Նամակ մը Քեզ համար

 

Մի նամակ կա Քեզ համար

Ինչ լավ է, քեզ համար նամակ կա այսօր: Այն մի մեծ նամակ է, այնքան մեծ, որ քեզ համար անկարելի է դրա ընթերցումը այսօր վերջացնել:

Այն հստակ հասցեագրված է քեզ և շատ հեռվից է գալիս՝ արտասահմանից:

-         Չինաստանի՞ց կամ Ավստրալիայի՞ց:

-         Շատ ավելի հեռվից:

-         Ստրատոսֆերայի՞ց:

-         Դե՛ռ ավելի հեռվից:

-         Լուսնից կամ Մարսի՞ց կամ Վեներայի՞ց կամ նույնիսկ բևեռային աստղի՞ց:

-         Ավելի՛ հեռվից:

-         Լավ, ասեմ որտեղից է գալիս քո նամակդ: Այն գալիս է մի երկրից, որտեղ գիշեր երբեք չկա, որտեղ ոչ բժիշկ, ոչ էլ հիվանդանոցի կամ գերեզմանոցի կարիքը չկա, որտեղ հավիտենական տոնակատարություն է տոնվում:

-         Այս նամակը գալիս է երկնային երկրից:

-         Այն ո՞ր քաղաքից է:

-         Երկնային Երուսաղեմից:

-         Ո՞րն է փողոցի անունը:

-         Ոսկե փողոց:

-         Ո՞ր տունը:

-         Հոր տունը, բազմաթիվ առանձնասենյակներով:

-         Ի՞նչ է ուղարկողի անունը:

-         Ամենակարող Աստված:

-         Նա գիտի քեզ, Նա սիրում է քեզ:

-         Նա, քեզ մի երկար ու հիանալի նամակ գրելու նեղությունն է կրում:

-         Նա ճշտորեն գիտի թե որտեղ ես ապրում և այս նամակը անձնապես քեզ է հասցեագրված:

 

Մի հիանալի նամակ

Մի անգամ, մեկը ինձ քսան էջանոց մի նամակ գրեց: Այն իսկապես ինչ որ բան էր, սակայն այս նամակը որ դու ստացար մոտավորապես 1200 էջ ունի:

Դեռևս դու արդեն հասկացար: Այս նամակը Աստվածաշունչն է:

Բայց Աստվածաշունչը երկնքի՞ց է գալիս:

Այո, իսկապես այնտեղից է:

Հիմա ես լսում եմ, որ դու ասում ես՝ Դա ճիշտ չէ, քանի որ այն գրված է մարդկանց կողմից, տպված է Ամերիկայում կամ Անգլիայում և տարածվում է Աստվածաշնչի ընկերությունների կողմից:

Դա ճիշտ է, սակայն Աստվածաշնչի ընկերությունը որտեղի՞ց է ստանում խոսքերը:

Նրանք գալիս են Իսրայելից՝ ավետյաց Երկրից: Այդտեղ են ապրել այն մարդիկ, որոնք գրել են Աստվածաշունչը:

Լավ, ուրեմն Աստվածաշունչը Իսրայելի՞ց է գալիս և ոչ թե երկնից:

Շատ բարի, բերեմ մի օրինակ: Մի ադմինիստրատոր պաշտոնյա նստում է իր գրասենյակում: Նա իր քարտուղարուհուն մի նամակ է թելադրում: Իսկ նա իր պետի թելադրած ամեն ինչ, բառ առ բառ, գրի է առնում: Մի ժամ հետո նա ավարտում է նամակի տպագրությունը և ադմինիստրատորը ստորագրում է այն: Ապա նամակը առաքվում է:

Այժմ ես քեզ մի հարց տամ: Նամակը փաստորեն ո՞վ գրեց, ադմինիստրատորը թե՞ քարտուղարուհին:

Մեկը, դրա մասին առանց մտածելու կարող է ասել Քարտուղարուհին:

Սակայն որևե խելոք մարդ կասեր Ադմինիստրատորը, քանի որ նամակը նա թելադրեց: Քարտուղարուհին միայն այն գրեց, ինչ պետը ուզում էր որ նա գրի:

Այժմ, նայիր, Աստվածաշնչի հետ բացարձակապես նույնն է: Մարդիկ, որոնք Աստվածաշնչի գրքերը գրեցին, գրելիս Աստծո ձայնն էին լսում: Այսպիսով, նրանք բառ առ բառ գրեցին ամեն մի նամակը այնպես՝ ինչպես Աստված ուզում էր, որ նրանք գրեն: Այս հաշվով, Աստվածաշունչը մի նամակ չէ այն գրող մարդուց, այլ այն դառնում է իսկապես Աստծուց ուղարկված և մեզ ուղղված՝ այդ թվում նաև քեզ: Նրանք իրենց սրտում ընկալեցին Աստծո ձայնը և ապա գրեցին: Կարող է դու այն ավելի լավ հասկանաս, եթե համաեմատես երաժշտական գործիքի նվագի հետ: Ինչպե՞ս են գեղեցիկ մեղեդիները առաջանում շեփորի վրա: Միայն նվագողի գործիքի մեջ փչելովը: Այդպես էլ Աստված Իր Խոսքը լուսաբանեց մարդկանց մեջ, որոնք Իրեն ծառայողներ էին: Աստծո շունչը՝ Նրա ձայնը, Նրա Սուրբ Հոգու ձայնը իրանց սրտերում էին: Եվ այս միջոցով, նրանք ստանում էին բառերը: Աստվածաշնչի գրողները վերածնված էին Աստծո շնչով, նրանք Սուրբ Հոգիով էին շարժվում: Մենք նույնպես ասում ենք՝ նրանք ներշնչված էին (գրականորեն նշանակում է ներս շնչված):

 

Ձայնագրիչի (մագնիտոֆոնի) հնարքը

Իմ մի բարեկամը երաժիշտ է և կարող է երաժշտական շատ գործիքների վրա նվագել: Իր ձայնագրիչի միջոցով մի շատ հետաքրքիր հնարք է կատարում:

Նա ինձ պատմեց՝ Նախ ես նվագում եմ հոբոյի վրա և ձայնագրում եմ սոպրանոն: Ապա նույն ժապավենի վրա ձայնագրում եմ ալտը, առանց ջնջելու առաջին գրվածը: Այս ձևով գործիքների ձայները իրար վրա ձայնագրելով հասնում եմ մինչև ամենացածր բասը: Այժմ, այդ ժապավենի վրա ձայնագրված կան ութը գործիքների ձայները: Ուզու՞մ ես արդյունքը լսել:

Երբ այն հնչեց, ես լսեցի մի լավ կատարում ունեցող նվագախմբի: Ես տակավին իսկությունը չհասկանալով հարցրեցի Սա ո՞ր նվագախումբն է: Բարեկամս ծիծաղեց և ասաց Դա ես եմ, առանձին:

Այն գերազանց էր, մի ամբողջական նվագախումբ, կազմված միայն մի մարդուց, որը տարբեր գործիքների վրա է նվագում առանձին-առանձին: Լսիր ասեց բարեկամս, Ես գիտեմ մեկին, որին հաջողվել է նույն ժապավենի վրա ձայնագրել 30 երաժշտական գործիքների ձայները: Դա մի ամբողջական սիմֆոնիա էր, շատ գործիքների կատարումով, սակայն կատարողը միայն մեկ երաժիշտ էր: Այս արվեստագետը իր շունչը ներդրել՝ փչել էր տարբեր շատ գործիքների միջոցով:

Ճիշտ այդպես է նաև Աստվածաշնչի հետ: Այն գրված է 40 տարբեր գրողների կողմից, այսինքն 40 գործիքներ, բայց բոլորն էլ հոգեշնչված էին Մեծ Արվեստագետի՝ Ինքը Աստծո կողմից: Նա Իր Շունչը, որպես հոգեշնչող Հոգի փչեց այդ 40 գործիքների մեջ:

Սա Աստվածաշնչի Հրաշքն է:

Սա մարդկանց ձայնը չէ, այլ Իրենը՝ Բարձրյալ Աստծո ձայնը:

 

Այս նամակը պարունակում է՝

Փողոցի ու տան համարը՝

Աստվածաշունչը ասում է Ես գիտեմ ... որտեղ դու ապրում ես (Հայտ. 2գլ.):

Դու գիտես իմ նստելն ու ելնելը, իմ խորհուրդը հեռվից կիմանաս, իմ շավիղն ու պառկելս կքննես, ու իմ բոլոր ճամբաները գիտես: Որովհետև իմ լեզվի վրա բնավ խոսք չկա: Ահա ով Տեր, Դու ամեն ինչ գիտես: Իմ ետևից ու առաջից ինձ պաշտպանեցիր (Սաղմոս 139):

Կարո՞ղ է ավելի ճշգրիտ հասցե լինել:

Ոչ, սա շատ ավելի անհատական է, քան լավագույն հասցեն: Սա արտաքին մարդու հասցե չէ այլ քո սրտի հասցեն:

 

Մականունը և Քրիստոնեական անունը՝

Աստվածաշունչը քեզ անվանում է՝ Մեղավոր (Հռոմ. 5գլ. 8խ.)

Դու դատված ես որպես մեղավոր:

Աստծո առաջ ամբողջ աշխարհը հանցավոր դարձավ (Հռոմ. 3գլ. 9-12խ.):

Ներսից, մարդկանց սրտից են սկսում չար խորհուրդները, անառակությունը, գողությունը, ագահությունը, ....... (Մարկոս 7գլ.)

Այս բաները սրանից հստակ կարո՞ղ են նշվել:

Դա գրեթե անհնար է:

Բայց դա քո անունն է, քո սրտի անունը:

 

Դատավորի վճիռը

Ուրեմն Աստծո նամակը դատաստանի վճի՞ռն է:

Այո, իսկապե՛ս: Սարսափելի է, բայց ճշմարիտ:

Նա գիտի քո կատարած բոլոր չարությունները: Քո բոլոր մեղքերի համար դու դատապարտված ես բանտարկության և Աստծո բանտը այն կրակն է որը բոլորովին պիտի չհանգչի: Մի պահ մտածիր այդ մասին, թէ դա ինչ սոսկալի է:

Դու հասկանու՞մ ես, որ դու ինքդ ես արժանացել դրան: Սակայն եթե մեկը ազնվորեն ցանկանա խոստովանել՝ թե ես Աստծո առաջ հանցավոր եմ և կորած, ապա նրա համար լավ լուրեր կան:

 

Ողորմություն և արդարացում

Քրիստոս խաչվեց, մահվան հասցրվեց, սպանվեց մարդկանց կողմից:

Սակայն մինչ Աստծո Որդին կախված էր խաչի վրա, Նա պատժված էր Աստծո կողմից: Հանցավո՞ր էր Ինքը: Ո՛չ, բացարձակապես ո՛չ: Նա անբիծ էր ու մաքուր:

Ուրեմն, Նա ինչու՞ լքվեց Աստծո կողմից: Նա ինչու՞ պետք էր մեռներ: Նա այդ հոժարակամ արեց մեզ փրկելու համար: Մեր խաղաղության համար, պատիժը Նրա վրա դրվեց (Եսայի 53գլ.):

 

Ավելի քան 1000 խոստումներ

Ավելի քան 1000 խոստումներ.

Սա Սրբազան Նամակի՝ Աստվածաշնչի հիմնական թեման է՝.

1. Դու վատ ես և Աստված քեզ պետք է դատապարտի:

2. Սակայն Աստված սեր է (1 Հովհ. 4գլ. 8խ.) և ուզում է ներել քո բոլոր մեղքերը: Նա այդ կարող է անել, որովհետև կա մեկը՝ Իր Որդին, Տեր Հիսուս Քրիստոսը, որը մեղավորների փոխարեն պատիժը Իր վրա վերցրեց, այսպիսով վճարելով նրանց պարտքը, մի փաստ որը կիրառելի է որևե մեկի համար, ով Աստծո առաջ ազնվորեն կխոստովանի իր հանցանքը, և կհավատա, որ Փրկիչը իր համար ամեն ինչ վերջացրել է խաչի վրա:

Հազարից ավելի խոստումների հսկա հարստություն է տրվում ամեն մեկին, ով ցանկանում է ընդունել Նրան:

Ո՞րն է քո պատասխանը երկնքից եկած այս նամակին:

 

Ինչ են ասել մեծ մարդիկ

Գյոթե՝

Եթե ես բանտարկվեի և ինձ թույլատրեին ինձ հետ վերցնել միայն մեկ գիրք, ապա ես կնտրեի Աստվածաշունչը:

 

Լութեր՝

Աստվածաշունչը ոչ հնություն է, ոչ էլ ժամանակակից, այն հավիտենական է:

 

Պրոֆ. Բետտեքս՝

Աստվածաշունչը մի գիրք է, որ պատասխանում է երեխայի հարցերին և ծաղրում է իմաստունների իմաստությունը:

 

Վոլտեր Սկոթը, Բրիտանացի մի անվանի գրող է և հեղինակ է աշխարհահռչակ մեծ թվով գրքերի: Իր մահվան անկողնում. ավագ որդուն ասեց. Տո'ւր ինձ գիրքը: Տղան հարցրեց թե հայրը ո՞ր գիրքը նկատի ունի: Սկոտը պատասխանեց. Կա միայն մի գիրք, որը կարելի է Գիրք անվանել՝ Դա Աստվածաշունչն է:

 

Սպրջըն, Աստվածաշունչը կարդաց 100 անգամ և ասեց. Երբ այն կարդում էի հարյուրերորդ անգամ ես Աստվածաշունչը շատ ավելի գեղեցիկ գտա քան առաջին անգամը:

 

Ինչպես ենք ստանում Աստվածաշունչը

5000 տարիներ առաջ, մարդիկ նամակներ չեն գրել թանաքով և թղթով և ոչ էլ այբուբենի տառերով: Այդ ժամանակ կիրառվում էին սեպագիր նշաններ: Ամեն մի վանկ ուներ իր նշանը:

Ասորեական և Բաբելոնական սեպագրերից երեք տողեր, որոնք նշանակում են՝ Ես եմ Նաբոպոլասարի ավագ որդի, Բաբելոնի արքա, Նաբուգոտնոսորը:

Այս նշանները կամ փորագրվում են քարի վրա, կամ էլ փորագրվում են կավի վրա, որը հետագայում թրծվում էր:

Քաղաքներ, որոնք շատ վաղուց կործանվել և թաղվել են անապատի ավազների տակ, պեղվեցին և հազարավոր կավե տախտակներ և մարմարյա կոթողներ գտնվեցին, որոնց վրա սեպագիր արձանագրություններ կային:

Եգիպտացիները գրության մի տարեց ձև հնարեցին, որը կոչվում էր գիերոգլիֆներ, որոնցմով գրված արձանագրություններ գտնվեցին բուրգերի մեջ:

Մեծ ջանքերից հետո, հնեաբաններին վերջապես հաջողվեց վերածնել մարդկության ամենահին լեզուները:

Ուշ դարերում, բացի կավից, քարից ու փայտից, որպես գրելու նույթ օգտագործվում էր պապիրոսի նյութից պատրաստված թուղթը: Ավելի ուշ, օգտագործվում էր մագաղաթթը (կենդանու մորթուց հատուկ պատրաստված):

Սկզբում մարդիկ գրում էին գալարների վրա, որովհետև դեռ գտնված չեր առանձին թերթիկներից գիրք կազմելու եղանակը:

Մովսեսը, Աստվածաշնչի առաջին գրողն էր: Մի քանի տեղ կարդում ենք, որ Աստված նրան հանձնարարեց գրել մի գիրք (այսինքն՝ գալար) պատահած բաների մասին:

Իսրայելի ժողովրդին արտոնություն էր տրված Աստվածաշնչի տարբեր գրքերը հավաքելու և ապահով պահպանելու: Քրիստոսի ծննդից 400 տարի առաջ Հին Կտակարանը լիավարտ էր: Այն գրված էր Եբրայերեն լեզվով: Որոշ հակիրճ հատվածներ գրված էին Արամական լեզվով:

Տեր Հիսուսի աշխարհ գալուց հետո գրվեցին Նոր Կտակարանի գրքերն ու նամակները և դրանք գրվեցին Հունարեն, որովհետև տվյալ ժամանակաշրջանում այդ էր համաշխարհային լեզուն:

Փառավոր Տեր Հիսուս Քրիստոսի հարությունից մոտավորապես 100 տարի հետո Նոր Կտակարանը լիավարտ էր:

Մովսեսը ապրեց Տեր Հիսուս Քրիստոսից 1500 տարի առաջ, և այսպիսով կարելի է ասել, որ Աստվածաշունչը գրվեց 1600 տարիների ընթացքում: Այս շրջանում գրվեցին նաև այլ գրքեր, որոնք չէին պատկանում Աստծո Խոսքին:

Ինչպե՞ս գիտենք:

Հավատացյալները, Աստծո Հոգու առաջնորդությամբ հասկանում էին, թե ո՞ր գրքերը պատկանում էին Աստվածաշնչին և որոնք ոչ: Քրիստոնյաները գիտեին ինչպես տարբերել կանոնական (այսինքն՝ իսկական) և անվավեր (այսինքն՝ անիսկական) գրքերը իրարից:

Որոշ անվավեր գրքեր արժեն կարդալ, սակայն ուշադիր ընթերցողը անմիջապես պիտի նկատի, որ սա տարբեր է Աստվածաշնչից. Այնտեղ ֆանտաստիկ պատմություններ, զվարճալի բաներ ու սխալներ կան: Այսպիսի բաները Սուրբ Գրության մեջ չպետք է լինեն: Աստծո Խոսքը եկեղեցվո հայրերի ժողովով կամ խորհուրդներով չի հավաքված, այլ Բարձրյալ Աստծո առաջնորդությամբ:

Մոտավորապես 500 տարի առաջ, տպագրության արվեստը փոխեց աշխարհը: Առաջներում եթե մեկը ուզենար Աստվածաշունչը ունենար, նա այն պետք է արտագրեր: Սա երկար էր տևում և շատ թանկ էր արժենում: Մեկը գնում էր ձեռագիրը և այն ուշադիր արտագրել տալիս: Այս անելիս շատ դժվարություններ էին առաջանում: Արտագրության սխալներ էին լինում: Տարիներ հետո այս օրինակներից ուրիշներ էին արտագրում այդ ընթացքում չնկատելով կատարած սխալները և երբեմն նոր սխալներ էին արվում հաջորդ արտագրությունների ժամանակ: Դրա համար անհրաժեշտ էր ձեռք բերել հնագույն ձեռագրերը, որովհետև ինչքան մոտենանք բնագրերին, այնքան ապահով կլինենք, որ ավելի անաղավաղված գիր կունենանք:

 

Ինչպես վայրի արևմուտքում

Անապատում մի խորհրդավոր գիշեր էր: Մերթ մերթ ոռնում էին շնագայլերը: Ավազաթմբերի վրայով մի քարավան էր գալիս ու անցնում թփերի մոտով:

Քարավանի առաջնորդները՝ երկու արաբներ, ամեն մեկը երկուական խոշոր ատրճանակներ ունեին իրենց պատյանների մեջ, որովհետև բեդուին ցեղերը պատերազմում էին իրար հետ: Իրենց մոտիկից հետևում էր մի եվրոպացի:

Հանկարծ հրաձգություն լսվեց: Քարավանը մտել էր անապատի ժողովրդի կռվի շրջանները: Հրացանի կրակոցի ձայնից հետո մարդիկ իրենց թամբերից ցատկելով վերցրեցին իրենց ատրճանակները: Եվրոպացին վերցրեց իր երկփողանի հրացանը:

Սողալով առաջացան, ապա արագ նստելով ուղտերի վրա սուրացին առաջ: Եվրոպացին Կոմս Վոն Տիսչենդորֆն էր, Լեյպցիկից:

Սինայի թերակղզու վտանգավոր անապատներում նա արկածախնդրություննե՞ր էր փնտրում:

Ո՛չ, նա իր մտքում մի նպատակ ուներ՝ հասնել Սինա լեռան վանքը: Ճամփորդելով քարավանով, նա գալիս էր Եգիպտոսից որովհետև լսել էր, որ այդ վանքում են գտնվում Աստվածաշնչի հին ձեռագիր բնագրեր:

Անշուշտ Հին Կտակարանի բնագիր տեսքը դարեր առաջ հաստատված էր ինչպես նաև Նոր Կտակարանի հարյուրավոր հին ձեռագրեր արդեն գտնվել էին, որոնցից ոմանք պատկանում էին Քրիստոսից հետո չորրորդ դարին: Տիսչենդորֆ այդ բոլորը ուսումնասիրել էր, սակայն նա փնտրում էր մի ավելի հին օրինակ, որը ավելի մոտիկ լիներ առաքյալների կողմից գրված բնագրերին: Նա ուզում էր իսկապես ստուգել փոքր նշանակություն ունեցող մի քանի բառեր, որոնց համար ուզում էր վստահ լինել: Եվ նա, մինչև դրանք չգտներ չեր բավարարվում:

Վերջապես նա հասավ վանքին: Մի վերելակով բարձրացվում է մինչև մուտքը, որը դիտմամբ բարձր է կառուցված անցանկանալի հյուրերից խուսափելու համար: Նրան թույլատրում են լինել վանականների հետ և ազատորեն կատարել իր պրպտումները ընդարձակ գրադարանում:

Շաբաթներով կատարած որոնումները ոչ մի հետաքրքրող արդյունք չեն տալիս: Ապարդյո՞ւն էր արդյոք այս երկար ճանապարհորդությունը: Վերջապես, տունդարձից քիչ ժամանակ առաջ, մի թղթի թափթփուկների զամբյուղում, նա գտնում է մի քանի մագաղաթներ, որոնք ծածկված էին այնպիսի գեղեցիկ, նրբագեղ և ճշգրիտ գրություններով, որ նա նման բան չեր տեսել: Այս օրինակը այնքան հին էր, որ այն պետք է գրված լիներ առաքյալների օրերից անմիջապես հետո, այն կարող է արտագրված լիներ Աստվածաշունչը գրողների բնագրերից:

Ավելի ուշ այցելության ժամանակ, 1859-ին, համբերատար ու ջանասեր որոնումներով նրան հաջողվում է մի թագնված խցում գտնել այդ տեքստի (կամ կոտեքս) մնացած մասը՝ բաղկացած 346 էջից, որոնցից ամեն մեկը հարստություն արժեր:

Նոր Կտակարանի ճիշտ թարգմանությունը ապահովված էր:

Տիսչենտորֆ կարող էր ամեն ինչ իր հետ վերցնել և նրա կյանքի ամենանշանակալից աշխատանքը եղավ այն, որ նա այդ բոլորը տպագրել տվեց, որպիսզի ամեն մեկին հնարավորություն տրվի այն կարդալու և ուսումնասիրելու: Այս ձեռագիրը կոչվեց Կոդեքս Սինայտիկուս, որովհետև այն գտնվեց Սինայում: Այն մինչև հիմա պահվում և ցուցադրվում է Լոնդոնի Բրիտանական թանգարանում:

Աստվածաշնչի թարգմանությունը դժվարին խնդիր է: Նոր Կտակարանի Եբրայերենը և Հունարենը ունեն միայն գլխագիր տառեր, որոնք հաջորդաբար իրար կողք են գրվում առանց որևե կետադրական նշանի:

Սա դժվարացնում է որոշելու նոր նախադասության սկիզբը: Դեռ ավելին, Եբրայերեն լեզուն չունի ձայնավոր տառեր այլ ունի միայն բաղաձայներ: Ձայնավորները դու ինքդ պետք է տեղադրես: Հետևաբար մենք պետք է շատ երախտապարտ լինենք այն գիտնականներին, որոնք փնտրում էին հին ձեռագրերը և գտնելուց հետո՝ այն թարգմանում:

Հատկապես, մեծ բարեկարգիչ Մարտին Լութերը խոշոր աշխատանք կատարեց Աստվածաշնչի թարգմանության գործում: Այդ ժամանակից, շատ ջանասեր գիտնականներ Աստվածաշնչի թարգմանության աշխատանքներ կատարեցին, որպեսզի մենք ստանանք Աստվածաշնչի ճիշտ տարբերակը:

 

Քամրանի Քարայրները

1947 թվականին մի պատանի Արաբ հովիվ, մեռյալ ծովի մոտ կորցրեց իր ճանապարհը: Քամրանի ավերակների մոտի լերկ ժայռերի մեջ, ինչ որ տեղ մի անցք հայտնաբերեց, այնուհետև սողալով մտավ ներս: Սա, երևում է դեռ չհայտնաբերված մի քարայրի մուտքն էր: Ապա նա այնտեղ տեսավ մի քանի կավե սափորներ, որոնց մեջ կային կաշվե գալարներ:

Ավելի ուշ պարզվեց, որ այս թանկագին գալարները պատերազմի ժամանակ ոչնչացումից պաշտպանելու համար դարեր առաջ պահվել էին այս քարայրում: Հովիվ տղան դրանցից մեկը իր հետ վերցրեց և ապշել էր, որ հնագետները շատ են հետաքրքրված այս ձեռագրերով: Սկսվեց այս գալարների մեծ որոնումները գիտնականների և ագահ մարդկանց կողմից: Հաջորդ տարիներին, վերոհիշյալի նման մի քանի գրադարաններ հայտնաբերվեցին: Գալարների արժեքը միլիոնների հասավ: Մեռյալ ծովի ցնցիչ հայտնաբերությունները ոտքի հանեցին ամբողջ աշխարհի գիտնականներին: Տեքստերի վերծանումը տակավին մինչև հիմա շարունակվում է:

Մեզ համար ամենակարևորը Եսայու գիրքը պարունակող գալարն է, որը պահվում է Երուսաղեմի համալսարանի գրադարանում:

Գեյգերի հաշվիչի միջոցով (ժամանակակից միջուկային ֆիզիկայի մի գործիք) որոշվեց, որ Քամրանում գտնված Եսայու գրքի գալարը գրված է Քրիստոսի երկրի վրա ծնունդից 70 տարի առաջ:

Բոլոր գիտնականների այն կարծիքը թէ Աստվածաշունչը սխալներով լի է, մեկ անգամ ևս ապացուցվեց, որ սխալ է: Նրանք կարծում էին, որ այս հին գալարները պիտի ցույց տային, որ Եսայու գիրքը անարժանահավատ է: Բայց ի՞նչ ցույց տվեցին ուշադիր քննությունները:

Աստվածաշնչի ամեն մի ընթերցող ուրախ է լսելու, որ այս հին փաստաթղթերը մի նոր ապացույց են Սուրբ Գրությունների գրական ճշտության և հավաստիության:

Աստծո Խոսքը ժայռի նման է: Այն անշարժ է:

Երկինք ու երկիր պիտի անցնեն, բայց Իմ խոսքերը երբեք պիտի չանցնեն: (Մատթ. 24գ. 35խ.)

 

Աստվածաշնչի քննադատությունը

Գուցե այս բոլորից հետո դու տակավին կասես. Լավ, սակայն այս բոլորով հանդերձ, կան մարդիկ, որոնք ավելի ուսյալ են քան՝ դուք, որոնք պնդում են, որ Աստվածաշունչը մարդկանց ձեռքի գործ է ամեն տեսակաի սխալներով ու շեղումներով: Իրենց գիտությունը այս ապացուցում է:

Այդ դեպքում ամեն ինչից առաջ ուզում եմ ձեզ հարցնել. Դուք երբևէ լսել էք մի մարդու, որ այսպես սիրով և երկյուղածությամբ խոսի Աստծո Որդի՝ Տեր Հիսուսի մասին:

Հավատացեք ինձ, իրենց այսպես կոչված Աստվածաշնչի քննադատությամբ, այն մարդիկ ուզում են իրենք իրենց արդարացնել ու իրենց հեռացնել Աստծո Խոսքի ուժից: Նրանք ատում են և Աստծո Որդուն և Աստծուն (Հովհ. 15գ. 22-24խ.), որովհետև Աստված մեզ ասում է, որ մարդը չար է (Հովհ. 7գ. 7խ.) և Աստծո կարիքը ունի: Այն մտածմունքը, որ ամբողջովին կախման մեջ է, դժգոհացնում է մարդուն, մինչև իր աչքերը բացվեն իրականության առաջ: Այնուհետև նա ուրախ է, որ Աստծո Որդին աշխարհ եկավ, որ Նա հրաշքներ գործեց, որ մեռավ և նորից հարություն առավ: Սուրբ Հոգով առաջնորդվելով ամեննը կարող են հավատալ, որ ամբողջ Աստվածաշունչը գրականորեն Աստծո Խոսքն է:

 

Ամենից շատ թարգմանված գիրքը

Այս աշխարհում կան մոտավորապես 2000 լեզուներ ու բարբառներ: Աստվածաշունչը կամ նրանից հատվածներ, թարգմանվել են մոտավորապես 1200 լեզուներով: Հովհաննեսի ավետարանի 3-րդ գլխի 16 խոսքում ասվում է որ, Աստված Իր Որդին տվեց, որ ոչ ոք չկորչի, այլ առանց բացառության, բոլորը կարողանան փրկվել:

Իսկ դու ժամանակ տրամադրու՞մ ես Աստվածաշունչը կարդալուն: Ժամանակ տրամադրու՞մ ես փրկվելու համար: Ժամանակ տրամադրու՞մ ես աղոթելուն:

Կյանքը կարճ է և այն արագ անցնում է կինոժապավենի նման: Եթե չապաշխարհես, ապա քեզ համար նույնպես կարող է ուշ լինել մեկ օր: Քո ստեղծողին հիշիր հիմա՝ քո երիտասարդության օրերին, քանի չեն եկել թշվառության օրերը (Ժողով. 12գ. 1խ.):

 

Գարնանային մաքրություն

Ձեզ կպատմեմ մի պատմություն, որը ներկայիս շատ մարդկանց առօրեական կյանքն է ներկայացնում...

Նրա ննջասենյակի պատը ահավոր տեսք ուներ: Նա ամբողջ պատին կպցրել էր անճաշակ լուսանկարներ, թերթերից կտրված կտրոններ և անորակ նկարներ: Մի օր նրա քեռին, որը լավ արվեստագետ էր, այցելում է նրան և շատ տխրում տեսնելով այդ խառնաշփոթությունը, բայց նրան ոչինչ չի ասում: Մի քանի օր հետո նրա քեռին ուղարկում է նրան մի գեղեցիկ նկար՝ մի իսկական արվեստի գործ: Այս նկարը իր ննջասենյակում հարմար մի տեղ տեղադրելու համար, ստիպված է լինում պատի վրա եղած որոշ նկարներ հանել: Այդ պահից սկսած, կարծես մի ավելի տարբեր՝ մաքուր մթնոլորտ էր տիրում: Մեկ առ մեկ բոլոր թղթե կտրոնները անհետանում էին: Նրանք չէին կարող մրցել այդ գեղեցիկ նկարի հետ:

Եթե դու սկսես Աստվածաշունչը կարդալ, ապա կարող է ինչ որ բաներ սկսեն աստիճանաբար անհետանալ քո պատից կամ գրապահարանից: Ո՞վ գիտե, գուցե և նաև քո սրտի մութ անկյուններից էլ բաներ անհետանան:

Ուրեմն եթե մեճը Քրիստոսի մեջ է, նա նոր ստեղծված մըն է. հները անցան և ահա ամեն բան նոր եղավ (Բ Կորթա. Ե 17):

Եվ կախարդության հետևողներից շատերը իրենց գրքերը մեկտեղ բերելով բոլորի առաջ այրում էին. և դրանց գինը հաշվեցին ու հիսուն հազար արծաթ դահեկան գտան: Այսպես էր Տիրոջ խոսքը մեծապես աճում ու զորանում (Գործք Առաքելոց ԺԹ 19-20):

 

Քանի՞ ժամանակն է...

Անհրաժեշտ է Աստվածաշունչը ամբողջովին կարդալ, սկսելով Հովհաննեսի Ավետարանից, որտեղ շատ պարզ բացահայտվում է Բարձրյալ Աստծո անսահման սերը մեղավոր մարդու նկատմամբ: Աստված ցանկանում է Իր սիրելի Որդու զոհաբերությամբ փրկել (առանց բացառության) բոլոր մարդկանց: Աստվածաշունչը պարունակում է մոտավորապես երեք միլիոն տառեր, 31 հազար համարներ և 1189 գլուխներ: Հին կտակարանը կարդալու համար անհրաժեշտ է 38 ժամ, իսկ նոր կտակարանը կարդալու համար՝ տասնմեկ ժամ: Այսպիսով ամբողջ Աստվածաշունչը կարդալու համար անհրաժեշտ է 49 ժամ: Աստվածաշունչը բարձրաձայն՝ սովորական խոսելու արագությամբ կարդալու համար պետք է 70 ժամ 40 րոպե: Օրական չորս գլուխ կարդալով դու այն կարող ես ավարտել մեկ տարում՝ այսինքն 365 օրում:

 

Աստվածաշունչը

Աշխարհի ամենահետաքրքիր Գիրքը

Մայրի՛կ, խնդրում եմ մի կանգնիր, շարունակիր կարդալ: Պատմվածքը հրապուրիչ է, խնդրում եմ վերջացնես:

Այո, իսկապես իմ մանուկ, այս պատմվածքը հրապուրիչ պատմվածք է՝ Հովսեփը իր եղբայրների կողմից ատված նետվում է մի հորի մեջ, բայց հետո հանվում ու որպես գերի վաճառվում է եգիպտացիներին: Եգիպտոսում նա թեպետ անմեղ բանտ է նետվում և վերջում Աստծո օրհնությամբ դառնում է Եգիպտոսի կառավարիչը՝ Փարավոնից հետո երկրորդ անձը այդ երկրում: Այս ձևով նա ողջ երկրում հետագայում տիրող մեծ սովի ընթացքում փրկում է իր ընտանիքը՝ Հակոբի սերունդը և ողջ երկիրը:

Աստվածաշունչը լի է այսպիսի հրաշալի պատմվածքներով: Հենց մտածիր Դանիելի երեք բարեկամների մասին, որոնք թագավորի նկարի առջև չխոնարհվելու համար նետվեցին բոցավառ փուռի մեջ, սակայն այնտեղից Բարձրյալ Աստծո օգնությամբ դուրս եկան կրկին անվնաս:

Աստվածաշունչը ամենահրապուրիչ գիրքն է նաև երիտասարդների ու կանանց համար:

 

Մի նամակ ուղղված գանգստերին (բանդիտին՝ հանցագործին)

Նա մուտք գործեց Չիկագոյի հանցագործ կյանքի հատակը: Սկզբում ամեն ինչ շատ հետաքրքիր էր թվում, սակայն հետագայում այն դարձավ դժբախտություն և տառապանք: Այս աղջիկը զվարճանում էր իր տղա և աղջիկ ընկերներով, սակայն իր սրտի խորքում տիրում էր կորած դստեր կարոտալի ձգտումները:

Այդ բոլոր տարիների ընթացքում նրա մայրը սպասում էր իր զավակին: Նա ուզում էր գնալ, փնտրել և գտնել նրան: Բայց որտե՞ղ: Սակայն սերը մի ճանապարհ կգտնի: Որոշեց նամակ գրել, բայց որտե՞ղ հասցեյագրել: Նույնիսկ խուզարկու ոստիկանների տարիներով որոնումները ապարդյուն անցան: Իր մայրական թախծոտ դեմքով նա շատ դիմանկարներ ուներ: Նա այդ դիմանկարները սոսնձեց թղթի թերթիկների վրա և տակը գրեց՝

Come home!

Mother is waiting for you!

Նա այդ նկարները վերցնելով գնում է Չիկագոյի հատակի սրահները և թույլատրություն ստանում դրանք այնտեղ փակցնելու:

Սա կարո՞ղ է որևէ օգուտ տալ: Իր աղջիկը կարդալու՞ է այն: Այս նամակը տեսնե՞ս որևէ պատասխան կունենա:

Դրսում մութ է: Բարում նվագախումբը նվագում է ջարդուփշուր անող եղանակներ: Այս մեղավոր վայրում մի երիտասարդ կին է քայլում, դատարկ հոգով ու խորտակված կյանքով: Հանկարծակի՝ կայծակից խփվածի նման, նա կանգ է առնում:

Այնտեղ, պատի վրա, մի ծեր կնոջ նկար...

Ե՛կ տուն.

Քեզ մայր է սպասում:

Մի սրտաճմլիկ ճիչ է լսվում. Մայրի՜կ: Մի քանի ժամ անց նա արդեն տանն էր ապահով՝ իր սիրելի մայրիկի մոտ:

Այս նամակի վեց բառերը այնքան էլ շատ չեին, բայց փոխեցին իր դուստեր խորտակված կյանքը: Նույնպես այս վեց բառերի մեջ կա նաև այս նամակի էությունը, որ Աստված քեզ է ուղարկում:

Ե՛կ տուն.

Քեզ սպասում է Նա, որ սիրում է քեզ:

 

Աշխարհի ամենամեծ Աստվածաշունչը

Լոս Անջելոսում, մի ատաղձագործ, ամբողջ երկու տարի՝ լուսաբացից մինչ ուշ գիշեր աշխատեց, որպիսզի ամբողջովին փայտից մի Աստվածաշունչ պատրաստի: Ամեն մի էջը փայտի մի բարակ թերթիկ է երեք ոտնաչափ բարձրությամբ, որի վրա տառերը փորագրված են: Այս գիրքը պարունակում է 8048 էջեր և 1,206 ֆունդ (մոտ 540 կգ) քաշ և 8,2 ոտնաչափ հաստություն:

 

Քսաներեքերրորդ Սաղմոսը

Տերը իմ Հովիվն է,

Ես բանի մը կարոտություն պիտի չունենամ:

Ինձ խոտավետ արոտների մեջ կպառկեցնե.

Հանդարտ ջրերի մոտ ինձ կառաջնորդե.

Հոգիս կնորոգե:

Իր անվանը համար արդարության ճամփաների մեջ կառաջնորդե ինձ:

Թեև մահվան շուքի ձորի մեջ էլ պտտվեմ, չարից պիտի չվախենամ,

Վասնզի Դու ինձ հետ Ես.

Քո ցուպտ ու գավազանդ ինձ պիտի մխիթարեն:

Սեղան կպատրաստես իմ առաջ, թշնամիներիս դեմ:

Իմ գլուխը յուղով կօծես,

Իմ բաժակը խիստ լեցուն է,

Հիրավի բարերարությունը ու ողորմությունը ինձ հետ պիտի գան

Կյանքիս բոլոր օրերի մեջ,

Ու շատ օրեր Տիրոջ տունը պիտի բնակիմ:

 

Այս Սաղմոսը երիտասարդների համար է: Կա՞ ավելի լավ բան քան երիտասարդների ասելը՝ Տերը իմ Հովիվն է: Սակայն սա միաժամանակ մեծերի սաղմոս է, հատկապես նրանց, ովքեր մոտ են մահվան. թեև մահվան շուքի մեջ էլ պտտվեմ... Դու ինձ հետ Ես:

 

Գիրքը աշխարհի համար

Գրված 40 մարդու կողմից,

Թարգմանված հարյուրավորների կողմից,

Տպագրված հազարավորների կողմից,

Կարդացված միլիոնավորների կողմից:

Երբ 1534 թվին Լութերը հրատարակեց իր Գերմանական Աստվածաշունչը, գործածության մեջ կային միայն 15 թարգմանություններ: 1600 թվականին 40 թարգմանություններ էին և 1700 թվականին միայն 52 տարբեր տարբերակներ: Այդ շրջանից հետո Եվրոպայում հիմնադրվեցին միսիոներական շատ ընկերություններ: Միսիոներները, որոնք Ավետարանը քարոզում էին ամբողջ աշխարհում, ցանկանում էին ունենալ Աստվածաշնչեր գրված համապատասխան ժողովրդի բնիկ լեզվով: Հետևաբար հսկայական թվով լեզվաբաններ ձեռնամուխ եղան թարգմանչական դժվարին աշխատանքին:

1661 թվականին Աստվածաշունչը հրատարակվեց հյուսիսային Ամերիկայի հնդիկների լեզուներից մեկով:

Ավելի ուշ կար Եթովպերեն Աստվածաշունչը, ապա Հնդկաստանի համար Տամիլերեն Աստվածաշունչը: Գրինլանդիայի էսկիմոսները իրենց սեփական Աստվածաշունչը ստացան 1744 թվականին:

Մի թարգմանիչ, իր աշխատանքը կարող է ավարտել երեք տարում, մինչդեռ մեկ ուրիշի համար այն տևում է իր ամբողջ կյանքը, որովհետև լեզուն դժվարին է:

Այս աշխարհում ոչ ոք նույնիսկ չգիտի այն լեզուների անունները, որոնցմով Աստվածաշունչը թարգմանվել է. օրինակ՝ Սանկրիտերեն, Հինտու, Նիսենգա, Մպոտո, Օումենե, Բրոց-Բհասսա, Պոների-Հուեն և այլ շատ ուրիշ լեզուներ:

1800 թվականին կար արդեն 75 թարգմանություններ, 1900-ին արդեն 567, 1953 թվականին արդեն 1167 թարգմանություններ, իսկ այժմ թարգմանությունների թիվը 1200-ից ավելի է:

 

Խոսելու հեղինակություն ո՞վ ունի

Աստվածաշնչում գտնվող այս խոսքերը՝ Այսպես ասաց Տերը, աշխարհում ոչ մի ուրիշ գրքերում չկան և այստեղ այն հանդիպում է հարյուրավոր անգամ: Միայն մաղաքիա Մարգարեի կարճ գրքում այս արտահայտությունը կարդում ենք 24 անգամ, ներառյալ ... ասաց տանուտերի Տերը:

Հետևաբար Աստվածաշունչը հաստատում է, որ Այստեղ Ինքը Աստվածն է խոսում: Եթե դա ճիշտ չլիներ, ապա Աստվածաշունչը ամենաշատ մերկապարանոց ստեր պարունակող գիրքը պիտի լիներ: Այժմ պետք է որոշել՝ կամ Աստվածաշունչը ավելի քան 100 տոկոսանի ճշմարտություն է և Աստծու կողմից է մեզ տրվել, կամ էլ այն աշխարհի ամենաանճիշտ գիրքն է:

 

Մկնդեղ կերե՞լ ես երբևէ

Մենք բոլորս գիտենք, որ մկնդեղը վտանգավոր է. Սակայն դու այն պետք է ուտես, իմանալու համար թե ինչպես է գործում: Այսպես արտահայտվող ամեն ոք այնքան անիմաստ է, ինչքան նա, ով վատ գրքեր է կարդում իմանալու համար թե ինչ բան է վատ գիրքը:

 

Լավ խրատ՝ մկնդեղ մի՛ կեր

Թույլ մի տուր, որ ցածրամակարդակ գրքեր տունդ մուտք գործեն՝ կարդա միայն լավ գրքեր: Կարդա գրքեր մարդկանց մասին, որոնք մեծ նպատակներ են իրագործել՝ տղամարդկանց և կանանց մասին, որոնք հավատքի հերոսներ էին: Կարդա նաև այս մարդկանց ասածները Աստվածաշնչի մասին: Բայց հետևիր, որ նույնիսկ այս լավ գրքերը չեն կարող փոխարինել Գրքին՝ Աստվածաշնչին, քանի որ Աստվածաշունչը բուն Աստծո խոսքն է:

 

Մի սիրո նամակ

Իր ծննդյան տարեդարձի առթիվ, իշխանուհին մի կլոր կապոց ստացավ իր նշանածից: Նա այն բացեց ու մեջը գտավ ... մի հրանոթի գունդ: Նա հիասթափված ու ջղայնացած այն շպրտեց սենյակի անկյունը: Սակայն ի՞նչ պատահեց: Գնդի արտաքին շերտը պատռվեց ու այնտեղից դուրս եկավ մի արծաթյա գունդ: Իշխանուհին անմիջապես վերցրեց այն ու իր ձեռքերի մեջ դարձրեց ու սեղմեց ... արծաթյա գնդի միջից դուրս եկավ մի ոսկյա արկղիկ: Նա բացեց այն ու այնտեղ գտավ սև թավիշի վրա տեղավորված ադամանդներով պլպլացող մի թանկագին մատանի: Կար նաև մի փոկրիկ նամակ գրված՝ Որովհետև սիրում եմ քեզ:

Այս ձևով են մտածում շատ մարդիկ՝ մենք չենք սիրում Աստվածաշունչը, այնտեղ գրված շատ բաներ տարօրինակ են հնչում և մեզ համար դժվար է հասկանալ: Սակայն նրանք, ովքեր իսկապես ուզում են այն ուսումնասիրել և փնտրում են, պիտի գտնեն նոր գեղեցկություններ և ի վերջո անսխալորեն պիտի հասկանան Աստվածաշնչի սկզբնական և հարատև պատգամը՝

Որովհետև Ես սիրում եմ քեզ:

 

Լավագույն ապացույցը

Մի կամրջի մոտ, իր մրգավաճառի կրպակում նստած էր մի կին: Երբ հաճախորդ չեր լինում նա կարդում էր իր համար շատ թանկագին Աստվածաշունչը: Այդ ի՞նչ տեսակ գիրք եք կարդում անընդհատ հարցրեց մի հաճախորդ: Օ՜հ, պարոն, պատասխանեց նա, Սա Աստվածաշունչն է՝ Աստծո Խոսքը: Լավ, որտեղի՞ց գիտեք, որ դա Աստծո Խոսքն է. Ձեզ ո՞վ ասեց այդ մասին: Նա Ինքը՝ Աստված: Աստված քեզ հետ անձնապես խոսե՞ց:

Սկզբում, երբ հարցցվեց բացատրել թե ինչու Աստվածաշունչը Աստծո Խոսքն է, նա մի տեսակ շփոթվեց: Բայց հետո նայեց երկինք ու մատնացույց անելով արևը ասաց. Պարոն, դուք կարո՞ղ եք ինձ ապացուցել, որ դա արևն է: Ապացուցե՞լ ձեզ որ դա արևն է, ասաց հաճախորդը և ավելացրեց. շատ պարզ է՝ լավագույն ապացույցն այն է, որ այն լույս է տալիս ու ջերմացնում ինձ: Դա ճիշտ է, ասաց կինը, Աստվածաշունչը իսկապես Աստծո Խոսքը լինելու ապացույցը նրանումն է, որ Այն ինձ ներքին Լույս է տալիս ու Ջերմություն:

 

Աստվածաշնչում ոչ մի հակասություն

Գիտությունների՝ հնագիտության, ֆիզիկայի, երկրաբանության ու աստղագիտության եզրակացությունները հակասության մեջ չեն Աստվածաշնչի հետ:

Կարո՞ղ էր այլ կերպ լինել:

Նա, ով ստեղծեց տիեզերքը ու ձևավորեց իմաստությունը, կարո՞ղ էր հակասել Ինքն Իրեն:

Աստվածաշունչը կատարյալ է:

Դու արևը տեսնելու համար մոմ վառելու անհրաժեշտությունը չունես: Նույնպես անհրաժեշտությունը չկա, որ արևը ապացուցի, որ ինքն արևն է:

Այսպես է Աստվածաշնչի հետ: Այն Աստծո կնիքն է կրում:

 

Աստվածաշունչը պատի մեջ

Մոտավորապես 200 տարի առաջ, նախքան Սենտ Գոթարդի թունելի կառուցումը, Իտալյայից Շվեցարիա, կամ հակառակ ուղղությամբ գնացող բոլոր ճամփորդները պետք է քայլելով անցնեյին Սենտ Գոթարդի լեռնանցքը: Սա բավականին երկար ժամանակ էր պահանջում:

Այդ ժամանակներում ժողովուրդը ճամփորդում էր խմբերով: Մի անգամ որմնադիրների մի խումբ մոտակա Լուգանոյից ճամփորդում էր դեպի Շվեցարիայի կենտրոնական մասը, որովհետև այնտեղ նրանք կարող էին ավելի լավ վարձատրվել: Դրանց մեջ կար Անտոնիո անունով մի երիտասարդ, որը զրույցի բռնվեց մի տարիքով կնոջ հետ և վերջինը նրան պատմեց Տեր Հիսուսի մասին: Անտոնիոն չուզեց այդ առումով որևե բան լսել և ասաց. Մենք ունենք Մարիամը և քահանաները: Դա մեզ բավական է: Ապա այդ տիկինը նրան առաջարկեց որպես նվեր ընդունել մի գեղեցիկ՝ կաշեկազմ Աստվածաշունչ: Նա այն վերցրեց, բայց երբեք չկարդաց:

Հասնելով Գլարոսի շինարարական տեղամասը նա աշխատանքի նշանակվեց մի մեծ տան կառուցմանը օգնելու: Աշխատանքի ընթացքում, ինչպես իր բոլոր գործընկերները նա նույնպես սկսեց հայհոյել ու անիծել: Մի պատի ծածկույթը անելիս նա նկատեց մի ծակ, որը անհրաժեշտ էր աղյուսով ծածկել: Հանկարծակի մտածեց Աստվածաշնչի մասին, որը իր պայուսակումն էր և իր աշխատակիցներին ասեց. Տղանե՛ր, ես մի միտք ունեմ: Նայեք այս Աստվածաշնչին: Ես այն պետք է դնեմ այս ծակի մեջ: Աստվածաշունչը դժվարությամբ տեղավորեց այնտեղ և տեղադրելիս կազմը որոշ չափով վնասվեց: Այստեղ նայե՛ք, երեսից մի քիչ շաղախ, ասեց Անտոնիոն, հիմա կուզենայի տեսնել, թե որ ոգին պիտի կարողանա՞ Աստվածաշունչը այնտեղից հանել:

Մի քանի շաբաթ հետո Անտոնիոն նորից լեռների վրայով գնաց տուն: 1861 թվականի մայիսի 10-ին մի մեծ հրդեհ ավիրեց Գլարոս քաղաքը: Ավերվել էին 490 շենքեր: Ամբողջ քաղաքը ավերակների մեջ էր, սակայն այն պետք էր վերակառուցվեր:

Հյուսիսային Իտալիայից Հովհաննես անունով մի աղյուսաշար բրիգադիրին հանձնարարվեց ուսումնասիրել մի տուն, որը մասնակի ավերված էր: Նա իր մուրճով խփում էր դեռ կանգուն պատերին և հանկարծ մի կտոր ծեփ կոտրվեց: Զարմանքով գտավ մի գիրք, որը սեղմված էր պատի մեջ: Այն դուրս հանեց ... մի Աստվածաշունչ ... ինչպե՞ս այն մտավ այնտեղ, ի՞նչ տարօրինակ է: Իր ազատ ժամերին Հովհաննեսը ջանասրտորեն սկսեց կարդալ Աստվածաշունչը: Նա շատ բաներ չեր հասկանում, բայց Ավետարաններից ու Սաղմոսներից աղոթել սովորեց:

Եթե մեկը ազնիվ է, ապա Աստված անպատճառ կոգնի նրան:

Հովհաննեսի համար երկար չտևեց հասկանալու համար, որ ինքը մեղավոր է, որ Աստված սիրում է իրեն և Տեր Հիսուսին հավատալու միջոցով կարող է մեղքերի թողություն ստանալ: Աշնանը, երբ նա վերադարձավ իր տունը և ընտանիքը, նա ամենուրեք պատմեց իր փրկության բարի լուրը:

Իր ազատ ժամերին նա լցնում էր Աստվածաշնչերով մի ճամպրուկ ու շրջում էր մոտակա գյուղերը, տարածելու Բարի Լուրը: Նա եղավ նաև այն կողմերը, որտեղ Անտոնիոն էր ապրում: Մի տոնավաճառում նա դրեց իր Աստվածաշնչերի կրպակը: Անտոնիոն, այնտեղից անցնելիս, կանգնեց ու գոչեց, Օ՜ Աստվածաշնչե՜ր, ես դրանց կարիքը չունեմ: Եթե ունենայի, կգնայի Գլարուս, որտեղ մեկը դրել էի պատի մեջ: Ես կզարմանայի, եթե որևե ոգու հաջողվեր այն դուրս հանել այնտեղից:

Հովհաննեսը լրջորեն նայեց այդ երիտասարդին: Ամեն ինչ անմիջապես պարզ էր. և նրան ասաց. Զգույշ եղիր երիտասարդ, մի ծաղրիր: Ի՞նչ պիտի ասես, եթե ես քեզ ցույց տամ հենց նույն Աստվածաշունչը: Դա անհավատալի է, ասաց Անտոնիոն, Ես այն անմիջապես կճանաչեի, որովհետև վրան նշան էի արել: Ես նորից եմ կրկնում, որ որևիցե ոգի չեր կարող այն ճարել և հանել պատից: Հովհաննեսը դուրս բերեց Աստվածաշունչը և ասաց. Ճանաչու՞մ ես նշանը բարեկամս: Անտոնիոն երբ տեսավ վնասված Աստվածաշունչը, սկզբում լեզուն կապվեց: Հովհաննեսը սիրալիրորեն ասաց, Տեսնու՞մ ես, որ սա որևիցե ոգու գործը չէ այլ Զորավոր Աստծո: Աստված այն արեց, որպիսզի քեզ ցույց տա, որ Իր Խոսքը հավիտյան կապրի: Նա նույնպես ուզում է քեզ փրկել: Անտոնիոն նորից դրսևորեց Աստծո դեմ ունեցած հին ատելությունը: Խղճի խայթ զգալով հանդերձ նա գոռաց. Ապա տղանե՛ր, այս մարդու և նրա Աստվածաշնչերի կրպակի հետ գործերը մաքրենք: Մի քանի վայրկյանում կրպակը շրջված էր, Հովհաննեսը ծեծված, իսկ հանցագործները անհետացել էին ամբոխի մեջ:

Այն օրվանից սկսած Անտոնիոն Աստծո նկատմամբ ավելի չարակամ դարձավ: Մի օր նորից հարբած նա աշխատանքի ժամանակ 56 ոտնաչափ բարձրություն ունեցող շինարարական լաստից ցած ընկավ և ծանր վնասվածքով շտապ հիվանդանոց հասցրվեց:

Երբ այդ մասին լսեց Հովհաննեսը, նա մի գեղեցիկ ծաղկեփունջ ուղարկեց և այնուհետև անձամբ այցելեց նրան: Սակայն Անտոնիոյի սիրտը մնում էր կարծր ապառաժի նման, թեպետ նա ազդվել էր Հովհաննեսի իր հանդեպ տածած սիրուց: Հովհաննեսը նրան այցելեց ամեն շաբաթ և Անտոնիոն սկսեց աստիճանաբար կարդալ Աստվածաշունչը: Սկզբում նա այդ անում էր, որովհետև զբաղվելու այլ բան չուներ: Սակայն շուտով նրա հետաքրքրությունը արթնացավ: Մի անգամ նա Եբրաեցիս 12 գլխում կարդաց. Որդյակ, Տիրոջ խրատը մի անարգիր: Այս լրիվ համապատասխանում էր իր վիճակին:

Անտոնիոն շարունակեց ընթերցանությունը և Աստծո Խոսքը, որ կարող է ժայռեր շարժել նույնպես սկսեց հասնել իր սրտին: Նա սովորեց ճանաչել իր հանցանքը և խոստովանել Աստծո առաջ, նաև հասկանալ և վստահել գնհատելով Հիսուս Քրիստոսի մինչ խաչի մահը կատարած աշխատանքը: Իր հոգին բուժված էր, սակայն ֆիզիկապես նա հաշմանդամ էր դարձել: Նա այլևս որպես աղյուսաշար չէր կարող աշխատել, բայց գտավ իրեն հարմար մի աշխատանք: Հետագայում նա երջանիկ ամուսնություն կնքեց Հովհաննեսի աղջկա հետ: Իր աները միաժամանակ իր լավագույն բարեկամն էր: Անտոնիոն հիմա անպատճառ դրախտում է: Աստվածաշունչը, որ նա մի ժամանակ դրել էր պատի մեջ, իր որդիների կողմից գնհատվեց որպես անգնհատելի գանձ:

 

Աստվածաշունչը հացի նկանակի մեջ

Ջո Հուս-ին կարելի է անվանել Բոհեմիայի մարգարեն ու բարեկարգողը, սակայն նաև նահատակը: Իր հստակ վկայությունների միջոցով հազարավորների աչքերը բացվեցին Հիսուս Քրիստոսի կատարած գործի մասին սխալ ուսմունքների նկատմամբ: Սակայն Ավետարանի այս հանրային հրատարակումները այս երկրում երկար չտևեցին: Ջոն Հուսը վառվեց խարույկի վրա ու շատ Քրիստոնյաներ սպանվեցին: Ամեն տեղ Աստվածաշնչեր էին փնտրում, դրանք ոչնչացնելու համար: Աստծո Խոսքը սիրող մի կին, հաց եփելու համար կանգնած էր փռի առաջ, երբ լսեց, որ ինքվիզիցիայի մարդիկ եկել են իրենց գյուղ բանտարկելու համար նրանց, ովքեր Աստվածաշունչ ունեն, նա անմիջապես վերցրեց իր Աստվածաշունչը և այն փաթաթեց խմորի գնդով ու այն դրեց փռի մեջ, այնտեղ դնելով նաև մնացած խմորե նկանակները: Կարճ ժամանակ անց նրա տունը խուզարկվում է հատակից մինչև կտուրը, սակայն ոչինչ չի գտնվում: Երբ ինքվիզատորները հեռանում են նրա տնից, հացերը արդեն եփվել էին ու դուրս բերվեցին փռից, դրանց հետ նաև Աստվածաշունչը պարունակող հացը:

Ինչ զարմա՜նք: Աստվածաշունչը անվնաս էր մնացել ինչպես Սեդրակ, Միսաք և Հաբեդնագով, որ Նաբուգոտոնոսորի կողմից բոցավառ փուռն էին նետվել ու այնտեղից անվնաս դուրս եկել: Այս անվախ կնոջ սերունդները այս Աստվածաշունչը պահել են որպես մի թանկագին ժառանգություն: Վերջին ժառանգորդը՝ Շեբալդ անունով մի հողագործ, ծնունդով նույնպես Բոհեմացի ապրում էր Օհայօում և իրեն հասած Աստվածաշունչը շատ թանկ էր համարում՝ որը կարող է մարդուն հավիտենական կյանքի ճանապարհները սովորացնել, քանզի Դա Զորավոր Աստծո Ճշմարիտ Խոսքն է:

 

Գնդակով խոցված Աստվածաշունչը

Աստվածաշնչի միջով գնդակ կրակելը, դա ամոթ է, ասաց մեկը. Ոչ ոք այդպես չպետք է անի:

Սակայն ես կարծում եմ սա հրաշալի է, ասաց մի զինվոր, Աստվածաշունչը իմ կյանքը փրկեց: Ես ռազմաճակատում էի և մեզ անհրաժեշտ էր սողալ խրամատից-խրամատ, երբ այդ անելիս հանկարծ մի ուժեղ հարված զգացի կրծքիս վրա, մի ծակող ցավի հետ միասին: Ի՞նչ պատահեց: Ըստ սովորության ես իմ գրպանի Աստվածաշունչը տանում էի ինձ հետ: Եթե Աստվածաշունչը չլիներ, թշնամու գնդակը պետք է սրտիս հասներ: Այժմ ես մի թեթև վերքով, որի բուժումը երկար չտևեց, փրկվեցի: Ես ընդունում եմ, որ սա Աստծո ողորմությունն է:

Գնդակով ծակված այս Աստվածաշունչը իմ կյանքը փրկել է երկու անգամ: Առաջինը՝ երբ այն ցույց տվեց դեպի Փրկիչը տանող Ճանապարհը, և երկրորդը՝ երբ այն կանգնեցրեց մահացու գնդակը:

 

Ծաղրված Աստվածաշունչը

Տիկին Լինների համար սկսել էին ծանր ժամանակներ: Իր ամուսնու մահից հետո սկսեցին ֆինանսական դժվարությունները: Նա հարկադրված էր վաճառելու իր լավ կահույքի մի մասը և գոհարեղեններ, մի հնությունների առևտրականին: Մի օր նա ծախեց նույնիսկ իր գեղեցիկ կազմված և իրեն ժառանգություն հասած թանկագին Աստվածաշունչը, որը իր ծնողներից ստացել էր որպես հարսանեկան նվեր:

Անցյալներում նա ցնծում էր Աստծո Խոսքով և ուժ ստանում, սակայն այժմ նա ամեն պարագայի տակ այն չէր կարդում: Երբ մենակ մնաց մտածմունքները իրեն անհանգստացրեցին: Մտածում էր, որ երևի շատ վատ արեց, որ այդ թանկագին Գրքից այդպես հեշտությամբ բաժանվեց ու ծախեց: Այսպես, երբ ավելի վրդովվեց և երեխաները պառկել էին քնելու նա դուրս գալով տնից գնաց հնությունների առևտրականի մոտ, որպիսզի ետ վերցնի Աստվածաշունչը: Խանութի պատուհանից ներս նայելով ի՞նչ է տեսնում: Չորս տղամարդիկ կանգնած են և Լեվին՝ առևտրականը նրանց համար ընթերցում էր մի գրքից, որը նա ճանաչեց որպես իր Աստվածաշունչը: Երևում էր որ այս մարդիկ ուզում էին ամբողջ սրտով ծաղրել այս հին գրքի մեջ եղած պատմությունները: Սակայն այս մարդիկ ավելի լուռ են դառնում, երբ Լեվին որոշ համարներ է կարդում Քրիստոսի տառապանքների մասին: Եվ երբ նա կարդում էր Գեթսեմանի պարտեզում եղած պայքարի մասին, կարծես ինքն պիտի խոցվեր՝ այնքան խորը հուզվեց որ արտասուքները վազեցին այտերն ի վար: Ընկերները առանց նույնիսկ հրաժեշտ տալու լռությամբ հեռացան:

Իսկ տիկին Լիննե՞րը: Իրեն համար դա չափից դուրս շատ էր, որ այս մարդիկ ծաղրում էին իր Աստվածաշունչը: Նա նույնպես արտասվեց: Իր սիրտը մեղադրում էր իրեն: Հիմա նորից լսելով թե ինչպես իր Փրկիչը տառապել է իր համար, նա լացելով վերադառնում է տուն, ծնրադրում ու խոստովանում իր Տիրոջ ու Փրկչի առաջ, որ մոռացել է Իրեն:

Առավոտյան նրան են վերադառնում ապահովությունն ու սփոփանքը, որոնք լեցնում են սիրտը: Այժմ նա գիտի, որ նրա ամբողջ հանցանքը ներված է իրեն և նա հիմա կարող է իր կյանքը շարունակել քայլել իր Փրկչի կամքով: Անմիջապես գնում է Լեվիի մոտ ետ գնելու Սուրբ Գիրքը: Բայց նա խիստ զարմացած էր, Լեվիին գտնելով նույն դիրքում՝ բաց Աստվածաշնչի առաջ: Նա չեր կարողացել բաժանվել այս Աստվածային Գրքից: Նա շարունակում էր կարդալ Աստծո Գառան տառապանքների մասին և թե Տեր Հիսուս ինչպես աղոթեց խաչին վրա՝ Հայր, ներիր նրանց, որովհետև չգիտեն թե ինչ են անում:

Հիմա նա նույնպես կարդում է լավ ճանաչված Եսայի 53 գլուխը. Բայց Նա մեր մեղքերի համար վիրավորվեցավ, և մեր անօրինությունների համար ծեծվեցավ: Լեվին շատ տխրեց, որ Նա՝ Անմեղը մահվան ենթարկվեց, Նա որին երեկ երեկոյան ծաղրում էր ինքը: Ապա նա գոչեց. Ո՜վ Նազովրեցի Հիսուս, ուրեմն Դո՞ւ ես Ճշմարիտ Մեսիան, Աստծո Քրիստոսը:

Այս վիճակի մեջ է գտնում տիկին Լինները: Մոլորված, նա կանգնում է դռան մեջ ու Լեվին ասում է. Ես ձեր գրքի մեջ գանձ գտա, մի գանձ, որը ավելի արժե քան ամբողջ աշխարհը:

Տիկինը նույնպես պատմում է, որ երեկ գիշեր նա խավարից տեղափոխվել էր լույս:

Տիկին Լինները ետ է ստանում իր Աստվածաշունչը, իսկ Լեվին իր համար գնում է մի նորը: Կարճ ժամանակ անց նրա կինը նույնպես Քրիստոսի արյան միջոցով խաղաղություն է գտնում և նրանք երկուսով մկրտվում են:

Այս պատմությունը պատմեց Քրիստոսով հանգչելուց քիչ առաջ Ստրազբուրգի հրյաների մոտ ուղարկված մի միսիոներ՝ Յակոպ Օգուստ Հաուսմեստերը:

 

Լողացող Աստվածաշունչը

Ճապոնացի մի սպա իր նավը Նագասակիի նավահանգստով վարելիս նշմարում է ջրի վրա լողացող մի փոքր գիրք: Այն դուրս է բերել տալիս ու նկատում որ տարօրինակ տառեր է պարունակում: Այդ փոքր գրքի պարունակությունը հասկանալու համար ամենուր է դիմում, սակայն ապարդյուն:

Ի վերջո մի չինացի վաճառական, որը մի քիչ անգլերեն գիտեր, կարողանում է որոշ չափով բավարարել սպայի հետաքրքրությունը, ասելով նրան որ այս գիրքը Հիսուս Գիրք է, օտար զավթիչների լեզվով, որի չինարեն թարգմանությունը հնարավոր է ձեռք բերել: Սպան շատ քիչ գիտեր չինարեն լեզուն, սակայն շատ խնդրեց վաճառականին իր համար մի օրինակ գտնել: Հենց որ ստացավ Չինարեն Նոր Կտակարանը, նա սկսեց եռանդով ուսումնասիրել այն, չինարեն լեզուն սովորելով հանդերձ: Այս անելիս Սուրբ Հոգին արդեն գործում էր իր սրտում, թեպետ ինքը այդ մասին իրազեկ չէր: Երբ ավարտեց գրքի ընթերցումը, նա մի երջանիկ մարդ էր, որը Տեր Հիսուսին ճանաչում էր որպես իր անձի Փրկիչը: Ճապոնական կռապաշտությունը պաշտպանելու համար արգելված էր կրոնական որևե արարողության ներածումը: Սակայն սպան չեր կարող լռել իր Փրկչի մասին: Այսպիսով նա հանդիպեց իր ընտանիքի և մի քանի մոտիկ բարեկամների հետ, Աստվածաշունչը ուսումնասիրելու համար: Շուտով Քրիստոսի սերը սկսեց բռնկվել շատ սրտերում:

Հետագայում կրոնական ավելի շատ ազատություն շնորհվեց և նույնիսկ մի միսիոներ տեղավորվեց Նագասակիում: Հիմա սպան կարող էր ազատ խոսել իր Հիսուս Գրքի և Փրկիչի հանդեպ ունեցած հավատի մասին: Նա առաջիններից մեկն էր, որ Ճապոնիայում ազատորեն խոստովանեց Քրիստոսին: Նրա գործողությունները ու վարվելակերպը մի կենդանի վկայություն էին: Այս բոլորի պատճառը Նագասակիի նավահանգստում լողացող Աստվածաշունչն էր:

Իսկապես Ավետարանը՝ Աստվածաշունչը մի ուժ ունի, որը կարող է փրկել բոլորին, նրա՛ն ով հավատում է գրվածքին:

 

Պատռված Աստվածաշունչը

Հազարավոր, նույնիսկ միլիոնավոր մարդիկ արդեն օրհնվել են Աստվածաշնչի միջոցով: Հաճախ Աստվածաշնչի միայն մի էջ կամ նույնիսկ մի տող սերմի այն հատիկն է, որը հարյուրապատիկ բերք է տալիս:

Գերմանական մի փոքր քաղաքում աճուրդով վաճառվում էր մի տան ունեցվածքը: Դրանց մեջ էր նաև մի մեծ՝ հին Աստվածաշունչ, բայց ոչ ոք ուշադրություն չեր դարձնում դրան: Վերջապես մի մանրավաճառ այն ստացավ մի քանի մետաղադրամով: Մանրավաճառը այն փաթեթավորելու թուղթ դարձրեց: Առանց մտածելու այդ պոկված էջերով գրքի բարձր արժեքի մասին՝ նույնիսկ այսպես պատառոտված վիճակում:

Աստված ասեց. Իմ Խոսքը չպետք է ինձ դատարկ վերադառնա (Եսայի 55):

Այս քաղաքում ապրում էր մի մարդ, որը անընդհատ տանջվում էր այն մտքից, որ ինքը հանցավոր է մարդասպանության մեջ: Գիշեր ու ցերեկ հանգիստ չեր գտնում: Հաճախ լսում էր մարդասպան բառը կամ այն տեսնում էր իր աչքերի առջև բոցավառ տառերով:

Մի օր նա իր որդուն ուղարկեց խանութ ինչ որ բան գնելու և մանրավաճառը այն փաթաթել էր այդ հին Աստվածաշնչից պոկված թերթերով: Հանկարծակի Եբրաեցիս 9-ի հետևյալ խոսքերը՝ ...Արյուն չթափված, թողություն չի լինի, բառերը այդ մարդու աչքերի առջև հայտնվեցին: Սկզբում նա չհասկացավ այն: Նա թողություն իսկապես փնտրում էր և ուզեց դրա մասին ավելին լսել: Տղան մի անգամ էլ գնաց մանրավաճառի խանութը, որը հիմա Աստվածաշնչից պատռել էր Հովհաննեսի առաջին ընդհանրական նամակից: Երբ իր հանցանքի համար այսքան տանջվող այս մարդը կարդաց նույնպես այս էջը, իր հոգու վրայից բեռը գլորվեց. ուրեմն թողություն կա՝ կա մաքրություն բոլոր մեղքերից: Այսպես գրված է, Նրա Որդի՝ Հիսուս Քրիստոսի արյունը մեզ մաքրում է բոլոր մեղքերից. ինչպես նաև, Եթե մենք մեր մեղքերը խոստովանենք, Նա հավատարիմ և արդար է ներելու մեզ մեր բոլոր մեղքերը, և մեզ մաքրելու բոլոր անարդարություններից (1 Հովհաննես 1գ. 7-10խ.): Այս բառերը նրա խավար հոգու համար լույս էին: Նա նույնպես զգաց, որ Տեր Հիսուս Քրիստոսի արյունը, որ Նա Գողգոթայի խաչին վրա թափեց, կարող է լվանալով մաքրել ամենի բոլոր մեղքերը, ովքեր Աստծո առաջ կխոստովանեն իրենց հանցանքները: Այսպես ինքը բացարձակ խաղաղություն գտավ իր սրտի համար: Աստվածաշնչից նույնիսկ մի պոկված էջ կարող է ամենին ցույց տալ երջանկության ուղին:

 

Ծովից ափ նետված Աստվածաշունչը

Կատաղի փոթորիկի ընթացքում Իսպանական ափի մոտ Գերմանական մի նավ ընկղմվեց: Մի քանի օր հետո ծովը ափ նետեց խորտակված նավից որոշ մասեր, այդ թվում նաև մի Նոր Կտակարան, որի մեջ գրված էր Մարկոս Ռոտմանն, Կոլկվեյզե 12, Համբուրգ: Առաջին անգամ կարդացի քրոջս՝ Լոտտեի պահանջով: Երկրորդ անգամ կարդացի Աստծո դատաստանից վախենալով: Երրորդ և հետագա բոլոր անգամները կարդացի իմ Փրկիչ Հիսուս Քրիստոսի նկատմամբ ունեցած սիրույս պատճառով:

 

Դուրս նետված Աստվածաշունչը

Այդ բանը պատուհանից դուրս նետի՛ր:

Զինվորները կարող են հաճելի ժամանակ անցկացնել, պատմելով ծիծաղաշարժ կատակներ, որոնց վրա ծիծաղում են ամբողջ սրտով, հատկապես երբ դրանք պատմվում են գնացքով ճանապարհորդելիս:

Մի երիտասարդ զորակոչիկ նստել էր մի անկյունում ու կարդում էր գրպանի Աստվածաշունչը:

Մենք այս բարեպաշտ պատանու հետ մի կատակ պետք է անենք, ու նրա Աստվածաշունչը պատուհանից դուրս նետենք: Ընդամենը մի քանի վարկյան պահանջվեց, որպիսզի Աստվածաշունչը շպրտվեր երկաթուղու գծերի վրա: Ջղայնացե՞լ էր արդյոք երիտասարդը: Ո՛չ, նա Տեր ուներ, որ ասել էր. ... Ես հեզ եմ ու սրտով խոնարհ (Մատթեոսի 11գ. 29խ.): Նա տխուր էր, բայց լուռ մնաց: Մի քանի օր հետո մեր երիտասարդ բարեկամը մի ծանրոց ստացավ, որի մեջ իր Աստվածաշունչն էր: Կար նաև մի հետաքրքիր նամակ: Երկաթուղու գծերի մի բանվոր գտել էր Աստվածաշունչը և այդ միջոցով լսել Աստծո ձայնը: Նա իր մեղքերի համար վախեցել էր, բայց Սուրբ Գիրքը կարդալուց հետո նա իսկապես հանդիպեց իր Փրկչին: Զինվորը հիմա հասկացավ, թե նա ինչու պետք էր մի քանի օրով բաժանվեր իր Աստվածաշնչից, և ահա նորից պարտվում էր սատանան:

 

Հեղված Աստվածաշունչը

Դա Ֆրանսիայում էր: Մի չարչի մի ընտանիքին որպես նվեր առաջարկեց Աստվածաշունչ: Ընտանիքի ղեկավարը ընդունեց այն, սակայն անմիջապես Աստվածաշնչից մի տասնյակ էջեր պատռեց ու դրանցով վառեց իր ծխամուրճը: Չարչին հեռացավ հիասթափված:

Մի քանի տարի անց, նա նորից եկավ այս շրջանները և հանդիպեց նաև միևնույն ընտանիքին: Պատերազմի ժամանակ այս ընտանիքը մի զավակ էր կորցրել և այժմ պատերազմի դաշտից ուղարկվել էին իրենց զոհված որդու ապրանքները: Դրանց մեջ էր նաև մի Աստվածաշունչ: Չարչին այն առավ իր ձեռքերի մեջ և համոզվեց, որ սա հենց այն Աստվածաշունչն էր, որը մի ժամանակ ինքը որպես նվեր տվել էր այս ընտանիքին՝ որից թերթեր էին պատռվել:

Զոհված զինվորը Աստվածաշնչի ետևում գրել էր հետևյալը. Արհամարված, ծաղրված բայց վերջում հավատացված: Սրա միջոցով ես փրկվեցի:

 

Աստծո Խոսքը ապրում է հավիտյան

Մենք կարիքը չունենք Աստվածաշունչը պաշտպանելու: Քանի որ Բարձրյալ Աստծո Ամենազոր Խոսքը մարդու կողմից պաշտպանության կարիքը չունի, այլ ճիշտ գնհատման և փոխընբռնման:

Ճիշտ է Աստվածաշունչը բացահայտ հանդիմանում է մարդկանց անընդունելի արարքները՝ մեղքերը: Այդ պատճառով շատ մարդիկ իրենց մեղքերի պատճառով վախենում են և ատում Աստվածաշունչը, փոխարենը որ ընդունեյին և իրենց սիրո համար Իր արյունը թափած Փրկչի հետ հավիտյան երջանիկ ապրեյին երկրի վրա և այնուհետև երկնքում:

Քանի որ Աստծո Խոսքը խփում է մարդկանց դաղված խղճերին ու նրանց անհանգիստ դարձնում (իրենց մեղքերի պատճառով), դրա համար էլ նրանք ուզում են ազատվել Աստվածաշնչից:

Վերցրեք Աստվածաշնչի դեմ գրված բոլոր գրքերը և իրար վրա դասավորեք. այն ավելի բարձր կլինի քան Վինչեստրի Կատետրալը: Դրա կողքին դրեք Աստվածաշունչը: Նա միշտ անվնաս ու հաղթող է: Նա է հաղթանակը ու Նա կհաղթի բոլոր թշնամիներին մինչև որ գա Իր Արդար Թագավորությունը:

 

Մի մարտահրավեր

Չես հավատու՞մ:

Դու ավելի լավ գիտե՞ս:

Դու ասում ես, ես ունեմ իմ ապացույցները ու կարծիքները:

Լավ, այդ պարագային ես մարտահրավերի եմ կանչում: Այս գրքույկի ետևում գտնվող հասցեյին գրիր հինգ մարդկանց անուններ, որոնք քո փաստարկների և անբարեպաշտ թեորիաների միջոցով դարձան երջանիկ մարդիկ, որոնք մի ժամանակ եղել են վատ ու անօգնական իսկ հիմա երջանիկ և ուրախ են: Քո գրած ամեն մի անվան դեմ ես գրելու եմ տասը մարդկանց անուններ, որոնք մի ժամանակ տառապում էին մարդկային բազմատեսակ ցավերով, վշտերով, հիվանդություններով, անհաջողություններով և մեղքերով: Իսկ հիմա նրանք Աստվածաշնչով բժշկվելով անսահման երջանիկ են, տիրապետելով երկնային հարստությունների, որի համար անբացատրելի ուրախությամբ ցնծում են: Միլիոնավոր մարդկանց կյանքը արմատապես փոխվել է Աստվածաշնչի միջոցով:

 

Աստվածաշունչը նման է

Հացի

Սա է այն հացը, որ երկնքից կիջնի, որպիսզի եթե մեկը սրանից ուտի, չմեռնի: (Հովհ. 6գ. 50խ.)

 

Կրակի

Միթե իմ Խոսքը կրակի պես չէ՞, ասում է Տերը: (Երեմիա 23գ. 29խ.)

 

Լույսի

Քո Խոսքը իմ ոտքերիս ճրագ է, ու իմ շավիղներին՝ լույս: (Սաղմ. 119գ. 115խ.)

 

Ոսկու

Ցանկալի են նրանք ոսկուց՝ շատ փորձված ոսկուց (Սաղմ. 19գ. 10խ.)

 

Հայելու

... Բայց նա որ ազատության կատարյալ օրենքին աչք տնկելով կնայի և նրանում մնաց, նա մոռացուկ լսող չեղավ այլ գործ կատարող. Նա իր անելովը երանելի է: (Հակոբ. 1գ. 23-25խ.)

 

Մուրճի

Միթե իմ Խոսքս ... ապառաժը կոտրատող մուրճի պես չէ՞: (Երեմիա 23գ. 29խ.)

 

Կաթի

Նորածին մանուկների պես բանական ու անարատ կաթին փափագեցեք, որպիսզի դրանով մեծանաք: (1 Հովհ. 2գ. 2խ.)

 

Մեղրի

Մեղրից անուշ են ու խորիսխից կաթած մեղրից: (Սաղմ. 19գ. 10խ.)

 

Սուրի

Հոգու սուրը Աստծո Խոսքն է: (Եփեսա. 6գ. 17խ.)

 

Սերմի

Ոչ թե ապականացու սերմից այլ անապականացուից Աստծո կենդանի ու հավիտենական խոսքովը: (1 Պետրոս 1գ. 23խ.)

 

Աստվածաշունչը ասում է

Դու կարող ես ինձ կարդալ յոթը անգամ

Կամ յոթանասուն անգամ յոթը

Ու այնուամենայնիվ քո միտքը չի կարողանա պատկերացնել երկնքից իմ տված ամբողջականությունը:

Ինչքան ավելի փնտրես, այնքան ավելին կգտնես, ինչքան ավելին կարդաս, այնքան ավելի կսովորես Աստծո սիրող միտքը: (Ջ. Կատց.)

 

Իմ նամակը

Աստվածաշունչը նման է նամակի՝ խիստ անհատական գրվաղ է ինձ ու նաև քեզ համար:

Բոլոր զգուշացումները հասցեագրված են ինձ ու քեզ:

Հիսուս Քրիստոս ինձ ու նաև քեզ համար մեռավ:

Նա անհատական փրկություն է առաջարկում ինձ ու նաև քեզ համար:

Եթե ես և դու ուզում ենք դրախտ գնալ, ապա Նրան մենք պետք է ընդունենք որպես մեր անհատական Փրկիչը:

 

Նրան խոսքից բռնացրու

Արևելյան մի իշխանի հպատակը մահվան էր դատապարտված: Մահապատժից անմիջապես առաջ, որին ներկա էր նաև իշխանը, դատապարտյալին հարցրեցին իր վերջին ցանկության մասին: Միակ բանը, որ նա ցանկացավ մի գավաթ ջուր էր, որը նրան տրվեց, սակայն նա այնքան էր վրդովված, որ դողացող ձեռքերով հազիվ կարողացավ գավաթը բռնել:

Իշխանը նրան ասաց. Հանգստացիր, քո կյանքը ապահով է մինչև ջրի վերջին կաթիլը խմելդ: Նա իշխանին անմիջապես իր խոսքից բռնացնելով, ջուրը անմիջապես ամբողջությամբ թափեց գետնին, այնպես որ ոչ ոք չէր կարող այն նորից գավաթի մեջ լցնել: Նրա կյանքը փրկված էր:

Այսպես, ամեն մարդ կարող է Աստծո Խոսքերի վրա հենվել: Սակայն մենք Աստծո խոսքերի նկատմամբ ավելի մեծ վստահություն ունենք քան որևե թագավորի:

 

Անըմբռնելի

Աստվածաշունչը ինձ համար ոչինչ է, ասաց Մաերը իր ընկերոջը, այնտեղ այնքան բան կա, որ ես չեմ կարող հասկանալ:

Ջոնը մի պահ տրամաբանեց: Նա լավ գիտեր, որ Մաերը պարզապես իրեն արդարացնելու միջոց էր փնտրում: Դեռ երեկ Մաերը պարտեզից մի քանի խնձոր էր գողացել: Դրա համար Ջոն պատասխանեց. Աստվածաշնչում գրված մի բան դու լավ ես հասկանում:

Լավ դա ո՞րն է:

Գողություն մի անի:

Սա ինչպես մի նետ խրվեց Մաերի սրտի մեջ: Նա խնձորենիների մասին հիշեց ու լռությամբ հեռացավ:

 

Ամենափոքր Աստվածաշունչը

Հայտնի ամենափոքր Աստվածաշնչի երկարությունը մի լուցկու շյուղի երկարություն է՝ այսինքն 1 մատնաչափ երկար, 1 մատնաչափ լայն և 13/16 մատնաչափ հաստ: Փոքրիկ այս Գիրքը տպագրվել է Անգլիայում և ունի 878 էջ: Այն պարունակում է նաև շատ նկարներ: Խոշորացույցի միջոցով նրա տառերը հեշտությամբ կարելի է ընթերցել: Այս Աստվածաշունչը կշռում է ընդամենը 20 գրամ:

 

Նրանք, ովքեր չեն աղոթում ...

Մի գյուղացի հրավիրված էր մի խնջույքի: Նա սեղան էր նստել ականավոր հյուրերի հետ: Ուտելուց առաջ ոչ ոք չաղոթեց բացի գյուղացուց, որը ձեռքերը հագցրեց իրար ու լռությամբ գոհունակություն հայտնեց Երկնավոր Հորը:

Քաղաքից եկած մի ինքնահավան ծաղրելով նրան ասաց. Սիրելի բարեկամ, այնտեղ՝ գյուղում դուք բոլորդ դեռ աղոթելու սովորություն ունե՞ք:

Ոչ, պատասխանեց գյուղացին, Այդպես ասել չեմ կարող:

Լավ, հաղթականորեն ասաց քաղաքացին, միգուցե միայն ծերունինե՞րը կամ հետամնացնե՞րը:

Այդպես էլ չի կարելի ասել, եղավ պատասխանը, Տեսեք ես իմ ախոռում մի խոզ ունեմ իր յոթ ծծկերներով և նրանք չեն աղոթում: Բացի կենդանիներից, սովորաբար բոլորը գոհանում են Աստծուց իրենց տրված սննդի ու ջրի համար:

Սրանից հետո քաղաքացին լռեց:

 

Հրահանգներ

Խորհուրդ է տրվում Աստվածաշունչը միշտ հետներդ վերցնել, որպիսզի հնարավոր լինի այն կարդալ ամեն հնարավորություն և առիթը ներկայանալու դեպքում: (Գ. Առաքել. 8գ. 28խ., Եփես. 5գ. 16խ.)

Բայց ինչպե՞ս պետք է կարդալ Աստվածաշունչը: Ահա մի քանի առաջարկություններ նրանց՝ ովքեր Աստվածաշունչը ուզում են կարդալ ուրախությամբ ու իրենց հոգու օգուտի համար:

  1. Ունեցիր մի պարզ տպագրված Աստվածաշունչ:
  2. Ամեն օր քարորդ ժամ Աստծո հետ լուռ առանձնանալու ժամանակ տրամադրիր: Օրը ունի 96 քարորդ ժամեր (15 րոպե), դրանց մեկը տրամադրիր Աստծուն: (Կարճ ժամանակ անց հավանաբար դու կարիք ունենաս քարորդ ժամից ավելի ժամանակի): (Գ. Առաք. 17գ. 11խ.)
  3. Կարևոր չե, թե օրվա որ ժամանակն ես ընտրում: Վաղ առավոտը կամ երեկոն ամենահարմար ժամանակն է: (Սաղմոս 3գ. 5խ., 4գ. 8խ.)
  4. Աստվածաշունչդ կարդա ուշադիր, առանց շտապելու: Էջերի միջով մի սլացիր, այլ խորհրդածիր քո կարդացածի մասին:
  5. Ընթերցելիս, աղոթիր Աստծուն, որ Նա քեզ լուսավորի: Ոչ ոք Աստվածաշունչը այնպես չի կարող բացատրել, ինչպես որ Աստվածաշնչի բուն հեղինակը՝ Աստված: (Մատթ. 11գ. 25խ.)
  6. Ընթերցելիս, Աստված թող սրտիդ խոսի: Կարդա այնպես կարծես այն գրված է հատկապես քեզ համար: Այն Աստծո պատգամն է քեզ ուղղված: Եթե զգուշացումներ կան պետք է մտածես, որ դրանք նաև քեզ համար են: Եթե խոստումներ կան, կարող ես մտածել, որ դրանք քո բարեկեցության համար են: (Գաղատ. 2գ. 20խ.)
  7. Լավ է մատիտ կամ գրիչ ունենալ ձեռքի տակ, առանձին թերթիկի վրա գրանցելու համար Աստվածաշնչից այն հատվածների համարները, որոնք Աստված քո սրտի մեջ լուսաբանեց: Նշիր նաև այն բառերի համարները, ինչպիսին են՝ մեղք, ներում, ապաշխարություն, Աստծո սերը, և այլն:
  8. Ընթերցման ավարտից հետո, այն Աստծո հետ քննարկիր աղոթքի միջոցով:
  9. Ամեն անգամ մի հատված կարդալով, կանոնավոր կերպով շարունակիր կարդալ ամբողջ Աստվածաշունչը: Երբ ավարտեցիր ամբողջ Աստվածաշնչի ընթերցումը, այն նորից սկսիր սկզբից: Ամեն մի նոր անգամ Աստվածաշունչը ընթերցելիս Աստված այն քեզ ավելի բովանդակալից կբացատրի, մինչև որ Աստվածաշունչը կդառնա քո իրական կյանքի աղբյուրը:
  10. Աստված քո սրտում կդնի Աստվածաշնչից այն կարևոր հատվածները, որոնք քեզ համար հատուկ կարևորություն ունեն:
    Այսպես անելով գալիք օրերի համար անթիվ օրհնություններ պիտի ստանաս: (Սաղմ. 119գ. 11խ.)

 

Բացիր Աստվածաշունչդ

Եթե՞ խաղաղություն ես ուզում Հռոմ. 5գ. և 2 Հովհ. 14գ.

Եթե՞ ամեն ինչ ընթանում է քո ցանկության համաձայն Սաղմոս 33գ., 1Տիմոթեոս 6գ., Հակոբ. 2գ. 1-17խ.

Եթե՞ ուզում ես մի նոր աշխատանք Սաղմոս 1գ., Առակաց 16գ.

Եթե՞ ուզում ես մարդկանց հետ համերաշխ ապրել Հռոմ. 12գ.

Եթե՞ մտահոգվում ես ընտանիքիդ անդամների համար Սաղմոս 121գ., Եսայի 40գ.

Եթե՞ վհատվել ես Սաղմոս 23գ., 42գ., 43գ.

Եթե՞ դժվարությունները ավելանում են 2 Տիմոթ. 3գ., Եբրայե. 13գ.

Եթե՞ բարեկամներդ լքել են քեզ Մաթ. 5գ., 1 Կորնթ. 13գ.

Եթե՞ փորձություններ են գալիս Սաղմոս 15գ., 19գ., 139գ., Մաթ. 4գ., Հակոբ. 1գ.

Եթե՞ քեզ ամեն ինչ շատ է թվում Սաղմոս 34գ., 71գ.

Եթե՞ չես կարողանում քնել Սաղմոս 4գ., 53գ., 130գ.

Եթե՞ կռվել ես Մաթ. 18գ., Եփես. 4գ., Հակոբ. 4գ.

Եթե՞ հոգնած ես Սաղմոս 75գ. 1-7խ., Մաթ. 11գ. 28-30խ.

Եթե՞ ներում ես խնդրում Ղուկ. 15գ., Փիլիմոն 1գ.

Եթե՞ հիվանդ ես, կամ ցավի մեջ Սաղմոս 6գ., 19գ., 41գ., 67գ., Եսայի 26գ.

Եթե՞ հավատքդ թուլացել է Սաղմոս 126գ., 146գ., Եբրայ. 11գ.

Եթե՞ քեզ թվա թե Աստված շատ հեռու է Սաղմոս 25գ., 125գ., 138գ., Ղուկ. 10գ.

Եթե՞ զգաս, որ մենակ ես ու անապահով Սաղմոս 27գ., 91գ., Ղուկ. 8գ.

Եթե՞ վախենում ես մահից Հովհ. 11գ., 17գ., 20գ., 2 Կորնթ. 5գ.

Եթե՞ մեղք ես գործել Սաղմոս 51գ., Եսայի 53գ., Հովհ. 3գ., 1 Հովհ. 1գ.:

 

Աշխարհի մեծագույն գանձերից է՝ Սուրբ Գիրքը, Աստվածաշունչը:

Սակայն այս բոլորը գրվեցին, որպիսզի հավատաք, թե Հիսուսը Քրիստոսն է, Աստծո Որդին, ու որպեսզի հավատալով կյանք ունենաք Նրա անունովը: (Հովհ. 20գ. 31խ.)

 

Մեկը՝ Աստված, քեզ նամակ է գրել և սպասում է քո պատասխանին

Եթե ուզում ես վստահ լինել մեղքերիդ թողության համար և Աստծո նամակի բովանդակության՝ հարցերի մասին օգնության կարիք ունես, կամ ցանկություն ունես այս գրքույկը բաժանելու, դու կարող ես գրել ներքոհիշյալ հասցեներից որևէ մեկին՝

Ուիլհելմ Ուելբեր

Ֆրոնհնհոսեն

Gute Botschaft Verlag

Bahnhofstrasse 22

D-6340 Dillenburg 2

Germany

 

 

Levon Yergatian

P. O. Box 1904

Limassol

Cyprus