Սեպտեմբեր            Հոկտեմբեր            Նոյեմբեր

 

 

            Դեկտեմբեր

 

 

 

 

 

 

 

 

 

Դեկտեմբերի 1

Քենեթ Քոփլանդ

Առա՞ջ գնալ, թե՞ նահանջել

 «Դրա համար պետք է մեզ առավել ևս ականջ դնենք այն մեր լսած բաներին, որ միգուցե պակասենք»:

Եբրայեցիների 2. 1

Բոլորիս հետ էլ նման բան պատահել է: Եղել է, որ մենք շատ քիչ ենք լցվել Աստծո Խոսքով և շատ քիչ հաղթանակներ ենք ունեցել: Եվ առաջին անգամ այսքան տարիների ընթացքում մեր կյանքը վերելք է ապրում: Բայց հանկարծ ընկնում ենք, ու ամեն բան քանդվում է: Եվ տեսնում ենք, որ ամեն բան պետք է նորից սկսենք:
Եբրայեցիներին ուղղված նամակը գրվել է հենց այդպիսի մարդկանց համար: Նրանք այնպիսի հոգևոր առաջխաղացում ունեին և հասել էին այնպիսի մի կետի, որ պետք է արդեն ուսուցիչներ լինեին: Հետո այնքան ետ ընկան, որ նրանց նորից մանկական սնունդ էր հարկավոր (տես Եբրայեցիների 5. 12):
Ինչի՞ց նրանք այդքան ետ ընկան: Նրանք թույլ էին տվել, որ իրենց հավատքի ճանապարհին շատ ուրիշ բաներ կանգնեին: Այդ մարդիկ բաց էին թողել Աստծո խոստումները և ետ էին գնացել:
Վերջին մի քանի տարիների ընթացքում նման իրավիճակ կարող ես տեսնել շատ հավատացյալների մոտ:
Նրանք ասում են. «Դե՛, եղբայր Քոփլանդ, այդ հավատքի գաղափարից արդեն հոգնել ենք»: Կամ էլ. «Մենք այդքան ժամանակ չունենք Խոսքին նվիրվելու համար»:
Նրանք իրենց ուշադրությունը շեղել են Աստծո խոստումներից: Դա չի նշանակում, որ նրանք այլևս չէն հավատում Աստծո խոստումներին: Նրանք պարզապես իրենց ուշադրությունը ուրիշ բաների վրա են կենտրոնացնում: Այդ մարդիկ թույլ են տալիս, որ Խոսքի մակարդակը ընկնի, իսկ քանի որ Խոսքի մակարդակը համապատասխանում է հավատքի մակարդակին, շուտով սկսում են պարտություններ կրել այնպիսի բնագավառներում, որտեղ ժամանակին հաղթանակներ են ունեցել:
Թույլ մի՛ տուր, որ նման բան քեզ հետ էլ պատահի: Երբ ամեն բան լավ է ընթանում, պետք չէ պարզապես Աստծո օրհնությունների ալիքի մեջ լողալ: Ավելի խորացի՛ր և տե՛ս, թե Աստված է՛լ ինչ ունի քեզ համար: Ավելի շատ ականջ դիր Աստծո խոստումներին: Կենտրոնացի՛ր առաջ գնալու վրա, Հոգում ավելի ուժեղ դառնալու վրա, որ ոչ միայն քո կարիքները լրացվեն, այլ որ կարողանաս ուրիշինն էլ լրացնել:
Հիշի՛ր. Խոսքի ցածր մակարդակ = հավատքի ցածր մակարդակ = ընկնել:
Այսօրվա հաղթանակով այդքան մի՛ տարվիր, որպեսզի վաղվա օրը պարտությամբ չավարտես: Քննի՛ր սովորածդ: Խոսքին ավելի շատ ուշադրություն դարձրու: Շարունակի՛ր առաջ գնալ հավատքից դեպի հավատք: Եվ այդ դեպքում քեզ ուղեկցելու փորձի փոխարեն սատանան և իր թիմը կգոչեն. «Օ՜, ոչ: Նորից այդ հավատքի մարդը ընկել է ետևներիցս»:

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ
Եբրայեցիների 5. 11- 14, 6. 1- 12

Դեկտեմբերի 2

Քենեթ Քոփլանդ

Հավատքդ ազա՛տ արձակիր

«Երբ որ կանգնեք աղոթք անեք, ներեք, եթե մեկի դեմ բան ունենաք»:

Մարկոսի 11. 25

Շատ քչերն են հասկանում, թե որքան փոխկապակցված են հավատքն ու ներումը: Հիսուսը այդ կապի մասին սովորեցնում է սարեր շարժող հավատքի քարոզի ժամանակ, որը գրված է Մարկոսի 11. 22 - 26-ում:
Նա ասաց. «Ամեն ինչ որ աղոթք անելով խնդրեք, հավատացեք, թե կառնեք, և կլինի ձեզ: Եվ որ ժամանակ որ կանգնեք աղոթք անեք, ներեք ...»:
Հիսուսը դիտավորյալ է այդ երկու նախադասությունները միացրել: Նա ուզում էր, որ մենք հասկանայինք, որ մեր հանդեպ սխալ գործած մարդուն արձակելը շատ մեծ ազդեցություն ունի Աստծուց որևե բան ստանալու համար: Նա ցանկանում էր, որ մեր սրտերում տպավորվի, որ մեր աղոթքները չեն կարող պատասխանվել, երբ միևնույն ժամանակ մեր սրտերում վիրավորվածություն ենք կրում:
Չներումը խցանում է հավատքի ուղին և մեզ անզոր է դարձնում քո կյանքում հանդիպող լեռների համար:
Եթե ինչ-որ բանի համար աղոթում ես և ոչ մի կերպ պատասխան չես ստանում, ստուգի՛ր քո սիրտը և տե՛ս, գուցե այնտեղ աններողամտություն կա: Խնդրի՛ր Սուրբ Հոգուն, որ ցույց տա ցանկացած թաքնված չարակամություն: Ազատի՛ր հավատքիդ ուղին խցանումից և շուտով կտեսնես, որ այն, ինչի համար աղոթում ես, իրականություն է դառնում:

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ

Մատթեոսի 18. 21 - 35

Դեկտեմբերի 3

Քենեթ Քոփլանդ

Խոսի՛ր Աստծո նման

«Ով որ սարին ասի՝ վե՛ր կաց և ծո՛վն ընկիր, և իր սրտում չերկմտի, բայց հավատա, թե ինչ որ ասում է, կլինի նրան, կլինի, ինչ որ ասում է»:

Մարկոսի 11. 23

Հիսուսը չասաց. «Ով որ Աստծուն դիմի այս սարի համար ...»: Նա ասաց, որ մենք պետք է այդ սարին կոնկրետ ասենք ցանկալի վերջնական արդյունքը:
Աշխարհի տեսանկյունից դա կարող է հիմարություն թվալ: Բայց Կորնթացիների առաջին թղթի 1. 27-ը բացատրում է, որ Աստված այս աշխարհի հիմարներին ընտրեց իմաստուններին ամաչեցնելու համար: Աշխարհի համար միշտ էլ հիմարություն կթվա, երբ քրիստոնյան ասի, որ այն, ինչ Աստված խոստացել է, իրականություն է, հատկապես, երբ այդ խոստումները կարծես հակասում են մեզ շրջապատող բնականոն երևույթներին: Սակայն եթե դու ցանկանում ես թշնամուն պարտված պահել, ուրեմն ավելի լավ է հենց նման զրույցներ ունենաս:
Աստվածաշունչն ասում է, որ Աստված Ինքը նման կերպ Է խոսում: Հռոմեացիների 4. 17-ում ասվում է. «[Նա] չլինող բաները լինողի պես Է կանչում»: Աստված չի սպասում, որ իրավիճակները իրենց տեղն ընկնեն, ու հետո նոր խոսի: Այլ խոսում է և դրա պատճառով այնպես է անում, որ իրավիճակներն իրենց տեղն ընկնեն: Դու էլ կարող ես նույնը անել, եթե խոսքերդ համաձայնեցնես Նրա հետ և հավատքով բարձրաձայն ասես դրանք քո շուրթերով:
Գուցե հարցնես. «Իսկ եթե հանկարծ ոչինչ չստացվի՞», «Իսկ եթե իրավիճակներն անմիջապես չփոխվե՞ն»: Երբ Մարկոսի 11. 14-ում Հիսուսը խոսեց թզի ծառին, Նա ետ չդարձավ, որ տեսնի, թե ինչ կատարվեց այդ ծառի հետ: Ո՛չ, մեկ անգամ խոսելով Նա դա արդեն արված համարեց:
Հետևի՛ր Նրա օրինակին: Թող քո հավատքը խոսի: Համաձայնվի՛ր Աստծո Խոսքի հետ:

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ

Մարկոսի 11. 12 - 23

Դեկտեմբերի 4

Գլորիա Քոփլանդ

Պատվի՛ր Հորը, եվ Նա էլ քեզ կպատվի

«Պատվի՛ր Տիրոջը քո ստացվածքից և քո բոլոր բերքերի երախայրիներից: Այն ժամանակ կլցվեն քո շտեմարաններն առատությունով, և քո հնձանները պիտի զեղանեն նոր գինիով»:

Առակաց 3. 9, 10

Առակաց գիրքը հիմնական սկզբունք է տալիս հաջողություն ունենալու համար: Ահա դա. «Եթե ցանկանում ես, որ Աստված պատվի և օրհնի քեզ կյանքիդ որևէ բնագավառում, ուրեմն դու էլ պետք է Նրան պատվես այդ բնագավառում»:
Եթե ցանկանում ես, որ Աստված քեզ ֆինանսապես օրհնի, ապա դու էլ պետք է օրհնես Նրան քո գումարներով կամ, ինչպես ասվում է վերը նշված խոսքում, պետք է տաս Նրան քո բոլոր բերքերի երախայրիներից: Այլ կերպ ասած՝ դու պետք է տասանորդ տաս:
Ես ու Քենեթը դա մեր փորձից գիտենք: Երբ Տիրոջ հետ նոր կյանք սկսեցինք, մենք ֆինանսական անտանելի վիճակում էինք: Մի քանի տարի այդպես մնացինք, որովհետև մշտապես տասանորդ չէինք տալիս: Օ՜, մենք փորձում էինք տասանորդ տալ, բայց դա երկար չէր տևում:
Եվ մի օր ամուր որոշում կայացրինք, որ անկախ ամեն ինչից՝ տասանորդ ենք տալու: Եվ հենց այդ ժամանակ մենք սկսեցինք դուրս գալ ֆինանսական այդ թշվառ վիճակից: Երբ մենք սկսեցինք մեր գումարներով պատվել Աստծուն՝ տալով տասանորդը, Նա հենց այդ բնագավառում սկսեց հրաշքներով օգնել մեզ:
Գուցե ասես. «Գլորիա՛, ինձ համար անհնար է այս պահին տասանորդ տալ»:
Բայց թույլ տուր ասեմ. «Դու չես կարող չտալ»: Եթե չսկսես պատվել Աստծուն քո գումարներով, հաջորդ տարի ևս կմնաս նույն ֆինանսական վիճակում:
Ուրեմն քա՛յլ արա, նույնիսկ երբ թվում է, թե չես կարող քեզ թույլ տալ դա: Աստված հավատարիմ Է: Եթե պատվես Նրան՝ տալով այն տասը տոկոսը, որը Իրեն Է պատկանում, Նա մնացածի համար հոգ կտանի:
Առաջինը Աստծուն տուր: Արա՛ դա հավատքով՝ ակնկալիքով: Երբ դու տասանորդ ես տալիս, երկրպագի՛ր Նրան և շնորհակա՛լ եղիր այն ամենի համար, որ Նա արդեն արել Է քո կյանքում: Դու կզարմանաս, երբ տեսնես, թե ինչեր կարող Է Նա անել:

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ

Մաղաքիայի 3. 8 - 12

Դեկտեմբերի 5

Քենեթ Քոփլանդ

Ինչի՞ համար է հարստությունը նախատեսված

«Նա, որ գողանում է, թող էլ չգողանա, այլ մանավանդ աշխատի՝ իր ձեռներով բարին գործելով, որ ունենա տալու պետք ունեցողին»:

Եփեսացիների 4. 28

Ես միշտ զարմանում եմ, երբ բարգավաճման մասին քարոզելուց հետո ինչ-որ մեկը մոտենում է ինձ և ասում. «Ինձ շատ հարստություն պետք չէ: Ես պարզ մարդ եմ և պարզ կյանքով եմ ապրում: Եվ ես Աստծուց այնքան եմ խնդրում, որ կարողանամ կարիքներս հոգալ»:
Նրանք կարծում են, թե դա խոնարհություն է: Բայց ո՛չ: Դա եսասիրություն է: Փաստորեն, չհասկանալով նրանք ասում են. «Ես միայն մտածում եմ սեփական կարիքներս հոգալու մասին: Ես ոչ մի ցանկություն չունեմ ինչ-որ մեկին օգնելու համար»:
Նրանք կարող են Աստծուց խնդրել մեկ միլիոն դոլար, դրանից վերցնել այնքան, որքան իրենց անհրաժեշտ է կարիքները հոգալու համար, իսկ մնացածը վատնել: Բայց այդպես էլ չի լինում, որովհետև, երբ խոսքը գնում է գումարի մասին, աշխարհը նրանց համոզել է, որ եթե գումար ունես, պետք է պահես:
Այսօր այդ փիլիսոփայությունը շատ է խանգարում Հիսուս Քրիստոսի ծառայությանը: Դրա պատճառով քարոզիչները մի կողմ են դրել իրենց կոչումը և աշխարհիկ աշխատանք են գտել գոյատևելու համար: Դա եկեղեցիներին անդամալույծ է դարձրել և դանդաղեցրել է ծառայողների աճը, որոնք կարող էին բազմահազար մարդկանց հասնել Տիրոջ համար:
Ավետարանը քարոզելու համար գումար է հարկավոր: Հիսուսն անձամբ գիտեր դա, և ի հեճուկս որոշ մարդկանց մտածելակերպի՝ Նրա ծառայությունը աղքատիկ չէր: Իր ծառայության միջոցով այնքան շատ գումար էր գալիս-գնում, որ Նա պետք Է գանձապահ նշանակեր: Նրա անունն էր Հուդա:
Բայց Հիսուսը այդ գումարները Իր համար չէր պահում: Նա դրանք տալիս Էր Իր շուրջը գտնվող մարդկանց կարիքները հոգալու համար: Նա զոհաբերողի այնպիսի համբավ ուներ, որ այդ վերջին Զատկի գիշերը, երբ Հուդան այդպես հապճեպ հեռացավ, աշակերտները մտածեցին, թե Հիսուսը կարգադրել Էր նրան գնալ և աղքատներին գումար տալ:
Կարո՞ղ ես պատկերացնել, թե Հիսուսը որքան հաճախ և որքան շատ Էր աղքատներին գումար տալիս, որ աշակերտները նման եզրակացություն արեցին:
Հիսուսը երբեք անձամբ Իր համար աշխարհիկ կայսրություն չկառուցեց:  Բայց դա չի նշանակում, որ Նա աղքատ Էր: Դա նշանակում է, որ Նա ամենամեծ զոհաբերողն Էր, որ երբևէ քայլել Է այս երկրի վրա, և ժամանակն է, որ մենք էլ հետևենք Նրա քայլերին:
Մի՛ մերժիր այն հարստությունը, որ Աստված ցանկանում Է տալ քեզ զուտ այն պատճառով, որ դու դրա «կարիքը» չունես: Համարձակությամբ ընդունի՛ր դա, իսկ հետո փոխանցի՛ր նրանց, ովքեր ունեն դրա կարիքը: Այլևս մի՛ աշխատիր ապրելու համար և սկսիր աշխատել զոհաբերելու համար: Ինքդ քեզ համար պարզի՛ր, թե հարստությունը ինչի համար է նախատեսված:

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ

Ղուկասի 12. 15 - 31

Դեկտեմբերի 6

Գլորիա Քոփլանդ

Երեխաներդ ազատ են գերությունից

«Այսպես Է ասում Տերը. «Դադարեցրո՛ւ ձայնդ լալուց և աչքերդ արտասուքից, որովհետև վարձք կա քո գործի համար, - ասում Է Տերը: - Եվ ետ պիտի դառնան թշնամու երկրից, և հույս կա քո ապագայի համար, - ասում Է Տերը, - և որդիները ետ պիտի դառնան իրենց սահմանը»»:

Երեմիա 31. 16, 17

Հիսուսը ազատել Է մեզ անեծքից: Շատերս լավ գիտենք սա, երբ խոսքը վերաբերվում է մեղքին, հիվանդությանը, աղքատությանը: Բայց հաճախ չենք հասկանում, որ փրկությունը զորություն ունի նաև այն կործանարար ազդեցությունների վրա, որոնք սատանան փորձում է բերել նաև մեր երեխաների կյանքում:
Երկրորդ օրինաց 28. 16 – 68-րդ խոսքերում նշված են օրենքի անեծքները: Ուշադրություն դարձրու, թե այդ անեծքում ինչ է ասվում երեխաների մասին. «Քո տղաներն ու աղջիկները մեկ ուրիշ ժողովրդի կտրվեն, և աչքերդ կտեսնեն, և ամբողջ օրը նրանց համար կնվաղեն, և քո ձեռքում ուժ չի լինի» (խոսք 32):
«Տղաներ և աղջիկներ կծնես, բայց քոնը չեն լինի, այլ գերության կգնան» (խոսք 41):
Շատ քրիստոնյա ծնողներ զուր տառապում են այդ անեծքից: Նրանց երեխաները գերվում են թմրադեղերի, ալկոհոլի, անառակությունների կողմից: Բայց այդպես չպետք է լինի: Քանի որ Հիսուսը քանդել է օրենքի անեծքը, այդ ծնողները Հիսուսի անունով իշխանություն ունեն հրամայել սատանային և դուրս քշել նրան իրենց երեխաների կյանքերից:
Թույլ մի՛ տուր, որ սատանան բռնակալի նման իշխի քո երեխաների կյանքում: Երբ ապստամբության առաջին նախանշանները տեսնես նրանց մեջ, դավանի՛ր Աստծո խոստումները և հրաժարվի՛ր սատանային որևէ տեղ տալ:
Հիշի՛ր, երեխաները չեն գիտակցում այն անտեսանելի ուժերի գոյությունը, որոնք դուրս են գալիս նրանց դեմ: Այդ դեպքում նրանց փոխարեն դու պետք է դեմ կանգնես այդ ուժերին: Գործի դի՛ր այդ պատասխանատվությունը: Եվ ամեն առիթի դեպքում ծառայի՛ր նրանց սիրով:
Աստված գիտի, թե ինչպես կարելի է ազատագրել քո երեխաներին: Արա՛ քո մասը և վստահի՛ր, որ Նա Էլ կանի Իր մասը: Նա ետ կդարձնի նրանց թշնամու երկրից:

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ

Եսայի 60. 1 – 5

Դեկտեմբերի 7

Քենեթ Քոփլանդ

Ավելի՛ մոտեցիր

«Քրիստոսի Խոսքը բնակվի ձեր մեջ առատապես ...»:

Կողոսացիների 3. 16

Այս աշխարհում ամեն բան դեպի վատն է գնում, և վերջերս Սուրբ Հոգին մի շատ կարևոր բան ասաց իմ սրտին: Նա ասաց. «Մոտեցի՛ր Նրան: Ավելի մտերիմ հարաբերություն ստեղծի՛ր քո երկնային Հոր հետ: Եթե այդպես չվարվես, քեզ մոտ ոչինչ չի ստացվի: Եթե մոտենաս, դու կտեսնես Աստծո այնպիսի փառավոր դրսևորումներ, որոնց մասին նույնիսկ չես էլ երազել»:
Այդ պատգամը միայն ինձ համար չէ: Այն նաև քեզ համար է և այսօր այս երկրի վրա ապրող ամեն մի հավատացյալի համար: Մենք ապրում ենք ամենավերջին ժամանակներում: Հիսուսը շուտով գալու է: Սա հիանալի, բայց նաև շատ վտանգավոր ժամանակ է: Նրանք, ովքեր չեն անում այն, ինչ ասում է Սուրբ Հոգին, ովքեր չեն մոտենում Տիրոջը, գնում են դժբախտությունից դժբախտություն: Բայց նրանք, ովքեր ավելի մոտենան Աստծուն, կհաղթահարեն այդ բոլոր դժբախտությունները և դրանք Հիսուսի անունով փառքի կվերածեն:
Քո առաջին քայլը Աստծուն մոտենալու համար պետք է լինի այն, որ հասկանաս՝ Աստծուն նախ և առաջ ճանաչում են Իր Խոսքով: Այն ժամանակը, որն անց ես կացնում Նոր Կտակարանի շուրջ խորհելով, դա ժամանակ է, որ անցկացնում ես Հիսուսի հետ:
Շատ մարդիկ չեն հասկանում դա: Այդ պատճառով Տիրոջը Նրա Խոսքի միջոցով ճանաչելու փոխարեն նրանք փորձում են ճանաչել Նրան իրենց զգացմունքներով, բայց այդպես չի լինում:
Եթե թույլ ես տալիս, որ Խոսքը իշխի քո մտքի վրա, ապա թույլ ես տալիս, որ Սուրբ Հոգին ղեկավարի քո միտքը: Այդպես անելով քո բոլոր զգացմունքները իրենց տեղը կնկնեն:
Հիշի՛ր սա: Հովհաննեսի Ավետարանի առաջին գլխում ասվում է, որ Հիսուսը Խոսքն Է: Իսկ դա նշանակում է որ, երբ դու ժամանակ ես անցկացնում Խոսքի հետ, դու ժամանակ ես անցկացնում Հիսուսի հետ: Եթե Նրա Խոսքը առատապես բնակվում է քո մեջ, այդ դեպքում Հիսուսը նույնպես առատապես բնակվում է քո մեջ:
Մի՛ գնա դժբախտությունից դժբախտություն: Վերցրո՛ւ այդ դժբախտությունները և դրանք փառքի՛ վերածիր Հիսուսի անունով: Մոտեցի՛ր Հիսուսին: Մոտեցի՛ր Խոսքին և այս վտանգավոր օրերից ապահով դուրս կգաս:

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ

Հովհաննեսի 1. 1 - 14

 

Դեկտեմբերի 8

Քենեթ Քոփլանդ

Երկուսն իրա՛ր միացրու

«Ուրեմն ինչպես Քրիստոս Հիսուս Տիրոջը ընդունեցիք, Նրանում գնացեք. արմատացած և Նրանում շինված և հավատքում հաստատված, ինչպես որ սովորեցիք՝ աճելով Նրանում գոհությունով»:

Կողոսացիների 2. 6, 7

Հաստատվել հավատքում և աճել գոհությունով: Այս օրերում սա հազվադեպ միասնություն է:
Այս մի քանի տարիների ընթացքում շատերն են սովորել հավատքի մասին, և շատերն էլ սովորել են առատ լինել գոհության մեջ: Բայց այս երկուսը միացնել իրար դժվարությամբ է ստացվում: Հավատքի մարդիկ անդադար ցանկանում են դավանել Խոսքը, բայց Աստծուն այդքան շատ չեն փառաբանում: Իսկ նրանք, ովքեր սիրում են փառաբանել Աստծուն, պարզապես ուզում են ցատկել, աղաղակել, պարել և լավ ժամանակ անցկացնել Տիրոջ մեջ: Նրանց ոչ մի կերպ չի հաջողվում լուրջ մոտեցում ցուցաբերել Խոսքի հանդեպ:
Հաջողությունը այս երկուսը միացնելու մեջ է:
Ուրեմն այդպես վարվի՛ր: Քո կյանքում միացրու այս երկու բաները: Երբ որևէ մարտահրավեր ես ստանում, մռայլ դեմքով մի՛ կանգնիր և սարսափած տեսքով մի՛ կառչիր քո հավատքից: Բարձրացրո՛ւ քո ձեռքերը և փառաբանի՛ր: Քո շուրջը կատարվող իրադրությունների մեջ սկսի՛ր շնորհակալություն հայտնել Աստծուն: Շարունակի՛ր գոհանալ, մինչև որ պատասխանը գա:
Խոսքի վրա կանգնելու փոխարեն թույլ տուր, որ Տիրոջ ուրախությունը դրդի քեզ փոքր-ինչ պարել  դրա վրա: Այն կօգնի քեզ ցանկացած տեղ շատ ավելի արագ գնալ... ու թե՛ դու և թե՛ Աստված այդ ընթացքում շատ լավ ժամանակ կունենաք:

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ
Կողոսացիների 2. 1 – 10

 

Դեկտեմբերի 9

Քենեթ Քոփլանդ

Սեր՝ հաջողության գաղտնիքը

«Սերը երբեք չի վերջանա»:

Ա Կորնթացիների 13. 8

Անհաջողության վախ: Մեր կյանքում ինչ-որ ժամանակ մենք էլ ենք ընկել այս ծուղակի մեջ: Հանրահայտ հոգեբաններն ասում են, որ պետք է հարմարվել դրան: Բայց Աստծո Խոսքն ասում է, որ գոյություն ունի հաջողություններով լի կյանք ապրելու փորձված մի եղանակ: Դա ՍԻՐՈ եղանակն է:
Եթե ցանկանում ես իսկական հաջողություն ունենալ, դու պետք է սովորես շարժվել և գործել սիրով: Հիսուսը այդպես էր վարվում, երբ ապրում Էր այս երկրի վրա:
Անգամ, երբ Հովհաննես Մկրտչին անխղճորեն, բարբարոսաբար սպանեցին, Հիսուսն առանձնանալով չշեղվեց սիրո ճանապարհից: Մատթեոսի 14. 6-14 -ն ասում է, որ Հիսուսի համար էմոցիոնալ դժվարին ժամանակ, երբ մարդիկ հետևում էին Հիսուսին և հանգիստ չէին տալիս, Նա գործում էր սրտացավությամբ և բժշկում էր նրանց հիվանդներին:
Ես զարմանում էի, թե ինչպես Հիսուսը կարողացավ անտեսել այդ ոճիրը և հաշվեհարդար չտեսնել: Հետո հասկացա, որ Նա հաշվեհարդար տեսավ: Նա հաղթեց սատանայի գործերը Իր սրտացավությամբ: Նա պարտության մատնեց նրան սիրով: Նա հոգևոր աշխարհում հարձակվեց սատանայի վրա՝ քանդելով հիվանդության և տկարության նրա գործերը:
Սրտացավությունը մակերեսորեն չի գործում: Այն գնում է դեպի այդ խնդրի արմատները: Այդ իսկ պատճառով այն միշտ հաղթում է:
Գուցե ասես. «Բայց մի րոպե: Ես չեմ կարող այդպես վարվել: Ես Հիսուսը չեմ»:
Կարող ես, որովհետև Աստծո Խոսքն ասում է, որ Նրա սերը սփռված է քո սրտում (Հռոմ. 5. 5): Եվ Հովհաննեսի առաջին թղթի 2. 5 -ն ասում է, որ Աստծո Խոսքը պահելով՝ Նրա սերը կատարյալ է դառնում քո մեջ:
Այսօր վճռի՛ր, որ ապրելու ես սիրո կյանքով: Եվ կտեսնես, թե ինչպես է Աստված անհաջողությունը հաջողության վերածում տանը, աշխատավայրում և ցանկացած իրավիճակում: ՍԵՐԸ ԵՐԲԵՔ ԱՆՀՆԱԶԱՆԴՈԻԹՅՈՒՆ ՉԻ ԿՐՈԻՄ:

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ
Մատ
թեոսի 14. 1-14

 

Դեկտեմբերի 10

Գլորիա Քոփլանդ

Առաջինը Աստծո՛ւն որոնիր

«Սակայն առաջ Աստծո արքայությունը և Նրա արդարությունը խնդրեք, և այդ ամենը կտրվի ձեզ»:

Մատթեոսի 6. 33

Երբ ես և Քենեթը խոսում ենք հավատքով ապրելու մասին, գիտեմ, որ կան մարդիկ, ովքեր մտածում են. «Օ՜, ձեզ համար հեշտ է, դուք քարոզիչներ եք: Դուք ամեն ինչով ապահովված եք»: Ինչ-որ չափով այո: Մենք ապահովված ենք, որովհետև մեր կոչումը պահանջում է, որ Աստծուն տանք մեր ուշադրությունը, որն էլ միշտ հաջողություն է բերում:
Բայց միշտ չէ, որ մենք այդպես ենք ապրել: Իրականում, երբ ես առաջին անգամ տեսա Քենեթ Քոփլանդին, նա այնքան հեռու էր քարոզիչ լինելուց, որ ավելի շուտ դու քարոզիչ կդառնայիր, քան թե նա: Նա օդանավ էր վարում և երգում էր գիշերային ակումբներում: Իսկ ես քոլեջում սովորող մի աղջիկ էի, ով ասում էր, որ երբեք քարոզչի հետ չի ամուսնանա, և երբեք չէի լսել վերստին ծննդի մասին:
Մեր ամուսնությունից անմիջապես հետո Քենեթը գնաց մի առևտրային ընկերություն աշխատելու, որից հետո մտածում էինք, որ կհարստանանք: Ես թողեցի իմ աշխատանքը և գնացի աշխատելու այդ նոր ընկերությունում: Երկու շաբաթ անց այն փակվեց:
Վերջում հայտնվեցինք այնպիսի մի իրավիճակում, որ քնում էինք ծալվող մահճակալի վրա, որի մեջտեղում փոս էր գոյացել: Մենք ունեինք սև ու սպիտակ մի հեռուստացույց և երկաթե մի սուրճի սեղան, որը Քենեթն էր դպրոցում պատրաստել: Ուրիշ ոչինչ: Ոչ սառնարան, ոչ սալօջախ: Ես եփում էի իմ սրճեփի և էլեկտրական տապակայի մեջ, իսկ ուտելիքը սառը պահելու համար օգտագործում էի ստվարաթղթե մի տուփ, որը դնում էի ծածկապատշգամբում:
Մենք բացարձակ սնանկ էինք: Գործազուրկ: Խրված պարտքերի մեջ: Ես ոչ մի տեղ չունեի գնալու: Ոչ կահույք ունեինք, ոչ որևէ այլ բան:
Եվ մեկ օր վերցրեցի Քենեթի Աստվածաշունչը, որ նրա մայրն էր նվիրել նրա տարեդարձին: Առաջին էջին նա այսպիսի տող էր գրել. «Խնդրեք Աստծո թագավորությունը և Նրա արդարությունը, և այդ ամենը կտրվի ձեզ»: Ես բացեցի Մատթեոսի 6- րդ գլուխը: Այնտեղ ասվում էր, որ Աստված հոգ է տանում թռչունների համար: Եվ առաջին անգամ ես իմ սրտում հասկացա, որ Աստված մտահոգվում է, թե որտեղ եմ ես և թե ինչ եմ անում: Ես հասկացա, որ եթե Նա հոգ է տանում թռչունների համար, ինձ համար էլ է հոգ տանում: Ես այդ դատարկ սենյակում ծնկի եկա և ասացի Հիսուսին, որ եթե կարող է ինչ-որ բան անել իմ կյանքում, ես անպայման իմ կյանքը կտամ Նրան: Ես այսքանն եմ հիշում:
Ես գաղափար անգամ չունեի, որ վերստին ծնվեցի: Երկու շաբաթ անց Քենեթը մի նոր աշխատանք գտավ: Մենք տեղափոխվեցինք կահավորված մի նոր բնակարան և ավելի լավ մեքենա գնեցինք: Այդ ընթացքում ևս մի բան կատարվեց. Քենեթը նույնպես վերստին ծնվեց:
Հոգ մի՛ արա, եթե դու «ամեն ինչով ապահովված չես»: Երբ այս ամենը նոր էր սկսվում, մենք էլ ապահովված չէինք: Պարզապես կպի՛ր Աստծուն և թո՛ւյլ տուր, որ Նա քեզ այդպիսին դարձնի: Նա բարի Աստված է և բարի է բոլորի հանդեպ (Սաղմ. 145. 9):
Որոշում կայացրու քո կյանքում, որ ՆՐԱՆ ես առաջինը որոնելու: Իսկ հետո մնացած բոլոր բաները կտրվեն քեզ:

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ

Սաղմոս 128

 

Դեկտեմբերի 11

Քենեթ Քոփլանդ

Այս Սուրբ Ծննդյանը խաղաղությո՛ւն սփռիր

«Եվ հանկարծակի այն հեշտակի հետ եղավ երկնավոր զորքի մի բազմություն, որ Աստծուն օրհնում էին և ասում. «Փառք Աստծուն բարձունքում և երկրի վրա խաղաղություն և մարդկանց մեջ հաճություն »»:

Ղուկասի 2. 13, 14

Սուրբ Ծնունդը տարվա կարևոր ժամանակահատված է: Այդ ժամանակ անբողջ աշխարհը լսում է Հիսուսի ծննդի մասին: Այդ ժամանակ մարդկանց սրտերը քնքուշ են դառնում: Իսկ դա կատարյալ ժամանակ է նրանց սրտերում սիրո սերմեր ցանելու համար:
Երբեմն այդ սերմերը կարող են լինել բարի խոսքերի տեսքով գնումների ամենաթեժ պահին: Կարող ես նաև օգտվելով առիթից աղոթել և ծառայել ինչ-որ մեկին: Ինչպիսին էլ լինի իրավիճակը, ուշադի՛ր եղիր, որ մարդկանց օգնելու ամենափոքր առիթն անգամ բաց չթողնես:
Ես սովորություն ունեի որոշակի գումար տալ կարիքավոր մեկին: Երբ նրանք վերցնում էին գումարը, ես նրանց ասում էի. «Այս գումարը Տեր Հիսուս Քրիստոսից է: Ես ծառայում եմ Նրան: Նա Է ինձ կարգադրել, որ օգնեմ ձեզ»:
Մարդիկ զարմանալիորեն պատրաստ են լսելու այն, ինչ ասում ես սիրով: Նրանք կարոտ են, որ ինչ-որ մեկը իրոք հոգ տանի իրենց մասին: Այս Սուրբ Ծննդյանը եղի՛ր այդ մեկը: Տարածի՛ր Հիսուսի մեջ ունեցած խաղաղության Խոսքը: Պատմի՛ր մարդկության համար ունեցած Աստծո բարի կամքի մասին:
Ո՞վ գիտի, թե այդ փոքրիկ սերմերից քանիսը մի օր արմատ կտան ու թանկագին մարդու կբերեն Աստծո փառավոր թագավորության մեջ:

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ

Ղուկասի 2. 1 - 20

 

Դեկտեմբերի 12

Գլորիա Քոփլանդ

Որսա՛ ալիքը

«Որովհետև լեզուներով խոսողը մարդկանց հետ չի խոսում, այլ Աստծո հետ, որովհետև ոչ ոք չի լսում, բայց հոգով խորհուրդներ է խոսում»:

Ա Կորնթացիների 14. 2

Երբևէ նայե՞լ ես ինքդ քո կյանքին կամ էլ եկեղեցու կյանքին և մտածել, թե ինչու է Աստծուց այսքան երկար ժամանակ պահանջվում ամեն բան կարգի գցելու համար:
Եթե այո, այդ դեպքում թույլ տուր մի բան ասել, որի մասին սովորել եմ մի քանի տարի առաջ: Աստված չէ, որ դանդաղ է գործում: Մենք ենք դանդաղում:
Աստծո մեղքը չէ, որ եկեղեցու վրա դեռ կեղտաբծեր և ծալքեր կան: Նրա մեղավորությունը չէ, որ մենք կատարյալ հաղթանակի մեջ չենք ապրում: Նա միշտ պատրաստ է: Նա հզոր «Ես ԵՄ» -ն Է: Մենք ենք, որ թերանում ենք: Համեմատենք դա ռադիոընդունիչով ալիք որսալուն: Եթե դու ճիշտ հաճախականության վրա չդնես քո ընդունիչը, չես կարող լսել այդ ռադիոկայանը: Դա կայանի մեղքը չէ: Այն շատ լավ է իր ազդանշանները ուղարկում: Խնդիրն այն է, որ դու համապատասխան ալիքի վրա չես դրել քո ռադիոընդունիչը:
Նույն բանը կատարվում է ինձ ու քեզ հետ: Մենք մեր հոգիները այնպես չենք հարմարեցնում, որ կարողանանք լսել Հոգու ձայնը: Մենք այս ու այն կողմից մի քանի բան ենք որսում, բայց հիմնականում դուրս ու ներս ենք անում այդ ալիքի մեջ: Մենք ամբողջ ժամանակ Աստծո այդ հաճախականության մեջ չենք մնում:
Իսկ ինչպե՞ս է պետք հարմարեցնել հոգևոր այդ ընդունիչը:
Հոգով աղոթելով: Այլ լեզուներով աղոթելը ամենաարագ միջոցն է: Դա Աստծո ձայնը որսալու ամենաարդյունավետ մեթոդն է, որ ես գիտեմ, որովհետև քո սեփական մտքերով և ծրագրերով աղոթելու փոխարեն դու Նրա մտքերով և ծրագրերով ես աղոթում:
Աստվածաշունչն ասում է, որ երբ աղոթում ես լեզուներով, դու Աստծուն խորհուրդներ ես հայտնում: Հոգու մեջ դու Աստծո ծրագրերից հատվածներ ես հռչակում, որը քո բանականությունը չի հասկանում: Սուրբ Հոգու օծության տակ դու աղոթում ես Աստծո կատարյալ կամքը:
Հասկանու՞մ ես, Աստված գիտի, թե ինչպես ազատի Իր ժողովրդին: Նա գիտի, թե ինչպես դարձնի մեզ փառավորված եկեղեցի, որտեղ ոչ մի կեղտաբիծ և ծալք չեն լինի: Եվ եթե մենք օգտագործենք այդ ծրագիրը և այն ազատ արձակենք Հոգով աղոթելու միջոցով՝ աղոթելով Աստծո կամքի համեմատ, ապա այդ ժամանակաշրջանը ավելի շուտ կմոտենա իր ավարտին: Եթե մենք բոլորս մեր մտքերը և սրտերը համապատասխանեցնենք Աստծո գործերին, այդ ժամանակ կլինի Աստծո զորության պոռթկում, որը շուռ կտա այս աշխարհը:
Սկսի՛ր քո հոգևոր ընդունիչը Աստծո ալիքի վրա հարմարեցնել: Մեկ ժամ անցկացրո՛ւ լեզուներով աղոթքի մեջ: Քո հոգին թող Աստծո հաճախականության վրա լինի, և դու կտեսնես, թե ինչպես են քո կյանքից անհետանում կեղտաբծերն ու ծալքերը:

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ

Ա Կորնթացիների 14. 1 - 19

 

Դեկտեմբերի 13

Գլորիա Քոփլանդ

Խուճապի մի՛ մատնվիր

«Գցի՛ր Տիրոջ վրա քո գործերը, և կհաստատվեն քո խորհուրդները»:

Առակաց 16. 3

Գուցե հիմա կանգնած ես կարևոր որոշման առաջ... փոփոխություն բերել աշխատանքում կամ եկեղեցում կամ անձնական կյանքում: Դու գիտես, որ քեզ աստվածային առաջնորդություն է հարկավոր, և շատ ես ցանկանում լսել Տիրոջից:
Եթե նման իրավիճակում ես, խուճապի մի՛ մատնվիր: Աստծո կողմից առաջնորդվելը դժվար գործ չէ, որ միայն հոգևոր «պրոֆեսիոնալները» կարող են անել:
Ես դրա մասին իմացա շատ տարիներ առաջ, երբ դեռ նոր էի հավատացյալ դարձել: Ես ցանկանում էի ապրել Աստծուն հաճելի կյանքով, բայց չգիտեի, թե ինչպես պետք է որոշումներ կայացնեի, որպեսզի դրանք համապատասխանեին Աստծո կամքին:
Եվ հետո մի օր, երբ կարդում էի Առակաց 16. 3 –ը, անմիջապես կառչեցի այդ խոսքից և սկսեցի օգտագործել այն իմ կյանքում: Ես իմ փորձից կարող եմ ասել, որ այն գործում է:
Այն քեզ համար էլ կգործի, եթե վարվես Խոսքի համաձայն: Քո բոլոր գործերը Տիրո՛ջ վրա գցիր, քո բոլոր ուղիները Նրա՛ն հանձնիր: Դրանք ամբողջությամբ վստահի՛ր Նրան: Նա քո խորհուրդները Իր խորհուրդների նման կանի, և այդ ժամանակ դու կիմանաս, թե որն է ճիշտը: Անշուշտ, սրանում ներգրավված է նաև հավատքը: Պահանջներից մեկը վստահությունն է, և դու չես կարող դա անել առանց Աստծո Խոսքից սնվելու: Եվ երբ փորձես վստահել Աստծուն և քո գործերը Նրա վրա գցել, ապա դու ավելի վստահ կլինես, որ կարող ես լսել: Սկսի՛ր քեզ անհանգստացնող խնդրից: Աղոթի՛ր և հանձնի՛ր դա Աստծուն: Այլ կերպ ասած՝ հավատա՛, որ կստանաս, երբ աղոթես: Վե՛րջ տուր անհանգստանալուն և սկսի՛ր հավատալ:
Սովորի՛ր այսպես ապրել, և նշանակություն չի ունենա՝ 30 րոպե առա՞ջ ես քրիստոնյա դարձել, թե՞ 30 տարի առաջ, քո խորհուրդները կհաստատվեն և կհաջողվեն:

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ
Սաղմոս 37. 1 - 7

 

Դեկտեմբերի 14

Քենեթ Քոփլանդ

Ոչ մի ներդրում, ոչ մի վերադարձ

«Երանելի է այն մարդը, որ Տիրոջից վախենում է և Նրա պատվիրանները շատ հավանում է: Չար համբավից չի վախենա, նրա սիրտը պատրաստ է, որ Տիրոջը հուսա»:

Սաղմոս 112. 1, 7

Պատրա՞ստ ես կանգնել ճգնաժամի առջև: Պետք չէ սպասել, մինչև մի բան պատահի,

որպեսզի իմանաս՝ պատրա՞ստ ես, թե՞ ոչ: Հիմա՛ պատրաստիր անձդ:
Նման բան արեցին իմ գործակիցներից մի քանիսը: Նրանք այնպիսի իրավիճակի

առջև կանգնեցին, որը շատ մարդկանց խուճապահար կաներ: Բայց երբ ճգնաժամը վրա հասավ, նրանց սրտերն այնքան խորն էին հաստատված Աստծո Խոսքի վրա, որ առաջին արձագանքը ոչ թե վախն էր, այլ հավատքը:
Երբ լսեցի նրանց վկայությունը, որը նրանք շարունակ օգտագործում էին, այն ցնցեց ինձ. ոչ մի ներդրում, ոչ մի վերադարձ:
Նրանք դրանով նկատի ունեին, որ եթե դու ժամանակ չես հատկացնում Խոսքը հիմա քո սրտի մեջ ներդնելու համար, ապա, երբ դու իրոք զգաս դրա կարիքը, այն քո սրտում չի լինի: Դու կընկնես ճգնաժամի մեջ՝ լցված միայն կասկածանքով և անհավատությամբ հավատքի և զորության փոխարեն, որոնք քեզ անհրաժեշտ կլինեին դուրս գալու այդ իրավիճակից: Դա շատ վտանգավոր կլիներ այս զույգի համար:
Նրանց երկու տարեկան տղան բարձր տեղից ընկել էր, որի արդյունքում ճաքել էր նրա գանգոսկրը, և խիստ վնասվել էր պարանոցը: Նա չէր զգում իր ձեռքերն ու ոտքերը և չէր կարողանում շարժվել: Բայց երբ նրան տարան շտապօգնության սենյակ, ծնողների վրա մեծ խաղաղություն իջավ: Վախից լացելու փոխարեն նրանք աղոթեցին հավատքով և հռչակեցին. «Հիսուսի վերքերով մեր տղան բժշկված է»:
Եվ մի քանի ժամ անց նրանց տղան ամբողջովին վերականգնվեց: Նույնիսկ ռենտգենյան զննումը հաստատեց, որ տեղի ունեցածը միայն հրաշք է:
Այս պատմության մեջ կարևորը, որ պետք է վերցնենք, սա է. հաղթանակը տարվեց ոչ թե այն ժամանակ, երբ այդ փոքրիկ տղայի վնասվածքներն անհետացան, այլ օրեր, շաբաթներ, ամիսներ առաջ, երբ նրա ծնողները ձայնագրություններ էին լսում, սերտում Խոսքը և աղոթում Հոգով: Այդ հաղթանակը տրվեց, որովհետև այդ մարդիկ ժամանակ էին հատկացրել իրենց հիմքը Խոսքի վրա կառուցելու համար, որպեսզի, երբ փոթորիկ լինի, նրանք կարողանային ամուր կանգնել:
Հիմա ժամանակն է, որ դու ժայռի վրա կառուցես քո հիմքը: Մի՛ սպասիր, մինչև որ ճգնաժամի հանդիպես: Հիմա առատապես Խոսքը դի՛ր քո սրտում, որպեսզի, երբ դրա կարիքը լինի, այն դուրս հորդի իր ամբողջ զորությամբ:
Հիշի՛ր. ոչ մի ներդրում, ոչ մի վերադարձ:
Սկսի՛ր այդ թանկարժեք ներդրումներն անել այսօր:

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ
Սաղմոս 11
2

 

Դեկտեմբերի 15

Քենեթ Քոփլանդ

Անհոգ Սուրբ Ծնունդ

«Ոչնչի համար հոգս մի՛ արեք, այլ ամեն բանում աղոթքով, աղաչանքով և գոհությունով ձեր խնդրանքները թող հայտնի լինեն Աստծուն»:

Փիլիպեցիների 4, 6

Կարո՞ղ է արդյոք Սուրբ Ծնունդը լինել ուրախ, երբ բազմաթիվ ճնշումների տակ ես: Այո՛, կարող է, և դրա համար կարիք չկա երկրից հեռանալ: Նշանակություն չունի, թե որքան լուրջ կամ երկրորդական խնդիրների առջև ես կանգնած, դու կարող ես ամենահիանալի և ամենաանհոգ Սուրբ Ծնունդն ունենալ քո կյանքում և այն կարող ես սկսել հենց այսօրվանից:
Որպես հավատացյալ՝ դու հավանաբար ծանոթ ես այն Խոսքին, որն ասում է, թե ոչ մի բանի համար հոգս մի՛ արա: Բայց երբևէ եղե՞լ է այնպես, որ լրջորեն մոտենաս և գործի դնես այն: Շատ հավանական է, որ ոչ, որովհետև դու չես հասկացել, թե որքան վտանգավոր է հոգս անելը: Գուցե դու չես գիտակցել, որ դա սատանայի ռազմավարության մահացու ծրագրերից մեկն է:
Այո՛, դա այդպես է: Անհանգստությունը սատանայի պատերազմական գլխավոր զենքերից մեկն է: Եթե նա կարողանա ինչ-որ բանի համար ստիպել քեզ անհանգստանալ, նա կարող է օգտագործել ֆինանսական, ընտանեկան ճնշումները և ժամանակի սղության խնդիրները, որոնք ամենօրյա կյանքի «բնական» մասն են կազմում, որպեսզի վհատեցնի քեզ և ավելի մեծ նեղությունների մեջ ներքաշի:
Բժշկագիտությունն ասում է, որ ԱՄՆ-ում հոսպիտալացված հիվանդների շատ մեծ տոկոս տառապում է տարբեր տեսակի հիվանդություններից, որոնց սկզբնապատճառը անհանգստությունն ու լարվածությունն է: Իսկ շատ հավատացյալներ անհանգստանում են առանց սրա մասին մտածելու: Նրանք հոգս են անում, որ շատ կարճահասակ են կամ շատ նիհար են: Նրանք մտահոգվում են այս կամ այն բանի համար՝ առանց գիտակցելու, որ մեղք են գործում:
«Մե՞ղք են գործում, եղբա՛յր Քոփլանդ»:
Այո՛, վերստին ծնված, Սուրբ Հոգով լցված հավատացյալի համար, ով Աստվածաշունչ ունի, անհանգստանալը մեղք է: Եվ նույնիսկ եթե Սուրբ Ծննդյան բացիկները ուշանում են, և 45 մարդ է գալու քո տուն Սուրբ Ծննդյան ճաշին, հոգս մի՛ արա:
Դրա փոխարեն արա՛ այն, ինչ Աստվածաշունչն է ասում: Աղոթի՛ր և Աստծո՛ւն հայտնիր քո խնդրանքը... և փա՛ռք տուր Նրան պատասխանի համար: Դրանից հետո խաղաղություն կունենաս:
Հիմա գնա՛ և իսկապես ուրախ Սուրբ Ծնունդ անցկացրո՛ւ: Ինքդ քեզ ազատի՛ր հոգսերից:

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ
Մատթեոսի 6, 24 - 34

 

Դեկտեմբերի 16

Քենեթ Քոփլանդ

Նրան քաղաքից դո՛ւրս շպրտիր

«Արդ հաստա՛տ կանգնեք... ձեր ոտքերը կոշիկ հագած խաղաղության Ավետարանի պատրաստության համար»:

Եփեսացիների 6. 14, 15

Պատրաստվածություն: Շատ լավ կլինի, եթե հիշես այս բառը, երբ գործը հոգևոր պատերազմներին վերաբերի: Շատ հավատացյալներ այդքան էլ ուշադրություն չեն դարձնում դրա վրա: Նրանք չեն նախապատրաստվում և այնքան են սպասում, մինչև որ սատանան առաջին քայլն է անում, իսկ հետո ցատկում են և փորձում են նրա դեմ կռվել Խոսքով և սովորաբար պարտվում են:
Ես էլ էի նույն բանն անում, մինչև որ Աստված սովորեցրեց ինձ սրա մասին: Ես սպասում էի մինչև հավաքույթի սկիզբը ու նոր սկսում էի աղոթել դրա հաջողության համար: Երբ սատանան դուրս էր գալիս դրանց դեմ մի կողմից, ես այդ կողմից էի պայքարում նրա դեմ: Հետո նա շրջվում էր ու մեկ ուրիշ կողմից էր հարձակվում, և ես շրջվում ու այդ կողմից էի պայքարում նրա դեմ:
Մի օր Տերն ասաց, որ երբ սպասում եմ մինչև վերջին վայրկյանը ու հետո նոր զբաղեցնում իմ դիրքերը, ես սատանային ժամանակ եմ տալիս, որպեսզի նա իր ուժերը դուրս բերի իմ դեմ: Արդյունքում ես պարտվում էի շատ մարտերում: Հետո Տերն ինձ մի բան էլ ասաց, որը ես երբեք չեմ մոռանա: Նա ասաց. «Եթե Ալ Կապոնեին Չիկագոյից դուրս վռնդեին այն ժամանակ, երբ նա գրպանահատ էր, նրա հարցերը լուծելն այդքան էլ դժվար չէր լինի, բայց նրանք սպասեցին, մինչև որ նա առաջնակարգ հանցագործ դարձավ և իր շուրջը տարբեր ուժեր հավաքեց: Այդ ժամանակ նրան բռնելու համար կանոնավոր զորքի միջամտություն պահանջվեց»:
Երբ ես լսեցի դա, որոշում կայացրի, որ երբեք թույլ չեմ տա՝ թշնամին ինձ անպատրաստ գտնի, և սկսեցի այդ հավաքույթների համար դեռ շաբաթներ առաջ աղոթել՝ պատրաստելով հոգևոր հարթակ նախքան այդ հավաքույթների սկսվելը: Փոխարենը թույլ տալու, որ սատանան հաստատի իր զորքերը, ես սկսեցի դուրս շպրտել նրան այն ժամանակ, երբ նա ընդամենը մի ոտնաչափ տեղ էր զբաղեցնում: Այդպես անելով ես ավելի ու ավելի շատ հաղթանակներ էի տանում, որոնց նմանը երբեք չէի տեսել:
Թույլ մի՛ տուր, որ սատանան քեզ առանց պաշտպանության բռնեցնի: Պատրա՛ստ եղիր: Սկսի՛ր աղոթել և խոսել հավատքի խոսքեր քո ընտանիքի, քո գործի, քո եկեղեցու համար: Հագի՛ր խաղաղության Ավետարանի կոշիկները: Իսկ դրանից հետո, եթե սատանան նորից բարդություններ առաջացնի, դու լավ զինված կլինես նրան քաղաքից դուրս շպրտելու համար:

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ
Ա Թագավորաց 17. 12 - 51

 

Դեկտեմբերի 17

Քենեթ Քոփլանդ

Համարձակությամբ զբաղեցրո՛ւ քո տեղը

«Բայց երբ որ մեր Փրկիչ Աստծո քաղցրությունը և մարդասիրությունը հայտնվեց, որ առատությունով թափեց մեզ վրա Փրկիչ Հիսուս Քրիստոսի ձեռով, որ Նրա շնորհքով արդարացած ժառանգ լինենք հավիտենական կյանքի հույսով»:

Տիտոսի 3. 4, 6, 7

Շնորհքի ուխտ: Ես և դու նման ուխտ ենք կապել Ամենակարող Աստծո հետ: Եթե իրոք կարողանայիր հասկանալ դրա կարևորությունը, դու երբեք նույնը չէիր մնա:
Իսկ ի՞նչ է շնորհքի ուխտը: Դա բարեհաճության դրսևորում է, որտեղ մի կողմը իրավունք ունի օգտվելու մյուսի իշխանությունից:
Շնորհքի ուխտի օրինակ կարող է ծառայել սիցիլիական հանցախմբի և նրա «պարագլխի» հետ հարաբերությունը:
Խմբի թույլ անդամներից մեկը կարող է գալ և Դոնից բարեհաճություն խնդրել: Իսկ Դոնը կասի. «Ես շնորհում եմ քեզ այդ բարեհաճությունը և քեզանից նույնպես բարեհաճություն կխնդրեմ և իր ժամանակին կօգտվեմ դրանից»:
Այդ խոսակցությունից հետո թույլ անձի ուրախությանը չափ ու սահման չի լինի: Հանկարծ նա հասկանում է, որ այլևս ոչ մի խնդիր չի ունենա, որովհետև նա, ով իր ոտքը տրորի, ստիպված կլինի հանդիպել իր «հովանավորին», ում ձեռքում է ամբողջ զորությունը: Հանկարծ այդ փոքրիկ տղայի վերաբերմունքը կփոխվի: Նա այդ խմբի ղեկավարի մոտից  դուրս կգա այնպիսի մի համոզվածությամբ, որ այլևս կարիք չի լինի ինչ-որ բանի համար անհանգստանալ: Իր մտքում նա այլևս փոքր ու անզոր չէ, որովհետև այդ հզոր մարդու մոտ բարեհաճություն է գտել:
Նա դուրս կգա մտածելով. «Ամեն բան կարգին է: Հիմա ինձ մնում է անել միայն այն, ինչ Դոնը կխնդրի, իսկ Դոնը գիտի, որ ես ոչինչ չունեմ: Ուրեմն ինչ էլ որ խնդրի, դա անելու անհրաժեշտ միջոցներն էլ կտա»:
Դա է շնորհքը: Աստված ցանկանում է արյան ուխտի մեջ մտնել քեզ հետ և տալ քեզ այն ամենը, ինչ ունի՝ փոխարենը առնելով քո ամբողջ ունեցածը:
Նա վերցրեց քո մեղքը, որպեսզի տա քեզ Իր արդարությունը: Նա վերցրեց քո հիվանդությունը, որ տա Իր առողջությունը: Նա վերցրեց քո աղքատությունը, որ լրացնի քո բոլոր կարիքները Իր փառքի ճոխության չափով: Երբ Նա քեզ ինչ-որ բան Է խնդրում, Նա ամեն բան տալիս Է քեզ այն իրականացնելու համար:
Հզոր Եհովան՝ երկնքի ու երկրի Աստվածը, քո երկնային Հայրն Է: Կարո՞ղ ես հասկանալ դա: Եթե Հիսուսի արյունը քեզ վրա է, ուրեմն, դու այս տիեզերքի ամենահզոր Էակի ուխտի զավակն ես:
Այդ դեպքում համարձակությամբ զբաղեցրո՛ւ քո տեղը ընտանիքում:

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ
Ղուկասի 4. 14 - 21

 

Դեկտեմբերի 18

Գլորիա Քոփլանդ

Ծայրահեղ օրհնված

«Ընծան պատվական քար է ունեցողի համար, ուր որ էլ դառնա, հաջողվում է»:

Առակաց 17. 8

Եթե կարողանայի քեզ այս Սուրբ Ծննդյան որևէ նվեր տալ, ես քեզ Խոսք կտայի: Ավելի լավ է քեզ Խոսք տամ, քան մեկ միլիոն դոլար: Քանի որ այդ մեկ միլիոն դոլարը դու կարող ես շատ շուտ սպառել, իսկ Աստծո Խոսքի ճշմարտությունը երբեք չի վերջանում, և այն կարող է այնպիսի իրավիճակներից քեզ դուրս բերել, որ մեկ միլիոն դոլարը չի կարող:
Քենեթը և ես սովորական մարդիկ ենք: Բայց երբ մենք բռնեցինք Աստծո Խոսքը, այն փոխեց մեր կյանքի բոլոր բնագավառները:
Մեզ հետ կատարված ոչ մի բան մեր շնորհիվ չի եղել: Ամեն ինչ կատարվել է Աստծո Խոսքի շնորհիվ: Իրականում հարկավոր չէ, որ ճանաչեմ քեզ, որպեսզի խոստանամ հետևյալը. եթե ամբողջ ուշադրությունդ Աստծո Խոսքին դարձնես և չվախենաս քո կյանքի համար ունեցած Նրա կամքից, դու ավելի երջանիկ ու ավելի հարուստ կլինես, քան կարող էիր պատկերացնել:
Իհարկե, եթե անես դա, մարդիկ կարող են քեզ ծայրահեղական համարել: Նրանք միշտ էլ մեր մասին նման բան են ասում: Մենք ծայրահեղ մարդիկ ենք: Եվ եթե դու քո հավատքը Խոսքի վրա հիմնես, դու էլ կարող ես ծայրահեղ մեկը լինել: Ծայրահեղ առողջ: Ծայրահեղ Բարգավաճող: Ծայրահեղ օրհնված: Շնորհավոր Սուրբ Ծնունդ:

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ
Սաղմոս 11
9.
56 - 65

 

Դեկտեմբերի 19

Քենեթ Քոփլանդ

Եթե սրտովդ չէ, մի՛ բավարարվիր

«Բոլորովին ուրախություն համարեք, եղբայրնե՛րս, երբ որ կերպ-կերպ փորձանքների մեջ ընկնեք՝ իմանալով, որ ձեր հավատքի փորձառությունը համբերություն է գործում»:

Հակոբոսի 1. 2, 3

Ընդունում եմ, շատ դժվար է խանդավառ լինել փորձությունների և քննությունների ժամանակ: Բայց կարո՞ղ ես ուրախ լինել, երբ ամեն բանով ապահովված ես և ոչ մի բանի կարիք չունես: Ասեմ, ըստ Աստծո Խոսքի, եթե օգտագործես քո փորձությունները համբերությունդ զարգացնելու համար, այդ դեպքում դու անպայման կհայտնվես այդ կարգավիճակում:
Գիտե՞ս, համբերությունն այն չէ, ինչ կարծում ես: Դա չի նշանակում հանգիստ սպասել հաջորդ հնարավորությանը: Դա չի նշանակում գլխիկոր կանգնել, մինչ սատանան հեշտությամբ լուծի քո հաշիվները:
Ո՛չ, «համբերությունը» հզոր բառ է: Նոր Կտակարանում այս բառը հունարենից թարգմանվում է հետևյալ կերպ՝ «մշտապես հաստատուն լինել կամ միշտ նույնանման լինել անկախ այն բանից, թե ինչ է պատահում»:
Հասկանալու համար, թե որքան զորություն կա սրանում, դու պետք է հասկանաս, որ դա Աստծուն բնորոշ հատկանիշներից մեկն է: Աստվածաշունչն ասում է, որ Աստված նույնն Է երեկ, այսօր և հավիտյան:
Մեկ րոպե մտածի՛ր սրա մասին: Այն մարդը, ում չի կարող փոխել բացարձակապես ոչ մեկը և ոչինչ, չափազանց հզոր է: Աստված էլ այդքան զորություն ունի:
Բայց գիտե՞ս, թե ինչ: Դու էլ ունես:
Քո մեջ գործող Սուրբ Հոգու զորությամբ դու կարող ես նույնը լինել ամեն օր՝ անկախ այն բանից, թե ինչ կկատարվի շուրջդ: Եթե քո վստահությունն ուղղես Աստծո Խոսքի վրա և համբերությունդ գործի դնես, բոլորովին նշանակություն չի ունենա, թե ինչ կպատահի: Որովհետև բացի հաղթանակից ուրիշ ոչինչ չես կարող ունենալ:
Դա արդեն մի բան է, որի համար կարելի է ուրախանալ:

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ
Բ Տիմոթեոսի 3. 10-17

 

Դեկտեմբերի 20

Քենեթ և Գլորիա Քոփլանդ

Կտոր մը երկինք երկրի վրա

«Ուրեմն, հագեք ինչպես Աստծո ընտրվածներ, սուրբեր և սիրելիներ՝ ողորմասիրտ գթածություն, քաղցրություն, խոնարհություն, հեզություն, երկայնամտություն, իրար համբերելով և իրար ներելով... ինչպես Քրիստոսն էլ ձեզ ներեց»:

Կողոսացիների 3. 12, 13

Ապրել մի տան մեջ, որը լի է Աստծո սիրով և խաղաղությամբ, գրեթե նման է այս երկրի վրա երկնքում ապրելուն: Բոլորս էլ գիտենք, որ դա այդպես է:Եվ շատ ենք փափագում ապրել նման տան մեջ: Սակայն ժամանակ առ ժամանակ մենք մեր ընտանիքներին արժանին չենք տալիս: Մեր ամենաքաղցր խոսքերը և ամենահմայիչ ժպիտնետը տալիս ենք դրսի մարդկանց:
Իսկ երբևե մտածե՞լ ես, թե ինչու:
Պատասխանն ավելի պարզ է, քան մտածում ես: Եթե հոգևոր տեսանկյունից նայենք, քո ընտանիքը հարվածի տակ է: Հասկանո՞ւմ ես, ընտանիքը ոչ միայն ամենաարժեքավոր պարգևներից մեկն է, այն նաև քո ամենազորավոր միջոցներից մեկն է: Նույնիսկ եթե դու չգիտես դրա մասին, սատանան շատ լավ գիտի, և նա դուրս է եկել այն կործանելու:
Նրա մարտական ծրագիրը շատ հստակ է: Քո տունը կռիվ գցելու համար նա ոչ մի ջանք չի խնայի: Նա ինքնախղճահարության և խանդի զգացմունքներ կբորբոքի: Կքաջալերի քեզ, որ ամուր բռնես վիրավորանքները և օթևան տաս դառնությանը: Եվ այդ ամենի միջոցով նա ցանկանում է հասնել մեկ նպատակի՝ բաժանել և քայքայել քո ընտանիքը:
Հրաշքներ են սկսում տեղի ունենալ, երբ Աստծո զավակները ներդաշնակության մեջ են մեկը մյուսի հետ: Նրանց համաձայնությունը այնպիսի մթնոլորտ է ստեղծում, որտեղ Աստծո գերբնական, հրաշագործ զորությունը սկսում է դուրս հորդել: Ուստի, սատանան մշտապես փորձում է փչացնել այդ մթնոլորտը ու տարաձայնություններ մտցնել: Եվ շատ հաճախ մենք կուլ ենք տալիս նրա խայծը զուտ այն պատճառով, որ չենք հասկանում, թե նմանատիպ կռիվներն ու պայքարներն իրականում որքան վտանգավոր են: Սակայն, եթե մեկ անգամ ուշադիր քննես Աստվածաշունչը, այդ խնդիրը լուծված կլինի: Հակոբոսի 3. 16 –ն ասում է. «Որովհետև ուր որ նախանձ և կռիվ կա, այնտեղ անկարգություն և ամեն չար բաներ կան»:
Քո տան դուռը մի՛ բացիր սատանայի առջև՝ թույլ տալով, որ ընտանիքդ վայելի կռիվների «պերճանքը»:
Կանգնեցրո՛ւ կործանումը դեռ այն չսկսած: Խարիսխդ գցի՛ր Աստծո Խոսքի մեջ: Տե՛ս, թե Աստված ինչ է ասում համաձայնության և միաբանության զորության մասին: Քո ընտանիքին այլևս մի՛ նայիր քո սահմանափակ տեսանկյունից և սկսի՛ր տեսնել այն այնպես, ինչպես Աստված է տեսնում՝ որպես մի ամրոց: Դա կօգնի քեզ, որ ամեն անգամ, երբ զգացմունքների պոռթկում սկսվի ընտանիքումդ, դու անօգնական կերպով վիճաբանության մեջ չներքաշվես:
Հենց հիմա որոշում կայացրու, որ թույլ չես տա սատանային ներխուժել քո ընտանիք: Ուստի աղոթի՛ր ընտանիքիդ համար, աջակցի՛ր և սիրի՛ր նրանց: Միաբանիր նրանց, որպեսզի բոլորդ էլ կարողանաք վայելել մի կտոր երկինք այս երկրի վրա:

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ
Կողոսացիների 3. 12 - 25

 

Դեկտեմբերի 21

Քենեթ Քոփլանդ

Հավատարի՛մ մնա քո կոչմանը

«Այդ պատճառով միտքդ եմ բերում, որ արծարծես Աստծո այն շնորհքը... որ փրկեց մեզ և սուրբ կոչումով կանչեց ոչ թե մեր գործերի համեմատ, այլ Իր առաջադրության ու շնորհքի համեմատ, որ տրվեց մեզ Քրիստոս Հիսուսում հավիտենական դարերից առաջ»:

Բ Տիմոթեոսի 1. 6, 9

Արդյո՞ք դու անում ես այն, ինչի համար Աստված կանչել Է քեզ: Եթե երբեք չես մտածել սրա մասին, գուցե դա շատ տարօրինակ թվա քեզ: Գուցե ուսերդ թոթվես և ասես. «Օ՜, ես ոչ մի բանի համար էլ կանչված չեմ: Ես ոչ հովիվ եմ, ոչ ուսուչիչ, ոչ ծառայող, ոչ էլ ուրիշ մի բան...: Կարծում եմ, ինչպես ասում են, ես Քրիստոսի մարմնում փոքրիկ ճկույթ եմ»:
Թույլ տուր մի բան ասել, նշանակություն չունի, թե ով ես դու, Աստված քո մեջ Սուրբ կոչում է դրել: Նա արդեն նախատեսել և կանչել է քեզ, որպեսզի Քրիստոսի մարմնում դու ինչ-որ մի կարիք լրացնես, որը ոչ ոք չի կարող անել քեզանից լավ:
Դու գուցե կանչված ես այնքան հաջողակ լինելու բիզնեսի մեջ, որ ֆինանսավորես Ավետարանի տարածումը ամբողջ աշխարհով մեկ: Գուցե կանչված ես աղոթքի կամ բարեխոսության ծառայության համար: Գուցե կանչված ես քո հարևանության մեջ բժշկության ծառայության համար: Բայց, անկախ կոչումի տեսակից, այն շատ կարևոր է, և դու կարիք ունես հետևելու դրան:
Եթե դու իմ իմացած շատ հավատացյալներից ես, գուցե թույլ ես տվել, որ կյանքդ այնքան ուրիշ բաներով լցվի, որ պարզապես ժամանակ չունես քո կոչմանը հետևելու համար: Հնարավոր է, որ այնքան ես տարված այս կյանքի հոգսերով, որ չես կարողանում պատկերացնել քեզ մեկ ուրիշ գործում:
Իմ ընկերներից մեկը, ով հովիվ է, տարիներ շարունակ այնքան տարբեր ծառայությունների մեջ էր ներգրավված, որ ֆիզիկապես քիչ էր մնում կռանար դրանց ծանրությունից: Գերծանրաբեռնվածությունը քիչ էր մնում սպաներ նրան: Ի վերջո, մի գիշեր Աստված խոսեց նրա հետ և ասաց. «Ջոն, դա չէ քո կոչումը, որը գրեթե սպանում է քեզ: Այդ ամենը դու պարզապես ավելացրել ես կոչմանդ»:
Ես էլ եմ կյանքում նման բանի հանդիպել: Ես դադարեցի անել այն, ինչը չպետք է անեի: Ես պետք է կարգի բերեի ինձ, որպեսզի անեի այն, ինչի համար կանչված էի:
Որոշո՛ւմ կայացրու, որ աղոթքի միջոցով կհեռացնես բոլոր այն լրացուցիչ բաները, որոնք դու ինքդ ես ավելացրել քո կյանքին: Բորբոքի՛ր Աստծո պարգևը, որ Նա դրել Է քո ներսում: Վերադարձի՛ր այն բանին, ինչի մեջ Աստված կանչել է քեզ:
Ի վերջո, այդ կոչումը կարևոր է: Այն սուրբ է... և այն քոնն է: Երբեք թույլ մի տուր, որ այն հեռանա քեզանից:

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ
Գործք Առաքելոց 9. 1 - 20

 

Դեկտեմբերի 22

Քենեթ Քոփլանդ

Հենց այնպես մի՛ նստիր: Վե՛ր կաց

«Եվ քաղաքի դռանը չորս բորոտ մարդ կար, և նրանք իրար ասացին. «Մենք ի՞նչ ենք այստեղ նստում, մինչև որ մեռնենք»... Եվ մութ ժամանակին վեր կացան»:

Դ Թագավորաց 7. 3, 5

Անկախ այն բանից, թե որքան դժվարին խնդրի առջև ես այսօր կանգնած կամ որքան ծանր իրավիճակների մեջ ես հայտնվել, դու կարող ես լինել հաղթության գագաթնակետին 24 ժամվա ընթացքում:
«Օ՜, եղբայր Քոփլանդ, դա անհնարին է»:
Այդպես էին մտածում նաև սամարացիները, որոնց մասին գրված է Թագավորաց չորրորդ գրքի 7-րդ գլխում: Սովի տարիները ամայացրել էին նրանց երկիրը: Թշնամու զորքերը շրջապատել էին նրանց և փակել պարենի ներկրման բոլոր ուղիները: Մայրերը գոյատևելու համար ուտում էին իրենց սեփական երեխաներին:
Բայց հենց այդ ժամանակ Աստված Եղիսե մարգարեին ասաց, որ 24 ժամվա ընթացքում ամբողջ իրավիճակը կփոխվի: Ալյուրը և գարին մի քանի լումայով կվաճառվեն, և ամեն ինչի առատություն կլինի:
Ո՞ւմ օգտագործեց Աստված այդ շրջադարձը կատարելու համար:
Չորս բորոտներին: Նա օգտագործեց չորս բորոտների, ովքեր նստելու և իրենք իրենց վրա լացելու և մահվանը սպասելու փոխարեն որոշեցին վեր կենալ և գնալ թշնամու բանակ: Երբ նրանք այնտեղ հասան, բանակը լքված էր: Բոլոր զինվորները վախից փախել էին՝ տեսնելով Աստծո հրեշտակներին: Նրանք բավականաչափ ուտելիք էին թողել, որով կարող էր կերակրվել ամբողջ Սամարիան:
Երբեմն ես և դու նման ենք այս պատմության նախարարներին: Մենք կենտրոնանում ենք ոչ թե Աստծո Խոսքի, այլ տվյալ խնդրի վրա: Մենք թույլ ենք տալիս, որ աշխարհի բարձր ձայնը այնպես պարուրի մեզ, որ մեր հաղթանակի տեսիլքը տեսադաշտից մի կողմ գնա:
Նման պարագայում հավատքը և զորությունը սկսում են նահանջել, և կյանքը բոլոր կողմերից սկսում է սեղմել մեզ:
Եթե հիմա նման իրավիճակում ես հայտնվել, վե՛րջ տուր լացին: Դադարի՛ր քո խնդրին նայելուն և ինքդ քեզ խղճալուն: Դա ոչ մի բան չի փոխի:
Ինչը որ Աստված Եղիսեի համար արեց, Նա նույնը քեզ համար Է արել: Տերը քեզ Խոսք Է տվել: Նա քեզ հաղթանակ Է խոստացել: Նա խոստացել Է, որ քեզ հաղթող Է դարձնելու:
Ուստի մի՛ նստիր հենց այնպես, մինչև մահանաս: Մի՛ ընդունիր պարտությունը: Վե՛ր կաց հավատքով: Կանգնի՛ր Աստծո Խոսքի վրա և պայքարի՛ր քո կյանքի համար: Զայրացի՛ր սատանայի վրա: Դո՛ւրս վռնդիր նրան: Բարկացի՛ր հիվանդության վրա: Բարկացի՛ր աղքատության վրա և սկսի՛ր զոհաբերել:
Վե՛ր կաց և ստացի՛ր Տիրոջ ազատագրումը:

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ
Դ Թագավորաց 6. 24 – 33, 7. 1 - 20

 

Դեկտեմբերի 23

Գլորիա Քոփլանդ

Գնա՛, երբ պատրաստ ես

«Երկայն օրերով կկշտացնեմ (քեզ), և Իմ փրկությունը ցույց կտամ (քեզ)»:

Սաղմոս 91. 16

Գիտե՞ս, որ Աստված չի կամենում, որ դու կամ ինչ-որ մեկը երիտասարդ հասակում մահանաք: Նրա կամքն Է, որ դու ապրես քո կյանքի բոլոր օրերը: Դու պետք է ապրես 70 կամ 80 տարի կամ էլ ավելի: Աստվածաշնչում ասում է, որ երբ Աբրահամը մահացավ, նա շատ ծեր էր՝ կշտացած իր տարիներից: Այդպես պետք է բոլորիս հետ լինի:
Որոշ հավատացյալներ չեն հասկանում դա և իրենց քաոսի մեջ են գցում: Երբ նրանք հիվանդանում են, բժշկությանը հավատալու փոխարեն սկսում են մտածել, թե գուցե Աստված կամենում Է, որ իրենք մահանան: «Գուցե Նա ցանկանում Է ինձ տուն կանչել»:
Երբեք նման մտքերին տեղ մի տուր: Աստված քեզ տուն չի կանչի այնքան ժամանակ, մինչև պատրաստ չլինես: Պողոս առաքյալը հասկացել էր դա: Տիմոթեոսի երկրորդ թղթի 4. 6, 7-ում նա ասում է. «Որովհետև ես արդեն նվիրվում եմ, և իմ բաժանվելու ժամանակն արդեն հասել է: Բարի պատերազմը պատերազմեցի, ընթացքը կատարեցի, հավատքը պահեցի»: Պողոսը մահացավ այն ժամանակ, երբ և՛ ինքը, և՛ Հիսուսը պատրաստ էին նրա գնալուն:
Անկախ քո տարիքից, եթե սատանան ասում է քեզ, որ Աստված չի պատրաստվում բժշկել քեզ, որովհետև քո տուն գնալու ժամանակն է, ուրեմն նա ստում է: Աստված Սաղմոս 91. 16-ում խոստանում է, որ եթե դու Ամենակարողի շուքի տակ ես հանգստանում, Նա քեզ երկար կյանքով կկշտացնի (դա նշանակում է, որ դու բնակվում ես Նրա մեջ, ինչպես Հիսուսն Էր սովորեցնում Հովհաննեսի 15-ում):
Եթե դու գոհ չես, որ վերջացնում ես քո ընթացքը երկրի վրա, ուրեմն դեռ մահանալու ժամանակը չէ: Այդ դեպքում արհամարհի՛ր սատանային և շարունակի՛ր ապրել: Մերժի՛ր ցանկացած հիվանդություն Հիսուսի անունով: Կանգնի՛ր Աստծո խոստման վրա:
Հետո, երբ արդեն պատրաստ կլինես երկինք գնալուն, գնա՛: Բայց գնա՛ գոհացած, բժշկված և պատրաստ: Հաղթանակո՛վ գնա՝ երգելով. «Երկինքն է մոտ, ես չեմ կարող մնալ ձեզ մոտ: Հաջողություն աշխարհ, հաջողություն ...»:

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ
Երկրորդ Օրինաց 34

 

Դեկտեմբերի 24

Քենեթ Քոփլանդ

Հաջողակ ճանապարհներ

«Այս օրենքի գիրքը քո բերանից չհեռանա, այլ գիշեր և ցերեկ նրա վրա մտածես, որ պահես և կատարես բոլոր նրա մեջ գրվածի պես, որովհետև այն ժամանակ... հաջողակ կանես»:

Հեսուի 1. 8

Դու կարող ես հաջողակ կյանք ունենալ, եթե հաստատվես Աստծո Խոսքի վրա: Եվ եթե շատ ժամանակ ես հատկացնում դրան կամ շատ ես խորհում Աստծո Խոսքի շուրջ, այն դառնում է «երկրորդ էություն»: Դա գալիս է Աստծո Խոսքը մշտապես լսելուց և դրան հնազանդվելուց, և այն սկսում է առաջնորդել քո գործողությունները անգամ այն ժամանակ, երբ լրջորեն չես մտածում դրանց մասին:
Երբ ես սկսեցի օդանավեր վարել, ինքս ինձ մարզում էի՝ ձեռքս առնելով օդանավ վարելու մի ուղեցույց և կարդալով այն նորից ու նորից: Իմ ներքին աչքերով ես պատկերացնում էի ամեն բան, որ կարող էր լինել օդանավում: Ինքս ինձ մարզում էի՝ մտածելով, թե ինչ պետք է անեմ այս կամ այն պարագայում:
Ես ճիշտ նույն բանը արեցի Աստծո Խոսքի հետ: Ես գիշեր և ցերեկ դրա մասին էի մտածում: Եվ շատ չանցած՝ սկսեցի ավելի ու ավելի հետաքրքրվել իմ կարդացածով:
Ես տանը նստում և մտածում էի, թե ինչպես կկիրառեմ այս կամ այն խոսքը տարբեր իրավիճակներում: Ես տեսնում էի ինձ հիվանդների համար աղոթելիս և նրանց բժշկելիս: Աստծո Խոսքը ինձ համար «երկրորդ էություն» էր դարձել:
Փորձի՛ր այդպես խորհել Խոսքի շուրջ: Թող այն քո մի մասը լինի: Ինքդ քեզ տես, թե ինչպես ես ցանկացած իրավիճակում հնազանդվում Խոսքին: Այն քո ճանապարհները հաջողակ կանի:

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ
Սաղմոս 1

 

Դեկտեմբերի 25

Քենեթ Քոփլանդ

Ժամանակն է մոռանալու

««Տե՛ր քանի՞ անգամ եթե իմ եղբայրը իմ դեմ մեղք անի, ես ներեմ նրան, մինչև յո՞թ անգամ»: Հիսուսը նրան ասաց. «Մինչև յոթանասուն անգամ յոթը»»:

Մատթեոսի 18. 21, 22

Հիշո՞ւմ ես, երբ... Սա մի հարց է, որը մենք շատ ենք լսում տարվա այս ժամանակահատվածում: Ընտանիքի և ընկերների հետ ընկնում ենք հիշողությունների գիրկը և վերհիշում նախորդ Սուրբ Ծնունդները: Մենք այնքան ենք տարվում հուշերով, որ հիշում ենք այնպիսի բաներ, որոնց մասին կուզեինք մոռանալ:

Հանկարծ ցավը վերադառնում է: Ծնողների քննադատության խայթոցները, ինչ-որ մի ընկերոջ չպահված խոստումը, մերժումներ, հուսահատություն, սրտի մորմոք...

Ի՞նչ կարող ենք անել նման հիշողությունների հետ: Պետք է դրանք անընդհատ քա՞րշ տանք մեզ հետ՝ տարեցտարի ավելացնելով մեր բեռը:

Ո՛չ, մենք կարող ենք դրանք ետևում թողնել: Իրականում մենք պետք է դրանք ետևում թողնենք: Եվ միայն մեկ ճանապարհ կա. ներման միջոցով:

Ինչ-որ մեկին ներելը հեշտ գործ է թվում: Բայց շատ քչերս ենք անում: Մենք ներմանը նայում ենք այնպես, կարծես դա կյանքի լրացուցիչ այլընտրանքներից մեկը լինի, մի բան, որ կարող ենք վերցնել կամ թողնել: Բայց դա այդպես չէ: Ներումը յուրաքանչյուր հավատացյալի համար կարևոր պահանջ է: Իրականում Աստված աններողամտությունը չարություն է համարում: Եվ Մատթեոսի 18-րդ գլխում Հիսուսը մեզ մի առակ է պատմում, որը նկարագրում է դրա սարսափելի հետևանքները: Այդ առակի մեջ մի ծառա իր տիրոջը մեկ միլիոն դոլարին համարժեք գումար էր պարտք: Երբ պարտքը մարելու ժամանակը լրացավ, ծառան աղերսեց իր տիրոջը. «Տե՛ր, համբե՛րիր, և ամբողջը կհատուցանեմ»: Այդ տերն էլ այնպես գթաց, որ ամբողջ պարտքը չեղյալ համարեց:

Եվ շատ շուտով այդ նույն մարդը հանդիպեց մեկին, ով իրեն 15 դոլար էր պարտք: Եվ տեսնելով, որ նա չի կարողանում վճարել, արհամարհեց այդ մարդու թախանձանքը և բանտ գցեց նրան:

Երբ նրա տերը լսեց դրա մասին, զայրացավ: Նա այդ մարդուն չար ծառա անվանեց և մատնեց դահիճներին մինչև ամբողջ պարտքը վճարելը:

Ե՛կ նայենք այդ չներված պարտքի չափին: Տասնհինգ դոլար։ Հենց այդ փոքր պարտքերն են, որ ցած են գցում մեզ։ Ամուսնու և կնոջ միջև, քրոջ և եղբոր միջև ծագող այն փոքրիկ վրրդովմունքները։ Չներման փոքրիկ մասնիկներ, որոնք այնքան անէական են թվում։ Ջգույշ եղիր։ Սատանան նման պարտքերը օգտագործում է, որպեսզի տանջի քեզ։

Ի վերջո, Հիսուսը քո փոխարեն հսկայական պարտք է վճարել։ Դու կարող ես առատաձեռն լինել նրանց հանդեպ, ովքեր քեզ մեկ կամ մի քանի լումա են պարտք։

Ժամանակ անցկացրու Սուրբ Հոգու հետ և թույլ տուր, որ Նա քո մեջ բացահայտի աններողամտությունը որևէ մեկի հանդեպ։ Այնուհետև ապաշխարիր և բա՛ց թող դա։ Թող այս Սուրբ Ծնունդը միայն հուշերի ժամանակ չլինի, այլ լինի նաև մոռանալու ժամանակ։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ
Մատթեոսի 18. 21-35

 

Դեկտեմբերի 26

Քենեթ Քոփլանդ

Ճանաչի՛ր Նրան որպես Հայր

«Որովհետև դուք ծառյության հոգին չառաք, որ դարձյալ վախենաք, այլ որդեգրության հոգին առաք, որով աղաղակում ենք՝ Աբբա Հայր»:

Հռոմեացիների 8. 15

Մի երեկո փառաբանության ծառայությունից հետո ես և իմ ընկերը  դուրս եկանք և ապշեցինք՝ տեսնելով մեր շուրջը գտնվող գեղեցկությունը: Դա այն պարզ ու թափանցիկ ձմեռային գիշերներից էր, երբ լուսնի և աստղերի փայլից չես կարողանում շունչ քաշել: Ես ընկերոջս ասացի. «Թո՛մի, ապա նայի՛ր»: Եվ նա վեր նայեց՝ Սուրբ Հոգուց բխող ժպիտը դեմքին, և բերկրալի ձայնով ասաց. «Իմ Հայրիկն է ստեղծել դրանք»:
«Իմ Հայրիկը...»: Ես երբեք չեմ մոռանա, թե ինչպես նա դա ասաց:
Որոշ մարդիկ գուցե մտածեն, թե չի կարելի այդքան մտեմիկ բառերով խոսել Աստծո մասին: Բայց նրանք սխալվում են: Նրա մասին այդպես արտահայտվելը Աստվածաշնչյան է: Նոր Կտակարանում Հոր համար մի հունարեն բառ կա՝ «Աբբա»: Այդ բառի ամենաճշգրիտ թարգմանությունը «Հայրիկն» է: Այդ բառը մտերմություն է ցույց տալիս: Դա այնպիսի հարաբերություն է ցույց տալիս, որը զարգացել է երկար ժամանակ միասին անցկացնելուց:
Հայրը մի բան է, իսկ հայրիկը՝ մեկ ուրիշ:
Ժամանակի ընթացքում իմ հայրը երբեմն «հայր» էր, երբեմն էլ «հայրիկ»: Երբ գնում էինք բադի որսի, նա հայրիկ էր: Իսկ երբ կարգադրություններ էր տալիս, որոնց անմիջապես պետք է հնազանդվեինք, նա դառնում էր հայր:
Աստված էլ Է այդպես: Նա քո Հայրն է և քո Հայրիկը: Լինում են ժամանակներ, երբ շատ լուրջ և գործնական եք իրար հետ: Լինում են նաև ժամանակներ, երբ ավելի անհոգ եք: Բայց ցանկացած դեպքում էլ, եթե դու շատ շփվես Նրա հետ Նրան ճանաչելու համար, երաշխավորում եմ, որ ամեն ժամանակ կցանկանաս Նրան մոտիկ լինել:

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ
Հռոմեացիների 8. 14 - 18

 

Դեկտեմբերի 27

Գլորիա Քոփլանդ

Մի՛ պատասխանիր

«Եվ մի՛ կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով, այլ նորոգվե՛ք ձեր մտքի նորոգությամբ, որ դուք քննեք, թե ինչ է Աստծո կամքը՝ բարին, հաճելին և կատարյալը»:

Հռոմեացիների 12.2                                                                                                          

Մի՛ նմանվիր այս աշխարհին: Եթե ապրես աշխարհի նման, աշխարհը քեզ կհաղթի: Սա շատ պարզ ճշմարտություն է։ Ուստի թույլ մի՛ տուր, որ աշխարհը քեզ իր կաղապարի մեջ խցկի։

Դրա փոխարեն․․․ ամբողջովին նորոգի՛ր միտքդ։ Հաղթի՛ր աշխարհին՝ մտածելով այնպես, ինչպես Աստված Է մտածում։ Այլ կերպ ասած, երբ ինչ-որ բան ես տեսնում Խոսքում, ասա՛ «Ես համաձայն եմ սրա հետ։ Այսուհետև կվարվեմ դրա համեմատ և ոչ թե այնպես, ինչպես սովոր էի մտածել»:

Օրինակ, երբ մեղքը քո անունը կանչի, մի՛ պատասխանիր նրան, այլ համաձայնի՛ր Խոսքի հետ և ասա՛«Ես մահացած եմ մեղքի համար, սատանա։ Դու այլևս չես կարող ինձ ներքաշել դրա մեջ»:

Երբ այդպես վարվես, կտեսնես, որ փոխվում ես։ Դու կտեսնես, որ ապրում ես որպես աշխարհին հաղթող։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ
Հռոմեացիների 6. 1 – 11

 

Դեկտեմբերի 28

Քենեթ Քոփլանդ

Հատուկ ուշադրությո՛ւն դարձրու ողորմությանը

«Աղաչում եմ, Քո փառքը ցույց տուր ինձ»:

Ելից  33. 18

Քո կարծիքով ո՞րն Է Աստծո ամենաերևելի հատկանիշը։ Ո՞րն Է Նրա ամանակարևոր բնորոշ հատկանիշը։ Որոշ մարդիկ ասում են՝ Նրա զորությունը, մյուսները՝ սրբությունը։ Սակայն Աստված ուրիշ պատասխան կտար։

Դու այդ պատասխանը կարող ես գտնել Ելից 33-ում։ Այստեղ Մովսեսը խնդրում է, որ Աստված Իր փառքը ցույց տա։

«Փառք» բառը բառացի թարգմանությամբ նշանակում է «ծանր քաշ»: Դա վերաբերում է ինչ-որ մեկի ամենածանր, ամենամեծ և ամենահզոր կողմին։ Դա այդ ամբողջի վերջնագումարն է։

Մովսեսը փաստորեն ասում էր, «Տեր, ես ցանկանում եմ տեսնել Քո ամենածանր կողմը։ Ես ցանկանում եմ տեսնել Քո ամենահզոր հատկանիշները»։ Ի՞նչ պատասխանեց նրան Աստված։

Ելից 34. 6,7-ն ասում է««Եվ Եհովան նրա առջևից անցավ, և կանչեց «Եհովա, Եհովա՝ Աստված ողորմած և գթած, երկայնամիտ և առատ ողորմությունով և ճշմարտությունով։ Որ հազարների ողորմություն Ես անում, որ անօրենություն, հանցանք և մեղք Ես ներում»»։

Պարզապես մտածի՛ր սրա մասին։ Երբ Մովսեսը խնդրեց Աստծուն, որ Իր ամենակարևոր հատկանիշը ցույց տա, Աստված նրան Իր ողորմությունը ցույց տվեց։

Դա նշանակում է, որ եթե ես և դու ցանկանում ենք Աստծո նման լինել (Եփեսացիս 51), մենք պետք է հատուկ ուշադրություն դարձնենք ողորմությանը։ Մեր վարքի ամենաբնորոշ հատկանիշները պետք է լինեն ողորմությունը, գթությունը, ներումը և սրտացավությունը։

Հատուկ ուշադրություն դարձրու ողորմությանը, և ուրիշները կտեսնեն Աստծո փառքը քո մեջ։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ

Ելից  34. 5 - 10

 

Դեկտեմբերի 29

Գլորիա Քոփլանդ

Հիշի՛ր Նոյին

«Եվ Եհովան ասաց. «Երկրի երեսից ջնջեմ մարդը, որ ստեղծեցի, մարդուց մինչև անասունը, մինչև սողունը և մինչև երկնքի թռչունը, որովհետև զղջում եմ, որ նրանց ստեղծել եմ»: Բայց Նոյը Եհովայի առջև շնորհք գտավ»:

Ծննդոց 6. 7, 8

Ամենաստոր և ամենակործանարար ստերից մեկը, որը սատանան երբևէ ասել է քեզ, այն է, որ դու կարևոր չես: Երբեք չհավատաս դրան:
Դու կարևոր ես: Հիսուս Քրիստոսի եկեղեցում վերստին ծնված յուրաքանչյուր անդամ Աստծո ծրագրերի մեջ իր մասն ունի կատարելու: Աստված քեզ համար մի բան Է պատրաստել, որը ոչ ոք քեզ նման չի կարող անել: Եթե դու քո տեղը չզբաղեցնես և քո մասը չանես, ապա որոշ բաներ այնպես չեն լինի:
Դու հավանաբար կասես. «Օ՜, Գլորիա, ես ինքս ի՞նչ կարող եմ անել, որ այդքան մեծ կարևորություն ունենա»:
Ե՛կ կարդանք Ծննդոց 6-րդ գլուխը, և դու կգտնես այդ հարցիդ պատասխանը: Այստեղ կարդում ենք, թե այդ երկրի վրա մարդիկ որքան էին չարացել, և Աստված զղջաց, որ ստեղծեց նրանց: Նա պատրաստ Էր ամբողջ մարդկությանը բնաջինջ անել, բայց չարեց: Ինչո՞ւ: Մեկ մարդու պատճառով: Այդ մարդը Նոյն էր: Մի հնազանդ մարդ փրկեց մարդկային ցեղը:
Մտածի՛ր սրա մասին: Իսկ ի­­՞նչ կլիներ, եթե Նոյը ասեր. «Ինձ համար շատ դժվար կլինի: Ես չեմ կարող արդար կյանք վարել Աստծո առաջ այս անաստված սերնդի մեջ: Ուզում եմ ասել, որ իմ շուրջը գտնվող մարդիկ այլ կերպ են ապրում: Նրանք իրենց սրտերում միայն չար բաներ են խորհում: Ես այս խավար աշխարհում, միևնույնն է, ոչ մի փոփոխություն չեմ կարող բերել: Ես մենակ եմ»:
Փառք Աստծուն, որ Նոյն այդպես չասաց: Նա ինքն իրեն ոչ կարևոր մարդ չէր համարում: Նրա համար կյանքը չէր կարող նշանակություն չունենալ: Ըստ Եբրաեցիներին ուղղված թղթի՝ նա ինքն իրեն տեսնում էր որպես մի մարդու, ում հետ Աստված խոսել էր, և ով հավատքով հնազանդվել էր Նրան: Եվ դրա շնորհիվ նա եղավ այն միակը, ով կանգնած մնաց այդ ամբողջական կործանման և մարդկության միջև:
Հաջորդ անգամ, երբ գայթակղություն լինի հրաժարվել Աստծո կարգադրություններից և չհնազանդվել Նրան, հաջորդ անգամ, երբ ինքդ քեզ բռնեցնես մտածելիս, թե «իմ արածը բոլորովին էլ կարևոր բան չէ», հիշի՛ր Նոյին: Նկատի՛ ունեցիր, Աստված վստահում Է, որ դու կանես Իր ծրագրի քո մասը անկախ այն բանից՝ հավատում ես դրան, թե ոչ: Աստծո թագավորության մեջ ապրի՛ր որպես կարևոր մարդ: Եվ վաղ թե ուշ դու կհասկանաս, որ այդպես էլ կա:

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ
Ծննդոց 6

 

Դեկտեմբերի 30

Գլորիա Քոփլանդ

Ծնված հաղթելու համար

 

« Այս բաները խոսեցի ձեզ հետ, որ Իմ մեջ խաղաղություն ունենաք, աշխարհում նեղություն կունենաք, բայց քաջացե՛ք, Ես հաղթել եմ աշխարհին»:

Հովհաննեսի 16. 33

 

Հիսուսն ասել է, որ այս երկրի վրա ապրելիս միշտ նեղություններ կլինեն (Ես կարող եմ հաստատել դա): Բայց դու պարզապես աշխարհում չես: Այս աշխարհում ապրելով՝ դու ՀԻՍՈՒՍԻ մեջ ես, և դա արդեն այլ բան է: Դու Նրա մեջ ես, իսկ Նա հաղթել է գոյություն ունեցող ամեն տեսակ նեղություն:
Որպես Աստծո զավակ՝ դու պարտված մեկը չես, ով փորձում է հաղթանակ ունենալ: Դու հաղթող ես, իսկ սատանան փորձում է գողանալ այն հաղթանակը, որն արդեն քեզ է պատկանում:
Երբ Հիսուսին քո կյանքի Տերը դարձրիր, դու ծնվեցիր հաղթության մեջ, քանի որ Հաղթողը եկավ քո մեջ բնակվելու: Մտածի՛ր սրա մասին: Հաղթանակ տարած Հիսուսը: Օծյալ Փրկիչը: Փառավորված և հարություն առած Տերը: Տիեզերքի Տիրակալը:
Ուրախացի՛ր, բարեկա՛մս: «Խաղաղությո՛ւն ունեցիր»: Հիսուսն է ապրում քո մեջ:

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ

Հովհաննեսի 16. 15 - 33

 

Դեկտեմբերի 31

Քենեթ Քոփլանդ

Ոչ թե ասա, այլ աղաղակի՛ր քո հաղթանակի մասին

«Արևելքից մինչև արևմուտք օրհնյալ լինի Տիրոջ անունը»:

Սաղմոս 113. 3

Փա՛ռք տուր Աստծուն: Փա՛ռք տուր Նրան առավոտյան: Փա՛ռք տուր Նրան կեսօրին: Փա՛ռք տուր Նրան գիշերը: Եթե քո կյանքում փառք չես տվել Նրան, ապա հենց հիմա սկսի՛ր: Փա՛ռք տուր Նրան ազատության համար: Փա՛ռք տուր Նրան բժշկության և Գողգոթայի համար: Փա՛ռք տուր Նրան Հիսուսի անվան համար:
Դու պետք է բարձրաձայն փառաբանես գործի գնալիս և տուն վերադառնալիս: Մի բան, որ սատանան տանել չի կարողանում, դա փառաբանությունն է:
Եթե դու սատանայից ինչ-որ տարածք ես զավթել, և նա հարձակվում է քեզ վրա այն ետ խլելու նպատակով, ուրեմն ժամանակը չէ նստելու և նվնվալու, թե ինչու այս կամ այն բանը չի ստացվում: Ժամանակը չէ որոշելու, որ Աստված հեռացրել է Իր ձեռքը քո կյանքից:
Ժամանակն է խորասուզվել Խոսքի մեջ և նորից խարիսխ գցել Աստծո խոստումների մեջ: Ժամանակն է այդ խոստումները միշտ աչքի առաջ և սրտում պահելու համար: Ժամանակն է հավատքի աղոթք անելու համար և Նրա սկզբունքների վրա ամուր կանգնելու համար: Ժամանակն է անել այն, ինչ գիտես, որ պետք է անել:
Երբ սատանան սկսի ցնցել քո սարը, մի՛ նահանջիր ու մի՛ թաքնվիր: Խոսի՛ր սարին այն իշխանությամբ, որն ունես Հիսուս Քրիստոսի անվան մեջ: Եվ երբ դրա հարցերը լուծես, սկսի՛ր փառաբանել և աղաղակել հաղթանակի մասին:
Դու չպետք է վախենաս սատանայից: Նա՛ պետք է քեզանից վախենա:

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ

Սաղմոս 50. 1- 23