն, չարություն, բամբասանք:

Եթե դու տեսար, թե ինչ արեցին մարդիկ Հիսուսին խաչի վրա, հետևաբար կհաս-կանաս, որ դա մեղք է. մեղքը ատելություն է, մարդասպանություն է:

3) Մարդու համար ամենից դժվարն իրեն մեղավոր ճանաչելն է, որովհետև ինքն իրեն միշտ արդար է գտնում:

4) Երանելի է այն մարդը, որը կզգա իր մեղավոր լինելը:

5) Ոչ մի մարդ կատարյալ չի, եթե մարդը կատարյալ լիներ, ապա Աստված իր Որդուն չէր ուղարկի աշխարհ:

6) Քանի որ մենք կատարյալ չէինք կարող լինել, Աստված իր որդուն ուղարկեց, որը կատարյալ էր, մեզ իր շնորհքով կատարյալ դարձրեց:

7) Մեղք կա, որ երևում է, և բոլորը տեսնում են: Մեղք էլ կա, որ չի երևում, և մարդիկ չեն կարող տեսնել:

8) Չերևացող մեղքը ավելի վտանգավոր է, եթե մենք այն չենք ներկայացնում Աստծուն (չնայած, որ ինքն ամեն ինչ տեսնում է):

9) Երբ չերևացող մեղքը մենք ներկայացնում ենք Աստծուն, ապա անմիջապես թողություն ենք ստանում. դա ապաշխարությունն է:

10) Չներկայացնող մեղքից առաջ են գալիս շատ չար պտուղներ, և տարեցտարի գնալով` այդ մեղքի ծառը մեծանում է, հասունանում և ուժեղանում, ու այդ մեծ ծառի տված վնասն ավելի մեծ է լինում:

11) Բերենք այդ ծառն իր չար պտուղներով Հիսուսին, և ինքն ինչպես որ անպտուղ թզենին անիծեց և մի օրվա մեջ չորացավ, այնպես էլ այդ մեր մեջի մեղքի ծառը կարող է մի օրում չորացնել արմատներով:

12)Եթե մարդ ճանաչի մեղքը, ապա այլևս մեղք չի գործի:

13)
Ինչպես առանց հայելու մարդը չի կարող իր դեմքը տեսնել,

Այնպես էլ առանց Աստծո չի կարող իր մեղքը տեսնել: 

14)Երբ Աստծուն թույլ ենք տալիս մեր կյանքի մեջ մտնել,

Նա մեզ մեր մեղքերն է ցույց տալիս:

 

 Իմաստուն   խոսքեր

 

-Ո՞վ կարող է Աստծուն հաճելի քրիստոնյա դառնալ: 
   -Նա, ով ունի մաքուր խիղճ,

պատասխանատվություն և շնորհակալ բնավորություն:


***

Աշխարհը մեծ է, Տերն ավելի մեծ,

Աշխարհն անցնում-գնում է, իսկ Տերը հավերժ մնում է:

* * *

Եթե է շատ սուրբ է այն խաչը, որի վրա Հիսուսի արյունը թափվեց ,

Ապա ինչքան առավել ևս Սուրբ է այն մարմինը, որի մեջ Ինքը բնակվեց:

* * *

Աստծո Սուրբ Հոգու նվերը մարդկությանը.

(...նոր հոգի եմ պարգեւելու նրանց,...Եզեկիէլ.11.19)

1.Նվեր, որ երբեք չի հնանում, միշտ արդիական է բոլոր տարիներում և դարերում:

2.Որը ունենալը միշտ օգտակար է, այդ նվերի միջոցով մեր սերը հավիտյան մնում է:

3.Ինչքան շուտ ենք այն ստանում,այնքան լավ է մեզ համար, չենք ձանձրանում,

մեզ օգնում է, սովորեցնում, ուժ տալիս, բժշկում, գիտություն ու իմաստություն է տալիս:

* * *

Աստվածային գիտությունը բարձր է ամեն ինչից,

Մինչև մարդը այդ ճանապարհով չգնա,

Չի հականա ոչինչ:

* * *

Թշնամուն հաղթելու համար տարբեր կողմերից պետք է հարձակվես նրա վրա:

* * *

Տիրոջ խոսքը երկսայրի սուր է,

Տիրոջ Հոգին կնքող հուր է,

Տիրոջ արյունը մաքրող ջուր է: 

* * *

Տերը սիրեց սիրողներին,

Տերը ներեց ներողներին,

Արդար ու ճշմարիտ է մեր Տերը,

որ մեզ էլ տվեց իր անսահման սերը:
 

 * * *

Ավետարանի ծառայության համար Տերը սիրում է քայլող և վազող ոտքեր,

թամբալ նստող և պառկող ոտքերը Տիրոջ առջև զզվելի են:

Դրա համար էլ Հիսուսը ասում էր` գնացեք...

* * *

Եթե հավատացյալ եղբայրը չունի հոգևոր աճ, ապա նման է անհավատի:

* * *

Երանելի են Աստծո այն ծառաները, ովքեր իրենց քույր և եղբայրներին  ճիշտ ուղու վրա են դնում:

Երանելի են Աստծո այն ծառաները, ովքեր հանդիպում են անհավատների և հավատքի են բերում:

Երանելի են Աստծո այն  ծառաները, ովքեր իրենց հավատքը կորցրած քույր և եղբայրներին օգնում են նորից իրենց հավատքը գտնել:

* * *

Ամեն անգամ երկինք նայելիս տեսնում եմ  Աստծո մեծությունը,

Ամեն անգամ երկինք նայելիս տեսնում եմ Աստծո զորությունը,

Ամեն անգամ երկինք նայելիս տեսնում եմ  Աստծո կարողությունն ու ուժը,

Ամեն անգամ երկինք նայելիս տեսնում եմ Աստծո իմաստնությունն ու գիտությունը:

 

Եթե ուզում ես տեսնել Աստծո մեծությունն ու զորությունը, նայի՛ր երկնքին: Դրա համար Աստված Աբրահամին դուրս հանեց իր վրանից ու ասաց. Նայի՛ր երկինք... : (Ծննդոց 15.5)


 

Ինչո՞ւ է Աստված կամք տվել մեզ

-Աստծո  մոտ  ո՞վ է ուժեղ համարվում, -նա, ով ունի ուժեղ կամք, ով կարողանում է տիրապետել իրեն, ով համբերատար է...

Նա, ով ճիշտ ճանապարհի վրա է ու իր հետևից է տանում սխալ ճանապարհի վրա գտնվողին.

երբ հարբեցողներով շրջապատված է, ու բոլորը նստած ալկոհոլ են խմում, ու ինքը չի խմում,

երբ թմրամոլներով  շրջապատված է, բոլորը թմրադեղ են ընդունում, իսկ ինքը՝ ոչ,

երբ գողերի շրջապատում է, և  բոլորը գողություն են անում, ու ինք՝ ոչ...

Քանի որ Աստծու մոտ ուժը մարդու կամքով են չափում, դրա համար էլ ուժեղ կամքի տեր մարդն է ուժեղ:

Աստծո մոտ ուժը կամքով է չափվում, դրա համար Հիսուսը խաչի վրա մահվան հանդեպ ցույց տվեց մեծ կամք՝ դիմանալով մահվան ցավին: +

            Հիսուսը խաչվելուց առաջ ասաց. Հա՛յր, ոչ իմ, այլ ՔՈ՛ կամք լինի:

            Աստված մեզ ազատ մտածելու կարողություն է տվել, որ մենք մտածենք՝ ուզում ենք, թե՞ ոչ, մտածենք՝ անենք, թե՞ ոչ, նաև ցանկությունների ու զգացմունքների ազատություն է տվել, որը կոչվում է Կամք.

Աստծո կամքը մեր կյանքում ճիշտ է,

Աստծո կամքը մեր կյանքում սեր է,

Աստծո կամքը մեր կյանքում ուժ է,

Աստծո կամքը մեր կյանքում լույս է,

Աստծո կամքը մեր կյանքում հույս է,

Աստծո կամքը մեր կյանքում փրկություն է,

Աստծո կամքը մեր կյանքում բժշկություն է,

Աստծո կամքը մեր կյանքում խաղություն է,

Աստծո կամքը մեր կյանքում իմաստնություն է...:


                                      ***

Տերը բացում է բոլոր փակ դռները իր հուսացողներին,

 որովհետև Հիսուս ինքն է այդ դուռը,եթե մեկը մոտենա ապա այն կբացվի:

 

Ընդունի Հիսուսին

Աղոթք

Հիմա է ժամանակը Հիսուսին քո սրտում ընդունելու:

Դու կարող ես Հավիտենական կյանք նրանով ունենալ,

Փորձի՛ր և տե՛ս, թե մեր Տերն ինչքա՜ն գթառատ է:

Նա պայծառեցնում է իր դեմքը ամբողջ մարդկության վրա,

Երջանկություն է Հիսուսով ապրելը:

Բոլորը միասին փառաբանում են Նրան:

Հույսը նրա մոտ դատարկ խոսք չէ,

Նրա բերանից է դուրս գալիս իմաստություն և խորհուրդ,

Խավարում Նա կարող է քեզ լուսավորել,

Շատ արագ կարող է Քո խնդրանքը կատարել:

Եթե դու դավաճանես Նրան,

Միևնույն է` Նա հավատարիմ կմնա,

Շատ վաղուց է, որ Նա քո հոգսերն իր վրա է վերցրել,

Քո մեղքերն ու տկարություններն իր արյունով մաքրել

 

Հիսուս Քրիստոսին

(ապաշխարության խոստովանություն)

Իմ սրտում խոստովանում եմ Հիսուսին որպես Փրկիչ`

Ճշմարտությունը և արդարությունը Քեզ մոտ են,

Հավատարմությունը և գթությունը Քո մարմնի մասնիկներն են,

Աստվածային Խոսքը Դու ինքդ ես,

Սերը` Քո բնավորությունն է:

Դու քեզ խոնարհեցրիր` Հորդ Ձայնը լսելու,

Քո կյանքը վտանգի տակ դրեցիր բոլորիս համար,

Փնտրում ես Աստծո կորած զավակներին,

Փրկում նրանց Քո Սուրբ Արյունով:

Հայրն ուղարկեց Քեզ և ի՛մ փրկության համար,

Շնորհակալությո՜ւն, Հիսո՛ւս,

Դու կաս և կմնաս հավիտյան, իմ Տեր:

 

Ապաշխարություն

Աղոթք

Ապաշխարեցե՛ք, որովհետև երկնքի արքայությունը մոտեցել է.

Սա է քո ցանկաթյունը, իմ Տե՛ր:

Եվ ես մի մեղավոր անձ եմ, Տե՛ր,

Ես ուզում եմ Քո արքայությունը տեսնել,

Ես ուզում եմ Քեզ հետ լինել հավիտենականությունում:

Իմ մեղքերը շատ են, և ես չեմ կարող դրանք կրել ինձ վրա,

Նրանք հետապնդում եմ ինձ գիշեր և ցերեկ,

Մեղքերս ծանր բեռ են ինձ համար,

Դրանք ճնշում և ցավ են պատճառում իմ մարմնին ու անձին,

Բայց Քո շնորհքը, Հիսո՛ւս,

Ինձ ճանապարհ է բացում դեպի ապաշխարություն,

Ես ապաշխարում եմ և խոստովանում իմ մեղքերը:

Շնորհակալությո՛ւն, իմ Տե՜ր Հիսուս, որ Քո միջոցով,

Քո Սուրբ Արյունով ինձ ազատեցիր

Մեղքի այդ ծանր բեռից:

 

Հայր, Որդի և Սուրբ Հոգի

Հա՛յր, ես սիրում եմ քեզ, Դու ստեղծեցիր աշխարհը, ինձ, մարդկությունը և այն ամբողջը, ինչ-որ կա այս աշխարհում:

Հիսու՛ս, ես սիրում եմ քեզ, որովհետև դու փրկեցիր աշխարհը, ինձ, մարդկությունը և այն ամբողջը, ինչ-որ կա այս աշխարհում:

Սուրբ Հոգի՛, ես սիրում եմ քեզ, որովհետև դու մխիթարում ես աշխարհին, ինձ, մարդկությանը և այն ամենին, ինչ-որ կա աշխարհի մեջ:

Խոնարհվում եմ քո մեծության առջև, իմ Հա՛յր Աստված,

Որ դու ինձ համար ստեղծեցիր երկինքը, երկիրը և դրախտը:

Խոնարհվում եմ քո մեծության առջև, իմ Տե՛ր Հիսուս,

Որ դու ինձ համար խաչ ելար

Եվ ինձ ազատեցիր ստրկությունից:

Խոնարհվում եմ քո մեծության առջև, իմ Սու՛րբ Հոգի,

Որ դու գիշեր ու ցերեկ ուսուցանում ես ինձ քո աստվածային իմաստնության գաղտնիքը:

 

Աստված է Սկիզբը և Վերջը

Ա  Ամենակարող արդար Աստված

Բ - Բարի և բարություն կամեցող,
Գ - Գթության և սիրո,
Դ - Դարեր ի վեր գոյություն ունեցող,
Ե - Երկնքի և երկրի մեջ
Զ - Զորության Տեր Աստված:
Է - Էություն, որ Է, որ Էր,
Ը - Ընկերության համար պայքարող,
Թ - Թագավոր թագավորների,
Ժ - Ժամանակակից և բոլոր ժամանակների
Ի - Իմաստության Աստված: 
Լ- Լույսի անսպառ աղբյուր,
Խ - Խաղաղություն Դու ցանկացող,
Ծ - Ծնունդ տվող,
Կ- Կյանք պարգևող,
Հ- Հույսի Աստված:
Ձ - Ձեռքովդ մեզ միաբանող,
Ղ - Ղեկավար մեր բոլորի,
Ճ - Ճանապարհ և ճշմարտություն,
Մ - Մարդկային ցեղը Դու ստեղծող,
Յ - Յուրաքանչյուրիս համար հոգ տանող,
Ն - Ներող, սիրող և համբերող,
Շ - Շնորհք բաժանող,
Ո - Որդեգրող և փոխարենը ոչինչ չպահանջող
Չ - Չարից փրկող Աստված:
Պ - Պահապան և մեզ համար վահան,
Ջ - Ջրեր ճեղքող,
Ռ - Ռնգերում կենդանության շունչը փչող,
Ս - Սուրբ Հոգիդ մեզ վրա թափող,
Վ - Վերստին մեզ միավորող,
Տ - Տեր-տերերի Աստված:
Ր - Րոպեների և վայրկյանների ակնթարթում
Ց - Ցավերից Դու բժշկող,
ՈՒ- ՈՒրախության ակունք,
Փ - Փորձությունից փրկող,

Ք - Քրիստոսով մեզ ազատող

Եվ - Եվ հավիտենականության առաջնորդող,

Օ - Օրհնություն տվող,

Ֆ - Ֆիզիկապես կատարելության հասցնող Աստված:

 

Գոհություն և շնորհակալություն

(սաղմոս)

Գոհություն և շնորհակալություն,

Որ դու ինձ արդարացնում ես` չնայած, որ ես արդար չեմ,

Գոհություն և շնորհակալություն,

Որ դու ինձ մաքրում ես` չնայած, որ ես մաքուր չեմ,

Գոհություն և շնորհակալություն,

Որ դու ինձ արժան ես դարձնում` չնայած, որ ես անարժան եմ,

Գոհություն և շնորհակալություն,

Որ դու ինձ ընտրյալ անոթ դարձրիր` չնայած, որ ընտրյալ չէի:

 

Հայր մեր

Աղոթք

 

Հայր մեր, որ երկինքն ես, Քո անունը սուրբ լինի,

Հայր, փառք, պատիվ, գոհություն և շնորհակալություն Քեզ,

Քո արքայությունը մեզ եկավ:

Հիսուս Քրիստոսն էր Աստծո արքայությունը, որ մեզ եկավ,

Նա Քո կամքը կատարեց ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա,

Դրա համար էլ ասաց. Հայր, ոչ թե իմ, այլ քո կամքը լինի:

 

Մեր հանապազորյա հացը մեզ տվեցիր.

Հիսուս Քրիստոսն է կենդանի հացը,

Ով դեպի Նա գա, այլևս սոված չի մնա,

Ով Նրան հավատա, երբեք չի ծարավի:

 

Հայր, Դու մեր մեղքերը ներեցիր,

Որովհետև Հիսուսը դրանք վերցրեց իր վրա,

Մենք ազատվեցինք փորձությունից,

Որովհետև մեր փոխարեն Հիսուսը անապատում քառասուն օր փորձվեց,

Իր հարությամբ մեզ ազատեց չարից,

 

Հայր, Դու, Հիսուս Քրիստոսը և Սուրբ Հոգին մին եք,

Հետևաբար` քոնն է նաև Արքայությունը, Զորությունը և Փառքը,

Ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա:

Հավիտենս հավիտեան:

Ամէն:

 

 

Հիսուս մեր

Աղոթք

Հիսո՛ւս մեր, որ երկնքում ես, Քո անունը սուրբ է,

Քեզ հետ է, որ Աստծո արքայությունը մեզ եկավ,

Դու կատարեցիր Հոր բոլոր գործերը խաչի վրա,

Նրա կամքը եղավ երկրի վրա, ինչպես որ երկնքում է,

Հիսո՛ւս, Դու աղոթեցիր. Հա՛յր, ոչ թե իմ կամքը, այլ քոնը թող լինի:

Հիսո՛ւս, Դու ես կենաց հացը,

Ով դեպի քեզ գա, քաղց չի զգա,

Եվ ով քեզ հավատա, երբեք չի ծարավի,

Փա՜ռք քեզ, Հիսո՛ւս:

Դու մեր մեղքերի փոխարեն փրկագինը վճարեցիր,

Դու փորձության ենթարկվեցիր անապատում քառասուն օր,

Որպեսզի մենք ազատվենք փորձությունից,

Դու ազատեցիր մեզ չարից քո հարությամբ,

Եվ մեկընդմիշտ մենք փրկվեցինք Քո արյամբ:

Հիսո՛ւս, Դու,  Հայրը և Սուրբ Հոգին մին եք,

Ամեն ինչ, ինչ-որ Հայրն ունի` քոնն է:

Հետևաբար` քոնն է նաև թագավորությունը, զորությունը և փառքը

Ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա:

Հավիտենս հավիտեան

Ամեն

 

Սուրբ Հոգի մեր

Աղոթք

Սուրբ Հոգի մեր, Քո փառքը եղավ,

Ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա:

Քո արքայությունը եկավ,

Քո զորությունը մեզ հասավ,

Դու կատարեցիր Հոր կամքը երկրի վրա:

Ինչպես հրեշտակն ավետեց,

Որ կույսը Որդի պետք է ծնի,

Եվ նա էլ զարմացավ` ինչպես պետք է դա լինի:

Նրան ավետվեց` Սուրբ Հոգին պիտի գա քեզ,

Ու Բարձրյալի զորությունը քեզ հետ կլինի

Եվ քեզնից ծնվածը Աստծո Որդի պիտի կոչվի:

Սուրբ Հոգի, Դու կատարում ես բոլոր գործերը երկրի վրա,

Որոնք, ըստ Հոր կամքի, Քեզ է տրված.

Հիսուս Քրիստոսի մեոած մարմինը նորից երրորդ օրը

Վերակենդանացրիր` մտնելով նրա մեջ,

Նաև առաքյալներին զորություն և պարգևներ բաժանեցիր,

Որոնք, ըստ Հիսուսի խոստման,

Սպասում էին Երուսաղմում` իրենց վերնատանը նստած:

Սուրբ Հոգի, Դու նույնն անում ես մեզ հետ հիմա այս երկրի վրա,

Իսկ եթե մենք ենք Քեզ ընդունում, ապա

Դու մեր մարմինը դարձնում ես Քեզ `որպես տաճար:

Սուրբ Հոգի, Դու, Հայրը և Հիսո՛ւս Քրիստոսը մին եք,

Հետևաբար քոնն է նաև արքայությունը, զորությունը և փառքը,

Ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա:

Հավիտենս հավիտեան Ամէն:

 

Միայն Տերն է մեզ պարգևում

Ամեն անգամ հարց ենք տալիս

Ինքներս մեզ,

Թե ի՞նչ ենք անում այս աշխարհում...

Ապրում, շնչում , ուրախանում

Ու երբեմն էլ տխուր դիպվածն է

Մեր դուռը թակում,

Հյուրնկալվում

Մեր այս կյանքում:

Աստծուց օգնություն ենք խնդրում,

Ու երբ այն ստանում ենք,

Թողնում ենք մենք ու հեռանում,

Հետո երբեք չենք էլ հիշում,

Թե այս կյանքում ինչ-որ ունենք

Միայն Տերն է մեզ պարգևում:

Մարդ-արարածը նորից ու նորից

Իր սրտին հագուրդ տալու համար

Խնդրում է` Տե՛ր, տո՜ւր և կրկին տո՜ւր:

Իսկ Տերը տալիս է անսպառ.

Մինչև անգամ իր Միածնին տվեց,

Տանջվեց, ծեծվեց, խաչի մատնվեց,

Եւ այսպիսով`

Մեր խնդրանքները կատարեց,

Որպեսզի, ով նրան հավատա,

Չկորչի, այլ ունենա ամեն ինչ:

Հավիտենական կյանքն էլ մեզ պարգևեց,

Որն իջած էր մեր լույս-Հորից:

Իսկ մարդիկ, ահա նորից ու նորից,

Մոռանալով այս մեծ պարգևը`

Ստացած իրենց սիրելի Հորից,

Խնդրում են` Տե՛ր, տո՜ւր և կրկին տո՜ւր,

Չուզենալով հիշել անգամ

Տիրոջ` Խաչով անցած ուղին,

Եւ երբ իրենց ցանկությունը

Կատարվում է նորից

Թողնում են կրկին ու հեռանում

Իրենց այնքան սիրող Հորից:

 

Որովհետև դու ինձ տեսնում ես

Հիմար է նա, ով մտածում է,

Թե դու չես տեսնում:

Հիմար է նա, ով ասում է,

Թե դու չգիտես իր սրտի և մտքի եղածը:

Մի՞թե աչք ստեղծողը չի կարող տեսնել,

Մի՞թե սիրտ ու միտք ստեղծողը չգիտի, թե ինչ կա մեր սրտում,

Մի՞թե իմաստություն տվողը չի կարող կարդալ մեր միտքը.

Դրա համար էլ ես խոնարհվում եմ քո աստվածային մեծության առջև:

Որովհետև դու ինձ տեսնում ես,

Որովհետև դու իմ սիրտը գիտես,

Որովհետև դու իմ միտքը քննում ես,

Որովհետև դու ինձ սիրում ես:

 

Ինչքան էլ փառաբանեմ քո փառքը, դա դեռ քիչ է, իմ Տե'ր

Հիսո'ւս, Քեզ փնտրողներին դուռ դեպի դրախտ,

Քեզ գտնողներին ճանապարհ դեպի փրկություն:

Ա ՜խ, ինչպես չպատմեմ Քո հրաշքները,

Իմ Տեր...

Եթե ես չպատմեմ, ապա

Քարերը կպատմեն Քո հրաշքները,

Իմ Տեր,

Սարերը և ձորերը կպատմեն,

Արևը, լուսինը և աստղերը կպատմեն,

Երկինքը, երկիրը և ջրերը կպատմեն,

Ամպերը, արշալույսի ցողը և ծաղիկները կպատմեն,

Թոչունները և գազանները կպատմեն ,

Տիեզերքը կպատմի Քո հրաշքները, իմ Տե ՜ր:

Ա ՜խ, ինչպես չպատմեմ Քո հրաշքները,

Իմ Տե ՜ր Աստված,

Եվ ինչպես չգովերգեմ Քո ամբողջ ստեղծագործությունը

Իմ Տե ՜ր:

Ինչքան էլ գովեմ քո գովքը, դա դեռ քիչ է, իմ Տե'ր,

Ինչքան էլ փառաբանեմ քո փառքը ,դա դեռ քիչ է, իմ Տե'ր:

Ինչքան լավ է մարդուս համար, երբ ճանաչում է իր Տիրոջը,

Գիտի նրա ճանապարհը և հետևում է Նրան:

Մնացե ՛ք իմ մեջ, և ես`ձեր մեջ- ասում ես Դու, Տե ՛ր,

Որպեսզի շատ պտուղներ տաք...,

Մնացեք իմ մեջ, որպեսզի փառք ունենաք:

Տե'ր, մադուս Քո անունը և Քո հավատքն է փառքի բերում:

 

Հիսուս Քրիստոսը ի՛մ Աստվածն է

Իմ Տերն ինձ ասում է.

Մի՛ վախենար, քանզի ես հիմա քեզ հետ եմ,

Մի՛ զարհուրիր, վասնզի Ես քու Աստվածն եմ.

Քեզ պիտի զօրացնեմ ու քեզի օգնություն պիտի ընեմ

Ու իմ արդարության աջովը քեզ պիտի բռնեմ:

Հիսուս Քրիստոսը իմ Աստվածն է.

Ես չեմ վախենում,

Իր շնորհքով ինձ փրկեց,

Իր սուրբ արյունով ինձ մաքրեց,

Ինձ իմ մեղքերից ազատեց:

Նույնիսկ, եթե ցավերը և մահվան վախը ինձ մոտենան,

Ես չպիտի ընկճվեմ,

Իմ Հիսուսն ինձ հետ է,

Եվ Նրա աջը իմ պահապանն է,

Թեկուզ թշնամու ամբողջ բանակն էլ իմ դեմ դուրս կա,

Ես չպիտի վախենամ,

որովհետև իմ Տերն ինձ հետ հավիտյան կա ու կմնա:

 

Վերստին Ծնունդ

Բարձունքներից վերին, 
Մեր Տե՛ր Հիսուս,
Հույս ես տալիս աշխարհին,
Քեզ կարոտող աչքերին,
Քեզ սպասող սրտերին,
Իմաստությամբ Աստվածային,
Քո Սուրբ Հոգով Դու բարի,
Չնայելով մեր մեղքերին,
Ծնում ես մեզ վերստին,
Կենդանություն պարգևում

Ու նոր կյանքի մեզ կանչում:
Եվ ասում.
Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. 
Եթե մեկը վերստին չծնվի,
Չի կարող Աստծո արքայությունը տեսնել:

Եվ մենք զարմացած, 
Ինչպես հրեա այն իշխանավորը.
Հարց ենք տալիս.
Այդ ինչպե՞ս կարող է լինել,
Ինչպե՞ս պետք է վերստին ծնվել,
Ինչպե՞ս պետք է
Աստծո արքայությունը տեսնել:

Եվ Դու` վարդապետդ իմաստության,

Արարիչդ աշխարհի,

Փրկիչդ մարդկության,

Դու, որ կենդանի հացն ու ջուրն ես,

Խաղաղության Իշխանը,

Հավիտենական Հայրը,

Ամենակարող Աստվածը,

Դու սովորեցնում ես, որ

Այդ մեր վերստին ծնունդը

Մեր հոգում պիտի կատարվի,

Մեր ներսում պիտի փոփոխվի,

Որ դա մեր ցանկությամբ

Եվ կամոք պետք է լինի

Եվ ո՛չ թե բռնությամբ,

Կամոք մեր Աստծո և մեր`

Համատեղելով Նրա կամքը մեր կամքին:

Ինչպես աղոթքի ժամանակ`

Հայր Մեր-ն արտասանելիս,

Ամեն մեկը մեզանից ասում է.

Քո կամքը թող լինի...:

Ի ցույց դնելով Քո անսահման մեծ սերը`

Դու փնտրում ես կորածին և դարձնում դեպի տուն:

Երբեմն էլ մենք ենք վերադառնում`

Ինչպես այն անառակ որդին զղջումով

Հայցում էր ներում իր վատ արարքին,

Իսկ Հայրը, տեսնելով նրան հեռվից,

Ընդառաջ է վազում` ձեռքերը մեկնած,

Սիրով է գրկում որդուն իրեն լքած:

Ու երբեմն էլ Քեզ ենք բերվում,

Ինչպես շնության մեջ բռնված այն կինը,

Հանձնվելով Քո Աստվածային դատին,

Լսում ենք մեզ համար էլ նույն պատասխանը.

Ես էլ քեզ չեմ դատապարտում.

Գնա՛, այսուհետև մի՛ մեղանչիր:

Եվ այսպես շարունակ

Քո Գթությունը,

Բարությունը և Սերը

Մեզ ծնում են` վերստին

Տեսնելու Քո արքայությունը

Ըստ Քո Աստվածային և

Մեր մարդկային կամքի: