Սեպտեմբեր            Հոկտեմբեր            Նոյեմբեր

 

            Դեկտեմբեր

 

 

 

 

 

 

Նոյեմբերի 1

Քենեթ Քոփլանդ

                                     Սիրո զորությունը

 «... հավատքը, որ գործում է սիրով»:

Գաղատացիների  5. 6

Կար ժամանակ, երբ ես զարմանում էի, թե ինչու մենք՝ հավատացյալներս, չենք տեսնում Աստծո զորության դրսևորումը մեր մեջ: Աստծո Խոսքից և մեր հավատքից ելնելով՝ թվում էր, թե միշտ հրաշքներ և նշաններ պետք է տեղի ունենային:
Ուստի ես մի օր հարցրի. «Տեր, ինչո՞ւ Քո զորությունն իր ամբողջ ծավալով չի գործում եկեղեցում»:
Գիտե՞ս, թե Նա ինչ պատասխանեց: Նա ասաց, որ մենք դեռ բավականաչափ սեր չունենք մեր կյանքում:
Աստված ցանկանում է, որ մենք զորություն ունենանք: Բայց նախ և առաջ, Նա ուզում է վստահ լինել, որ մենք այդ զորությունը սիրով կօգտագործենք: Նա ուզում է համոզվել, որ մենք դա չենք վերցնի ու դատապարտության ու քննադատության հետ խառնելով թափի մարդկանց գլխին:
Աստված ասաց. «Քենեթ, Ես չեմ կարող սատարել քո խոսքերը գերբնական զորությամբ կիրակնօրյա առավոտյան ծառայության ժամանակ, որից հետո երեկոյան դուրս ես գալու մայրուղի և բղավելու ես մեկի վրա, ով իր մեքենայով կխցկվի քո շարք: Մի փոքր էլ, և դու դուրս կշպրտես նրան մայրուղուց: Ես չեմ կարող Ամենակարող Աստծո զորությունն իր ամբողջ մեծությամբ թողնել մի անգութ խենթի բերանում»:
Հետո Աստված հիշեցրեց ինձ մի դեպք, երբ ես իմ որդի Ջոնի հետ գնացել էի որսի: Այդ ժամանակ նա փոքրիկ տղա էր և հազիվ էր կարողանում զենքը պահել, որ ամեն անգամ ձգանը քաշելիս ցած չընկներ: Ես սովորեցնում էի նրան կրակել, և նրա մոտ բավական լավ էր ստացվում:
Այդ օրը մենք զբոսնելով գնացինք Գլորիայի տատիկի ագարակ, և հանկարծ Ջոնը ցույց տվեց մի մեծ թռչնակեր սարդի, որն իմ տեսածների մեջ ամենամեծն էր: Այն բարձրանում էր գոմի պատի վրայով: Տեսնելով այդ սարդին՝ Ջոնը նշան բռնեց և ցանկացավ կրակել:
Եթե ես նրան չկանգնեցնեի, նա կկրակեր: Ջոնը չեր հասկանում, որ կրակելով՝ միևնույն ժամանակ նա պատի վրա անցք կբացեր: Որպես հասուն մարդ՝ ես հասկանում էի, որ դա հիմարություն է: Բայց նա չէր կարող տեսնել դա: Նա երեխայի աչքերով էր նայում:
Եթե ուզում ես, որ Աստված քեզ հոգևոր զորության հրացան տա, որպեսզի սատանայի գործերը մի վայրկյանում այն աշխարհ ուղարկես, կենտրոնացի՛ր սիրո վրա: Հետևի՛ր դրան: Զարգացրո՛ւ այն: Ուսումնասիրի՛ր այն: Աճի՛ր դրանում: Եվ այդ ժամանակ կտեսնես, թե ինչպես է Աստծո զորությունը գործում քո միջոցով:

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ
Հռոմեացիների 13. 8-14

Նոյեմբերի 2

Քենեթ Քոփլանդ

Նա բացեց ճանապարհը

 «Սկզբում էր Բանը, և Բանը Աստծո մոտ էր, և Բանը Աստված էր: Եվ Բանը մարմին եղավ և բնակվեց մեր մեջ»:

Հովհաննեսի 1. 1, 14

Տեր Հիսուս Քրիստոսի աստվածությունը մի բան է, որը երբեք չի կարող հարցականի տակ դրվել վերստին ծնված հավատացյալի կողմից: Մեր փրկությունը հիմնված է այն փաստի վրա, որ Հիսուս Քրիստոսը Աստված է, Աստվածության երկրորդ Անձն է, Աստծո Որդին Է:
Հովհաննեսը՝ Հիսուսի սիրելի աշակերտը և առաքյալը, այս կասկածը մեկընդմիշտ հեռացրեց Հովհաննեսի 1. 1, 14 –ում ասվածով: Նրանք, ովքեր կասկածներ ունեն սրա հետ կապված, անհնար է, որ կարողանան վերստին ծնվել Աստծո արքայության մեջ: Որովհետև մեր հավատքի հիմքը Հիսուսի աստվածությունն է:
Սակայն, եթե Ավետարանները կարդաս, կտեսնես, որ Հիսուսը այդ 33 տարիների ընթացքում շրջում ու չէր հայտարարում, որ Ինքը Աստված Է: Նա գիտակցում Էր, որ Ինքը Աստծո Որդին Է՝ Մեսիան: Նա Աստծուն դիմում Էր որպես Հոր (իսկ դա զայրացնում էր փարիսեցիներին), բայց երբեք չէր հայտարարում, որ Ինքը Բարձրյալ Աստվածն Է: Իրականում Նա Իր աշակերտներին ասում Էր, որ Հայր Աստվածն ավելի մեծ և հզոր Է, քան Ինքը (Հովհաննեսի 14. 28):
Պատճառն ակընհայտ է: Նա աշխարհ չէր եկել պարզապես որպես Աստված: Նա եկել Էր նաև որպես մարդ: Աստվածաշունչն ասում է, որ Նա մի կողմ Էր դրել Իր աստվածային զորությունը և մարդկային կերպարանք էր առել բոլոր սահմանափակումներով հանդերձ: Քանի որ Աստված Նրա Հայրն Էր, Նա մեղավոր բնությամբ չէր ծնվել, որը սերնդեսերունդ փոխանցվում էր Ադամի որդիներին: Բայց ծնված լինելով կնոջից՝ մնացած բոլոր առումներով Նա մարդ էր, և Ինքն Իրեն անվանում էր մարդու Որդի կամ բառացիորեն՝ Ադամի Որդի:
Այդ դեպքում ինչպե՞ս Էր Նա այդ հզոր գործերն անում: Այսօր Նա ակընկալում Է, որ մենք էլ նույնը անենք Սուրբ Հոգու օծությամբ և զորությամբ (Գործք Առաքելոց 10. 38): Նա ասաց. «Աստված, որ Իմ ներսում Է, Նա Է անում»:
Ի՞նչ է դա նշանակում: Դա նշանակում է, որ երբ Հիսուսն ասաց, որ դու՝ որպես հավատացյալ, կկարողանաս անել բոլոր այն գործերը, որ Ինքն արեց, Նա հենց դա էլ նկատի ուներ (Հովհաննեսի 14. 12):
Դա նշանակում է, որ դու՝ որպես Աստծո վերստին ծնված զավակ, Հիսուսի նման լցված նույն Սուրբ Հոգով, հնարավորություն ունես ապրելու այնպես, ինչպես Նա ապրեց այս երկրի վրա:
Իրականում Նրա նպատակը հենց դա է: Նա գնաց քո առջևից որպես մարդ և բացեց ճանապարհը: Պետք չէ միայն հիանալ Նրա գործով: Այսօր հերևի՛ր Նրան այդ գործում:

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ
Հովհաննեսի 14. 1-15

Նոյեմբերի 3

Քենեթ Քոփլանդ

Փորձառու չեմպիոն

 «Բայց Տիրոջն ապավինողները կնորոգվեն ուժով և թևերով վեր կսլանան արծիվների պես, կվազեն և չեն վաստակի, կգնան և չեն հոգնի»:

Եսայի 40. 31

Գիտե՞ս, որ հավատքի ուժը ի զորու է երիտասարդացնելու քո ֆիզիկական մարմինը: Դա ճշմարտություն է: Դա կարող ես տեսնել Սարրայի կյանքում: Շատերն ամբողջությամբ չեն կարողանում հասկանալ, թե ինչ տեղի ունեցավ նրա կյանքում: Նրանք միայն գիտեն, որ Աստված Սարրային ծեր հասակում երեխա ունենալու կարողություն տվեց:
Սակայն, եթե ավելի ուշադիր լինես, կտեսնես, որ ավելին էր արված: Երբ Սարրան հավատքով ամուր բռնեց Աստծո այդ խոստումը, այն այնպես վերականգնեց նրան ֆիզիկապես, որ երբ Աբիմելեք թագավորը տեսավ, ցանկացավ Սարրային կնության առնել:
Մտածի՛ր սրա մասին: 90 տարեկան հասակում Սարրան այնքան գեղեցիկ էր, որ թագավորը ցանկացավ նրան իր հարեմի մեջ առնել: Եվ ավելին, երբ նա ծնեց Իսահակին, Աստվածաշունչն ասում է, որ նա երեխային կրծքով այնքան ժամանակ կերակրեց, մինչև որ նա կաթից կտրվեց: Եվ նա շարունակեց ապրել մինչև տղայի հասունանալը:
Հիմա չեմ ուզում ասել, որ դու կարող ես Սարրայի նման 90 տարեկանում երեխա ունենալ: Նա հատուկ խոստում ուներ Աստծուց դրա համար: Ասածս այն է, որ եթե հավատաս Աստծուն, որ մեծ տարիքում կնորոգվես ուժով և առողջությամբ, Նա կտա քեզ դա: Իրականում Սաղմոս 103- ն ասում է, որ դա Նրա առավելություններից մեկն է: Այն ասում է, որ Աստված կլցնի քո կյանքը բարիքով, որ քո մանկությունը կնորոգվի արծվի նման:
Աստված ցանկանում է, որ դու մեծ տարիքում լինես Աստծո Խոսքի հզոր և փորձառու չեմպիոն, որ հավատքով նորոգված զորություն ունենաս: Սկսի՛ր այսօր դավանել դա: Բերանդ լցրո՛ւ Աստծո խոստումներով: Ասա՛. «Փառք Աստծուն, իմ մանկությունը արծվի նման նորոգված է»: Դու իհարկե կգնաս երկինք, երբ քո գործը վերջանա այս երկրի վրա, բայց առանց թոշնելու: Դու այստեղից կգնաս փառքի փայլով՝ լինելով այնպիսի հաղթող, ինչպիսին Աստված նախատեսել է, որ լինես:

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ
Սաղմոս 92

Նոյեմբերի 4

Քենեթ Քոփլանդ

Մի քանիսը բավակա՞ն են

 «Եվ Իմ ժողովուրդը, որի վրա կոչված է Իմ անունը, խոնարհվեն և աղոթք անեն և Իմ երեսը խնդրեն և իրենց չար ճանապարհներից ետ դառնան, այն ժամանակ Ես կլսեմ երկնքից և կներեմ նրանց մեղքը և կբժշկեմ նրանց երկիրը»:

Բ Մնացորդաց 7. 14

Դու գուցե մտածում ես. «Կարո՞ղ են, արդյոք, մեզ նման մի քանի մարդիկ փոխել մի ամբողջ ազգ»:
Թույլ տուր քեզ տալ հետևյալ հարցը. «Կարո՞ղ է արդյոք մի դիվահար մարդ փոխել մի ազգի դեպի վատը: Անշուշտ: Հիտլերը Գերմանիայում հենց դա արեց, չէ՞»:
Եթե սատանայի զորությունը, որը մի մարդու վրա է հանգչում, կարող է փոխել ազգը դեպի վատը, ուրեմն, կարող ես վստահ լինել, որ մի խումբ մարդիկ, որոնց վրա հանգչում է Աստծո զորությունը, կարող են փոխել ազգը դեպի լավը:
Չկա ոչ մի ազգ, որն այնքան հեռու գնացած լինի, որ Աստված չկարողանա փոխել նրան: Իսրայելը դրա ապացույցն է: Ինչո՞ւ սատանան չկարողացավ կործանել Իսրայելը, երբ դեռ այն անգամ պետականություն չուներ:
Աստված բարձրացրեց այդ ազգը հենց սատանայի աչքերի առջև:
Ես ցանկանում եմ, որ դու հետևյալ խոսքերին ուշադրություն դարձնես. «Եվ ԻՄ ժողովուրդը, որի վրա կոչված է ԻՄ անունը ...»: Աստված չասաց, որ ազգի մեջ բոլորը պետք է ներգրավված լինեն, որպեսզի ամեն բան փոխվի: Նա ասաց. «Եվ ԻՄ ժողովուրդը ...»:
Ուշադրություն դարձրու նաև, որ Աստված չասաց. «Եվ ԻՄ ժողովուրդը միջնորդագիր ներկայացնի և ձայների մեծամասնություն շահելու նոր մեթոդ հնարի ...»: Նա ասաց. «Եթե աղոթի»: Այլ կերպ ասած՝ մենք չպետք է փորձենք ինքներս լուծել այս հարցը: Աստված Ինքը կբժշկի այս երկիրը: Մեր գործը աղոթելը, հավատալը և Նրա երեսը փնտրելն է: Այսօր փնտրի՛ր Նրա երեսը:

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ
Բ Մնացորդաց 7. 1- 16

Նոյեմբերի 5

Քենեթ Քոփլանդ

Ճիշտ թշնամու դեմ պայքարի՛ր

 «Որովհետև թեև մարմնով ենք վարվում, բայց մարմնավորապես չենք զինվորություն անում»:

Բ Կորնթացիների 10. 3

Գիտե՞ս, թե ինչու են շատ հավատացյալներ բազում պարտություններ կրում իրենց կյանքում։

Պատճառն այն է, որ նրանք սխալ թշնամու դեմ են պայքարում։

Նրանք խաբված են՝ մտածելով, որ եթե մեկը սխալ բան է ասել կամ վիրավորել է իրենց, ուրեմն պետք է հենց այդ մարդու դեմ պայքարեն։ Նրանք չարաչար սխալվում են։

Հասկանո՞ւմ ես, Աստվածաշունչն ասում է, որ մենք մարմնի և արյան հետ չենք կռվում։ Եվ քանի որ մարդիկ մարմին ու արյուն են, նրանք երբեք չեն կարող մեր խնդրի աղբյուրը լինել։

«Բայց, եղբայր Քոփլանդ, դու չգիտես, թե նա ինչպես է վարվել իմ հանդեպ»:

Նշանակություն չունի։ Եթե դու ժամանակտ վատնես մտածելով, թե ինչպես են վարվել քո հանդեպ, ապա քո իսկական թշնամին անպատիժ կհեռանա։

Իսկ ո՞վ է այդ իսկական թշնամին։ Կարդա Եփեսացիների 6. 12-ը«Որովհետև մեր պատերազմը արյան և մարմնի հետ չէ, այլ իշխանությունների և պետությունների հետ, այս աշխարհի խավարի աշխարհակալների հետ, այն չար հոգիների հետ, որ երկնավորների մեջ են »:

Քո թշնամիները սատանան և նրա դևերն են։ Նրանք քո կյանքի մշտական թշնամիներն են։ Նրանք կանգնած են քեզ հանդիպած ցանկացած վիրավորանքի ետևում։

Այն մարդիկ, ովքեր վիրավորում են քեզ, պարզապես գործիք են սատանայի ձեռքին։ Երբ նա ցանկանում է հարվածել քեզ, նա մարդկանց է օգտագործում։

Հիշի՛ր, հալածանքը մեկ այլ մարդու ատելության դրսևորումը չէ։ Դա սատանայի վախի դրսևորումն է։ Նա վախենում է քեզանից։ Երբ դու խորանում ես Խոսքի մեջ և սկսում ես այն աջ ու ձախ ճոճել՝ որպես Հոգու սուր, նա սկսում է վախենալ և սկսում է մեկին փնտրել, որպեսզի նրա միջոցով կանգնեցնի քեզ։

Հաջորդ անգամ, երբ ինչ-որ մեկը վիրավորի քեզ, թույլ մի՛ տուր, որ դա ներքաշի քեզ կռվի մեջ։ Կապիր դրա ետևում կանգնած հոգուն։ Մի կողմ դիր մարմնի և արյան կռիվները և կռվիր Հօգու զենքերով։ Ոչնչացրու սատանային իշխանությունով և Աստծո Խոսքով և պարտության մատնիր քո իսկական թշնամուն։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ
Եփեսացիների 6. 10 - 18

 

Նոյեմբերի 6

Քենեթ Քոփլանդ

Դու հաղթող ես

«Գրում եմ ձեզ, երիտասարդնե՛ր, որ դուք զորավոր եք, և Աստծո Խոսքը բնակվում է ձեր մեջ, և դուք հաղթել եք չարին»:

Ա Հովհանեսի 2. 14

Մարդը ստեղծված է հաղթող լինելու համար։ Աստվածաշունչն է դա ասում։ Օրինակ՝ Ծննդոց գրքում կարդում ենք, որ մարդը ստեղծվեց այս երկրի վրա որպես իշխող տիրակալ։ Աստված նրան իշխանություն տվեց երկրի և ամեն սողացող, լողացող, ամեն թռչող և շնչող էակի վրա։

Մարդը չգիտեր, թե ինչ է պարտությունը, մինչև չբաժանվեց Աստծուց Եդեմի պարտեզում անհնազանդության պատճառով։ Դրանից հետո նա սկսեց խորասուզվել պարտության մեջ։ Նա ստիպված էր ընդունել, որ անհաջողությունն իր կյանքի ճակատագիրն է։ Նա ինքն իրեն իջեցրեց և զբաղեցրեց ցածր դիրք, մի դիրք, որը նա երբեք չպետք է զբաղեցներ։

Սա տխուր պատմություն է։ Բայց եթե դու Աստծո վերստին ծնված զավակ ես, քո պատմությունը պետք է երջանիկ ավարտ ունենա։ Հիսուս Քրիստոսի հանդեպ ունեցած հավատքի միջոցով դու մեկընդմիշտ հաղթող ես դարձել։

Իրականում Աստված երաշխավորել Է քո հաջողությունը։ Թույլ տուր ասեմ, թե ինչ նկատի ունեմ։ Պատկերացնենք, թե դու պետք է մի շատ դժվար գործ ձեռնարկես, և նախքան դա սկսելը Աստված քեզ բարձրաձայն ասում Է«Ուզում Եմ իմանաս, որ Ես պատրաստվում եմ անձամբ հետևել այդ ծրագրին, որի վրա աշխատում ես, որ հաջողություն ունենաս»:

Թույլ տուր մի բան ասել։ Դու ունես Աստծո խոստումը, որ հաջողակ կլինես։ Նա Իր Խոսքում ասել է, որ դու հաղթող ես։ Նրանում դու կարող ես հաղթահարել ցանկացած խնդիր, որ այս աշխարհը կմատուցի քեզ (Ա Հովհանեսի 5 1-5)։

Նշանակություն չունի, թե որքան ձախողակ ես ինքդ քեզ համարում։ Նշանակություն չունի, թե քանի անգամ ես պարտվել անցյալում։ Եթե դու հավատում ես, որ Հիսուսը Քրիստոսն Է, Կենդանի Աստծո Որդին, այդ դեպքում Նրանում դու ավելին ես, քան հաղթող (Հռոմեացիների 837)։

Եթե վերջերս քեզ ձախողակ էիր համարում, նորոգիր քո միտքը Աստծո Խոսքի համեմատ։ Իսկ Խոսքն ասում Է, որ դու հաջողակ ես։ Ամեն անգամ երբ հանդիպում ես ինչ-որ մարտահրավերի, պատասխանիր դրան՝ ասելով«Փառք Աստծուն, ես կարող եմ հաղթահարել սա, քանի որ ես հաղթող եմ Հիսուս Քրիստոսում»: Թույլ տուր, որ Աստծուց եկած Խոսքը բնակվի քո մեջ։ Այն քեզ հաղթող կդարձնի։ 

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ
Ա Հովհանեսի 5. 1-5

 

Նոյեմբերի 7

Քենեթ Քոփլանդ

Շա՛տ սիրիր Խոսքը

«Ալելո՜ւիա, երանելի է այն մարդը, որ Տիրոջից վախենում է և Նրա պատվիրանները շատ հավանում է։ Նա չար համբավից չի վախենա, նրա սիրտը պատրաստ է, որ Տիրոջը հուսա»:

Սաղմոս  112. 1, 7

Աստծո Խոսքը հավանող մարդը հաստատուն սիրտ ունի։ Նա կարող է աղետալի իրավիճակների միջով անցնել առանց իր հավասարակշռությունը կորցնելու։ Փորձությունը դեռ չհանդիպած՝ նրա միտքն արդեն հաստատված է։ Նա արդեն հաղթող է դեռ այդ կետին չհասած։ Նման մարդուն դժվար է գերազանցել։

Ցավոք, հավատացյալներից շատերը սպասում են, մինչև որ նեղությունը վրա է հասնում, և դրանից հետո նոր սկսում են հաստատել իրենց անձերը Խոսքի վրա։ Նրանք այնքան են սպասում, մինչև որ ոտքը քարին է դիպչում։ Հետո հանկարծ ճշմարիտ հոգևոր մարդ են դառնում, սկսում են ծոմ պահել ու աղոթել, և ավաղ, շատ հաճախ պարզում են, որ բավականին ուշացել են։

Դա նման է այն երիտասարդին, ով իր տանը գող է բռնում և սկսում է մարզական ծանրաքարերը որոնել, որպեսզի մարզի մկանները և այդ գողին դուրս շպրտի։ Դա անհնար է։ Եթե նա մարզվեր ամեն երեկո հեռուստացույց դիտելու փոխարեն, ապա նա պատրաստ կլիներ։ Սակայն այս դեպքում նրան միայն պարտություն է սպասվում։

Պատրա՛ստ եղիր նախքան սատանայի քո տուն ներխուժելը։ Թող քո սիրտը հաստատված լինի։ Անջատի՛ր հեռուստացույցը։ Անջատի՛ր աշխարհի ավերածությունները և միացրու Խոսքը։ Հիմա է ժամանակը քո անձը Խոսքի վրա հաստատելու համար։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ
Հոբի 22. 21-30

 

Նոյեմբերի 8

Քենեթ Քոփլանդ

Աստծո ծածուկ բաները

«Երանի քեզ ․․․ որովհետև մարմինը և արյունը չհայտնեց քեզ, բայց Իմ Հայրը, որ երկնքում Է»:

Մատթեոսի  16. 17

Հիշո՞ւմ ես, որ գնացիր դպրոց և այբուբեն սովորեցիր։ Դու այն սովորեցիր օգտագործելով քո հինգ զգայարանները և քո տրամաբանական կարողությունները ինֆորմացիա հավաքելու և տեսակավորելու համար։ Նման գիտելիքը կոչվում է բնական գիտելիք, և մարդիկ հիմնականում միայն դրա մասին գիտեն։ Սակայն Աստծո թագավորությունում կա մեկ այլ տեսակի գիտելիք, որը դրսևորվում է ներսից դեպի դուրս և ոչ թե հակառակը։ Դա կոչվում է հայտնության գիտություն։ Հիսուսը այդպիսի գիտության մասին խոսում Է Մատթեոսի 16-րդ գլխում։ Նա Իր աշակերտներին հարցրեց«Ըստ ձեզ՝ Ո՞վ Եմ Ես»: Պետրոսը պատասխանեց Նրան «Դու Ես Քրիստոսը, Կենդանի Աստծո Որդին»:

«Երանի քեզ, Սիմոն,- պատասխանեց Հիսուսը,- որովհետև մարմինը և արյունը չհայտնեցին քեզ, բայց Իմ Հայրը, որ երկնքում Է»:

Այլ խոսքերով՝ Հիսուսն ասաց «Պետրո՛ս, դու դրա մասին քո ֆիզիկական զգայարաններով չիմացար։ Դու անմիջապես Աստծուց ստացար դա»:

Եթե երբևէ նման հայտնություն ստացել ես, ուրեմն գիտես, որ երբ այն գալիս է, ամեն բան սկսում է փոխվել։ Այն ստիպում է, որ հին բաներին բացարձակապես նոր ձևով նայես։ Նա քեզ այնպիսի անդրդվելի վստահություն է տալիս, ինչպես Հիսուսը Պետրոսին ասաց «Դժոխքի դռները չեն հաղթի քեզ»:

Սակայն նման հայտնությունները հեշտությամբ չեն տրվում։ Դու պետք է խորհես Խոսքի շուրջ և քննես Աստծո Հոգին, որպեսզի հայտնություններ գտնես, որոնք «թաքնված» են Նրա մեջ։ Աստվածաշունչն ասում է, որ Աստված ծածուկ Է պահել Իր իմաստությունը սուրբերի համար (Ա Կորնթացիների  2 7-9)։ Ուշադրություն դարձրու, այն ծածուկ Է պահել քեզ համար և ոչ թե քեզանից։ Աստված ցանկանում Է, որ դու ունենաս դա։

Սակայն մի՛ մտածիր, թե Աստված ուր որ Է մեծ-մեծ հայտնություններ կթափի գոգդ, մինչ դու հեռուստացույց ես դիտում։ Դու պետք է փնտրես Նրա երեսը։

Եթե դու հայտնության քաղց ունես, ապա խորհիր Խոսքի շուրջ, աղոթիր և հաղորդակցվիր Տիրոջ հետ։ Սկսիր հայտնություններ ստանալ Նրանից։ Դա ամենացանկալի գիտելիքն Է, որը երբևէ գոյություն ունի։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ
Ա  Կորնթացիների  2

 

Նոյեմբերի 9

Գլորիա Քոփլանդ

Աստծով պարծեցի՛ր

«Հույսով ուրախացե՛ք, նեղությանը համբերեցե՛ք, աղոթքում հարատև եղե՛ք»:

Հռոմեացիների  12. 12

Մենք պետք է հույսով ապրենք։ Մենք պետք է ցնծանք։ Որպեսզի, երբ սատանան գա քո հաղթանակը գողանալու և ասելու, որ Աստված այս անգամ քեզ չի օգնելու, դու պարզապես մտածես Խոսքի մասին և սկսես ցնծալ։ Ուրախացի՛ր, որ դու Նրա մեջ ես։ Ուրախացի՛ր, որ երկինքը քո տունն է։ Ուրախացի՛ր, որ Նա, Ով քո մեջ Է, ավելի մեծ Է, քան նա, ով այս աշխարհում է։ Ուրախացի՛ր։ Այսօր պարծեցի՛ր Աստծով։ Սատանան դա տանել չի կարողանում։

«Նեղությանը համբերեցեք ․․․»: Նեղություն նշանակում է «լինել ճնշումների տակ»: Երբ ճնշումներ են գալիս, մի՛ թուլացիր, այլ գնա Շնորհքի աթոռի մոտ։ Համարձակությամբ գնա՛ Հիսուսի անունով և ստացի՛ր քեզ անհրաժեշտ օգնությունը։

Հիշի՛ր սա։ Նեղությունների ժամանակ դու չպետք է բաց թողնես Խոսքը։ Ընդհակառակը, այդ ժամանակ դու ավելի պետք է խորասուզվես Դրանում։ Այդ ժամանակ դու պետք է «հարատև լինես աղոթքում», որպեսզի անկոտրում լինես։

Ուրախացի՛ր։ Երբ ճնշումների տակ ես, համբերի՛ր։ Հարատև աղոթի՛ր։ Եվ սատանան քեզանից ոչինչ չի կարող գողանալ։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ
Հռոմեացիների  5
1-5

 

Նոյեմբերի 10

Գլորիա Քոփլանդ

Ներքին վկայությունը

«Նույն Ինքը Հոգին վկայություն Է տալիս մեր հոգուն»:

Հռոմեացիների  8. 16

Երբևէ դժվարացե՞լ ես լսել Աստծո ձայնը։ Երբևէ հայտնվե՞լ ես այնպիսի մի խառնաշփոթ իրավիճակում, երբ կարիք ես ունեցել ուղղորդման, սակայն աղոթելուց և Խոսքը կարդալուց հետո այնուամենայնիվ վստահ չես եղել, թէ ինչ է Աստված ցանկանում, որ անես։

Ես նման փորձառություն ունեցել եմ։ Ես գիտեի Նրա Խոսքը և դրա համեմատ գործելով՝ իմ կյանքը փոխվել էր։ Բայց ես վստահ չէի, թե երբ պետք է որոշում կայացնեի այնպիսի բաների համար, որոնց մասին Խոսքը հստակ չի ասում։ Օրինակ՝ փոխադրվե՞մ մեկ ուրիշ քաղաք, թե՞ ոչ։

Ինձ թվում էր, թե իմ իմանալու կարողությունը օգնում էր ինձ ճիշտ գործել, այնինչ այն ինձ ետ էր պահում։ Հասկանո՞ւմ ես, Աստծո գրած Խոսքը և ներքին վկայությունները երկու տարբեր բաներ են։ Դրանք երբեք չեն հակասում իրար, բայց դրանք երկուսն էլ կարևոր են Աստծո հետ մեր ընթացքի համար։

Օրինակ՝ Աստված ակնկալում Էր, որ Իսրայելը կհնազանդվեր Իր գրած Խոսքին։ Բայց Նա նաև ասաց նրանց՝ «Լսեցե՛ք Իմ ձայնը», որովհետև ցանկանում Էր, որ նրանք իմանային Իր կամքը կոնկրետ իրավիճակների համար։ Դրա օրինակը Երիքովի նվաճումն էր։ Իսրայելացիները լսեցին Աստծո ձայնը։ Էլ ուրիշ որտեղի՞ց նրանք կարող էին ստանալ այդ տարօրինակ մարտական ծրագիրը։ Դա գրված չէր Մովսեսի օրենքում։ Եվ, իհարկե, ոչ մի մարդ արարած չէր առաջարկի յոթ օր երթ կազմակերպել քաղաքի շուրջը՝ որպես նվաճման լավագույն ռազմավարություն։

Բայց գուցե մտածես, թե Աստված կոնկրետ ինչպե՞ս Է խոսում մեզ հետ։ Նա պարզապես գոռո՞ւմ Է երկնքից։

Սովորաբար ոչ։ Հռոմայեցիների 8-րդ գլխում ասվում է, որ Սուրբ Հոգին վկայություն Է տալիս մեր հոգուն։ Դա նշանակում է, որ Աստծո առաջարկությունը գալիս է ներսից և ոչ թե դրսից։

Երբեմն, երբ լսում ես Նրա առաջնորդությունը, դու երբեմն մտածում ես «Տեր, այդ ե՞ս էի, թե՞ Դու»: Դրա պատճառն այն է, որ Աստված դրսից մտքեր չի ներարկում քո մտքի մեջ։ Նա խոսում Է քո հոգու հետ, և քո հոգին փոխակերպում է դա մտքի։

Ուրեմն ականջդ վարժեցրո՛ւ քո ներսից եկող այդ ներքին վկայությանը, այդ մեղմ գիտությանը, հորդորին, առաջնորդությանը և հիշեցմանը։

Եթե լսում ես այն, և թվում է, թե քեզանից է, մի՛ զարմացիր։ Դա դու ես։ Դա քո հոգին է, որի վրա ներգործել Է Աստծո Հոգին։ Վերստին ծնվելուց հետո քո հոգին ապահով առաջնորդ է դարձել, որովհետև դու ծնվել ես Աստծո Հոգուց։ Դու ունես Նրա բնությունը։ Եվ Սուրբ Հոգին ապրում Է քո հոգու մեջ՝ սովորեցնելու և ուղղություն տալու համար։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ
Հեսուի  6
1-20

 

Նոյեմբերի 11

Քենեթ Քոփլանդ

Պաշտպանության ամրոց

« «Բոլոր քեզ դեմ շինած գործիքը պիտի չհաջողվի, և ամեն լեզու, որ վեր կենա քո դեմ դատաստանի, պիտի դատապարտվի։ Սա է Տիրոջ ծառաների ժառանգությունը, և նրանց արդարությունը Ինձանից է», - ասում Է Տերը»:

Եսայի  54. 17

Քեզ դեմ շինված բոլոր գործիքները հաջողություն չեն ունենա։ Ի՜նչ հիաշքանչ լուր է, չէ՞։ Ի՜նչ լավ է, երբ գիտես, որ քեզ դեմ դուրս եկած ոչ մի հիվանդություն, ոչ մի իրավիճակ և ոչ մի խնդիր չի կարող տապալել քեզ։

Մի քանի տարի առաջ մեր ընկերներից մեկի վրա դատական գործ էր հարուցվել։ Ես և նա միասին աղոթեցինք այս Խոսքի (Եսայի 5417) համեմատ և համաձայնվեցինք, որ այդ պարագայի համար դա է վճռական խոսքը և ոչ թե նրա դեմ բերված մեղադրանքները։ Մենք կանգնեցինք հավատքով՝ հավատալով, որ այդ դատական գործը կտապալվի։

Եվ, իհարկե, երբ ընկերս գնաց դատարան, նրանք ոչինչ չկարողացան անել նրա դեմ։ Նա այդ գործը շահեց ոչ թե իր խորաթափանց և իմաստուն իրավաբանների շնորհիվ, այլ, որովհետև նա անմեղ էր և հավատացել էր Աստծո հզոր խոստմանը։

Հետևիր նրա օրինակին։ Երբ սատանան հարձակվի քեզ վրա կյանքիդ որևէ բնագավառում, պետք չէ նստել ու լացելով Աստծուն աղերսել, որ Աստված փրկի քեզ։ Դրա փոխարեն բացի՛ր քո Աստվածաշունչը և կարդա՛ Եսայի 5417-ը։ Ինքդ քեզ հիշեցրո՛ւ, թե Աստված ինչ Է խոստացել։ Օգտագործի՛ր այդ խոստումը ուժեղանալու և պայքարելու մեղքի և այն չար գործերի դեմ, որոնց սատանան ցանկանում է, որ դու կապված մնաս։

Հետո հաստատվի՛ր դրանում աղոթքի միջոցով։ Ասա՛ «Տե՛ր, ես հրաժարվում եմ վախենալ այս զենքից, որ սատանան իմ դեմ է օգտագործում, որովհետև ես գիտեմ, որ, ըստ Քո Խոսքի, այն չի կարող հաջողություն ունենալ։ Ես վստահ եմ, որ Դու կպաշտպանես ինձ, և ես շնորհակալություն եմ հայտնում Քեզ դրա համար։ Հիսուսի անունով, Ամեն»:

Թույլ մի՛ տուր, որ Աստծո պաշտպանության ամրոցը պարապուրդի մատնվի։ Այն գործի՛ դիր քո կյանքում։ Դա քո լիիրավ ժառանգությունն է որպես Աստծո ծառայի։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ
Եսայի  54
10-17

 

Նոյեմբերի 12

Քենեթ Քոփլանդ

Թո՛ւյլ տուր, որ Սուրբ Հոգին հորդի

«Ուստի մենք էլ, որ վկաների այսքան բազմություն ունենք մեզ շրջապատած, դեն գցենք ամեն ծանրություն և մեզ դյուրավ պաշարող մեղքը և համբերությամբ վազենք մեր առջև դրած ասպարեզի ընթացքը։ Նայենք հավատքի Զորագլխին և Կատարողին՝ Հիսուսին»:

Եբրայեցիների  12. 1, 2

Մարմնի կարգապահություն։ Շատ հավատացյալների համար այդ արտահայտությունը չիրականացած հույսերի հիշողություններ է արթնացնում։ Նրանք գիտեն, որ դա կարևոր է, Աստծո Խոսքը հստակ սովորեցնում է դրա մասին։ Բայց թե ինչպես է պետք անել դա, նրանք չգիտեն։

Ոմանք արդեն հանձնվել են նման կարգապահությունը համարելով անհնարին։ Ոմանք էլ դեռ շարունակում են համառորեն պայքարել իրենց մարմինը կարգ ու կանոնի ենթարկելու փորձերով, սակայն ամեն փորձի հետ մեկը մյուսի ետևից պարտվում են։

Բայց դա այդպես չպետք է լինի։ Դա մեզ վրա շատ թանկ կնստի։

Ես և դու օրհնված ենք, որ ապրում ենք մի սերնդի մեջ, որը տեսնելու է այն նշաններն ու հրաշքները, որոնք մարգարեները երազում էին տեսնել։ Մենք ականատես կլինենք, թե ինչպես Է Աստծո Հոգին թափվելու բոլորի վրա։ Բայց մեղքը խանգարում է Հոգու հորդմանը։ Իսկ Աստծո զորությունը և փառքը կդրսևորվեն մեր միջոցով, երբ ազատվենք մեղքից։ Միայն այդ ժամանակ մենք կվայելենք այն հիասքանչ բաները, որոնք, ըստ մարգարեության, պետք է կատարվեն մեր սերնդի մեջ։

Ուրեմն անցյալի անհաջող փորձերը ետևում թող։ Որոշում կայացրու, որ թույլ չես տա՝ մարմնի մեղքերը գողանան քեզանից Աստծո Փառքը։ Հնարավոր է հեռանալ մեղքից, որի դեմ այդքան երկար պայքարել ես, և ապրել Հոգու ղեկավարման ներքո։ Նայիր Հիսուսին․․․ Նա ցույց կտա, թե ինչպես պետք է իրականացնես այն։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ
Բ  Տիմոթեոսի  2
19 - 23

 

Նոյեմբերի 13

Քենեթ Քոփլանդ

Պաշտպանի՛ր քո իրավունքը

«Երանելի է այն մարդը, որ Տիրոջից վախենում է և Նրա պատվիրանները շատ հավանում։ Ապրանք և հարստություն կլինի նրա տանը, և նրա արդարությունը կմնա հավիտյան»:

Սաղմոս  112. 1, 3

Ես երբեք չեմ մոռանա, երբ Գլորիան առաջին անգամ գտավ այս Խոսքը։ Այդ ժամանակ մենք ոչ մի գումար չունեինք։ Մեր տան պատերն ամբողջությամբ մերկ էին։ Բայց նա պատրաստ էր զարդարել դրանք։ Ուստի Գլորիան վերցրեց այդ Խոստումը՝ «Ապրանք և հարստություն կլինի նրա տանը», և սկսեց հավատքով պահանջել դա։

Դրանից հետո, ուր որ գնում էինք, ինչ-որ մեկը մեզ ներկ կամ մեկ այլ թանկարժեք իր էր տալիս մեր տան համար։

Ցավոք, շատ հավատացյալներ Գլորիայի նման այդքան արագ չեն հավատում, որ Աստված նման բան կարող Է անել։ Ոմանք նույնիսկ պնդում են, թե Աստված մեզ՝ Նոր Կտակարանի հավատացյալներիս, ֆիզիկական բարգավաճում չի խոստացել, այլ միայն հոգևոր։ Բայց ճշմարտությունն այն է, որ անհնար է այդ երկուսը բաժանել իրարից։ Ահա թե ինչու Է Հիսուսն ասում«Սակայն առաջ Աստծո արքայությունը և Նրա արդարությունը խնդրեք, և այդ ամենը (նյութական բաները) կտրվի ձեզ»։ Նա գիտի, որ հոգևոր և նյութական բաները իրար հետ փոխկապակցված են։

Ֆիզիկական աշխարհը չի կարող հոգևորից անկախ գործել։ Այն, ինչ կատարվում է մեկում, պարզապես մյուսում կատարվածի արտացոլանքն է։

Փաստորեն, քո հոգևոր դիրքը լիովին ներգործում է քո ֆինանսական դիրքի վրա։ Ահա թե ինչու, երբ ամուր բռնում ես Խոսքը և սկսում ես հոգևորում բարգավաճել, դու կարող ես բարգավաճել նաև ֆիզիկապես և նյութապես։

Թույլ մի՛ տուր, որ ինչ-որ մեկը բարգավաճման մասին Աստծո Խոստման վերաբերյալ մեկ այլ բան ասի։ Կարիք չկա ընտրություն կատարել ֆինանսական կամ հոգևոր բարգավաճման միջև։ Հավատքով պահանջի՛ր դրանք։ Որպես Աստծո վերստին ծնված զավակ՝ համարձակությամբ ձեռքդ մեկնի՛ր և ստացի՛ր այն հարստությունները, որոնք քեզ են պատկանում։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ
Երկրորդ Օրինաց  7
8 - 13

 

Նոյեմբերի 14

Գլորիա Քոփլանդ

Երբ ճնշումների տակ ես

«Այն ժամանակ խոսեցին Տիրոջից վախեցողները իրար հետ, և Տերը ականջ դրեց ու լսեց, և հիշատակի գիրք գրվեց Նրա առջև Տիրոջից վախեցողների համար և Նրա անունը պատվական համարողների համար»:

Մաղաքիա  3. 16

Երբևէ նկատե՞լ ես, որ նրանք, ովքեր հավատք ներշնչող և ցնցող վկայություններ ունեն, իրենց կյանքում մի ժամանակ ճնշումների տակ են եղել։ Նրանք այն մարդիկ են, ովքեր հավատարիմ են մանացել նույնիսկ ճնշումների ժամանակ։ Այդ մարդիկ, լինելով ֆինանսական խիստ կարիքի մեջ, հավատացել են բարգավաճման մասին Աստծո խոստումներին կամ էլ վստահել են, որ Աստված կբժշկի իրենց, երբ կանգնած են եղել մահացու հիվանդության առջև։

Բարեկամս, երբ հայտնվում ես ինչ-որ դժվար իրավիճակում, այդ ժամանակ դու չպետք է հեռանաս Աստծուց և ասես «Աստված, ինչո՞ւ թույլ տվեցիր, որ այս բանը կատարվի ինձ հետ»: Ժամանակը չէ նահանջելու և Նրա հավատարմությունը թերագնհատելու։

Ի՞նչ եմ ուզում ասել քեզ։ Երբ դժվարին ժամանակներ են մոտենում, և շուրջդ բոլոր հանգամանքները չեն համապատասխանում Աստծո խոստումներին, մի՛ թերագնհատիր Աստծուն։ Դա Նրա սխալը կամ ձախողումը չէ։

Եթե ցանկանում ես ինչ-որ բան կամ մեկին թերագնհատել, ապա թերագնհատիր ինքդ քեզ։ Շո՛ւրջդ նայիր և տես, թե որտեղ ես թերացել։ Եթե չես գտնում, թե որտեղ է թաքնված խնդիրը, պարզապես ասա՛ «Աստված իմ, չգիտեմ, թե ինչն է այստեղ սխալ։ Խնդրում եմ, ցույց տուր ինձ։ Բայց մի բան գիտեմ, խնդիրը Քեզ մոտ չէ, և ես կշարունակեմ առաջնորդվել Քո Խոսքով և ոչ թե հանգամանքներով»: Եվ երբ Նա քեզ ինչ-որ բան ցույց տա, արագ շտկի՛ր այն։

Ես ցանկանում եմ քաջալերել քեզ, որ ամուր կանգնես և շարունակես պատվել Աստծուն քո խոսքերով։ Աստված լսում Է քեզ, երբ անգամ ճնշումներ են գալիս։ Բայց հարցն այն է, թե ի՞նչ Է Նա լսում քեզնից։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ
Սաղմոս 62

Նոյեմբերի 15

Քենեթ Քոփլանդ

Սերը գործի՛ դիր

«Ապա ուրեմն մնում է հավատք, հույս, սեր, այս երեքը, և սրանցից մեծը սերն է»:

Ա  Կորնթացիների  13. 13

Ի՞նչ ես անում, երբ հանդիպում ես դժվարության։ Մի դժվարություն, որը, ինչպես էլ փորձում ես լուծել, միևնույն է, չի հեռանում։

Այդ դեպքում գործի դիր սիրո զորությունը։ Այն ամբողջ տիեզերքում ամենամեծ զորությունն է։ Այն պարտություն չի կրում։ Այն երբեք չի վերջանում (Ա Կորնթացիների 138)։

Աստվածաշունչն ասում է, որ Աստված սեր Է։ Ուրեմն երբ դու սեր ես արձակում այդ իրավիճակի վրա, դու այդ քայլով Աստծուն ես գործի դնում։ Մտածիր դրա մասին։ Երբ դու սկսում ես սեր արձակել ինչ-որ մի իրավիճակի վրա, դրա հաջողության համար Հիսուսն Է պատասխանատվությունը վերցնում։

Իսկ ի՞նչ սիրո մասին եմ ես խոսում։

Կորնթացիների առաջին թղթի 13-րդ գլուխն ասում է, որ սերը երկայնամիտ և քաղցր է։ Այն չի նախանձում և չի գոռոզանում, չի հպարտանում, կոպիտ չի լինում։ Այն չի նեղանում և չի վիրավորվում և ուշադրություն չի դարձնում սխալ վերաբերմունքին։

Սերը ցնծում է, երբ արդարությունն ու ճշմարտությունն են գերակշռում և, ինչ էլ պատահի դիմանում է։ Այն միշտ պատրաստ է հավատալ ամենալավը ցանկացած մարդու մասին։ Ինչպիսին էլ լինեն հանգամանքները, սիրո հույսը երբեք չի մարում։ Եվ այն ամեն բանի համբերում է՝ առանց թուլանալու։

Այն մարդը, ով հրաժարվում է սիրել, չի ստանա այն լավագույնը, որ Աստված ցանկանում Է տալ։

Բաց մի թող այդ լավագույնը։ Ամեն ժամանակ, ամեն իրավիճակում, ամեն աղոթքում և մտքում թող սեր բխի քեզանից, մինչև որ այն ամբողջությամբ պարուրի քո կյանքը։ Սերը կզորացնի քեզ և հեռու կքշի բոլոր այն վախերը, որոնք գողանում են Աստծո հզոր օրհնությունները քեզանից։ Այն կվանի սատանային քո գործերից և կազատի քեզ խավարի բոլոր տառապանքներից։

Համառ դժվարությունների դեպքում գործի դիր սերը։ Դա միակ լուծումն է, որին դրանք չեն կարող դիմակայել։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ
Ա  Կորնթացիների  13

 

--- Շարունակելի ---