Բենի
Հինն
Ավետարանիչ և
հովիվ Բենի
Հիննը հայտնի
է
քրիստոնեական
աշխարհում:
Նրա
հավաքույթներին
մասնակցում են
հազարավորներ
և Աստված
փառավորվում
է նրա
միջոցով: Աստված
հաստատում Է Իր
Ավետարանը
Բենի Հիննի
միջոցով մեծ
զորություններով
և հրաշքներով:
Հազարավոր
մարդիկ
ընդունում են
Քրիստոսին և
բժշկվում:
«Եվ իմ
խոսքը և
քարոզությունը
ոչ թե
մարդկային
իմաստության
պատիր
խոսքերով
եղավ, այլ
Հոգու և
զորության
ապացուցությամբ»: (1
Կորն. 2 գ. 4 խ.)
Այս
բրոշյուրը
Բենի Հիննի
«Բարի լույս
Սուրբ Հոգի»
գրքից մի
հատված է՝
անձնական
հրաշալի
վկայություն
Սուրբ Հոգու
հաղորդության
մասին:
Ես
կարո՞ղ եմ Քեզ
իսկապես
ճանաչել
1973թ. Սուրբ Ծննդյան
տոներին
մնում էր երեք
օր: Լուսանում
էր: Ցուրտ և
մարախլապատ
առավոտ էր
Տորոնտոյում:
Հանկարծ
Սուրբ Հոգին
հայտնվեց իմ
սենյակում: Նա
այնքան
իրական էր ինձ
համար այդ
առավոտ, որքան
այս գիրքն է
հիմա քո առջև:
Հետևյալ ութ
ժամերի
ընթացքում ես
անասելի ապրումներ
ունեցա Սուրբ
Հոգու հետ:
Այն ամբողջովին
փոխեց
կյանքիս
ընթացքը: Ես
բացել էի Աստվածաշունչը, ու
Սուրբ Հոգին
պատասխանում
էր իմ
հարցերին:
Ուրախության
և հուզմունքի
արցունքները
կաթում էին
աչքերիցս:
Տպավորությունն
այնպիսին էր,
կարծես
սենյակս
բարձրացավ երկինք:
Եվ ես ուզում
էի մնալ
այնտեղ
հավերժ: Ես
ընդամենը 21
տարեկան էի, և
այս
այցելությունը
լավագույն նվերն
էր ինձ համար
այս Ծննդյան
տոներին:
Անցել է
երկու տարի,
ինչ ես կյանքս
նվիրել եմ
Հիսուսին: Այդ
ժամանակից ի
վեր իմ ու
ծնողներիս
հարաբերությունները
շատ լարված
էին: Իսկ այն
պահին ես
գտնվում էի
այնպիսի
վիճակում, որ
մի փոքր առիթն
անգամ կարող
էր վերջնական
բաժանման
հասցնել: Մեր
ընտանիքը
արտագաղթել
էր Իսրայելից,
և մենք
պահպանում
էինք
ավանդույթները:
Բայց երբ
կյանքս
նվիրեցի Հիսուսին,
ես գնացի
ընդդեմ
ավանդույթների,
և դա շատ էր վիրավորում
ծնողներիս:
Ամեն ինչ իմ
կյանքում
ուղղված էր
այդ
ավանդույթների
դեմ պայքարին:
Դա մի
սարսափելի
կյանք էր ինձ
համար, որովհետև
նրանք չեին
հասկանում, թե
ինչ կատարվեց
իրենց որդու՝
այսինքն ինձ
հետ:
Բայց
այնուամենայնիվ
իմ սենյակում
իրական ուրախություն
էր տիրում:
Անգամ
հնարավոր չէ նկարագրել
այն: Դա Աստծո
Փառքի
լիությունն էր:
Եթե 48 ժամ առաջ
ինձ ասեին, թե
ինչ է
կատարվելու
ինձ հետ, ես
կպատասխանեի.
«անհնարին է»,
բայց այդ
պահից Սուրբ
Հոգին
կենդանի
դարձրեց իմ
կյանքը: Նա նորոգեց
ինձ: Եվ Նա
հեռու չէր:
Ո՛չ: Նա
իրական էր, Նա
այսպես էր իմ
սենյակում:
Եվ հիմա ես
ուզում եմ Քեզ
ծանոթացնել
Նրա հետ:
Բարեկամս, եթե
դու իրոք
ուզում ես
ազգակից դառնալ
Սուրբ Հոգուն,
Նրան որ քո
մտքից և ըմբռնումից
բարձր է, ապա
շարունակիր
կարդալ: Որովհետև
այն, ինչ ես
կիսելու եմ
քեզ հետ,
կփոխի քո ողջ
կյանքը: Այդ
փոփոխությունը
դու
միանգամից
կզգաս՝ գուցե
այս գիրքը
կարդալիս, կամ
աշխատանքի
գնալիս, կամ
աղոթքի
ընթացքում:
Սուրբ Հոգին
կայցելի քեզ:
Որովհետև Նա
ցանկանում է
դառնալ քո
ընկերը,
ուսուցիչը,
մխիթարողը և ուղեկիցը
քո ողջ
կյանքում: Եվ
երբ Դուք
հանդիպեք, դու
անպայման
կասես. «Բենի՜,
Սուրբ Հոգին
իրոք գործում
է իմ
կյանքում»:
Աստծո
զորության
հայտնությունը
Այն ժամանակ
ես այցելում
էի «ազատ
մեթոդիստների»
եկեղեցին:
Այնտեղ
ծանոթացա և
ընկերացա Ջիմ
Պոյնտերի հետ:
Նա առաջարկեց
ինձ իր հետ
ավտոբուսով
մեկնել
Պիտսբուրգ
քաղաք, որտեղ
տեղի էր
ունենալու
ավետարանիչ
Կատրին
Կուլմանի
հոգևոր ծառայությունը:
Ճիշտն ասած
ես շատ քիչ
տեղեկություն
ունեի նրա
մասին: Նրան
տեսել էի մեկ
անգամ
հեռուստատեսությամբ,
և նա
բոլորովին
դուր չեր եկել
ինձ: «Նա շատ
տարօրինակ է և
ծիծաղելի»,
մտածում էի ես
և առանձնապես
ոչ մի բան չէի
սպասում նրա
ծառայությունից:
Բայց Ջիմը իմ
ընկերն էր և
ես չէի ուզում
մերժել նրան: «Չես
պատկերացնում,
թե ինչ կռիվ
տվեցի հորս հետ
այս ուղևորության
համար», ասեցի
ես Ջիմին: Դու
հասկանու՞մ
ես, որ իմ
դարձից հետո (կյանքս
Հիսուսին
նվիրելը),
ծնողներս
ամեն կերպ
աշխատում էին
արգելել
եկեղեցի
գնալուս և այս
ուղևորության
մասին խոսք
անգամ չեր կարող
լինել: Բայց
այնուամենայնիվ,
նրանք թողեցին
ինձ:
Չորեքշաբթի
օրը, վաղ
առավոտյան
մենք դուրս
եկանք
Տորոնտոյից:
Դա յոթ ժամյա ճանապարհորդություն
էր, որը
երկարեց
անսպասելի
փոթորիկի
պատճառով:
Հյուրանոց
հասանք գիշերվա
մեկից հետո:
«Բենի, մենք
պետք է վեր կենանք
առավոտյան
ժամը հինգին»,
ասաց Ջիմը:
«Ժամը
հինգի՞ն, -
զարմացա ես, -
Ինչու՞»: Նա
բացատրեց, որ
եթե նույնիսկ
ժամը վեցից
մենք
կարողանանք
կանգնել
դահլիճի դռների
մոտ, դարձյալ
տեղ չենք գտնի
նստելու: Հավատս
չեր գալիս:
Ո՞վ էր լսել,
որ մարդիկ
լուսաբացին
վեր կենան ու
գան կանգնեն
այս
սառնամանիքին,
որ կարողանան
մտնել
եկեղեցի: Բայց
Ջիմն ասաց, որ
մենք պետք է
անենք դա:
Շատ ցուրտ էր:
Առավոտյան
ժամը հինգին
վեր կացա և
ինչ տաք
հագուստ որ
ունեի, քաշեցի
վրաս: Ես նմանվեցի
Էսկիմոսի:
Մենք հասանք
(Առաջին Երեցական)
եկեղեցի, որը
գտնվում էր
Պիտսբուրգի Բիզնես
թաղամասում:
Դեռ մութ էր:
Բայց ահա թե ինչ
ինձ
զարմացրեց.
այնտեղ արդեն
հարյուրավոր
մարդիկ էին
կանգնած: Եկեղեցու
դռները
բացվելու էին
երկու ժամից
ոչ շուտ:
Կարճահասակ
լինելը մեկ-մեկ
օգուտ էլ է
բերում: Ես
անցնում էի
ժողովրդի
միջով դեպի
դռները: Ջիմը
ինձ հրելով
ետևիցս էր
գալիս:
Աստիճանների
վրա մարդիկ
էին քնած:
«Նրանք ողջ
գիշեր այստեղ
էին, - ասաց մի
կին, - և այդպես
է լինում ամեն
շաբաթ»:
Հանկարծակի
մի դող իջավ
վրաս: Կարծես
մեկը բռնել էր
մարմինս և
ուժեղ
թափահարում
էր: Ես ամենևին
չէի կարող
սանձել այդ
դողը:
Մտածեցի, գուցե
մրսել եմ:
Բայց ես չէի
մրսում և շատ
տաք էի
հագնված: Երբեք
չէի զգացել
այդպիսի բան,
ես շփոթվել էի
և չէի
կարողանում
խոսել Ջիմի
հետ: «Ի՞նչ էր
կատարվում
ինձ հետ, ի՞նչ
է դա, Աստծո
զորությու՞նն
է»: Ես ոչինչ
չէի
հասկանում:
Բացման
ժամանակը
մոտենում էր և
ժողովուրդը շատ
էր ճնշում:
Դողը չեր
դադարում:
-
Բենի, երբ
դուռը բացվի,
վազիր ներս, -
ասաց Ջիմը:
-
Ինչու՞:
-
Որովհետև
եթե չվազես,
քեզ կտրորեն:
Ջիմը եղել էր
արդեն նման
հավաքույթներում
և գիտեր թէ
ինչ է պետք
անել: Երբեք
չէի
պատկերացնում,
որ
կմասնակցեմ
եկեղեցի
մուտք
գործելու
մրցմանը:
Դռները բացվեցին
և ես
օլիմպիական վազորդի
պես վազեցի
մարդկանց
միջով ու հասա
առաջին շարք:
Արարողության
սպասավորն
ասաց, որ այդ
շարքը
զբաղեցրված է:
(Հետագայում
ես հասկացա,
թե ինչու էր
տիկին Կուլմանը
պահում այս
շարքը և
վերջում
այնտեղ նստացնում
իր ուզած
մարդկանց: Նա
շատ զգայուն
էր Սուրբ
Հոգու հանդեպ
և ցանկանում
էր, որ այնտեղ
նստեն նրանք, ովքեր
իրեն կօգնեն
աղոթքով:
Միայն նրանք
էին նստում
առաջին
շարքում): Ես
կակազում էի և
այդ պատճառով
չվիճեցի
ծառայողի հետ:
Երկրորդ շարքն
արդեն
զբաղված էր,
բայց երրորդ
շարքում մեզ
հաջողվեց
տեղեր ձեռք
բերել:
Արարողությունը
սկսվելուն դեռ
մի ժամ կար: Ես
հանեցի
վերարկուս,
ձեռնոցներս և
թուլացրի
մարմինս:
Միանգամից
զգացի, որ դողն
ուժեղացավ:
Այդ դողը
տարածվում էր
ձեռքերիս և
ոտքերիս
միջով, կարծես
կապված լինեի
ինչ որ մեքենայի:
Դա բոլորովին
անծանոթ
զգացողություն
էր ինձ համար:
Ես վախեցած
էի:
Երաժշտությունը
հնչում էր,
բայց ես ողջ
էությամբ
կենտրոնացած
էի այդ դողի
վրա: Ես
հիվանդ չէի,
ոչ էլ մրսած:
Դա մի
գերբնական զգացողություն
էր: Հանկարծ
երևաց Կատրին
Կուլմանը:
Նույն պահին
դահլիճի
մթնոլորտը
սկսեց փոխվել,
բայց ես ոչինչ
չէի զգում,
քանի որ
ամբողջությամբ
կենտրոնացած
էի դողալուս վրա:
Ո´չ ձայներ, ո´չ
հրեշտակային
երգեր: Գիտեի
միայն, որ
ամբողջ երեք
ժամ դողում
էի:
Երբ
երգեցողությունը
սկսվեց,
զգացի, որ մի
բան եմ անում,
ինչ չէի
սպասում
ինձանից: Ես
կանգնած էի
պարզած
ձեռքերով, իսկ
աչքերիցս
արցունքներ
էին կաթում,
երբ երգում
էին «Ինչ մեծ
Ես Դու Աստված»:
Կարծես մի բան
պայթեց իմ
մեջ: Երբեք արցունքները
չէին հոսել
աչքերիցս
այդպես առատությամբ:
Դա Աստծո
Փառքի
ներկայության
զգացումն էր:
Այդպես ես
երբեք չեմ
երգել այս
երգը: Երգում
էի ամբողջ
էությամբ և
սրտով: Երբ
երգվում էր,
«երբ իմ հոգին
երգում է Քեզ,
իմ Տեր», իմ
հոգին
իսկապես
երգում էր: Ես
այնքան խորացա
այդ հոգևոր
զգացմունքի
մեջ, որ
դժվարությամբ
նկատեցի, որ
էլ չեմ
դողում:
Արարողությունը
շարունակվում
էր: Ես հիացած
էի: Ինչպիսի՜
խոնարհություն:
Կարծես թե դեմ
առ դեմ
հանդիպեցի մի
հոգևոր սուրբ
ճշմարտության:
Նշանակություն
չուներ՝
ունեի՞ ես
առաջ այդպիսի
զգացողություններ,
թե՞ ոչ:
Կարևորն այն էր,
որ դա հիմա էր
իրական: Իմ
քրիստոնեական
կյանքում
կային պահեր,
երբ Աստված
դիպչում էր ինձ,
բայց երբեք
չեր եղել
այնպես,
ինչպես այդ օրը:
Ես կանգնած
խոնարհվում
էի Տիրոջ առջև:
Հանկարծ
զգացի, որ ինչ-որ
մեկը կանչում
է ինձ: Դա մի
հանդարտ ու
մեղմ ձայն էր՝
ինչպես մեղմ
քամի: Նայեցի
շուրջս, նայեցի
լուսամուտներին,
բայց դրանք
այնքան բարձր
էին, որ
այնտեղից
հնարավոր չէր
մարդու կանչել:
Այդ ձայնը՝
այդ մեղմ
քամին, նման
էր ալիքի՝
բարձրանում և
մարում էր,
բարձրանում և
մարում էր:
«Ի՞նչ
կատարվեց, -
հարցնում էի
ինձ, -
կունենա՞մ երբևե
համարձակություն
պատմելու այդ
մասին:
Կմտածեն, թե
խելագարվել
եմ»: Դա տևեց
մոտ տասը
րոպե: Այդ
քամու
ալիքները շոյում
էին ինձ: Այդ ժամանակ
զգացի, որ տաք
վերմակի մեջ
եմ: Կարծես մեկը
բրդի
ծածկոցով
փաթաթեց ինձ: Ես
զգում էի, որ
Տերը շատ մոտ
էր, և կարիք
ունեի հաղորդակցվելու
Նրա հետ: Բայց
միայն հետևյալն
էր դուրս
գալիս իմ
շուրթերից.
«Սիրելի Հիսուս,
ողորմյա ինձ»:
Ես այնքան
անարժան էի:
Եվ կրկնում էի
նորից ու
նորից.
«Սիրելի
Հիսուս, ողորմյա
ինձ»: Նման
զգացողություն
նկարագրված է
Եսայի
մարգարեի
գրքում՝
«Վա՜յ
ինձ, որովհետև
կորած եմ,
քանի որ ես
պիղծ շուրթերով
մարդ եմ և
պիղծ
շուրթերով
ժողովրդի մեջ եմ
բնակվում և իմ
աչքերը տեսան
Զորաց մեր Թագավորին՝
Տիրոջը»: (Եսայի
6գ. 5խ.)
Այդպիսի
զգացողություն
ունենում են
բոլոր այն
մարդիկ, որոնք
տեսել են
Քրիստոսին:
Նրանք միանգամից
տեսնում են
իրենց մեղքն
ու անմաքրությունը
և կարիք ունեն
մաքրվելու:
Նույնը կատարվում
էր ինձ հետ:
Կարծես մի մեծ
լույս լուսավորեց
ինձ, և ես տեսա
իմ
տկարությունը,
մեղքերը: Եվ
նորից ու
նորից
կրկնում էի.
«Սիրելի
Հիսուս,
ողորմյա ինձ»:
Հետո լսեցի մի
ձայն և գիտեի,
որ դա Տիրոջ
ձայնն է՝ մեղմ
և իրական. «Իմ
ողորմությունը
լի է քեզ վրա»:
Մինչ այդ պահը
իմ
քրիստոնեական
աղոթքի կյանքը
չեր
տարբերվում
սովորականից, բայց
հիմա ես ոչ
միայն խոսում
էի Տիրոջ հետ,
այլև Ինքն Էր
խոսում ինձ
հետ, և դա մի
հրաշալի հաղորդակցություն
էր: Այդ
խոսքերը՝ «Իմ
ողորմությունը
լի է քեզ վրա»,
զրնգում էին
ականջներումս:
Ես նստեցի լաց
լինելով: Մինչ
այդ պահը ոչ
մի
զգացողություն
իմ կյանքում
նման չէր այդ
օրվա
ապրումներիս:
Այնքան
հուզված էի Հոգու
ներգործությունից,
որ եթե
ատոմային ռումբ
էլ պայթեր,
չէի վեր կենա:
Այդպիսի
զգացողություն
նկարագրված է Աստվածաշնչում՝
«Եվ
Աստծո
խաղաղությունը,
որ ամեն մտքից
վեր է ...»: (Փիլիպեցիս
4գ. 5խ.)
Ջիմը
պատմել էր այն
հրաշքների
մասին, որոնք
տեղի էին
ունենում Կատրինի
ծառայությունների
ժամանակ: Բայց
ես պատկերացում
չունեի, թե
ինչ է
կատարվելու
հետագա երեք
ժամվա
ընթացքում:
Խուլերի
ականջները
բացվում էին,
կաթվածահար
կինը վեր
կացավ, ուռուցքները
բժշկվում էին,
գլխացավերն
անցնում էին:
Անգամ
ամենախիստ
քննադատները
վկայում էին այդ
բժշկությունների
իրականության
մասին:
Չնայած
որ
արարողությունը
երկարում էր,
ինձ համար այն
մի
ակնթարթային
պահ էր: Երբեք
կյանքում
այդպես չեմ
զգացել Աստծո
զորությունն ինձ
վրա:
Ես
կամաց
աղոթում էի:
Արարողությունը
շարունակվում
էր: Հանկարծ
ամեն ինչ
դադարեց. «Տեր,
խնդրում եմ,
թող այս
արարողությունը
չվերջանա», -
մտածեցի ես:
Երբ նայեցի
վերև, տեսա, որ
Կատրինը
գլուխը
ձեռքերում
պահած, լալիս
էր: Նա այնքան
բարձրաձայն
էր լալիս, որ
ամեն ինչ
շուրջը լռեց:
Երաժշտությունը
դադարեց, սպասավորները
քարացան
տեղում:
Բոլորի
հայացքները
նրան էին
ուղղված: Չէի
կարողանում
հասկանալ, թե
ինչու՞ նա լաց
եղավ: Երբեք
չէի տեսել, որ
սպասավորները
այդպես
վարվեն:
Ինչու՞ էր նա
լալիս (հետո
իմացա, որ
Կատրինը
երբեք չէր արել
նման բան իր
քարոզների
ընթացքում):
Անցավ մոտ
երկու րոպե:
Նա
բարձրացրեց
գլուխը, և ես
տեսա նրա
աչքերը: Նրանք
վառվում էին:
Նրանց մեջ
կյանք կար,
այնպիսի
համարձակություն
և
խիզախություն,
որ երբեք չեմ
տեսել որևե
մեկի մոտ: Մեծ
զորությամբ
նա պարզեց
ձեռքերը: Եթե
այդ պահին
սատանան էլ
երևար,
Կատրինը մի
շարժումով
նրան կշպրտեր
դուրս: Լաց
լինելով նա նայեց
դահլիճին և
խորը
զգացումով
ասաց. «Խնդրում
եմ, մի
տրտմեցրեք
Սուրբ
Հոգուն»:
Պատկերացրեք
մի
մարդասպանի,
որ ուզում է
սպանել
երեխային, և
երեխայի մորը,
որը խնդրում է
չանել այդ: Ահա
այդպես էր
երևում
Կատրինը:
«Խնդրում
եմ, մի
տրտմեցրեք
Սուրբ
Հոգուն», -
լալիս էր նա:
Ես տեսա
նրա աչքերը,
որոնք կարծես
ինձ էին
նայում: Ես
վախենում էի
շարժվել, ոչ
մի մկանս չէր
շարժվում:
Զարմացած
սպասում էի,
թե ի՞նչ կլինի
հետո:
Նա
շարունակեց.
«Մի՞թե չեք
հասկանում, որ
Նա՝ Սուրբ
Հոգին միակն
է, ում ես
ունեմ:
Խնդրում եմ,
մի վիրավորեք
Նրան: Մի վիրավորեք
Նրան, ում ես
սիրում եմ»:
«Ինչի՞
մասին է
խոսում նա», -
մտածում էի
ես: Երբեք չեմ
մոռանա և չեմ
մոռանում այդ
խոսքերի
խորությունը
և զորությունը:
Սուրբ Հոգու
մասին ես
արդեն լսել էի
մեր եկեղեցում:
Հոգևոր հովիվը
պատմել էր
լեզուների,
մարգարեությունների
(պարգևների)
մասին: Բայց
հիմա Կատրինը
խոսում էր մի
անձնավորության
մասին, Որն
ավելի իրական
էր, քան ես և
դու: «Նա իմ
մտերիմ
սիրելի ընկերն
է», - ասում էր նա:
Կատրինը
իջեցրեց
ձեռքերը և
պարզ ասաց. «Նա
ավելի իրական
է, քան որևե մի
բան այս
աշխարհում»:
Այս
ասելով նա
նայեց ինձ:
Ինչ որ բան
կատարվեց
ներսումս: Ես
լաց եղա և
ասեցի. «Ես
ուզում եմ
ունենալ Այդ»:
Մտածում էի,
որ բոլորն էլ
նույնն են զգում,
ինչ ես: Բայց
Աստված ամեն
մեկի հետ խոսում
էր առանձնահատուկ
ձևով:
Հասկացիր,
խնդրում եմ,
որ ես
նորահավատ
քրիստոնյա էի
ու չէի կարող
ըմբռնել այն
ամենը, ինչ
կատարվում էր
դահլիճում:
Միայն գիտեի,
որ այն ուժը,
որ ներգործում
էր ինձ վրա,
իրական էր:
Արարողությունը
մոտենում էր
ավարտին: Ես
նայում էի այդ
ավետարանիչ կնոջը
և տեսնում, որ
ինչ որ մշուշ
է պատում
նրան: Սկզբում
մտածեցի, թե
ինձ է թվում:
Բայց դա կար, և
Կատրինի
դեմքը
փայլում էր
մառախուղի
միջից:
Չեմ
կարծում, թե
Աստված
ուզում Էր
փառաբանել Կատրինին,
բայց գիտեմ,
որ Նա
օգտագործեց
այդ ծառայությունը՝
Իր
զորությունն
ինձ ցույց տալու
համար:
Երբ
արարողությունն
ավարտվեց,
ժողովուրդը
դուրս էր
գնում, բայց
ես չէի ուզում
թողնել
դահլիճը: Տանն
ինձ սպասում և
սպասում էր
ծնողներիս
ճնշումը, և ես
չէի ուզում
գնալ: Ես
ուզում էի
մանալ և վայելել,
այն ինչ
կատարվեց ինձ
հետ:
Երբ
փոքր էի, շատ
քաշված և
ամաչկոտ էի
կակազելուս
պատճառով:
Անգամ, երբ
քրիստոնյա
դարձա,
համարյա թե
ընկեր չունեի:
Ծնողներս
գրեթե երես
թեքեցին
ինձանից: Օ՜հ,
իհարկե նրանք
սիրում էին
ինձ, բայց
Քրիստոսին
ծառայելու իմ
որոշումը
բաժանեց մեզ
իրարից: Այն
ինչ ես ունեի
այս կյանքում Քրիստոսն
էր, և ես չէի
ուզում
բաժանվել իմ
այդ օրվա
զգացողություններից
և ապրումներից:
Ես դեռ
նստած էի: Ո՞վ
կուզեր
երկնքից
իջնել դժողք:
Բայց ուրիշ
ելք չկար:
Ավտոբուսը
սպասում էր, և
պետք էր
վերադառնալ:
Վերջին անգամ
դանդաղեցրի
քայլերս և
մտածեցի. «Ի՞նչ
էր ուզում
ասել
Կատրինը»:
Ավտոբուսում
այդ մասին հարցրեցի
մի քանիսին,
բայց նրանք էլ
չէին հասկացել:
Շատ
հոգնած էի:
Մարմինս
անգամ
փայտանում էր:
Բայց հոգիս իմ
մեջ կենդանի
էր, ինչպես մի
հրաբուխ:
Ծանոթ
եմ Աստծո
ներկայությանը
Պառկած էի:
Հանկարծ մի
ուժ դուրս
հրեց ինձ անկողնուցս
և ստիպեց ծնկի
գալ: Շատ
տարօրինակ
երևույթ էր
դա, բայց
այնքան ուժեղ,
որ ես չէի կարող
դիմադրել:
Մութ
սենյակում
կանգնած էի ծնկներիս
վրա: Աստված
շարունակում
էր աշխատել
ինձ հետ, և ես ենթարկվեցի
Նրա
առաջնորդությանը:
Գիտեի, թե ինչ
եմ ուզում,
բայց չգիտեի
ինչպես
խնդրել այդ:
Ես ծարավ էի այն
բանին ինչ
կատարվեց
Պիտսբուրգում:
Ես ուզում էի
ունենալ այն,
ինչ ուներ
Կատրին
Կուլմանը: Իմ
ողջ էությամբ
ես փափագում
էի ունենալ
այդ: Ես ծարավ
էի նրա
խոսքերին,
չնայած որ
համարյա չէի
հասկանում:
Այո, ես գիտեի,
թե ինչ եմ
ուզում, բայց
չգիտեի
ինչպես ուզեմ:
Վերջապես
որոշեցի
խնդրել իմ
խոսքերով՝
ինչպես որ
կարող եմ: Ուզում
էի դիմել
Սուրբ Հոգուն,
բայց մինչ այդ
չէի արել նման
բան: «Արդյոք
ճի՞շտ վարված
կլինեմ այդ
անելով», - մտածում
էի ես: Երբեք
չէի մտածել,
որ հնարավոր է
դիմել Սուրբ
Հոգուն: Ի՞նչ
էր կատարվում
ներսումս: Ես
ուզում էի ճանաչել
Նրան այնպես,
ինչպես
Կատրինն էր
ճանաչում: Եվ
ահա ես
աղոթեցի.
«Սուրբ Հոգի,
Կատրին Կուլմանը
ասում էր, որ
Դու նրա
ընկերն ես: Ես
չեմ կարծում,
որ արդեն
ճանաչում եմ
Քեզ: Մինչ այսօր
մտածում էի,
թէ ճանաչում
եմ, բայց այդ
արարողությունից
հետո հասկացա,
որ չգիտեմ
Քեզ: Ես չեմ
ճանաչում
Քեզ», - այս
աղոթքը ես
դանդաղ արեցի,
իսկ հետո
ինչպես մի
երեխա,
պարզեցի
ձեռքերս և
ասեցի. -
«Կարո՞ղ եմ ես
ծանոթանալ
Քեզ հետ»: Ես
ապշած էի: Արդյոք
կարո՞ղ եմ ես
այդպես խոսել
Սուրբ Հոգու
հետ: Ամեն ինչ
ճի՞շտ էր
արդյոք իմ
ասածի մեջ:
Հետո մտածեցի.
«Քանի որ ես
ազնիվ էի
Աստծո առաջ,
ապա եթե սխալ
եմ գործել, Նա
կբացատրի ինձ:
Եթե Կատրինը
սխալ էր, ես
կմոռանամ
նրան»: Ոչինչ
չկատարվեց, և
ես ինքս ինձ
ասացի. «Իրո՞ք
հնարավոր է
ծանոթանալ
Սուրբ Հոգու
հետ»:
Աչքերս փակ
էին: Հետո
կարծես
էլեկտրական
հոսանքի աղբյուրին
միացրին ինձ,
և մարմինս
սկսեց դողալ:
«Օ՜հ, նորից
սկսվեց», -
մտածեցի ես,
բայց հիմա ո՛չ
ժողովուրդ
կար, ո՛չ տաք
հագուստ:
Դողում էր ողջ
մարմինս՝
գլխիցս մինչև
ոտքերս: Ես
վախենում էի
բացել աչքերս:
Այդ պահին
աչքերիս առջևով
մի
ակնթարթում
անցավ այն
ամենը, ինչ կատարվեց
ինձ հետ
դահլիճում: Ես
նորից զգացի այն
տաք վերմակը: Աստծո
զորությունը
պատեց ինձ: Ես
ինձ երկնքում
էի զգում:
Իհարկե, երբեք
չեմ եղել
երկնքում,
բայց դժվար թե
երկինքն
ավելի լավ
լիներ, քան սա:
Ես այսպես
մտածեցի. «Եթե
աչքերս բացեմ,
կամ Պիտսբուրգում
կհայտնվեմ,
կամ
Մարգարիտե
դարպասներում»:
Քիչ անց բացեցի
աչքերս: Ես
նույն տանն էի
և նույն
ննջազգեստով,
միայն Աստծո
Հոգու զորությունն
էր
շարունակում
պարուրել ինձ:
Երբ քնեցի,
չէի
պատկերացնում,
թե ինչ է
սկսվելու իմ
կյանքում:
Զարթնեցի
վաղ
առավոտյան: Ես
չէի կարող
դիմանալ
առանց իմ նոր
Ընկերոջ հետ
հաղորդակցության:
Եվ առաջին
խոսքերը, որ
դուրս թռան
շուրթերիցս,
հետևյալն էին.
«Բարի լույս,
Սուրբ Հոգի»:
Նույն պահին
Աստծո Փառքը
լցրեց
սենյակս: Ես չէի
դողում: Միայն
զգում էի, որ
պարուրված եմ
Նրա
ներկայությամբ:
Ես կրկնեցի.
«Բարի լույս,
Սուրբ Հոգի»: Գիտեի,
որ Նա այստեղ
է, իմ
սենյակում: Եվ
դա ոչ միայն
այս առավոտվա
ներկայության
զգացումն էր,
ես մի նոր
ապրում ստացա
աղոթք անելիս:
Դա ավելին էր,
քան
լեզուներով
խոսելը: Սուրբ
Հոգին իրական
դարձավ իմ
կյանքում: Նա
դարձավ իմ
Ընկերը:
Դարձավ իմ
Գործընկերը և
Խորհրդատուն:
Առաջին բանը,
որ արեցի այդ
առավոտ, այն
էր, որ բացեցի Աստվածաշունչը. ես
գիտեի, Նա
այնտեղ է:
Կարծես նստած
Էր կողքիս: Ես
չէի տեսնում
Նրան, բայց
գիտեի, որ Նա
այստեղ է: Ես
սկսեցի
ճանաչել Նրան
անձնապես: Այդ
ժամանակվանից
Աստվածաշունչը
բոլորովին
փոխվեց ինձ
համար: Նա
դարձավ
կենդանի և
իրական: Ես
հարցնում էի. «Սուրբ
Հոգի, ցույց
տուր ինձ սա
Քո Խոսքում»:
Եվ Նա ցույց
էր տալիս: Ես
հարցրեցի.
«Ինչու՞ Ես
եկել»: Նա
ցույց տվեց ինձ
այս խոսքերը.
«Մենք
ոչ թե այս
աշխարհի
հոգին, այլ
այն Հոգին, որ
Աստծուց է, որ
ճանաչենք այն
բաները, որ
Աստվածանից
տրվեցան մեզ»: (1
Կորնթ. 2գ. 12խ.)
«Իսկ ինչու՞
Ես ուզում իմ
ընկերը
լինել»: - Նա
ցույց տվեց.
«Տեր
Հիսուս
Քրիստոսի
շնորքը, Աստծո
սերը և Սուրբ
Հոգու
հաղորդակցությունը
ձեզ հետ լինի»: (2
Կորնթ. 13գ. 13խ.)
Միայն նոր
սկսեցի հասկանալ,
թե ինչ է
ասվում
Զաքարիայի 4գ. 6 – րդ
խոսքում.
«Ո՛չ
զորությունով,
ո՛չ զորքով,
բայց Իմ Հոգով,
ասում է Տերը»:
Նորից ու
նորից Նա
վկայում էր
խոսքով ինձ Իր
գործունեության
մասին:
Առաջին օրը
այս
հաղորդակցությունը
տևեց 8 ժամ,
հետո օրեց օր
այն
շարունակվում
էր, և ես ավելի
ու ավելի էի
ճանաչում
Նրան:
Իմ աղոթքը
սկսվեց
փոխվել: Ես
ասում էի.
«Սուրբ Հոգի,
Դու այնքան
լավ Ես
ճանաչում
Հորը, օգնիր
ինձ աղոթել»:
Եվ աղոթելիս
Հայրն այնքան
իրական և
մոտիկ դարձավ
ինձ, որ թվում
էր, թե մեկը
բացեց դուռը և
ասաց. «Ահա Նա»:
Ես սկսեցի
իրապես զգալ
Աստծո
Հայրությունը:
Եվ դա ոչ թե
Գիրքը
կարդալով կամ
ուսումնասիրելով
եղավ, այլ
Սուրբ Հոգուն
խնդրելով: Նա
արեց:
«Որոնք
որ Աստծո
Հոգովն են
վարվում,
նրանք Աստծո
որդիք են:
Որովհետև
դուք
ծառայության
հոգին չառաք,
որ դարձյալ
վախենաք, այլ
որդեգրության
Հոգին, որով
աղաղակում
ենք Հայր»: (Հռոմեաց.
8գ. 14 – 15խ.)
Ես սկսեցի
հասկանալ, թե
ինչ Էր ասում
Հիսուսը Սուրբ
Հոգու մասին՝
որ Նա իմ
Մխիթարիչն է,
Ուսուցիչը և
Ուղեկիցը:
Հիսուսը
ասում Էր. «Ի՛նձ
հետևեցեք»,
իսկ հետո
շարունակում
Էր հանկարծ՝ «Դուք
չեք կարող գնալ
այնտեղ, ուր
ես եմ գնում,
բայց Սուրբ
Հոգին կառաջնորդի
ձեզ»: Այդ
բաները
սկսեցին
բացահայտվել
ինձ համար: Չկա
ոչ մի ուրիշ
անձ, բացի
Սուրբ Հոգուց,
Որին պետք է
հետևել:
Իմ հարցերին
Նա
պատասխանում
էր օրերով ու
շաբաթներով:
Եվ ես
ճանաչում էի
Սուրբ Հոգուն
ավելի ու ավելի
լավ: Այդ
հաղորդակցությունը
մինչև այսօր
անգամ երբեք
չի դադարում:
Իմ կյանքը
փոխվեց, և ես
հավատում եմ,
որ ձեր կյանքն
էլ կփոխվի:
Այսօր
արթնանալիս
ես նորից
ասում եմ.
«Բարի լույս, Սուրբ
Հոգի»:
Յաֆայից
մինչև
աշխարհի եզրը
1952թ.
Դեկտեմբերին
Կլիմենս Հիննը
գտնվում էր
Իսրայելի
Յաֆա քաղաքի
ծննդատանը: Նա
պետք է իր
երկրորդ
զավակն
ունենար: Նրա
պալատից մի
հրաշալի
պատկեր՝
տեսարան էր
բացվում: Նա
պատուհանից
ուշադրությամբ
նայում էր
դեպի անվերջություն
տարածվող
Միջերկրականի
կապույտ ու
խոր ջրերին:
Բայց այդ
փոքրիկ կնոջ սիրտը,
այդ հայի
սիրտն
անհանգիստ էր:
Այն ամոթով և
վախով էր
լցված:
Հեռվում
երևվում էր
սարերի մի
խումբ՝
Անդրոմեդայի
սարերը: Առասպելը
պատմում է, որ
հենց այդ
սարերից մեկին
էր շղթայված
Անդրոմեդան,
երբ Պերսևսն
իր թռչող ձիով
իջավ և
վիշապին
զարկելով
փրկեց նրան:
Կլիմենսն
ուզում էր, որ
մեկն իջներ
վերևից և
փրկեր իրեն
այս իր երկար
տարիների
ստորությունից
և
խայտառակությունից:
Նա հունական
եկեղեցու ծխի
անդամ էր,
բայց Տիրոջ
մասին շատ քիչ
գիտեր:
Այնուամենայնիվ
այդ հանդարտ պալատում
գտնվելով,
Կլիմենսը
փորձեց ուխտ կապել
Նրա հետ:
Կանգնելով
պատուհանի
մոտ, նա
աչքերը
բարձրացրեց
դեպի երկինք և
սրտի խորքից
խնդրեց.
«Աստված իմ, ես
միայն մի խնդրանք
ունեմ
Քեզանից: Ինձ
տղա տուր: Եթե
ես տղա ունենամ,
նրան քեզ
կհանձնեմ»: Եվ
նորից ու նորից
կրկնում էր
ասելով. «Եթե
ինձ տղա տաս,
նրան Քեզ եմ
հանձնելու»:
Յաֆա
Ասիական
ավանդույթները
համառորեն
պահանջում
էին, որ
ընտանիքում
առաջին
զավակը տղա և
ժառանգորդ
լինի:
Կոնստանտին
Հիննի
ընտանիքը
Պաղեստին էր
գաղթել
Հունաստանից:
Այդ ընտանիքի
հայրենական
ավանդույթները
նույնպես
համառորեն
պահանջում
էին, որ
առաջին
զավակը տղա և ժառանգորդ
լինի:
Կոնստանտին
և Կլիմենս
Հինների
ընտանիքում ծնված
առաջին
երեխան մի
սիրուն աղջիկ
էր: Այդ պատճառով
Կոնստանտինի
ընտանիքը
սկսել էր հանդիմանել
Կլիմենսին.
«Բոլոր քեզ
նմանները տղա
են ունեցել,
իսկ դու՞», -
նախատում էին
նրան:
Կոնստանտինի
և Կլիմենսի
ամուսնությունը
մեծ խնամքով
էր նախապատրաստվել
իրենց
ծնողների
կողմից: Իսկ
այժմ Կլիմենսը
շփոթված և
ամոթահար էր:
Նրան ամեն
անգամ այնքան
էին ծաղրում,
մինչև որ
արտասվում էր:
Իսկ հիմա
սպասվում էր
երկրորդը:
Երբ
Կլիմենսը
քնեց, աչքերը
դեռ թաց էին:
Եվ ահա մի
երազ տեսավ,
որ
հետագայում
միշտ հիշում
էր: «Ես ձեռքիս
տեսա վեց
անուշ վարդեր,
- պատմում էր
նա, - և Հիսուսը
մտավ իմ
սենյակը,
մոտեցավ ինձ և
ինչ որ բան
հարցրեց
վարդերից
մեկի մասին:
Ես այն Նրան
տվեցի»: Երազը
շարունակվում
էր: «Սև մազերով
մի երիտասարդ
(Կլիմենսը
հիշում էր նրա
դեմքը) եկավ և
մի տաք
հագուստ
հագցրեց ինձ»:
«Ի՞նչ է
նշանակում
այս երազը: Ի՞նչ
կարող է դա
լինել», - հետո
մտածում էր
Կլիմենսը:
Հաջորդ օրը,
դեկտեմբերի
երեքին,
ծնվեցի ես:
Մեր
ընտանիքում
վեց տղա և
երկու աղջիկ
ծնվեցին: Բայց
մայրս երբեք
չէր մոռանում
այն ուխտը, որ
կապել էր
Աստծո հետ:
Հետո նա ինձ
իր երազը
պատմեց ու
ասաց, որ այն նվիրված
վարդը ես եմ:
Ինձ
հունական
եկեղեցում են
մկրտել:
Մկրտողը՝
Իսրայելի
Նահապետ
Բենեդիկտոսը,
ինձ իր անունով
կոչեց:
Ծնվել Սուրբ
Հողում
միաժամանակ
նշանակում է
ծնվել
կրոնական
ազդեցությունների
մթնոլորտում:
Երկու
տարեկանից ես
կաթոլիկական
ծխի դպրոցում
եմ սովորել՝
միանձնուհիների
(կույսերի),
իսկ
հետագայում,
մինչև 14
տարեկան
հասակս,
կուսակրոնների
մոտ:
Ես շատ էի
սիրում այդ
դուրեկան
քաղաքը, որի
անունը
այդպես էլ
թարգմանվում
է. Յոֆո՝
արաբերեն,
Յաֆո՝ եբրաերեն
և Յոպե՝
հունարեն
նույն բառն է՝
դուրեկան:
Ես շատ էի
սիրում լսել
մեր քաղաքի
պատմությունը:
Այստեղից
Տիրոսի
թագավորը
փայտ էր ուղարկում
Սողոմոնի
տաճարի
կառուցման
համար: Միևնույն
ժամանակ
քաղաքի
պատմությունը
դաժան էր: Այն
քանդում էին,
վերակառուցում,
նորից
քանդում:
Մամլուքները,
Նապոլեոնը և
շատ ուրիշներ
հարձակվել
էին քաղաքի
վրա: Վերջին
անգամ Յաֆան
վերակառուցվեց
իմ ծնունդից
վեց տարի
առաջ:
Հայրիկս
Յաֆայի
քաղաքապետն
էր: Նա մի
հաղթանդամ
տղամարդ էր:
Նրա ծնողները
Եգիպտոսից
տեղափոխվել
էին
Հունաստան,
իսկ հետո՝
Պաղեստին,
բայց
արմատները
ինչ որ ուրիշ
տեղից էին:
Կոնստանտինը
կարծես ծնված
էր
ղեկավարելու համար:
Եվ չնայած
հրեա չեր,
Իսրայելի
ղեկավարները
վստահում էին
նրան: Նրանք
ուրախ էին, որ Յաֆայի
նման բազմազգ
քաղաքում
ունեին այնպիսի
բանիմաց
քաղաքապետ:
Մենք
հպարտանում
էինք նրա
ընկերներով:
Նրանք
հիմնականում
Իսրայելի
կառավարության
ղեկավարներն
էին: Հորս առաջարկեցին
արտասահմանում
դեսպան
աշխատել, սակայն
նա հրաժարվեց
և ցանկացավ
մնալ Յաֆայում:
Մեր
ընտանիքը լավ
էր ապրում:
Հայրիկիս
արտոնյալ
դիրքը
կառավարությունում,
մեզ
հնարավորություն
էր տալիս
սեփական տուն
ունենալ: Դա
մի հրաշալի
տուն էր:
Մայրիկս տանը
փոքրիկ
Հիններին էր մեծացնում
և շատ էր
չարչարվում:
Յաֆան
բազմազգ
քաղաք էր: Փողոցներով
անցնելիս դու
կարող էիր
լսել ֆրանսերեն,
բուլղարերեն,
արաբերեն,
եբրայերեն և
այլ
լեզուներով
խոսակցություններ:
Իսկ
կրպակներում
վաճառվում
էին տարբեր ազգերի
ազգային
հրուշակեղեններ:
Եվ այսպես, ես
ծնվեցի
Իսրայելում,
բայց հրեա չէի:
Ապրում էի
արաբական
մշակույթի
մթնոլորտում,
բայց արաբ
չէի, մկրտվել
էի հունական
եկեղեցում,
մինչդեռ
հաճախում էի
կաթոլիկ
եկեղեցի:
Լեզուների հետ
նույնն էր
կատարվում:
Այս քաղաքում գրեթե
բոլորը երեք
կամ չորս լեզվի
էին
տիրապետում:
Տանը մենք
արաբերեն էինք
խոսում,
դպրոցում
ֆրանսերեն
էին
սովորեցնում,
իսկ Հին
Կտակարանը
եբրայերեն էի
կարդում:
Բազմազգ
Յաֆայում
կարևոր չէր
որևե եկեղեցուն
հավատարիմ
լինելը: Շաբաթվա
վեց օրը ես
սովորում էի
կաթոլիկ ծխի կույսերի
մոտ, իսկ
կիրակի
օրերին
հաճախում էինք
հունական
եկեղեցու
ժամերգություններին:
Մեր ծխի
դպրոցը նման
էր վանքի:
Միշտ
ժամերգություններ
էին
կատարվում:
Ուսման
ընթացքում
մտածում էի,
որ ես պետք է
կաթոլիկ
դառնամ: Շատ
վաղ հասակից
էի մտածում
դրա մասին:
Ծնողներս դեմ
չէին, քանի որ
կաթոլիկների
ուսմունքը համարվում
էր
լավագույնը:
Արդյո՞ք ես
կաթոլիկ էի:
Իհարկե,
կաթոլիկությունը
իմ
աղոթակյանքն
էր: Շաբաթվա
վեց օրը տրամադրում
էի դրան:
Մտքերս
դրանով էին
զբաղված: Փաստորեն
ես ապրում էի
վանքում, այդ
կաթոլիկական
բոժոժում, և
համարյա թե
կտրված էի
դրսի
աշխարհից:
Դրան նպաստում
էր կակազելս:
Վաղ
մանկությունից
կակազելու
պատճառով
դժվար էի
արտահայտվում:
Մի փոքր
նյարդայնություն
կամ ճնշում, և
ես կակազում
էի: Ինձ հետ ոչ
ոք չէր
ընկերանում:
Ոմանք ծաղրում
էին ինձ,
ոմանք
պարզապես
չէին մոտենում:
Այդ ամենը
ահավոր էր
դարձնում իմ
կյանքը: Ես
շատ քիչ
տեղեկություն
ունեի, թե ինչ
է կատարվում
դրսի
աշխարհում:
Մինչդեռ
հոգևոր կյանքում
ես մեծ
մասնագետ էի: Ուսումս
շարունակվում
էր, և ես
տեղափոխվեցի «եղբայրական
քոլեջ», որտեղ
կուսակրոննէր
էին
ուսուցանում:
Նույնիսկ
երեխա
ժամանակ ես
շատ կրոնասեր
էի: Ես աղոթում
էի և աղոթում,
գուցե որոշ
քրիստոնյաներից
շատ: Ես
ընդամենը մի
քանի աղոթք
գիտեի, դրանք
էին՝ Սուրբ
մատյաններ,
Տերունական և
մի քանի
պարտադիր
աղոթքներ:
Իրականում ես
շատ հազվադեպ
էի զրուցում
Տիրոջ հետ:
Միայն երբ հատուկ
խնդրանքներ
ունեի: Մնացած
դեպքերում իմ աղոթքը
շաբլոն ձևով
էր լինում:
Աղոթքի
կարգերից
մեկն այն էր,
որ «աղոթելիս
պետք է
տառապանք
կրես»: Եվ դա
դժվար չէր
ստեղծել: Այն
ժամանակ ես
կարծում էի, որ
եթե ողջ
մարմնով
չտառապես, ապա
Տերը քեզ չի
լսի, և որ
տառապանքը
լավագույն
ճանապարհն է
Տիրոջը
ողորմությունը
գտնելու
համար: Չնայած
որ ուսումը
հոգևոր չէր,
ես փայփայում էի
այն
գիտելիքները,
որ ստանում էի
Աստվածաշնչից:
Մի անգամ մեզ
տարան մի հորի
մոտ, որ
Աբրահամ
նահապետն էր
փորել, և պատմեցին
նրա մասին:
Այդ օրվա
ապրումները
հավերժ
մնացին իմ
մեջ:
Երբեմն Աստված
ինձ հետ
տեսիլքներով
Էր խոսում:
Յաֆայում դա
եղավ մեկ
անգամ, երբ ես 11
տարեկան էի:
Հաստատ գիտեմ,
որ այդ պահից
Աստված սկսեց
գործել իմ
կյանքում:
Այնքան պարզ
եմ հիշում այդ
տեսիլքը,
կարծես թէ
երեկ
կատարված
լինի: Ես տեսա,
որ Հիսուսը մտավ
իմ
ննջասենյակ:
Նա հագել էր
ձյունաճերմակ
փարաջա, որի
վրա կարմիր
պատմուճան
կար: Ես ամեն
ինչ տեսնում
էի՝ Նրա
մազերը,
աչքերը, ձեռքերի
վրայի մեխերի
հետքերը:
Այն
ժամանակ, երբ
դա կատարվեց,
ես իրավամբ
չէի ճանաչում
Հիսուսին: Ոչ
էլ խնդրել էի,
որ Նա բնակվի
իմ սրտում: Ես
երբեք չէի
տեսել Նրան:
Բայց երբ տեսա,
իսկույն
ճանաչեցի՝ դա
Տերն էր: Այն
ժամանակ ես
քնած էի: Հանկարծ
մի տարօրինակ
զգացողություն
ունեցա: Հնարավոր
չէ նկարագրել,
թէ ինչ էի
զգում: Դա նման
էր
էլեկտրականության:
Կարծես
բյուրավոր
ասեղներ
ծակծկում էին
մարմինս: Տերը
կանգնեց իմ
դիմաց, մի
տեսակ նայեց
վրաս և պարզեց
ձեռքերը: Ես
զգում էի Նրա
ներկայությունը:
Դա մի հրաշալի
զգացողություն
էր, որ երբեք
չեմ մոռանա:
Նա ոչինչ
չասաց ինձ, պարզապես
նայում էր,
իսկ հետո
անհետացավ:
Նույն պահին
ես զարթնեցի:
Դժվար էր
հասկանալ, թե ինչ
կատարվեց ինձ
հետ, բայց
գիտեի, որ դա
երազ չէր,
քանի որ նման
ապրումներ
հնարավոր չէ
ունենալ
երազում: Եվ
այսպես, ես զարթնեցի:
Բայց այն
տարօրինակ
զգացողությունը՝
«էլեկտրականությունը»,
դեռ ինձ վրա
էր: Ես
քարացել էի,
ոչ մի մկանս
չէր շարժվում:
Տարօրինակ և
հետաքրքիր
զգացողություն
էր, բայց չէր
ճնշում: Ես կարող
էի ասել. «Վերջ,
էլ չեմ
ուզում», և այն
վստահ եմ
կվերանար,
բայց ոչինչ
չէի ուզում
ասել: Այդպես
ես պառկած էի
այդ
զգացողության
զորության
մեջ, իսկ հետո
կամաց կամաց
այն վերացավ:
Առավոտյան
մորս պատմեցի,
թէ ինչ
կատարվեց ինձ
հետ: Նա ասաց.
«Դու պետք է
սուրբ
կրոնավոր դառնաս»:
Նման
բան ինձ հետ
Յաֆայում չէր
եղել: Եվ
մայրս
հավատում էր,
որ եթե
Հիսուսը
այցելել է
ինձ, ապա դա իմ
կոչումը
ցույց տալու
համար է՝ Իրեն
ծառայելու
համար:
Այն ժամանակահատվածում,
երբ Աստված
գործում էր իմ
կյանքում,
այլևայլ
հանգամայնքներ
մեկընդմիշտ
փոխեցին մեր
ընտանիքի ապագան:
Աշխարհի
ծայրը
Վաթսունական
թվականներին
Իսրայելի
քաղաքականության
մեջ մեծ
լարվածություններ
կար: Արաբական
խմբավորումները
հարձակվում
էին Իսրայելի
բոլոր
սահմանների
վրա, բայց
զորքը նրանց
հետ էր մղում:
1967 թ. արաբական
երկրները
պատրաստվում
էին պատերազմ
սկսել
Իսրայելի դեմ:
Բայց հունիսի
հինգին
Իսրայելի
ավիացիան
ռմբակոծեց
Եգիպտոսի, Հորդանանի
և Սիրիայի
ռազմական
օդանավակայանները
և համարյա
ամբողջությամբ
կործանեց
դրանք:
Իսրայելի
զորքը գրավեց
Գազան, Արևելքը
և Հոլանդական
բարձունքները:
Անսպասելիորեն
Իսրայելը
սկսեց տիրել
ավելի մեծ
տարածքների,
քան ուներ
մինչ այդ: Դա
վեց օրյա
պատերազմ
կոչվեց: Երբեք
չեմ մոռանա 1968 թ. այն
օրը, երբ
հայրիկս
հավաքեց մեզ և
ասաց, որ մենք
թողնելու ենք
քաղաքը, բայց
խնդրեց, որ
այժմ ոչ ոքի
չասենք այդ
մասին,
որպիսզի մեր
մեկնելը որևե
բանով
չխոչնդոտվի:
Ծրագրում
էինք սկզբում
մեկնել
Բելգիա, որտեղ
բարեկամներ
ունեինք, և
կարևորը, որ
այնտեղ ֆրանսերեն
էին խոսում:
Բայց մի անգամ
Կանադայի
դեսպանատնից
մի մարդ եկավ
մեր տուն և մի
կարճ ֆիլմ
ցուցադրեց Տորոնտոյի
մասին: Դա մի
գեղեցիկ
քաղաք էր: Այնտեղ
էին ապրում
հայրիկիս
երկու
եղբայրները: Սակայն
նրանք ի
վիճակի չէին
մեզ
ֆինանսավորել:
Խոչնդոտները
շատանում էին,
և մի օր հայրս ասաց,
որ լավագույն
դեպքում, մենք
հինգ տարի
հետո
այստեղից
կմեկնենք:
Դպրոցում
մեզ
սովորեցրել
էին, որ Աստծո
հետ ուխտ
կապելը
սովորական
երևույթ է: Ես
ծնկի իջա քարերի
վրա և ուխտ
կապեցի Տիրոջ
հետ՝ ասելով. «Տեր,
եթե Դու հանես
մեզ այստեղից,
ապա ես որպես
շնորհակալություն,
Քեզ մի մեծ
աման զեյթունի
յուղ կմատուցեմ»:
Մի քանի
շաբաթ հետո մի
երիտասարդ
եկավ Կանադայի
դեսպանատնից
և ասաց. «Պարոն
Հինն, մենք ամեն
ինչ արեցինք,
որ ձեր թղթերը
պատրաստ
լինեն, և հիմա
դուք կարող եք
մեկնել, երբ
ցանկանաք»:
Մեկնման
պատրաստությունները
շատ կարճ տևեցին:
Մենք
ծախեցինք մեր
ունեցվածքը,
տունը և
պատրաստ էինք
նոր կյանքի՝
Հյուսիսային
Ամերիկայում:
Ես անցա
պատմական
հազարավոր
վայրերով: Ահա
եկեղեցին, որը
1954 թ. կառուցվեց
այն տան
տեղում, որտեղ
Պետրոսը ստացավ
հեթանոսների
փրկության
Ավետարանը (Գ.
Առաք. 10գ. 34-35խ.): Եվ
այդ պահից
Քրիստոսի
Ավետարանը
տարածվեց
աշխարհով մեկ:
Իսկ եկեղեցու
հետևում մի
ապաստան՝ հին
Յաֆայի,
այսինքն
Յոպեի մի
կառույց:
Այստեղից
Հովնան
մարգարեն
գնաց և
փրկություն
տարավ Նինվե
քաղաքին: Ես
զգում էի, որ
մի մեծ բան է
սպասվում ինձ
մեկնելուց առաջ:
Մենք
գնացինք
օդանավակայան:
«Կտեսնե՞մ ես
այս քաղաքը
նորից, -
մտածում էի
ես, - կտեսնե՞մ
ես երբևե այն
կաթոլիկ
կույսերին, որոնք
այնքան մեծ
սիրով
ուսուցանում
էին ինձ»:
Ինքնաթիռից
վերջին անգամ
նայեցի իմ
քաղաքին՝
Յաֆային, և
հրաժեշտ
տվեցի նրան:
1968 թ. հուլիսին
մենք եկանք
Տորոնտո: Մեզ
ոչ ոք չդիմավորեց:
Ունեինք
հագուստ
հագներիս,
իրեր
ճամպրուկներում,
մի քիչ էլ
գումար
(Յաֆայի տան
վաճառքից, որը
շատ քիչ
ժամանակ
կբավարարեր
մեզ), և ոչ մի
աշխատանք
ճարելու
հույս: Մեր
ընտանիքում միայն
հայրիկս էր մի
քիչ խոսում
անգլերեն: Դա
հերիք էր՝
աշխատանքային
բորսայում
քարտ լրացնելու
համար: Նրան
առաջարկեցին
աշխատել որպես
ապահովագրության
գործակալ:
Հայրս մեծ
ջանասիրությամբ
էր աշխատում: Չեմ
կարող ասել,
թե ինչն էր
նրան շատ քաջալերում՝
մեր
բազմանդամ
ընտանի՞քը,
թե՞ այն
հարգանքն ու
պատիվը, որ
ուներ իր
աշխատավայրում:
Այդուհանդերձ,
հաջողությունը
նրա հետ էր:
Երկու ամիս
անց մենք արդեն
մեր սեփական
տանն էինք
բնակվում և
հպարտ էինք
դրանով:
Ինձ համար էլ
կյանքը
փոխվեց: Ես
արդեն սովորում
էի
հանրակրթական
միջնակարգ
դպրոցում և միաժամանակ
աշխատում էի
կրպակում
որպես համբուրգեր
և պաղպաղակ
վաճառող՝ Բոբ
անունով մի
երիտասարդի
հետ: Այդ
դպրոցում
ընդունված էր,
որ
աշակերտները միևնույն
ժամանակ
կողմնակի
աշխատանք
ունենան: Մի
շաբաթ օր ես
գնացի խանութ
և վաճառողին
խնդրեցի.
«Կարո՞ղ եմ
ձեզանից գնել
զեյթունի
յուղ՝
ամենամեծ
տարայով»:
Այդպիսին
գտնվեց, և ես հաջորդ
օրը այն տարա
հունական
եկեղեցի և
խորանի մոտ
դնելով ասեցի.
«Շնորհակալ եմ
Քեզանից, Տեր,
որ բերեցիր
մեզ այստեղ»:
Կրպակում
աշխատելիս
կակազելու
պատճառով շատ
քիչ էի մտնում
խոսակցության
մեջ, բայց
այժմ իմ սիրտն
այնքան էր
լցված, որ պաղպաղակ
վաճառելիս ես
ուրախությամբ
սուլում էի:
Երբեք չեմ
մոռանա 1970 թ. այն
օրը, երբ
գործի գնացի և
Բոբին տեսա
տարօրինակ
զբաղմունքով
տարված: Նա
կրպակի
պատերին
թերթիկներ էր
կպցնում՝ Աստվածաշնչից
դուրս գրված
տարբեր
մեջբերումներով:
Մտածեցի, որ
խելագարվել է:
Գիտեի
որ Բոբը
քրիստոնյա է:
Այդ մասին նա
ինձ ասել էր:
Բայց այդքան
խորանա՞լ:
«Ինչու՞ է անում
այդ: Միթե՞
ինձ համար: Աստվածաշունչը
իրենից լավ
գիտեմ», -
մտածում էի
ես: Վերջապես
չդիմացա և
հարցրեցի.
«Ինչու՞ ես
այդ անում»:
Միանգամից նա
սկսեց ինձ
վկայել Աստծո
մասին: «Երևի
երբեք չի
վերջացնի», -
մտածում էի ես
և ակամա
ուզում էի
հեռու
կանգնել այդ
ցնդած տղայից:
Հետո երկար
ժամանակ
աշխատում էի
հեռու մնալ
Բոբից: Բայց
դա համարյա
չէր ստացվում:
Նա նորից ու
նորից
քննադատում
էր կրոնը:
Պատմում էր
կրկին
վերստին
ծնունդի
մասին, սակայն
նման
հասկացողություններ
դեռ չկային իմ
բառապաշարում
և
գիտելիքներում:
Բոբը
թողեց իր
աշխատանքը
կրպակում:
Բայց նրա ընկերներից
շատերը ինձ
հետ դպրոցում
էին սովորում,
և ես ինձ
հեռու էի
պահում
նրանցից: Նրանք
հաճախ էին
հանդիմանում
կաթոլիկ
կույսերին, որ
սովորեցրել
էին ինձ:
«Նրանք շատ
տարօրինակ
են», - մտածում
էի ես:
Դպրոցում
երկրորդ
տարին
սովորելուց
հետո, իմ
կյանքում ես
երկրորդ
անգամ
հանդիպեցի
Տիրոջը: Նա իմ
սենյակ մտավ
այս անգամ մի
հրաշալի երազով:
Յաֆայի
տեսիլքը մեծ
տպավորություն
էր թողել ինձ
վրա: Այն
ժամանակ ես
խորասուզված
էի Աստծո
խոսքերի մեջ:
Բայց Տորոնտոյում
Աստվածաշունչը
չէի
ուսումնասիրում
և միայն
ժամերգությունների
էի հաճախում:
Այն, ինչ
կատարվեց
այստեղ,
բոլորովին
տարբերվում
էր Յաֆայում
կատարվածից:
Բայց
միևնույն
ժամանակ դա մի
գերցնցող ապրում
էր:
Թույլ
տուր քեզ
մանրամասն
պատմեմ, թե
ինչ կատարվեց 1972
թ. փետրվարին:
Ահա այդ
երազը:
Ես
նկատեցի, որ
մի երկար և
մութ
աստիճանով եմ
իջնում:
Մտածեցի, որ
կարող եմ
ընկնել:
Աստիճանը
անդունդ էր
տանում: Ես
շփոթված էի
առջևում ու
հետևում
գտնվող կալանավորների
հետ: Վրաս
կալանավորի
հագուստ էր: Ձեռքերիս
և ոտքերիս
շղթաներ էին:
Այդ պահին,
հանքահորի
մռայլ
մառախուղի
մեջ, ներքևում
նկատեցի մի
խումբ փոքրիկ
մարդկանց, որոնք
շարժում էին
աստիճանը:
Նրանց
դեմքերը չէին
երևում, բայց
նրանք նման
էին
սատանաների: Տպավորությունն
այնպիսին էր,
կարծես
մորթվելու
տարվող
անասուններ
լինեինք:
Հանկարծ
Տիրոջ հրեշտակը
հայտնվեց: Այդ
երկնային
հրեշտակը կանգնած
էր դեմ դիմաց,
մի քանի քայլ
հեռու: Ես նայեցի
նրան. Նա ինձ
ձեռքով
կանչեց:
Աչքերս լարված
նրան էին
նայում և ես
շարժվեցի նրա
կողմը:
Միանգամից
շղթաները
ընկան
ձեռքերիցս ու
ոտքերիցս, և
հրեշտակը ինձ
շտապ դուրս
հանեց դռնից:
Հետո այդ
աստվածային
արարածը ինձ
ձեռքերի վրա
վերցրեց և
իջեցրեց Դոն-Միլանի
փողոցում, իմ
դպրոցի
գրադարանի
անմիջապես
ետևում գտնվող
մի սենյակի
պատուհանի
մոտ և
անհայտացավ:
Ես
զարթնեցի վաղ
առավոտյան և
վազեցի
դպրոցի
գրադարան, որ
այնտեղ
պարապեմ
մինչև դասերի
սկսվելը:
Այնտեղ նստած
ես չէի
մտածում
երազի մասին:
Այդ պահին մի
խումբ
ուսանողներ
մոտեցան
սեղանիս: Ես
իսկույն
ճանաչեցի
նրանց: Դրանք
Հիսուսի մասին
այն
շատախոսողներն
էին, որոնցից
ինձ հեռու էի
պահում: Նրանք
խնդրեցին ինձ
իրենց հետ աղոթել:
«Մի աղոթքը
դժվար թե ինձ վնաս
պատճառի», -
մտածեցի ես ու
համաձայնվեցի:
Մենք
անցանք
գրադարանի
անմիջապես
ետևում գտնվող
սենյակը: Ես
նստեցի
մեջտեղի
աթոռի վրա: Ուսանողները
(նրանք 12-15 հոգի
էին)
բարձրացրին
ձեռքերը և
սկսեցին աղոթել
անծանոթ ու
դուրեկան
լեզվով: Ես
ապշած էի,
աչքերս լայն
բացած, անգամ
թարթել չէի
կարող: Ես
երբեք չէի
լսել, որ նման
ձևով աղոթեն:
Ուղեղումս
չէր
տեղավորվում,
որ ես գտնվում
եմ այստեղ՝
հասարակական
այս վայրում,
շրջապատված
կրոնամոլներով:
Ես չէի
աղոթում,
պարզապես
նայում էի:
Այն, ինչ
կատարվեց
հետո, ավելին
էր, քան ես կարող
էի ենթադրել:
Մեծ
ցանկություն
առաջացավ
աղոթելու,
բայց չգիտեի,
թե ինչ ասեմ:
«Սուրբ
Մարիամ»
աղոթքը չէր
կարող
արտահայտել
իմ
ապրումները:
Իսկ այն, ինչ
հիշում էի
«Հիսուսի
մարդկանց» հետ
շփվելուց՝
«դու պետք է
ծանոթանաս
Հիսուսի հետ»,
անհարմար էր,
քանի որ
մտածում էի, թե
ճանաչում եմ
Նրան: Ես մի հզոր
մթնոլորտի
մեջ էի: Եվ այդ
պահին փակեցի
աչքերս ու
ասացի չորս
բառ, որոնք
հավերժ
փոխեցին իմ կյանքը:
Ինքս էլ
չգիտեմ, թե
ինչու
հատկապես դրանք
ասացի,
պարզապես
դրանք դուրս
թռան
շուրթերիցս.
«Տեր Հիսուս,
ետ արի, -
խնդրանքով
ասում էի ես
նորից ու
նորից. – Տեր
Հիսուս,
վերադարձիր»:
Այդ պահին
արդյոք
մտածու՞մ էի,
թե Հիսուսը
թողել է մեր
տունը, կամ
բնակավայրը,
չեմ կարող
ասել, բայց
երբ այս
բառերը ասում
էի, մի
զորություն
իջավ վրաս: Դա
հիշեցրեց ինձ
այն պահը, երբ 11
տարեկանում
այն «էլեկտրականության»
զգացողությունը
ունեցա: Հիմա
դա այնքան էլ զգալի
չէր, բայց ես
զգում էի այն
ալիքը, որ
անցնում էր իմ
միջով: Կարծես
մաքրում էր
ինձ ներքուստ
և արտաքուստ:
Ես ամեն
երեկո
աղոթում էի և
խոստովանում
իմ մեղքերը:
Այժմ զգում
էի, որ
կատարելապես
մաքրված եմ,
անարատ ու անբիծ:
Հանկարծ
աչքերովս
Հիսուսին
տեսա: Դա մի
ակնթարթ տևեց:
Նա Էր իմ
Տերը՝
Հիսուսը:
Շուրջս
գտնվող
ուսանողները
չէին կարող
իմանալ, թե
ինչ է
կատարվում
ինձ հետ:
Նրանք աղոթեցին,
հետո մեկ մեկ
գնացին իրենց
դասարանները: Առավոտվա
ութից հինգ էր
պակաս: Ես դեռ
նստած էի աթոռին
և չգիտեի ինչ
անեմ կամ
ասեմ: Հիսուսն
այնքան իրական
ու մոտ էր ինձ:
Ես չէի
աղոթում,
պարզապես
գիտեի, որ ինչ
որ կարևոր բան
կատարվեց:
Պատմությունը
իմ սիրած
առարկաներից
մեկն էր, բայց
ես ուշացա՝ ես
չէի կարող
լսել ուսուցչին:
Կատարվածի
զգացողությունը
չէր թողնում
ինձ: Աչքերս
փակելիս
տեսնում էի
Հիսուսին: «Հիսուս,
ես սիրում եմ
Քեզ», - ասում էի
ես ամբողջ
օրը: Երբ
դուրս եկա
դպրոցից,
քայլեցի
փողոցով,
հանկարծ
նայեցի կողքս.
ես դպրոցի
անկյունում
էի՝
պատուհանի
դիմաց: Ամեն
ինչ հիշեցի:
Ի՞նչ Էր
ուզում ինձ
ասել Աստված
այդ երազով:
Ի՞նչ
կատարվեց
Բենիի հետ:
«Ավանդույթներ,
ավանդույթներ»
Ես մտա
ննջասենյակ և
ինչպես մի
մագնիս ձգվեցի
դեպի Աստվածաշունչս:
Դա միակ
Աստվածաշունչն
էր մեր տանը,
որքան հիշում
եմ, այն միշտ
իմն էր, անգամ
մայրս ու
հայրս
չունեին
իրենցը:
Կանադայում
հաստատվելուց
հետո Աստվածաշունչս
համարյա թե
չէր բացվում:
Բայց հիմա ես
խնդրեցի. «Տեր,
ինձ հայտնիր,
ի՞նչ կատարվեց
ինձ հետ», - հետո
բացեցի
գիրքը՝ Աստվածաշունչը
և ինչպես
սովածին հաց
կտան, սկսեցի
կլանել այն:
Սուրբ
Հոգին
սովորեցնում
էր ինձ: Ես
չգիտեի այդ
մասին այն
ժամանակ, բայց
Նա
սովորեցնում
էր: Եվ ահա թե
ինչ էր զարմանալի:
Դու
հասկանու՞մ
ես, որ այն
աղոթաժողովից
ուսանողները
ինչ որ մի բան
չէին պատմել,
թե ինչ և
որտեղ է գրված
Աստվածաշնչում,
ոչ էլ գիտեին,
թե ինչ էր
կատարվել ինձ
հետ նախորդ 24
ժամվա
ընթացքում:
Ծնողներիս
իհարկե ոչ մի
բան չասացի:
Ես
բացեցի Աստվածաշունչը
և շշնջացի.
«Հիսուս, մտիր
իմ սիրտը,
խնդրում եմ: Հիսուս,
մտիր իմ
սիրտը»:
Խոսք առ
խոսք սկսվեց
բացվել Աստծո
փրկության
ծրագիրը:
Այնպես էր
թվում, թե ես
երբեք չեմ
կարդացել այդ
գիրքը: Օ՜հ,
բարեկամս, Աստվածաշունչը
կենդանացավ
ինձ համար: Նա
կարծես մի
երևացող աղբյուր
Էր, որից ես
հագեցնում էի
ծարավս: Վերջապես
գիշերվա
երեքին թե
չորսին մի մեծ
խաղաղության
մեջ, որը
երբևե չեմ
ունեցել,
քնեցի:
Պատկանելություն
Հաջորդ
օրը դպրոցում
ես գտա այն
«ֆանատներին» և
խնդրեցի, որ ինձ
իրենց հետ
տանեն
արարողության:
Նրանք պատմեցին,
որ իրենց
եկեղեցում
հավաքույթները
շաբաթը մեկ
անգամ են
լինում և
խոստացան
մոտակա
արարողությանը
ինձ իրենց հետ
տանել:
Հինգշաբթի
երեկոյան
«Կատակոմբում»
էի: Այդպես էր
կոչվում այդ
եկեղեցին:
Արարողությունը
այն առավոտվա
պես էր
անցնում:
Մարդիկ
ձեռքերը վեր
բարձրացրած
երկրպագում
էին Տիրոջը:
Ես նրանց
միացա:
«Եհովա
Իրէ, ամեն ինչ
տեսնող, Քո
ողորմությունը
և շնորհքը
խիստ շատ է», -
երգվում էր
այնտեղ նորից
ու նորից:
Այդ
երգը
միանգամից
դուր եկավ
ինձ: Այն գրել
է Մերվ
Վաթսնի՝ հովվի
կինը՝ Մերլան:
Տորոնտոյի
Բիզնես
թաղամասում
էր գտնվում անգլիական
եկեղեցին:
Հենց այդ
եկեղեցու
հրապարակում՝
սուրբ Պողոսի
հրապարակում,
տեղի էին
ունենում
«Կատակոմբի»
անսովոր
հավաքույթները:
Դա այսպես
կոչված
«Հիսուսի
շարժման»
օրերն էին,
երբ անգամ
հիպիները
ավելի արագ
էին
փրկություն
ստանում, քան
վարսավիրը
կկտրեր նրանց
մազերը:
Ես
նայեցի
շուրջս:
Հարկավոր էր
տեսնել այդ տեսարանը:
Հրապարակը
լցված էր ինձ
նման ուսանողներով
և նրանք
ուրախանում
էին Տիրոջ
առաջ: Շատ
դժվար էր
հասկանալ, որ
այդպիսի մի
վայր գոյություն
ունի Տորոնտոյում:
Բայց
այնուամենայնիվ
ես մի բան
ստացա այդ երեկոյից:
Հավաքույթի
վերջում Մերվ
Վաթսնն ասաց.
«Բոլոր նրանք, ովքեր
ուզում են
իրենց մեղքերը
խոստովանել,
թող վերև բարձրանան:
Մենք
կաղոթենք, որ
նրանք
Հիսուսին իրենց
սրտերում
ընդունեն»:
Ես
գիտեի, որ
Տերը ներել է
ինձ այն
երկուշաբթի,
երբ առավոտվա
ութից հինգ էր
պակաս: Ես
մտածում էի,
որ արդեն
փրկված եմ և կարիք
չունեմ
այնտեղ
գնալու: Բայց
մի անսովոր հուզմունք
ապրեցի: Դու
կռահու՞մ ես,
թե ինչ կատարվեց
հետո: Շատ
արագ ես գնում
էի առաջ: Չէի
հասկանում, թե
ինչու եմ այդ
անում, բայց
ինչ որ ձայն
ներսումս
ասում էր.
«Բարձրացիր
այնտեղ»:
Տեսարանն
այսպիսին էր.
Անգլիական
եկեղեցում,
խարիզմատիկ
ծառայության
ժամանակ,
հունական
եկեղեցուց մի
կաթոլիկ
երիտասարդ
ընդունում էր
Քրիստոսին
իբրև իրեն Տեր
և Փրկիչ:
Երուսաղեմն
անգամ չէր
կարող
համեմատվել
այս տեղի հետ:
Շատ ավելի
գերադասելի
էր լինել այնտեղ,
որտեղ է՝
Հիսուսը, քան
այնտեղ, որտեղ
էր Երուսաղեմը:
Երեկոյան
ես այնքան էի
լցված Տիրոջ
ներկայությամբ,
որ տուն
վերադառնալիս
որոշեցի մայրիկիս
պատմել
կատարվածի
մասին
(հայրիկիս պատմելու
համարձակությունը
չունեի):
-
Մայրիկ,
ես ուզում եմ
քեզ մի կարևոր
բան ասել, -
շշնջացի ես, -
ես փրկված եմ:
Նա
բերանը բաց
ուղիղ ինձ
նայելով հարցրեց.
-
Ինչի՞ց
ես փրկված:
-
Հավատա
ինձ, - ասացի ես, -
դու
կհասկանաս:
Ուրբաթ
օրը, առավոտից
մինչև երեկո,
դպրոցում, կրպակում
մի պատկեր էր
կանգնած իմ
մտքում և
աչքերիս առաջ.
ես չէի կարող
այն վանել մտքիցս:
Ես ինձ
տեսնում էի
դահլիճներում,
հրապարակներում
և տարբեր
տեղերում
քարոզելիս: Ես
զորությամբ
քարոզում էի:
Երեկոյան
հանդիպեցի
Բոբին՝ այն
երիտասարդին,
որի հետ առաջ
աշխատում էի:
Եվ նրան
պատմեցի, թե
ինչ էր
կատարվել ինձ
հետ այդ
շաբաթվա
ընթացքում:
-
Բոբ,
ամբողջ օրը
ինձ քարոզիչ
դարձած եմ
տեսնում: Եվ
այնքան մարդ
եմ տեսնում
դահլիճներում,
հրապարակներում,
ու չեմ կարող
ազատվել այդ պատկերներից:
Երևի
խելագարվել
եմ: Ի՞նչ ես
կարծում:
-
Դա
միայն մի բան
կարող է
նշանակել, -
պատասխանեց
Բոբը, - Աստված
պատրաստում է
քեզ մեծ
ծառայության
համար:
Լքվածը
Ամբողջ մեր
ընտանիքը
սկսեց ճնշել և
ծաղրել ինձ:
Հորիցս դեռ
այդ սպասում
էի, բայց
մորիցս,
եղբայրներիցս
և
քույրերիցս՝
ոչ: Առաջ
նրանք այնքան
լավ էին
վարվում ինձ
հետ, իսկ հիմա
բոլորը անխտիր
ծաղրում էին:
Դա ահավոր էր:
«Ավանդույթնե՜ր,
ավանդույթնե՜ր»,
- երգվում է մի
երգում:
Արևմտյան
երկրներում դժվար
թե կարողանան
հասկանալ, թե
ինչ է նշանակում
ավանդույթները
արևելքում:
Եթե որևե մեկը
փորձի խախտել
ավանդույթները,
դա աններելի մեղք
կհամարվի:
«Բենի,
դու
խայտառակում
ես մեր
ընտանիքի
անունը», -
ասացին ինձ և
խնդրեցին
չխաղալ
ընտանիքի անվան
ու պատվի հետ:
Հասկացիր,
որ արևելյան
եկեղեցիների՝
հունական,
կաթոլիկ և
ուրիշ ծխի
անդամների
համար շատ
դժվար է
անձամբ
քրիստոնյա
լինել:
Երբ ես
վերածնված
քրիստոնյա
դարձա,
ծնողներս շատ
ամաչեցին,
որովհետև
մտածում էին,
որ իրենք են
ճշմարիտ
քրիստոնյաները,
և կարող էին
ապացուցել դա պատմական
փաստաթղթերով:
Ապացուցել, որ
շատերից առաջ
էին
քրիստոնյա:
Բայց նրանց
հավատքը
արտահայտվում
էր
հիմնականում
ավանդույթների,
ծեսերի պահպանմամբ
և շատ քիչ էր
հիմնվում Տիրոջ
օծության վրա:
Եվ այդ
պատճառով
նրանք չէին
հասկանում, թե
ինչ է
նշանակում
Տիրոջը լսել,
կամ Սուրբ
Հոգով առաջնորդվել:
Ես մեծ
արգելքների
առջև
կանգնեցի:
Պարզ է, որ տանը
Քրիստոսին
չպետք է
հիշեի: Ոչ մի
խոսակցություն
Նրա մասին:
Բայց
այնուամենայնիվ
ոչինչ չէր
կարող
հանգցնել իմ
հավատքի
կրակը:
Առավոտներն
իմ Աստվածաշունչը
բաց էր, և
Սուրբ Հոգին
շարունակում
էր ինձ ասել
Իր խոսքը:
Բայց դա ինձ չէր
բավարարում:
Ամեն ազատ
ժամի ես
փախչում էի,
որպիսզի
մասնակցեմ
աղոթքներին,
հաղորդությանը:
Իսկ
հինգշաբթի
օրերը՝
երեկոյան,
հավաքույթում
էի: Երբեք չեմ
մոռանա այն
օրը, երբ
Հիսուսի
անունը տվեցի:
Հայրս
մոտեցավ ինձ և
ապտակեց: Դա
ինձ շատ ցավ
պատճառեց՝ ոչ
մարմնական: Ես
ցավում էի իմ
ընտանիքի
համար: Այնքան
շատ էի սիրում
նրանց, որ
ուզում էի
նրանց
փրկությունը:
Եվ այդ ցանկությունն
իմ
թերությունն
էր:
Հայրս
զգուշացրեց
ինձ, որ եթե
նորից հիշեմ
Հիսուսի
անունը, ապա
շատ
կփոշմանեմ:
Երբ փոքր քրոջս
պատմեցի
Տիրոջ մասին
հայրս իմացավ:
Նա շատ
զայրացավ և
արգելեց
ցանկացած
հոգևոր խոսակցություն
մեր տանը:
Ամբողջ
մեր ընտանիքը
հալածում էր
ինձ: Եղբայրներս
ամեն կերպ
ծաղրում էին:
Հասավ մի պահ,
որ ոչ մեկի
հետ չէի
կարողանում խոսել:
Ես
ամբողջովին
լքված էի:
Անգամ տատիկս Իսրայելից
եկավ, որ ինձ
ասի, թե ինչ
խայտառակություն
եմ բերում
ընտանիքիս:
Սենյակումս
աղոթում էի.
«Տեր, մի՞թե
երբեք չի վերջանա,
մի՞թե նրանք
երբեք չեն
մոտենա Քեզ»:
Հայրիկս
մտածում էր,
որ ես
խելագարվել
եմ և ինձ
հոգեբուժի
մոտ տարավ: Եվ
ահա թե ինչ
եզրակացություն
տվեց բժիշկը.
«Երևի ձեր
տղան ինչ որ դժվարություններ
է ունեցել: Դա
կանցնի»:
Հորս
հաջորդ քայլն
ինձ
աշխատանքով
ճնշելն էր: Նա
ինձ տարավ իր
ընկերոջ մոտ՝
աշխատանքի: Նրա
ընկերը մի շատ
կոպիտ մարդ
էր: Ես
այդպիսի մարդկանց
երբեք չեմ
հանդիպել, և
պարզ էր, որ
նրա մոտ չէի
աշխատի: Ես
գնացի
հայրիկիս մոտ
և ասացի. «Ես
երբեք չեմ
աշխատի նրա
մոտ»:
Ես
խղճացի հորս:
Նա սոսկալի
վիճակում էր:
«Բենի, ի՞նչ ես
ուզում, որ
անեմ քեզ
համար, - ասաց
նա, - ես կանեմ,
ինչ որ
կուզես, միայն
թող այդ Հիսուսին»:
«Հայրիկ, -
ասացի ես, - դու
կարող ես
խնդրել ինձ
ամեն ինչի
մասին, բայց
ես ավելի շուտ
կմեռնեմ, քան
թե կթողնեմ
Նրան»:
Միանգամից,
այդպես
ընկերական
թվացող հայրիկս
փոխվեց
զայրացած,
հայհոյող և
ծաղրող օտարականի:
Հետագա
մոտ երկու
տարիների
ընթացքում
մենք համարյա
չէինք խոսում:
Ընտանիքում
ինձ չէին նկատում:
Ի՞նչ էի
ես անում:
Հետադարձ
հայացքով ես
տեսնում էի,
թե որքան
ճշգրիտ գիտեր
Տերը թե ինչ է
պետք անել: Ես
հարյուրավոր –
հազարավոր
ժամեր Աստծո
հետ մենակ էի:
Աստվածաշունչս
միշտ բաց էր:
Ես աղոթում
էի, սովորում
էի,
երկրպագում
էի Տիրոջը: Ես
սնվում էի այն
երկնային
մանանայից, որ
ինձ պետք էր
ապագա
տարիների
համար:
Եկեղեցի
հաճախելը մեծ
դժվարություն
էր ինձ համար: Ամեն
անգամ, երբ ես
պատրաստվում
էի գնալ, հայրիկս
արգելում էր:
Դա երևի միակ
խոսակցությունն
էր իմ և
հայրիկիս
միջև:
Արևելքի
բնակիչները
անմռունչ
ենթարկվում են
ծնողների
կամքին: Բայց
ես 21 տարեկան
հասակում
համարձակվեցի
գնալ հորս մոտ
և ասել նրան.
«Ես
կենթարկվեմ
քեզ ամեն ինչում,
բայց եկեղեցի
գնալու
հարցում ես
պետք է ենթարկվեմ
Տիրոջը»:
Նա
ապշած էր:
Կարծես մեկը
կրակել էր նրա
վրա: Հետո նա
ավելի
խստացավ:
Լավագույնը
ինչ ես կարող
էի անել, նրան
ենթարկվելն
էր: Ես
հարցնում էի.
«Կարո՞ղ եմ
այսօր
երեկոյան
գնալ»: «Ո՛չ», -
պատասխանում
էր նա: Եվ ես
գնում էի
սենյակս և աղոթք
էի անում.
«Խնդրում եմ
Տեր, փոխիր
նրա
խստությունը»:
Հետո նորից
իջնում էի
հարցնում:
«Ո՛չ», - գոռում
էր նա: Եվ ես
վերադառնում
էի սենյակս: Կամաց-կամաց
հայրս սկսեց
չարգելել ինձ:
Նա հասկանում
էր, որ դա մի
անմիտ
պատերազմ էր
մեր միջև:
«Կատակոմբը»
մի ուրիշ
դահլիճ էր
վարձել կիրակնօրյա
հավաքույթների
համար:
Երեքշաբթի և
ուրբաթ աստվածաշնչային
դասեր էին,
իսկ շաբաթ
օրերին երիտասարդական
արարողություն՝
հավաքույթներ:
Եվ այդ ամենը
իմ կյանքը
դարձավ:
Հոգևոր
աճս նման էր
մի ուղեծրով
թռչող արբանյակի:
Մերվ և
Մերլան
Վաթսնները
առաջարկեցին
ինձ իրենց
օգնել
երգեցողության
և
երկրպագության
հարցերում:
«Ազատ
մեթոդիստներ»
եկեղեցու
հովիվ Ջիմ Պոյնտերը
ինձ այնտեղ
տեսավ: Եվ մի
օր, մոտենալով
իմ կրպակին,
Տիրոջ մասին
խոսեց: Այն
ժամանակ
հրավիրեց նա
ինձ իր հետ
Պիտսբուրգ
մեկնել՝
տիկին Կուլմանի
ծառայությանը
մասնակցելու:
Անձնական
հանդիպումը
Սուրբ Հոգու
հետ այն ծառայությունից
հետո շատ
տպավորիչ էր
ինձ համար, և մի
քանի օր էր
պետք, որ ես
մարսեի այն՝
Աստծո հայտնության
չափը:
Այն
ժամանակ ես
փոխեցի
աշխատանքս:
Նոր աշխատանքս
վերջացնելուց
հետո գալիս էի
տուն, վազում
էի
աստիճաններով
սենյակս և
սկսում
զրուցել
Սուրբ Հոգու
հետ: «Օ՜հ, Սուրբ
Հոգի, ես
այնքան ուրախ
եմ Քեզ հետ
նորից մենակ
լինելու
համար»:
Իհարկե,
Նա միշտ ինձ
հետ էր: Իմ
ննջասենյակը
մի հատուկ
սրբավայր էր
դարձել ինձ
համար, և եթե
չէի աշխատում,
ապա մնում էի
տանը և ամբողջ
օրը Նրա հետ
հաղորդության
մեջ էի մնում:
Ես ոչ մեկին
չէի պատմում
այս մասին: Ես
պարզապես
շփվում էի
Սուրբ Հոգու
հետ: Իսկ երբ
ոչ գործի էի,
ոչ էլ տանը,
ապա եկեղեցում
էի:
Երբ
առավոտյան
տնից դուրս էի
գալիս, Նա ինձ
հետ էր: Ես
հստակ զգում
էի Նրա
ներկայությունը
կողքիս:
Ավտոբուսում
ես Նրա հետ
զրուցելու
ներքին
պահանջ էի
զգում, բայց
չէի ուզում,
որ մարդիկ ինձ
խելագար
համարեն:
Աշխատավայրում
անգամ պահեր
էին լինում, երբ
շշուկով
խոսում էի Նրա
հետ: Ընթրիքի
ժամանակ Նա
նույնպես ինձ
հետ էր: Նա
միշտ ինձ հետ
էր: Բայց ամեն
օր, երբ
բարձրանում
էի սենյակս,
ես ասում էի
Նրան. «Մենք
նորից մենակ
ենք»: Եվ մեր
հոգևոր
ճանապարհորդությունը
շարունակվում
էր:
Ես
այնքան էի
սովորել Նրա
ներկայությանը
և հաստատ
գիտեի, որ Նա
ինձ հետ է, որ
հաճախ չէի
զգում այն
զորությունը՝
«էլեկտրականությունը»,
որը սկզբից
ինձ հետ եղավ:
Բայց
ուրիշները
զգում էին:
Շատ անգամ,
երբ ընկերներս
գալիս էին
մոտս, Տիրոջ
ներկայության
պատճառով
սկսում էին
լաց լինել:
Մի
անգամ Ջիմը
կանչեց ինձ իր
եկեղեցին: Նա
ասաց. «Ես
կուզեի, որ
հետս գաս, ես
երգելու եմ
այնտեղ, եթե
կցանկանաս,
կարող ես ինձ
հետ երգել»: Ես
երգիչ չէի,
բայց օգնում
էի Ջիմին: Մի
անգամ օրը
ցերեկով ես
պարզապես
լողում էի
Սուրբ Հոգու
օծության մեջ,
երբ Ջիմն ինձ
ձայն տվեց: Ես
վազելով իջա
աստիճաններով
և զգում էի՝
ինչպես Տիրոջ
ներկայությունն
ինձ հետ է,
արագ նստեցի
մեքենայի մեջ
և դուռը
փակեցի: Ջիմը
սկսեց լաց լինել
և երգել.
«Ալելույա,
ալելույա»: Նա
շրջվեց դեպի
ինձ և ասաց.
«Բենի, ես
զգում եմ
Սուրբ Հոգու
ներկայությունը
այս մեքենայի
մեջ»: «Իհարկե,
Նա այստեղ է, -
պատասխանեցի
ես, - Էլ որտե՞ղ
լինի»: Այս
օծությունը
սովորական էր
դարձել ինձ համար,
բայց Ջիմի
համար դժվար էր
մեքենան
վարել, նա
շարունակում
էր լաց լինել
Տիրոջ առաջ:
Մի օր
սենյակում էի:
Սուրբ Հոգու
հետ էի խոսում:
Մայրս
աստիճաններն
էր մաքրում:
Երբ դուրս եկա
սենյակից, նա
ետ-ետ գնաց: Ինչ-որ
մի բան իրեն
դեպի պատը
հրեց: «Բա՞ն է
պատահել», -
հարցրեցի ես:
«Չգիտեմ», - ասաց
նա և շուտ
իջավ ներքև:
Եղբայրներս
չգիտեին, թէ
ինչ է
կատարվում,
բայց կողքովս
անցնելիս մի
անսովոր բան
էին զգում:
Եկեղեցու
երիտասարդները
հաճախ էին
միասին գնում
ուրախանալու,
ֆուտբոլ
խաղալու: Իմ
հոգեվիճակը
այնպիսին էր,
որ ես չէի
ուզում գնալ նրանց
հետ: Ես ուզում
էի միայն
Տիրոջ հետ
լինել: «Ես
ավելի շատ եմ ուզում
Քեզ հետ
լինել, քան
որևե մի ուրիշ
բան այս
աշխարհում», -
ասում էի ես
Նրան: «Ուզում
եմ, որ Դու
միշտ ինձ հետ
լինես»: Ես
ավելի խորը
սկսեցի
հասկանալ
Պողոս
առաքյալի
խոսքը՝ «Եվ
Սուրբ Հոգու
հաղորդությունը
...»:
Տիրոջ
Հոգին այնպես
լցրեց մեր
տունն Իր
ներկայությամբ,
որ
եղբայրներս և
քույրերս
սկսեցին
հոգևոր ծարավ
զգալ և ինձ
մոտենալով՝
հարցնում էին.
«Բենի, այդ
Հիսուսը
իրակա՞ն է»:
Մերին՝
փոքրիկ
քույրս, իր
սիրտը Տիրոջը
նվիրեց:
Հետևյալ մի
քանի ամսում
փրկվեցին
եղբայրներս՝
Սեմին, ավելի
ուշ նաև
Վիլին: Ամեն
ինչ կատարվեց
առանց իմ
քարոզելու: Ես
միայն
բացականչում
էի.
«Ալելու՜յա»:
Հայրս
պատրաստ էր
փախչել տնից: Նա
չգիտեր
ինչպես
վարվել այդ
երևույթի հետ:
Միթե՞ նա
կորցրեց
ընտանիքը
Հիսուսի
պատճառով:
Այնուամենայնիվ,
հայրիկս ու
մայրիկս տեսնում
էին այն
փոփոխությունները,
որ կատարվում
էին երկու
եղբայրներիս
և Մերիի հետ:
Կյանքս
Տիրոջը
նվիրելուց
հետո մի
հրաշալի հանդիպում
ունեցա Նրա
հետ: Բայց այդ
ամենօրյա
հաղորդությունը
Սուրբ Հոգու
հետ հնարավոր
չէ համեմատել
այն հանդիպման
հետ: Հիմա
Տերն իսկապես
ինձ հետ Էր:
Աստծո Փառքը
այստեղ էր:
Երբեմն աղոթք
էի անում՝ 8, 9, 10
ժամ շարունակ
այդ Փառքի
մեջ:
Եվ
այսպես, 1974 թ.
Աստծո
զորությունը
մուտք գործեց
իմ կյանքը: Ես
միայն ասում
էի. «Բարի
լույս Սու՜րբ
Հոգի», - և Աստծո
Փառքը
պարուրում Էր
ինձ: Ապրիլյան
մի օր ես
մտածեցի.
«Մի՞թե այս
հոգևոր
տոնահանդեսը
միշտ կլինի
ինձ հետ»:
Գիտեի, որ
ինչ-որ մի պատճառ
պետք է լինի
այդ
ներգործության
համար: Ես
հարցրեցի.
«Տեր, ինչու՞
Ես դա ինձ
համար անում»:
Երբ աղոթում
էի, Աստված
ինձ հետևյալը
ցույց տվեց:
Տեսա մեկին
դիմացս
կանգնած: Նա
կրակի մեջ էր:
Կրակի
լեզուներ էին
շարժվում նրա
վրա: Ոտքերը
գետնին չէին
կպչում:
Բերանը
բացվում ու փակվում
էր, ատամների
կրճտոց էր,
ինչպես Խոսքում
է գրված:
Այդ
պահին լսվեց
Տիրոջ ձայնը.
«Գնա՛,
Ավետարանը
քարոզիր»:
Իհարկե,
պատասխանս
հետևյալն էր.
«Բայց ես խոսել
չեմ կարող»:
Երկու
օր հետո Տերն
ինձ երկրորդ
երազն տվեց: Տեսա
մի հրեշտակ,
որ մի
շղթայված
դուռ էր արձակում,
որը կարծես
ամբողջ
երկինքն էր
փակել: Նա բացեց
այդ դուռը, և
ես տեսա մի
դաշտ, եզրին՝
կրակ և բյուրավոր
ժողովուրդ, որ
դեպի կրակն
էին գնում:
Ոմանք ուզում
էին դիմադրել
և չգնալ դեպի
կրակը, բայց
ամբոխը
սեղմում էր բոլորին
կրակի մեջ:
Տերը նորից
խոսեց. «Եթե
չքարոզես այդ
մարդկանց,
պատասխանատվությունը
քեզ վրա
կլինի»: Ես
միանգամից
հասկացա: Այն
ամենը, ինչ
կատարվել էր
ինձ հետ, մի
նպատակի համար
էր՝
Ավետարանը
քարոզելու:
Հաղորդությունը
շարունակվում
էր: Տիրոջ
ներկայությունը
ոչ միայն չէր
վերանում,
այլև
ուժեղանում
Էր: Խոսքն
ավելի ու
ավելի իրական
էր դառնում
ինձ համար:
Աղոթքներս
գնալով ավելի
էին զորանում:
Վերջապես 1974 թ.
Նոյեմբերին ես
ասացի Տիրոջը.
«Ես կքարոզեմ
Ավետարանը մի
պայմանով, որ
Դու ամեն
արարողության
ժամանակ ինձ
հետ լինես»: Հետո
հիշեցի
կակազելուս
մասին, որով
շատ վաղուց էի
տառապում:
Այո, ես չէի
կարող երկար
խուսափել
պատասխանից:
Այն վառվող մարդու
պատկերը և
Տիրոջ խոսքը՝
պատասխանատվության
մասին, մտքիցս
դուրս չէին
գալիս: «Ես պետք
է քարոզեմ, -
մտածում էի
ես, - Արդյո՞ք
հարմար կլինի
դա անել փոքր
ճանապարհներին»:
Դեկտեմբերի
առաջին
շաբաթն էր: Ես
Ստեն և Շերլի
Ֆիլիպոնների
տանն էի: Այն
մոտ 30 մղոն էր
հեռու
Տորոնտոյից:
Առաջ երբեք
ցանկություն
չէի ունեցել
որևե մեկին
պատմել իմ և
Տիրոջ
հարաբերությունների
մասին: Բայց
ա՞յժմ:
«Կարո՞ղ
եմ ձեզ մի բան
պատմել», -
հարցրեցի ես
Ստենին: Երեք
ժամ շարունակ
ես բացում էի
սիրտս և
պատմում այն
ապրումների,
տեսիլքների,
երազների
մասին: Դեռ
չավարտած՝
Ստենը
կանգնեցրեց ինձ.
«Բենի, այսօր
երեկոյան դու
պետք է այդ
մասին պատմես
եկեղեցում»:
Ես պետք
է քարոզեի
Օշավայի
«Աստծո
Երրորդության
ասամբլեայում»:
Այնտեղ մոտ 100
մարդ
հավաքվեց:
Կյանքում
առաջին անգամ
ես պետք է
քարոզեի:
Ես
բացեցի
շուրթերս և
զգացի, որ մի
բան դիպավ լեզվիս
և ազատեց
նրան, և ես
սկսեցի շատ
վարժ ազդարարել
Աստծո Խոսքը:
Ահա թե ինչ
էր զարմանալի:
Աստված
չբժշկեց ինձ
ոչ դահլիճում,
ոչ բեմ բարձրանալիս,
ոչ բեմում
մարդկանց
առաջ կանգնելիս,
այլ բժշկեց
ինձ
քարոզելիս: Ես
այլևս չէի
կակազում: Այդ
հիվանդությունն
այլևս
չվերադարձավ:
Ծնողներս
դեռ չգիտեին
իմ
բժշկության
մասին, որովհետև
տանը քիչ էինք
շփվում:
Ես
գիտեի, որ
բժշկված էի, և
իմ
ծառայությունը
սկսվեց: Ես
ինձ Աստծո
կատարյալ
կամքի մեջ էի
զգում:
Հետագա
հինգ
ամիսների
ընթացքում ես
քարոզիչ էի,
բայց
ծնողներս
չգիտեին այդ
մասին: Եղբայրներս
իհարկե
գիտեին, բայց
հորս չէին
ասում, քանի
որ գիտեին, որ
դա Բենիի
վերջը կլիներ:
1975 թ.
ապրիլին
«Տորոնտո-Սթար»
թերթը
տպագրեց մի հայտարարություն
իմ նկարով: Ես
քարոզում էի մի
փոքրիկ
«հիսունական»
եկեղեցում, և
հոգևոր հովիվը
ուզում էր նոր
մարդիկ
հրավիրել: Դա
հաջողվեց:
Կոնստանտինը
և Կլիմենսը
տեսան այդ
հայտարարությունը:
Կիրակի
երեկոյան
նստած էի
բեմում: Երգ
էր հնչում: Հանկարծ
նկատեցի
հայրիկիս և
մայրիկիս,
որոնց
ուղեկցում
էին բեմից մի
քանի շարք
հեռու գտնվող
աթոռները: «Հիմա
կմեռնեմ», -
մտածեցի ես:
Ընկերս՝ Ջիմ
Պոյնտերը,
ետևս էր
նստած: Նա ապշեց,
երբ իմացավ,
որ ծնողներս
դահլիճում են:
«Խնդրում եմ,
աղոթիր, Ջի՛մ,
աղոթիր», -
ասացի ես:
Հազար
ու մի միտք էր
ծագում
գլխումս: Ես
այնքան
հուզված էի,
որ սկսեցի
վախենալ, թե
նորից կսկսեմ
կակազել:
Նույնիսկ
այնպիսի
մտքեր էին գալիս
գլուխս. «Տեր,
եթե այսօր
չկակազեմ, ապա
կիմանամ, որ
իրոք բժշկված
եմ»: Առաջ ես ոչ
մի անգամ
հավաքույթների
ժամանակ
այդպես չէի հուզվել:
Այդպես
սկսեցի
քարոզել: Աստծո
ներկայության
զորությունը
հոսում էր իմ
միջով: Բայց
չէի կարող
նայել դեպի
այն կողմը,
որտեղ
ծնողներս էին
նստած: Մի բան
հաստատ գիտեի,
որ կակազելու
մասին
վախենալը
դատարկ բան էր:
Եթե Աստված
բժշկեց, ապա
դա
կատարելապես
է:
Ծառայության
վերջում
աղոթեցի
հիվանդների համար:
Օ՜հ, Աստծո
զորությունը
լցնում էր այդ
վայրը:
Երբ
հավաքույթն
ավարտվեց,
ծնողներս վեր
կացան և ետևի
ելքից դուրս
գնացին: Այդ
գիշեր ես շրջում
էի
Տորոնտոյով և
երկուսից
շուտ չէի
ուզում տուն
վերադառնալ:
Ես չէի ուզում
հանդիպել
ծնողներիս:
Գիտեի, որ
նրանք ժամը
երկուսին
արդեն քնած
կլինեն:
Երես
առ երես
Դու
պատրաս՞տ ես
անձամբ
հանդիպել
Սուրբ Հոգուն:
Ցանկանու՞մ
ես լսել Նրա
ձայնը:
Պատրաս՞տ ես
ճանաչել Նրան
որպես
անձնավորություն:
Դա այն է,
ինչ կատարվեց
ինձ հետ և
ամբողջությամբ
փոխեց կյանքս:
Դա մի ուժեղ
անձնական
ապրում էր,
որը հիմնված է
Աստծո Խոսքի
վրա:
Գուցե
դա Աստվածաշունչը
հանգամանորեն
ուսումնասիրելու՞
հետևանք է՝
կհարցնես դու:
Ո՛չ, դա
կատարվեց, երբ
ես Սուրբ
Հոգուն
հրավիրեցի, որ
Նա լինի իմ
անձնական
ընկերը և
ուղեցույցը:
Այն ամենը, ինչ
Նա կբացատրի և
կհայտնի քեզ
Աստվածաշնչից,
այդ Գրքի
ուսումնասիրումը
կդարձնի
կենդանի: Այն,
ինչին ես
հաղորդակից
եմ դարձնում
քեզ, հենց
այն՝ 1973 թ.
Դեկտեմբերից
սկսածը, երբ
Սուրբ Հոգին
այցելեց ինձ
սենյակումս,
մինչ այժմ
երբևե չի
դադարել:
Միայն այն
տարբերությամբ,
որ հիմա ես
Նրան ավելի
լավ գիտեմ,
քան առաջին
հանդիպման
ժամանակ:
Նա ինձ
հետ էր այն
պահից ի վեր,
երբ բացեցի իմ
սիրտը
Քրիստոսի
առաջ: Հետո
ընդունեցի
Սուրբ Հոգու
մկրտությունը:
Ես հոգով
լցված էի և
խոսում էի
լեզուներով:
Նա իր
ներկայությունն
ու պարգևները
շնորհեց ինձ:
Որքան շատ
քրիստոնյաներ
են հասնում նույն
դիրքերին և
այնտեղ կանգ
առնում: Նրանք
պետք է
հասկանան, որ
այն, ինչ
կատարվեց
Պենտեկոստեի
օրը՝
պարգևներից
մեկն է: Բայց
ես ուզում եմ,
որ դու
հետևյալն
իմանաս:
Տիրոջն
ընդունելուց,
ջրով
մկրտությունից,
Սուրբ Հոգով
լցվելուց
հետո քեզ
սպասում է
Աստվածային
Երրորդության
Երրորդ
Անձնավորությունը:
Նա ցանկանում
Է ծանոթանալ
ու
բարեկամանալ
քեզ հետ քո ողջ
կյանքում: Եվ
այդ
հնարավորությունը
բաց է քո առաջ:
Ընդամենը
հաղորդության
մեջ
Պատկերացրու,
որ մենք
հեռախոսով
ենք
ծանոթացել և
խոսել իրար
հետ, բայց
երբեք չենք
հանդիպել:
Ի՞նչ կիմանայիր
դու իմ մասին:
Իհարկե, դու
կիմանայիր իմ
ձայնը, բայց
փողոցում
հանդիպելիս
չէիր ճանաչի:
Բայց կգար մի
օր, երբ մենք
կհանդիպեինք
երես առ երես:
Դու կտեսնեիր
ինձ, թե ինչ եմ
հագել, ինչ
մազեր ունեմ,
աչքերիս
գույնը: Եթե
մեր
հանդիպումը
երկարեր, դու
կիմանայիր, թե
ինչ եմ ես
ավելի շատ
սիրում,
սու՞րճ թե թե՞յ:
Մարդկանց
մասին ավելի
շատ էս
իմանում, երբ
հանդիպում ես
նրանց: Սուրբ
Հոգու հետ
հանդիպումը
նույնպես
այսպես է՝
ինչքան շատ
հանդիպես Նրա
հետ, այնքան
շատ մտերմիկ
կբացահայտվի
Իր սիրող
Էությունը
քեզ համար:
Պայքարի
վերջը
Երբ
հանդիպեցի
Սուրբ Հոգուն,
այնպիսի
բաներ սկսեցի
բացահայտել
Նրա
անձնավորության
մասին, որ շատ
փոխվեցի
որպես
քրիստոնյա:
Հիսուսին իմ
մեջ
ընդունելը
փոխեց ինձ
որպես անձնավորություն,
իսկ Սուրբ
Հոգին փոխեց
քրիստոնեական
ապրելակերպս:
Ես
սկսեցի
ճանաչել
Սուրբ Հոգուն:
Ես զգայուն դարձա
Նրա նկատմամբ,
սովորում էի,
թե ինչ է Նրան
դուր գալիս, ինչը՝
ոչ, ինչ է Նա
սիրում, ինչը՝
ոչ, ինչն է բարկացնում
Նրան և ինչն է
ուրախացնում:
Ես
հասկացա, որ
չնայած Աստվածաշունչը
տարբեր
մարդկանց
կողմից է
գրվել, բայց
սակայն Այն
գրվել է Սուրբ
Հոգու
ներկայությամբ
և առաջնորդությամբ:
Ես շատ էի
պայքարում,
որպիսզի
հասկանամ Աստվածաշունչը,
բայց եկավ մի
օր, երբ վերև
նայելով
ասացի. «Հրաշալի
Սուրբ Հոգի,
խնդրում եմ,
չե՞ս բացահայտի,
թե այստեղ ինչ
է գրված»: Եվ Նա
խոսում էր. Նա
բացահայտում
Էր ինձ համար
Խոսքը:
Տերն
օգտագործեց
Կատրին
Կուլմանի
քարոզը՝ ինձ
հետագայում
կատարվելիքին
նախապատրաստելու
համար: Բայց
երբեք ոչ ոք,
ոչ էլ Կատրին
Կուլմանը
չէին պատմել ինձ
Սուրբ Հոգու
մասին: Այն ինչ
ես իմացա,
Նրանից՝
Սուրբ Հոգուց
Էր: Այդ իսկ
պատճառով ինչ
որ ես գիտեմ
Նրա մասին,
թարմ է, նոր է և
իմն է:
Երբ
տուն
վերադարձա
Պիտսբուրգում
տեղի ունեցած
այն
հավաքույթից,
ծնկի եկա և
ազնիվ էի, երբ
ասացի.
«Հարգելի
Սուրբ Հոգի,
ես ցանկանում եմ
ճանաչել Քեզ»:
Այն օրվանից
ես ավելի ու
ավելի էի
ճանաչում
Նրան, ինչպես
եղբորս: Իրոք
Նա մեր
ընտանիքի
անդամը դարձավ:
Ո՞վ Է
Նա
Դու
կհարցնես.
«Վերջապես Ո՞վ
Է Սուրբ
Հոգին»: Ես
ուզում եմ ասել
քեզ, որ Նա
երկրի
ամենալավ,
ամենաթանկ,
ամենահրաշալի
Անձնավորությունն
Է: Աստված Հայրը
երկնքում Է,
Աստված Որդին
երկնքում Է,
իսկ երկրի վրա
Աստված Սուրբ
Հոգին Է:
Աստված
Հայրը
փրկագործություն
կատարեց Իր Որդու
միջոցով, Որը
համբարձվեց
երկինք: Երբ Աստված
Որդին
համբարձվեց,
երկիր եկավ
Աստված Սուրբ
Հոգին, և Նա
դեռ այստեղ Է:
Մտածիր
խնդրում եմ.
երբ Որդի Աստվածը
գնում Էր, Նա
ասաց.
«Որդյակնե՜ր,
դեռ մի քիչ
ժամանակ էլ
ձեզ հետ Եմ:
Ինձ կորոնեք,
և ինչպես
հրեաներին
ասացի, թե որտեղ
որ Ես եմ
գնում, դուք
չեք կարող
գալ: Եվ հիմա
էլ ձեզ Եմ
ասում»: (Հովհ. 13
գ. 33 խ.)
Բայց
երբ Աստված
Սուրբ Հոգին
գնա, որքա՜ն
շատ հավատացյալներ
երջանիկ
կդառնան: Նա
Տիրոջմով
գտնվածներին
Իր հետ կտանի:
Նրա հետ մենք
էլ
կբարձրանանք և
այնտեղ Տիրոջ
հետ կլինենք:
Դա կոչվում է
համբարձում:
Վերջապես
Ո՞վ Է Սուրբ
Հոգին: Երբեմն
մտածում էի,
որ Նա նման Է
գոլորշու, Որը
պտտվում Է
շուրջս, և
Որին երբեք
չեմ ճանաչի: Բայց
այժմ ես
սովորեցի, որ
Նա ոչ միայն
իրական Է, այլ
նաև
Անձնավորություն
Է:
Ի՞նչն է
ինձ անձ
դարձնում:
Միթե՞
մարմինը: Ո՛չ:
Երևի դու էլ
ես մասնակցել
որևե մեկի
թաղմանը և
տեսել ես
դագաղում
պառկած
մարմինը: Դու
այնտեղ ա՞նձ
էիր տեսնում:
Ո՛չ: Դու
տեսնում էիր մի
մահացած
մարմին:
Հասկացիր
խնդրում եմ,
որ մարդու անձը
գտնվում է
ներսում:
Զգացմունքները,
կամքը, միտքը,
զգացողությունները՝
ահա մի քանիսը
նրանցից, որ
քեզ դարձնում
են անձնավորություն:
Անձնավորությունը
ներսում է,
ահա թե որն է
կարևորը:
Սուրբ
Հոգին
Անձնավորություն
է: Նա կարող է
զգալ,
ընդունել,
պատասխանել:
Նա փնտրում Է:
Կարող Է սիրել
և ատել: Նա
խոսում Է և Իր
կամքն ունի:
Սուրբ Հոգին
նույնպես
Հայր Աստծո և
Որդի Աստծո
Հոգին Է: Նա
Աստվածության
Զորությունն
Է: Նա
Երրորդության
Զորությունն
Է:
Ո՞րն Է
Նրա գործը:
Իրականացնել
Հայր Աստծո
հրամանները և
Որդի Աստծո
Գործերը: Այդ
գործողությունը
հասկանալու
համար մենք
նախ պետք է
հասկանանք
Հայր և Որդի
Աստվածության
գործը: Հայր
Աստվածը
միակն Է, որ
հրամաններ Է
տալիս: Նա նաև
միակն Է, որ
ասում Է. «Թող
այդպես լինի»:
Ի սկզբանե Նա
հայտնեց Իրեն
իբրև Աստված,
որ հրամաններ
և օրենքներ Է
տալիս:
Հոր աջ
կողմում Որդի
Աստվածն Է: Նա
կատարում Է
Հոր
հրամանները:
Սուրբ Հոգի
Աստվածն
իրականացնում
Է: Հայտնում Է
Որդու
կատարածը:
Օրինակ՝
Հայրն ասաց.
«Եղիցի լույս»:
Որդին
կատարեց համապատասխան
գործը: Սուրբ
Հոգին բերեց
համապատասխան
զորությունը,
և լույսը
հայտնվեց:
Թույլ տուր մի
օրինակով
բացատրել քեզ
այդ գործը: Եթե
ես խնդրեմ քեզ
միացնել
լապտերը, և
դու անես այդ,
ապա երեք
աշխատանք է
կատարվելու.
Ի վերջո,
ո՞վ բերեց
լույսը.
Էլեկտրականության
զորությունը բերեց
այն:
Սուրբ
Հոգին հենց
այդ
Աստվածության
զորությունն
է: Նա միակն է,
որ
իրականացնում
Է, կենդանացնում
Է Որդու
կատարումները:
Ես հարցնում էի
ինձ. «Բենի,
մի՞թե դու
մոռացել ես
մեծարել Հիսուսին»:
Երբե՛ք:
Ինչպե՞ս
կարող եմ
մոռանալ Նրան,
Ով սիրում Է
ինձ և Իր
կյանքը տվեց
ինձ համար:
Սակայն որոշ
մարդիկ
այնքան են
տարված Որդով,
որ մոռանում
են Հորը, Որն
ուղարկեց
Որդուն, և Որը
սիրում Է
մարդկանց: Ես
չեմ մոռանում
ոչ Հորը, ոչ Որդուն,
բայց
միևնույն
ժամանակ ես
չէի կարող լինել
Նրանց հետ
առանց Սուրբ
Հոգու: (տես՝
Եփեսացիս 2 գ. 18
խ.)
Հաղորդություն
Իմ
առաջին
հանդիպման
ընթացքում ես
լալիս էի ապրումներիցս:
Պարզ ու հստակ
ձևով ես
հարցնում էի
Նրան. «Ի՞նչ
կարող եմ անել
Քեզ համար»: Ես
նման էի մի
երեխայի, որը
փորձում էր որևե
բան սովորել և
զգում էի, որ
Սուրբ Հոգին
չի բարկանում
ինձ վրա
հարցերիս
պատճառով:
Ահա
Սուրբ Հոգու
պատասխանը.
«Ես Այն Եմ, Ով
քեզ հետ
հաղորդություն
ունի»: Եվ մի
ակնթարթում
մի խոսք
կանգնեց իմ
առաջ.
«Տեր
Հիսուս
Քրիստոսի
շնորհքը, Հայր
Աստծո սերը և
Սուրբ Հոգու
հաղորդությունը
քեզ հետ լինի»: ( 2
Կորնթ. 13 գ. 13 խ.)
«Այդ է, -
մտածեցի ես, -
Սուրբ Հոգին
հաղորդակցվում
Է ինձ հետ, - և
հարցրեցի, -
Ինչպե՞ս
կարող եմ հաղորդակցվել
Քեզ հետ, այլ
ոչ թե մարդու»:
«Դա այդպես
պետք է լինի:
Ես այստեղ Եմ,
որ օգնեմ քեզ
աղոթքներում
առ Աստված
Հայր և առ
Աստված Որդի», -
պատասխանեց
Նա:
Իմ
պատկերացումը
աղոթքի
վերաբերյալ
փոխվեց: Դա
նման էր այն
բանին, որ ես
մի բանալի գտա,
որով
բացվեցին
երկնքի
դարպասները:
Այդ պահից ի
վեր ես ունեցա
մի Ընկեր, Որն
ինձ օգնում Էր
խոսել Հոր հետ
Հիսուսի
անունով: Նա
պարզապես ինձ
ծնկի Էր
իջեցնում և
միացնում
Հորը:
Սուրբ
Հոգին
սպասում Է քո
հաղորդությանը:
Թույլ տուր
բացատրել քեզ,
թե ինչ է
հաղորդությունը:
Հաղորդության
մեջ չկան
խնդիրքներ
կամ աղաչանքներ՝
ինչպես
աղոթքում: Եթե
ես ասեմ. «Ինձ
մի կտոր հաց
տուր», - դա
խնդիրք է: Իսկ
հաղորդությունն
ավելի
մտերմիկ
հարաբերություն
է: «Ինչպե՞ս Ես:
Եկ միասին հաց
ուտենք», - ահա
դա է
հաղորդությունը:
Հիշիր, հաղորդության
մեջ կա միայն
կապ, սեր և
ընկերություն:
Նման բան
կատարվում էր
ինձ հետ:
Աղոթքից առաջ
ես սպասում էի
Սուրբ Հոգուն.
«Սիրելի Սուրբ
Հոգի չե՞ս գա
և օգնի ինձ աղոթել
Քո ուզածի
պես»:
Աստվածաշունչն
ասում է.
«Հոգին
օգնում է մեր
տկարություններում,
որովհետև ինչ
բանի համար
պետք է աղոթք
անենք, ինչպես
արժան է,
չգիտենք, բայց
ինքը՝ Հոգին,
անբառբառ
հառաչանքներով
բարեխոս է
լինում: Եվ սրտեր
քննողը գիտի,
թե ինչ է
Հոգու
խորհուրդը, որովհետև
Աստվածավայելուչ
կերպով է
սուրբերի
համար
բարեխոսում»:
(Հռոմ. 8 գ. 26 – 27 խ.)
Երբ
մենք չգիտենք
ինչպես
աղոթել, ապա
Նա օգնության
Է հասնում:
Ահա մի բան, որ
սովորեցի. Աստվածաշնչի
միակ
ուսուցիչը
Սուրբ Հոգին
Է:
«Եվ
մենք ոչ թե
այս աշխարհի
հոգին առանք,
այլ այն
Հոգին, որ
Աստվածանից է,
որ ճանաչենք
այն բաները,
որ
Աստվածանից
տրվեցան մեզ:
Որ խոսում ենք
ոչ թե
մարդկային
իմաստության
սովորած խոսքերով,
այլ Սուրբ
Հոգու
սովորեցրածներով,
հոգևորներն
հոգևորների
հետ
համեմատելով»:
(1 Կորնթ. 2 գ. 12 – 13 խ.)
Առաջնորդություն
Հոգով
Իմ
առաջին
հանդիպումից
հետո ես
իմացա, որ Նա Է
ամենամեծ
Ուսուցիչը,
Որն
առաջնորդելու
Է ինձ կյանքի ամեն
ճանապարհորդության
ժամանակ: Այդ
պատճառով ես
խնդրեցի Նրան.
«Խնդրում եմ,
չե՞ս բացահայտի
ինձ համար
գրվածքների
իմաստը»: Բայց
միևնույն
ժամանակ ես
ուզում էի
իմանալ. Ո՞վ Է
Նա և ինչու Է
այդքան
տարբերվում:
Ես ասացի. «Ես
ուզում եմ
իմանալ, թե
ու՞մ Ես նման»:
Եվ ահա թե ինչ
հայտնվեց ինձ:
Նա մի հզոր և
միևնույն
ժամանակ
երեխայի նման
անձնավորություն
Է: Եթե դու
նեղացնես
Նրան, Նա
կքաշվի քեզանից,
իսկ եթե սիրես
Նրան, ապա Նա երեխայի
պես կփաթաթվի
քեզ:
Ինչպես
մոր շորից
բռնած երեխան,
որ հետևում է նրան
ամեն տեղ,
այդպես էլ Սուրբ
Հոգին
փաթաթվում Է
Իրեն սիրողներին
և հետևում
նրանց ամեն
տեղ:
Ինչպե՞ս
է լինում, որ
ավետարանիչ
Չարլզ Ֆինեյի
քարոզների
զորության
տակ մարդիկ
ապաշխարում
են և խոստովանում
իրենց
մեղքերը: Այդ
ի՞նչ
զորությամբ
էր Ջոն Վիլին
բացում
շուրթերը
քարոզելու համար:
Սուրբ Հոգին
առաջնորդում
Էր նրանց քարոզները:
Նյու
Յորքում
քարոզից հետո,
որպիսզի
չհանդիպի
մարդկանց
բազմությանը,
Կատրին
Կուլմանն անցնում
էր խոհանոցով:
Խոհարարները
չգիտեին, թէ
ով է նա, ոչ էլ
նրա քարոզն
էին լսել:
Իրենց մոտով
անցնելու
ժամանակ
նրանք
միանգամից
ընկան Աստծո
զորության
ներգործության
տակ: Ինչու՞:
Կուլմանը
նրանց չէր
քարոզել՝
միայն
անցնում էր:
Կարծես Տիրոջ
զորությունը
ուղեկցում էր
նրան: Ո՞վ Է
Սուրբ Հոգին:
Նա Տիրոջ զորությունն
Է: Այդ
զորությունն
ավելի իրական Էր
դառնում ինձ
համար, երբ ես
սենյակումս
մենակ
աղոթում էի:
Օրեցօր, ժամ
առ ժամ ես
բարձրացնում
էի ձեռքերս և
ասում.
«Թանկագին
Սուրբ Հոգի,
կկարողանա՞ս
գալ և զրուցել
ինձ հետ», էլ
Ու՞մ կարող էի
դիմել
հաղորդակցության
համար:
Ընտանիքս ինձ
դեմ էր,
ընկերներս
քիչ էին: Միայն
Նրան՝ Սուրբ
Հոգուն կարող
էի դիմել:
Պատահում
էր, որ Նա
գալիս էր մեղմ
ու թարմ քամու
նման: Տիրոջ
հրճվանքը
լցնում էր ինձ
այնքան, որ
թվում էր, թե
էլ չեմ կարող
դիմանալ: Մենք
զրուցում
էինք: «Սուրբ
Հոգի, ես
սիրում եմ Քեզ
և ծարավ եմ Քո
հաղորդակցությանը»,
- ասում էի ես:
Եվ իմանում
էի, որ Նա Էլ
սիրում Է ինձ
և ծարավ Է ինձ
հետ
հաղորդակցվելուն:
Մի
անգամ
Անգլիայում
ես մնացի մի
քրիստոնյայի
ընտանիքում:
Սենյակս տան
ամենաբարձր
տեղում էր՝ կտուրի
տակ: Երեկոյան
խորը շփման
մեջ էի Սուրբ
Հոգու հետ և
խորասուզվել
էի Նրա մեջ:
Տանտիրուհին
ինձ հրավիրեց
ընթրիքի: Ես
չէի ուզում
գնալ: Նա
նորից կանչեց.
«Ընթրիքը
պատրաստ է»: Արդեն
պատրաստվում
էի գնալ, երբ
զգացի, որ
մեկը ձեռքս
բռնեց և ասաց.
«Հինգ րոպե էլ,
միայն հինգ
րոպե»: Սուրբ
Հոգին ծարավ
Էր մեր հաղորդակցությանը:
Ինչի՞
մասին էիք
խոսում:
Ես
տարբեր
հարցեր էի
տալիս Նրան:
Օրինակ՝ մի անգամ
հարցրեցի.
«Ինչպե՞ս
կարելի է
տարբերել Քեզ
Հորից և
Որդուց»: Նա
անմիջապես
ցույց տվեց ինձ
Ստեփանոսի
օրինակով, երբ
նրան
քարկոծում
էին, և ասաց.
«Ստեփանոսը
Հորը և Որդուն
տեսավ, և Ես
նրա մեջ Էի»:
Սուրբ
Հոգին Էր, որ
Ստեփանոսին
զորություն տվեց
դիմանալու
քարկոծմանը:
Որդին՝
Հիսուս Քրիստոսը
կանգնած Էր
Հայր Աստծո աջ
կողմին և սպասում
Էր Ստեփանոսի գալստյանը,
Հայրը գահին
Էր նստած (Գ.
Առաք. 7 գ. 54 -56 խ.):
Սուրբ
Հոգին ինձ
ավելին ցույց
տվեց:
Նա Էր
տվել
Մովսեսին
զորություն՝
փրկելու Իսրայելը:
Նա Էր
զորությունը
Հիսուսի
կյանքում: Նա
Էր այն
զորությունը,
երբ քամին
փչեց, և Կարմիր
ծովը ճեղքեց:
Նա Էր այն
զորությունը,
որ Երիքովի
պատերը փլեց:
Նա Էր այն
քարի ետևը, որով
սպանվեց
Գողիաթը: Նա
զորությունն
Էր Սամուելի,
Եղիայի և
Հիսուսի
կյանքում:
Հիսուսը
առանց Սուրբ
Հոգու ոչ մի
բան չէր կարող
անել՝ ոչ
քարոզել, ոչ
ձեռքերը
հիվանդների
վրա դնել և
բժշկել: «Տիրոջ
Հոգին ինձ վրա
Է, - ասում Էր
Տերը, երբ
սկսում Էր
ծառայությունը,
-որովհետև
Նա օծեց ինձ
Ավետարանը
քարոզելու»
(Ղուկաս 4 գ. 18 խ.):
Ի՞նչ
կատարվեց, երբ
Հիսուսը
վերադարձավ
Հոր մոտ:
Աշակերտներն
այնպիսի
հաղորդության
մեջ մտան, որ
նրանց
բառապաշարն
անգամ փոխվեց.
«Սուրբ Հոգին
և մենք ենք
հարության
վկաները»: Սուրբ
Հոգին և նրանք
համագործակցում
էին Որդու համար:
Ի՞նչ զորություն
Էր տվել
Պողոսին՝
հալածանքներին
դիմանալու, և
ի՞նչ Պետրոսի
կյանքում, որ
անգամ նրա
ստվերը
հիվանդներին
էր բժշկում:
Դա Սուրբ Հոգու
ներգործությունն
Էր: Նրանք,
ովքեր սիրում
են Սուրբ
Հոգուն, գիտեն
Նրա
ներկայությունը,
և Սուրբ Հոգին
ուղեկցում Է
նրանց:
Երբ
Հիսուսը
երկրի վրա Էր,
դժվարության
դեպքում աշակերտները
Նրան էին
դիմում: Բայց
երբ Նա վերադարձավ
Հոր մոտ,
նրանց մենակ
չթողեց: «Սուրբ
Հոգին
կառաջնորդի
ձեզ: Նա
կմխիթարի ձեզ:
Նա ձեզ
խորհուրդներ
կտա և
կհիշեցնի այն,
որ Ես
սովորեցրել
Եմ: Նա իմ
մասին կպատմի»,
- ասում Էր
Հիսուսը:
Պետրոսը և
Հովհանեսը
ասում էին. «Հրաշալի
Սուրբ Հոգի»:
Պողոսը ասում
է. «Սուրբ
Հոգու
հաղորդությունը»:
Պետրոսը մի
տեսիլք տեսավ.
«Հոգին
ասաց նրան,
ահա երեք մարդ
քեզ ման են գալիս,
վեր կաց, գնա
նրանց հետ և
մի կասկածիր,
որովհետև Ես
Եմ ուղարկել
նրանց»: (Գ.
Առաք. 10 գ. 19 – 20 խ.)
Պետրոսը
ճանաչում էր
Սուրբ Հոգու
ձայնը:
Ինչպե՞ս
դարձի եկավ
Եթովպացի
ներքինին.
Հոգին
ասաց
Փիլիպոսին. «Գնա և
մոտեցիր
կառքին»: (Գ.
Առաք. 8 գ. 29 խ.)
Փիլիպոսը
ճանաչում էր
Սուրբ Հոգու
ձայնը:
Ես
մտածում եմ,
որ մեծ մեղք է
տրտմեցնել
Սուրբ Հոգուն:
Դա Նրա
զորությունից
ու Նրա
ներկայությունից
ետ քաշվելն է:
Ոչ մի տեղ
Աստվածաշնչում
գրված չէ. «Մի
տրտմեցրեք
Հայր
Աստծուն», կամ
«Մի տրտմեցրեք
Որդի
Աստծուն»: Այլ
գրված է. «Մի
տրտմեցրեք
Հոգուն»:
Աստված
ասում Էր Իսրայելացիներին
անապատում. «Դուք
բարկացրիք Իմ
Հոգուն»:
Հիսուսն ասաց
փարիսեցիներին.
«Ճշմարիտ
ասում եմ ձեզ՝
թե մարդկանց
որդիների
ամեն մեղքերը
և ամեն
հայհոյանքները,
որքան որ
հայհոյեն էլ,
կթողվեն, բայց
ով որ Սուրբ
Հոգուն
հայհոյե,
հավիտյան
թողություն
չի ունենա,
այլ հավիտյան
դատապարտության
պատրաստ կլինի»: (Մարկ. 3 գ. 28 – 29 խ.)
Սուրբ
Հոգու
Անձնավորությունը
նշվում է
Աստվածության
մեջ: Նա նուրբ
Է, զգայուն:
Քանի որ
Աստված
ուղարկեց
Նրան քեզ մոտ,
Նա քեզ երբեք
չի թողի:
Սուրբ Հոգին
բարեկիրթ Է,
առանց
հրավերի չի մտնի
քո սենյակ: Նա
չի խոսի քեզ
հետ մինչև դու
չսկսես:
Ինչքան Է
սպասում Նա,
որքա՜ն երկար:
Մինչև որ դու խոսես
Նրա հետ: Դա
կարող է տևել
ամիսներ, տարիներ:
Նա սպասում ու
սպասում Է:
Բարեկամս, դու
երբեք չես
իմանա Նրա
զորությունը,
չես ճանաչի Նրա
ներկայությունը,
մինչև
չկանգնես Նրա
առաջ և չասես.
«Հրաշալի
Սուրբ Հոգի, խնդրում
եմ պատմիր ինձ
Հիսուսի
մասին»:
Ֆլորիդայում
ռադիոծրագրով
հարցազրույց
էի ունեցել:
Այն
ավարտելուց
հետո ինձ
հրավիրող
կինն ասաց.
«Բենի, ես շատ
վաղուց եմ
քրիստոնյա,
բայց իմ
կյանքում ինչ
որ բան է
պակասում»:
-
Ի՞նչ
եք ուզում, -
ասացի ես:
-
Ես
ուզում եմ
զգալ Աստծո
ներկայությունն
իմ կյանքում:
-
Դուք
ճանաչու՞մ եք
Սուրբ Հոգուն:
-
Ես
ճանաչում եմ
Հիսուսին:
-
Սուրբ
Հոգին
Անձնավորություն
Է: Ինչպես կզգայի
ես ինձ, եթե
դուք ինձ հետ
չխոսեիք:
Հանդիպելուց
հետո ես
սպասում էի,
որ կխոսեք:
Նույնն Էլ՝
Սուրբ Հոգին:
-
Ես
երբեք չեմ
մտածել այդ
մասին:
-
Երբ
այսօր
երեկոյան
դուք մենակ
լինեք, խոսեք
Նրա հետ, դա
շատ հեշտ է: (Ես
զգացի, որ նա
զգաց իմ
խոսքերի
ճշմարտությունը):
-
Իսկ
Հիսուսի
մասի՞ն:
-
Պարզապես
նստիր և
սպասիր Նրան:
Նա Է, որ կփառաբանի
Հիսուսին: Դու
չես մոռանա
Հիսուսին:
Վերջապես
Ինքը՝ Քրիստոսը
տվեց քեզ
Սուրբ Հոգին:
Ուղղակի արա
այն, ինչ Հիսուսը
ասել Է:
Հաջորդ
օրը նա
զանգահարեց
ինձ: Այնքան
հուզված էր,
որ թվում էր,
թե մի ողջ
բանակ է
խոսում հետս:
«Գիտե՞ս,
թե ինչ
կատարվեց ինձ
հետ երեկ
երեկոյան,
Սուրբ Հոգին
Էր խոսում
հետս»:
Նրա
խոսքերը
զրնգում էին
ականջներումս
և ամբողջ
տանը: Ես
հազիվ էի
պահում լսափողը:
Նա լալիս էր և
ասում.
«Ես
ամբողջ
աշխարհում
Հիսուսի
նմանը չգտա, - ասաց
Սուրբ Հոգին,
իսկ հետո
շարունակեց, -
Արի, Տե՛ր
Հիսուս, արի
Տե՛ր Հիսուս»:
Միանգամից
ես հիշեցի
խոսքերը.
«Եվ
Հոգին և հարսը
ասում են՝
Արի» (Հայտ.
22 գ. 17 խ.):
Ահա
կարևոր
դասերից մեկը,
որ ես
սովորեցի: Սուրբ
Հոգու
ներկայությունը
ճանաչող
մարդը միշտ
մեծարում և
փառաբանում է
Հոսուսին: Երբ
ճանաչում ես
Հոգուն, ապա
սկսում ես
փառաբանել Հիսուս
Քրիստոսին,
որովհետև քո
մեջ գտնվող
Սուրբ Հոգին
փառաբանում Է Որդի
Աստծուն՝
Հիսուսին: Դա
մեխանիկորեն
է կատարվում:
Հիսուսը
փառավորվում
Է միայն Հոգով
լեցուն
մարդու
կյանքում:
Մարդկանց
գործողություններն
արտահայտում
են այն, թե
ինչով են
նրանք լցված:
Եթե դու լցված
ես լրատվական
թերթերով, ապա
նորություններից
կխոսես: Եթե
դու սիրում ես
երաժշտություն
լսել, ապա
երաժշտությունից
կխոսես: Եթե
դու լեցուն ես
Սուրբ Հոգով և
ընկղմված ես
Նրա
ներկայության
մեջ, ապա Հիսուսին
կփնտրես՝ Հորը
և Նրան
կփառաբանես:
Եթե
Հայր Աստված և
Որդի Աստված
այդքան սիրում
Են Սուրբ
Հոգուն, ապա
ինչպե՞ս մենք
չսիրենք: Աստված
այնքան շատ Է
սիրում Նրան,
որ պատժում Է Իսրայելի
ապստամբությունը.
«Բայց
նրանք
ապստամբեցին
և բարկացրին
Նրա Սուրբ
Հոգին: Նա Էլ
նրանց թշնամի
դարձավ և Ինքը
պատերազմեց
նրանց հետ»: (Եսայի 63 գ. 10 խ.)
Աստված
չնդունեց ո՛չ
զոհերը, ո՛չ
էլ Մովսեսի աղոթքները՝
ներելու
համար,
որովհետև
մեղք
գործեցին
Սուրբ Հոգու
դեմ:
Այն, ինչ
կատարվեց
Անանիայի և
Սաֆիրայի հետ,
պարզում է, թե
ինչ է
կատարվում
Սուրբ Հոգուն
անարգող
մարդկանց հետ:
Այդ մարդիկ
իրենց ունեցվածքը
ծախելուց
հետո մի մասը
բերում են
եկեղեցի՝
Աստծո համար և
խաբում՝ իբր այդ
է ողջ
գումարը: Եվ
Պետրոսն
ասում է.
«Անա՜նիա,
ինչու՞
սատանան
սիրտդ լցրեց,
որ դու սուտ
խոսես Սուրբ
Հոգուն»
(Գ. Առաք. 5 գ. 3 խ.):
Անանիան
միանգամից
մահանում է:
Մի քանի ժամ հետո
գալիս է կինը,
և Պետրոսը
հարցնում է.
«Ասա՜, թե այդ
չափո՞վ
ծախեցիք
ունեցվածքը»: «Այո»,
պատասխանում
է կինը: Այդ
ժամանակ
Պետրոսն
ասում է նրան. «Ի՞նչ է,
որ
միաբանվեցիք
դուք, որ
Տիրոջ Հոգին փորձեք:
Մարդդ
մահացավ, դու
էլ կմեռնես»:
Եվ կինն էլ
միանգամից
ընկնում է ու
մահանում (Գ.
Առաք. 5 գ. 7 – 10 խ.):
Շատ
վտանգավոր է
Սուրբ Հոգու
դեմ մեղք գործելը:
Եթե մի գործ,
որը Սուրբ
Հոգուց Է, չես
հասկանում,
ավելի լավ է
լռես:
Իմ
անձնական
ծառայություններում
ես աղոթք եմ
անում, որ
ամեն ինչ Նրա
կամքով լինի:
Սուրբ Հոգին Է
կանչել ինձ, և
Նա Է հետևում
իմ
ծառայություններին:
Այլ խոսքով՝
Նա իմ
Ղեկավարն Է:
Դու
պետք է խնդրես
Նրանից, որ
փոփոխություն
մտցնի քո անձնական
կյանքում:
Ինչու՞:
Որովհետև Նա
ուղարկված Է,
որ քեզ հետ և
քո մեջ լինի
հավիտյան: Դու
կարող ես
ճանաչել Նրան
և շփվել Նրա
հետ: Եվ
ավելին՝
Քրիստոսի
մեծությունը
կհայտնվի քեզ
համար, ինչպես
նաև Նրա սքանչելիությունը:
Քրիստոսն
ասել Է.
«Երբ
որ Մխիթարիչը
գա, որ Ես
Հորիցը
կուղարկեմ
ձեզ,
Ճշմարտության
Հոգին, որ
Հորիցն Է
դուրս գալիս,
Նա կվկայի իմ
մասին»
(Հովհ. 15 գ. 26 խ.):
Եվ
այսպես, եթե
ես ուզում եմ
ճանաչել
Քրիստոսին,
ապա պետք է
դիմեմ Սուրբ
Հոգուն:
Հիսուսն ասաց
այդ: Եվ Նա
գիտեր, թե ինչ
Էր ասում:
Հին Կտակարանում
Մովսեսը Հորն
էր մոտեցել:
Նոր
Կտակարանում
աշակերտները
մոտենում էին
Որդուն: Իսկ
հիմա, եթե
մենք կարիք
ունենք, պետք
է դիմենք
Սուրբ Հոգուն:
Նա
Անձնավորություն
Է: Նա հենց
հիմա սպասում
Է քո
հրավերին: Իր
ներկայության
մեջ դու կգտնես
Աստծո
մարդկանց՝
մարգարեների
զորության
գաղտնիքը:
Դավիթն ասում
է.
«Դեն
մի գցիր ինձ
Քո երեսիցը և
Քո Սուրբ
Հոգին մի վեր
առնիր
ինձանից» (Սաղմոս
51 գ. 11 խ.):
Նա շատ
լավ գիտեր, թե
ինչ կատարվեց
Սավուղի հետ,
երբ Աստծո
Հոգին լքեց
նրան:
Պողոսն
ասում է, որ
մենք քայլենք
Հոգով, ապրենք
Հոգով,
աղոթենք
Հոգով:
«Ինչպե՞ս
կարող եմ
սկսել», -
կհարցնես դու:
Դա շատ հեշտ է:
Սկսիր ասելով.
«Սուրբ Հոգի
օգնիր ինձ աղոթել»:
Նա այդ
սպասում Է
քեզանից: Նա
բարեխոսում Է
քեզ համար
անդադար
հառաչանքներով:
Հենց որ սկսես,
կտեսնես, թե
ինչպես կբարձրանաս
քո հոգևոր աճի
մեջ: Դու
աղոթքի Ընկեր
կունենաս, Որը
քեզ կուղեկցի
անմիջապես
Աստծո գահի
մոտ (տես Հովհ. 16
գ. 13 – 17 խ.):
Սուրբ
Հոգին մի
սքանչելի
Անձնավորություն
Է: Նա
ցանկանում Է
քեզ հետ
ընկերություն
անել և
ուղեկցել քեզ
դեպի Հիսուսը:
Նա
կնախապատրաստի
քեզ Հիսուսի
գալստյան
համար: Նա
սպասում Է քեզ:
Նա ուզում Է
հանդիպել քեզ
հետ երես առ
երես:
Վերջաբան
(Խոսք
թարգմանչից)
Սիրելի
բարեկամ,
թույլ տուր մի
փոքր կիսել մտքերս
քեզ հետ: Երբ
Բենի Հիննի
գիրքը ձեռքս
ընկավ,
միանգամից
այն
թարգմանելու
պահանջ զգացի:
Եվ թարգմանության
ընթացքում ես զգում
էի Սուրբ
Հոգու
ներկայությունն
ու հովանավորությունը:
Այնքան խորն
էր իմ սերն առ
Աստված, որ
հաճախ
դադարում էի
թարգմանությունն
ու սկսում էի
փառաբանել
Աստծուն: Երբ
թարգմանեցի
մի հատված,
կարծես
Աստված Ինքն
ասաց. «Ահա
այդքանը»: Եվ
միանգամից
մեծ
ցանկություն
զգացի այդ
հատվածը հրատարակելու,
որովհետև մեզ
բոլորիս՝
քրիստոնյաներիս,
անհրաժեշտ է
իմանալ, թե
ինչի՞ համար
ենք կոչված.
«Որպեսզի
մենք սուրբ և
անարատ
լինենք Նրա
առաջ սիրով (Եփես. 1 գ. 4 խ.) և Սուրբ
Հոգու
հաղորդությամբ»
(2 Կոր. 13 գ. 13 խ.; 1 Կոր. 1
գ. 9 խ.; 1 Հովհ. 1 գ. 3 խ.):
«Իսկ
ինչպե՞ս
կարելի է
իմանալ
ճշմարտությունը»,
- կհարցնես
դու: Միայն մի
միջոց կա:
Փնտրեցեք
երկնքի
արքայությունը:
«Խնդրեցեք
Տիրոջը և Նրա
զորությունը,
խնդրեցեք Նրա
երեսը ամեն
ժամանակ»:
(Սաղմոս 105 գ. 4 խ.)
Եվ իմ
աղոթքն է առ
Հայր Աստված
Հիսուս Քրիստոսի
անունով, որ
բժշկի Ձեր
սիրտը, մաքրի այն
ամեն
թթխմորից և
խստությունից,
որպեսզի դուք
ճանաչեք Հայր
Աստծո սերը,
Հիսուս
Քրիստոսի
շնորհքը և
Սուրբ Հոգու հաղորդությունը:
Ամեն